Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փոքր Կովկասի Վիրահայոց–Ղարա– բաղի հատվածի ներքին շարի լեռնագրա– կան բնորոշ տարրերից են 2–4 կմ լայ– նությամբ և 7–20 կմ երկարությամբ միջ– լեռնային գոգհովիտները (Պարնիի, Սպի– տակի, Խնձորուտի, Մարգահովտի, Դի– լիջանի, Զարխեջի, ճամբարակի), որոնք դասավորված են գլխավորապես Փամ– բակ U Աղստև գետերի երկարությամբ, Բա– զումի, Հալաբի և Փամբակի լեռնաշըղ– թաների միջև։ Մերձարաքսյան ձախափնյա լեռնա– շղթաներն ընդգրկում են ՀՍՍՀ հվ–ը, հվ–արլ–ն ու Նախիջևանի ԻՍՍՀ–ի հս– արլ–ը, Ազատի հովտից մինչև Մեղրու կիրճը։ Դրանցից ամենախոշորը Զ ա ն– գ և զ ու ր ի լեռնաշղթան է, որը ձգվում է հս–ից հվ․ մոտ 130 կմ, Ամուլսար լեռնա– զանգվածից մինչև Արաքսի կիրճը (Ագա– րակի մոտ)։ Լեռնաշղթայի առավելագույն բարձրությունը 3904 մ է (Կապուտջուղ, բարձրությամբ՝ 2-րդը ՀՍՍՀ–ում, Արագա– ծից հետո)։ Զանգեգուրի լեռնաշղթայի հս․ կեսը համեմատաբար ցածրադիր է, սեղանաձև, թույլ մասնատված։ Կատա– րային գոտին ունի մինչև 2800 մ բարձրու– թյուն։ Լեռնագագաթների (Ամուլսար, Սիս– կատտր, Սարվարդ, Շահապոնք ևն) հա– րաբերական բարձրությունը մի քանի հարյուր մ է։ Լեռնանցքները (Սիսիանի, Որոտանի) ցածրադիր են, դյուրանցանե– լի և Զանգեզուրը կապում են Նախիջևանի ու Վայքի հետ։ Լեռնաշղթայի լանջերն անհամաչափ են։ Արլ․ լանջերը չափավոր թեքությամբ և մի քանի աստիճաններով ցածրանում են դեպի Որոտանի հովիտը։ Արմ․ լանջերը կտրտված են Նախիջևան և Երնջակ գետերի ու դրանց վտակների խոր հովիտներով։ Լեռնաշղթայի հվ․ կեսը (Այրիսարից սկսած) բարձրադիր է։ Կա– տարային գոտին ունի ալպյան տիպի ռելիեֆ, սրածայր ու ատամնավոր գագաթ– ներ (Կապուտջուղ, Դազանալեռ, 3829 մ, Սիսկատար՝ 3827 մ, Փարական՝ 3826 մ ևն)։ Լեռնանցքները հազվադեպ են և գտնվում են 3400–3600 մ բարձրության վրա։ Լեռնալանջերը զառիթափ են, կը– տըրտված խոր ձորերով։ Զանգեգուրի լեռնաշղթայի հվ․ մասում, նրանից ճյու– ղավորվում և դեպի արլ․ են տարածվում Բարգուշատի ու Մեղր ու լեռ– նաբազուկները։ Առաջինն սկսվում է Այ– րիսար գագաթից և 70 կմ երկարությամբ տարածվում դեպի արլ․, Գիրաթաղի լեռ– նանցքի մոտից, Կապանի և Աճ ա– ն ա ն ի լեռնաշղթաներով՝ դեպի հվ–արլ․։ Արմ․ մասը բարձրադիր ու սրակատար է, տեղ–տեղ ատամնավոր։ Բարձր գագաթ– ներն են Արամազդը (3392 մ), Դեղաքարը (3343 մ), Թառկատարը (3277 մ), Երկա– թասարը (3227 մ)։ Զանգեգուրի լեռնա– շղթայի հվ․ լեռնաբազուկը՝ միջին բարձ– րության անհամաչափ լանջերով Մեղրու ծնկաձև լեռնաշղթան (59կմ), սկզբում տա– րածվում է դեպի արլ․, ապա՝ հվ–արլ․, մինչև Արաքս գետը։ Բարձր գագաթը Բա– ղացսար լեռն է (3256 մ)։ Որպես ինքնու– րույն լեռնագրական միավոր առանձնա– նում է Խ ու ս տ ու փ–Կ ա տ ա ր ի աղեղ– նաձև (38 կմ երկարությամբ) լեռնաշղթան՝ Խուստուփ (3202 մ) և Կատար (3012 մ) գագաթներով։ Զանգեգուրի լեռնաշղթայի հս–ում, նը– րանից ճյուղավորվում է Վայքի (Վա– յոց ձորի) լեռնաշղթան (64 կմ), որը Տ–աձև տարածվում է դեպի արմ․ և հվ–ից պարփա– կում Արփայի գոգհովիտը (1400–1700 մ)։ Լեռնաշղթայի կատարը թույլ ալիքավոր ու բլրապատ է և արլ–ում հասնում է 3000 t/–ի։ Առավելագույն բարձրությունը 3120 մ է (Գոգի լեռ)։ Վայքի լեռնաշըղ– թայից հս․, Արփա գետի աջափնյա մա– սում տարածվում են մի շարք լեռնաբա– զուկներ, որոնցից նշանավորը Թ և ք– ս ա ր ն է։ Արփա և Ազատ գետերի միջև գտնվում են Գնդասարը (2947 մ), Ուրծի (2445 մ) և Երանոսի (1824 մ) լեռնաշղթաները՝ համանուն գագաթներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակի