գրողների»՝ դասականների վերաբերմուն– քը նոր իրականության հանդեպ։ Հ․ Հով– հաննիսյանը, Հ․ Թումանյանը, Նար–Դոսը և այլք ողջունեցին «մուրճ ու մանգաղի» իշխանությունը, նրա մեջ տեսնելով հա– րազատ ժողովրդի վերածննդի և հայրենի մշակույթի բարգավաճման գրավականը։ Տարագրությունից հայրենիք վերադար– ձան Ա․ Շիրվանզադեն և Ա․ Իսահակյանը։ Դասականների կողքին էին նախահեղ․ տարիներին ճանաչման հասած գրողներ Դ․ Դեմիրճյանը, Մ․ Մանվելյանը, Վ․ Մի– րաքյանը (1866–1942), Խնկո–Ապերը (1875–1935), Վահան Թոթովենցը (1894– 1938), Ս․ Զորյանը, որոնք հետագայում մկրտվեցին «ուղեկիցներ» անունով։ Նո– րագույն գրկ–յան անձնակազմի առաշին ներկայացուցիչները 1905-ի հեղափոխու– թյան բոցերում կոփված գրողներն ու հրապարակախոսներն էին՝ Հ․ Հակոբ– յան, Շ․ Կուրղինյան, Մ․ Արագի, Մ․ Պետ– րոսյան, Ա․ Վարդանյան U ուրիշներ։ Մյուս խումբը քաղաքաց․ կռիվների բո– վով անցած գրողներն էին [Ե․ Չարենց, Ա․ Վշտունի, Դ․ Աբով (1897–1965) և այլք]։ Եվ, վերջապես, հիմնական զանգ– վածը գործարաններից, գյուղերից, որ– բանոցներից եկած երիտասարդությունն էր՝ Ա․ Բակունց (1899–1937), Գ․ Մահարի (1903–1969), Վ․ Ալազան (1903–1966), Վ․ Նորենց (1903–1973), Ն․ Զարյան (1900– 1969), Դ․ Սարյան (1902–1976), Հ․ Սի– րտս (1902–1984), Սարմեն (1901 – 1984), Արաքս (1903–1978), Սողոմոն Տարոնցի (1905–1971), Մկրտիչ Արմեն (1906– 1972)։ Հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանում և հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու, Մոսկվա, Դոնի Ռոս– տով) ծավալվում է պրոլետ, գրական լայն շարժում, որը կյանքի է կոչում պրոլետ, գրական խմբակցություններ։ Մինչ դը– րանց ձևավորումը հայ իրականության մեշ արդեն կազմավորվել էին կուլտուր–լու– սավորական հիմունքներով գործող օջախ– ներ՝ Թիֆլիսի Հայարտանը կից «Հայ գրչի մշակների միությունը» (1921–23), Երևանի «Հայ գեղարվեստական գրակա– նության աշխատավորների միությունը» (1921–22)։ Պրոլետ, գրական շարժման ամենանշանակալից երևույթը «Երեքի»՝ Ե․ Չարենցի, Դ․ Աբովի, Ա․ Վշտունու խըմ– բակն էր․ այն 1922 թ․ հունիսի 14-ին «Իար– հրդային Հայաստան» օրաթերթում (JSP 130) հրապարակեց իր գեղագիտ․ հանգա– նակը՝ «Դեկլարացիա երեքի»-ն, որը խիստ քննադատվեց գեղագիտ․ մի շարք սխալ դրույթների համար։ «Երեքի» հիմնական սխալն այն էր, որ, ինչպես պրոլետկուլ– տականներն ու ձախ ֆուտուրիստները, նրանք ևս խաչ էին քաշում անցյալի գե– ղարվեստ․ ժառանգության վրա։ Դեկլա– րացիայի «ռացիոնալ հատիկը» գեղարվես– տը հեղափոխական այժմեականությանը՝ կյանքին ի սպաս դնելու միտումն էր։ «Երե– քի» պառակտվելուց հետո պրոլետ, գրա– կան շարժումն արդեն հունավորվեց պրոլետկուլտական խմբակներում, որոնք համախմբվեցին «Մուրճ» (Երևան, 1922– 1923), «Դարբնոց» (Թիֆլիս, 1922–23), «Քուրա» (Մոսկվա, 1923), «Վիշկա» (Բա– քու, 1925), «Մուրճ և մանգաղ» (Դոնի «Նոյեմբեր» միության անդամները (1926) Ռոստով) պարբերականների շուրջը։ Այս խմբակները ռուս իրականության մեջ հայտնի «Кузница» պրոլետկուլտական խմբակցության հայկ․ տարատեսակներն էին, արտահայտում էին գեղարվեստի ինք– նավարության և «ցեխային» հոգեբանու– թյան դավանանքը։ Պրոլետ, գրական խըմ– բակների և նրանց պարբերականների գործունեության առանցքը մասսայական գրկ–յան ստեղծումն էր։ Այդպիսի դեր էր ստանձնել նաև Հայաստանի պրոլետ, գրողների ասոցիացիան (1922–26)։ 20-ական թթ․ սկզբին առաջնահերթ նշանակություն ուներ նորագույն գրկ–յան նյութական հնարավորությունների խնդի– րը։ Թեև նոր իշխանությունը մեծ դժվարու– թյունների առջև էր կանգնած, բայց մի– ջոցներ չէր խնայում գրկ–յան զարգացման համար։ Չնայած հրատարակչական լայն հնարավորությունների բացակայությա– նը, տարեցտարի Սովետական Հայաս– տանում ավելանում էր հրատարակվող գրքերի ցանկն ու տպաքանակը։ Մեկը մյուսի ետևից լույս էին տեսնում գրական– գեղարվեստ․, քաղ–հասարակական հան– դեսներ։ Պրոլետ, գրական շարժումը նախնա– կան՝ ինքնորոշման շրջանից (1921–24) թևակոխում է գրական դիրքերի ամրաց– ման շրջանը։ Պրոլետ, գրողների ասո– ցիացիան դառնում է մասսայական կազ– մակերպություն՝ իր բաժանմունքները ըս– տեղծելով Լենինականում, Ղարաքիլիսա– յում (այժմ՝ Կիրովական), Ալավերդիում, էջմիածնում և Հայաստանի այլ բնակա– վայրերում։ 1925-ին ստեղծվեց պրոլետ, նոր միություն՝ «Նոյեմբերը» (գլխ․ դեմ– քերն էին Ե․ Չարենցը, Ա․ Բակունցը, Գ․ Մահարին, Մ․ Արմենը), իսկ 1926 թ․ դեկտ–ին՝ Հայաստանի պրոլետ, գրող– ների միությունը։ Այդ միությանը զուգա– հեռ գործում էին «Հայ գրական ընկերու– թյունը» (1926-ից) և «Հայ աշխատավորա– կան գրողների միությունը» (1927-ից)։ 1929-ին ձևավորվեց Հայաստանի խորհըր– դային գրողների ֆեդերացիան (պաշտո– նական օրգանն էր «Նոր ուղի» ամսագի– ՐՕ)։ 20–30-ական թթ․ խմբակային ինքնա– մեկուսացումը դարձել էր գրկ–յան զար– գացման լուրջ արգելակ։ Այս իրադրու– թյան մեջ հրապարակվեց գրական–գե– ղարվեստ․ կազմակերպությունների վե– րակառուցման վերաբերյալ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի որոշումը, որի համաձայն Հայաստանում ևս գզւող՜ ները միավորվեցին մի միասնական կազ– մակերպության մեջ։ 1934-ի օգոստ․ 1– 8-ը կայացավ Հայաստանի գրողների առա– ջին համագումարը, որտեղ ձևավորվեց գրողների միությունը։ Սովետական բազ– մազգ գրկ–յան գաղափարական միասնու– թյան համար բացառիկ կարևոր նշանա– կություն ունեցավ սովետական գրողների համամիութենական I համագումարը (1934-ի օգոստ․), որի պատմ․ նշանակու– թյունը Մ․ Դորկին գնահատեց իբրև «բոլ– շևիզմի հաղթանակ»։ Համագումարում Դ․ Սիմոնյանի (1895–1937) հարակից զեկուցումից բացի, հայ գրողներից ելույթ ունեցան Ա․ Շիրվանզադեն, Ե․ Չարենցը, Ա․ Բակունցը, Դ․ Դեմիրճյանը, Զ․ Եսայա– նը (1878–1949), Ն․ Զարյանը։ 20–30- ական թթ․ հայ գրկ–յան զարգացմանը ևս բնորոշ էր «ազգային մեկուսացվածու– թյան» հաղթահարման ընթացքը, որում, մասնավորապես, վճռական եղավ ռուս գրկ–յան դերը։ Հիշարժան են Մ․ Դորկու, Ա․ Լունաչարսկու, Վ․ Բրյուսովի, Ն․ Տի– խոնովի, Ա․ Բելիի, Օ․ Մանդելշտամի, Ի․ Կաւոաևի և ուրիշ գրողների կապերը հայ իրականության հետ։ Խորացան հայ– վրաց․, հայ–ադրբ․, հայ–ուկր․ գրական կապերը։ 20-ական թթ․ վերջերից բացվեց հայ գրկ–յան և մյուս ազգ․ գրկ–ների մեր– ձեցումների լայն հունը։ Հայ գրկ․ աստի– ճանաբար ընդլայնում է իր համամիու– թենական տարածման շառավիղները։ 30-ական թթ․ լայն թափ է ստանում թարգ– մանական գործը, որին մեծապես նպաս– տում են ռուս գրողների ստեղծագործա– կան բրիգադների այցելությունները Հա– յաստան։ Հայ ժողովրդի կյանքին ու մշա– կույթին ծանոթանալու նպատակով 20– 30-ական թվականներին Հայաստան են գալիս նաև արտասահմանյան մի շարք առաջադեմ գրողներ։ 30-ական թթ․ սկզբին որոշ շրջադարձ է նկատվում գրական ժառանգության գնա– հատման հարցում։ Անցյալի գեղարվեստ, հուշարձանների գնահատման բարձրա– կետը եղավ «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը (1939)՝ համամիութենական շրջագծով։ Հայ մշակույթի տարեգրության նշանակա– լից իրադարձություններ էին նաև հայ ար– վեստի (1939) և հայ գրկ–յան (1941) տասն– օրյակները Մոսկվայում։ Մի խումբ հայ ցրողներ, նստած են՝ Գ․ Մա– հարի, Մ․ Ալազան ( Վ․ Ալազանի կինը), Ա․ Վշտունի, Մ․ Շահինյան, Ա․ Իսահակյան, Վ․ Ալազան, կանգնած են՝ Հ․ Խաչատրյան, Վ․ Նորենց, է․ Խոճիկ (1930 թ․)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/506
Արտաքին տեսք