արլ․ ճյուղը ՀԱԱՀ–ում տարածվում է հս–արմ–ից հվ–արլ․։ Բաղկացած է մի շարք տեկտո– նահրաբխային լեռներից, նրանց շրջա– պատող սարավանդներից ու սարահարթե– րից, Ղարաբաղի բարձրավանդակից ու մի քանի լեռնաշղթաներից։ Եղնախաղի լեռնաշղթա․ տարած– վում է միջօրեականի ուղղությամբ, ՀՍՍՀ ծայր հս–արմ–ում՝ ՀՍՍՀ, Վրաց․ ՍՍՀ և Թուրքիայի սահմանում։ Երկարությունը 60 կմ է (ՀՍՍՀ–ում՝ 15 կմ), լայնությունը՝ 25 կմ (ՀՍՍՀ–ում՝ 6–12 կմ)։ Լեռնաշղթան բարձրադիր է (2800–3000 մ), առավելա– գույն բարձրությունը՝ 3042 մ (Ղուկասյան լեռ)։ Զավախքի լեռնաշղթա, տա– րածվում է միջօրեականի ուղղությամբ, ավելի քան 60 կմ, Ծալկայի գոգավորու– թյունից մինչև Քարախաչի լեռնանցքը։ ՀՍՍՀ տարածքում է գտնվում նրա հվ․ մասը (մոտ 18 կմ)։ Բարձրությունը 2800– 3000 մ է, առանձին գագաթներ անցնում են 3100 ւ/-ից (Լեգլի, 3157 մ, Աչքասար, 3196 մ)։ Եղնախաղի և Զավախքի լեռնա– շղթաների միջև են գտնվում և զ ն ա ս ա– րի ուԱշոցքի հրաբխային սարա– վանդները և Վերին Ախուրյանի գոգհո– վիտը՝ Արփի լճի գոգավորությամբ։ Զա– վախքի լեռնաշղթայից արլ․ տարածվում է Լ ո ռ վ ա դաշտը (բարձրությունը՝ 1300–1600 մ)՝ բաղկացած լճագետային, ջրասառցադաշտային բերվածքներից և լավաներից։ ՀՍՍՀ տարածքի արմ՜ում է գտնվում Արագած հրաբխային լեռ– նազանգվածը՝ չորս ժայռոտ, սրածայր գագաթներով (առավելագույն բարձրու– թյունը՝ 4090 մ, հիմքի շրջագիծը՝ 125 կմ)։ Գագաթային մասում 350 մ խորությամբ սառցադաշտային կրկես է (վերամշակված խառնարան)։ Կատարային մասը փոքր լճակներով (Քարի, Լեսինգի ևն) ալիքա– վոր սարավանդ է։ Լանջերը չափավոր թեքությամբ ու աստիճանաձև իջնում են դեպի կից սարավանդներն ու գոգավորու– թյունները։ Արագածի և Ախուրյանի հովտի միջև, Արարատյան դաշտից մինչև Շիրակի դաշ– տը տարածվում է Արագածոտն սարա– հարթը, որի բաղկացուցիչ մասերն են Շամիրամի (900–1300 մ), Կար մ– ր ա շ և ն ի (950–1250 մ), Թալինի (1200–1800 մ), Աղինի (1450-1500 մ), Քարաբերդի (1640–1950 մ) հրա– բխային սարավանդները։ Դրանց վրա բարձրանում են բազմաթիվ խարամային կոներ և Մեծ Արտենի գմբեթաձև լեռը (2047 մ)։ Արագածից հս–արմ․ բարձրա– նում է Շ ա ր ա յ ի (Կողգաթ) կոնաձև լեռը՝ 2505 մ բարձրությամբ, որից արլ․ տարածվում է Բերքառատի դաշտը, իսկ Արագածից արլ․՝ Ապարանի դաշտն ու մի շարք հրաբխային սարավանդներ։ ՀՍՍՀ հս–արմ–ում տարածվում է Շ ի ր ա– կ ի դաշտը՝ շրջապատված Շիրակի ու Փամբակի լեռնաշղթաներով, Կարսի ու Արագածոտն սարահարթերով, Կողգաթի ու Աշոցքի սարավանդներով։ Զբաղեցնում է ավելի քան 400 կմ2 տարածություն և ունի 1400–1600 մ բարձրություն։ Արագածից հվ–արլ․, Քասաղ և Հրազդան գետերի միջև, տարածվում է և ղ վ ա ր– դ ի սարավանդը (բարձրությունը՝ 1000– 1500 մ), որն, Արայի լեռան (2577 մ) ստո– րոտից աստիճանաբար ցածրանալով հվ–արմ․, ձուլվում է Արարատյան դաշտին։ Մակերևույթը թույլ ալիքավոր է, կենտ– րոնական մասում՝ բլրապատ։ Սևանա 1ճից արմ․ տարածվում է Դեղամա լեռնաշղթան՝ կից սարավանդներով։ Եր– կարությունը մոտ 70 կմ է, ունի միջօրեա– կանին մոտ ուղղություն։ Առանցքային գո– տին խարամային կոներով (Մագագ, Ան– կատար, Արմաղան, Նազելի) ալիքավոր սարավանդ է։ Առավել բարձր գագաթը Աժդահակն է (3598 մ), որից հվ․ Սպիտակասար և Գեղասար գմբեթաձև լեռներն են։ Դեղամա լեռնաշղթայից հվ–արմ․ և արմ․ գտնվում են Հրազդանի բարձրադիր (1700–1850 մ) և Կոտայքի ցածրադիր (1200–1500 մ), ալիքավոր, լավային սարավանդները և դրանցից հս–արլ․ ընկած Եռաթմբերի թեք սարավանդը։ Ավելի հվ․, Սևանա լճին զուգահեռ ձգվում ԷԳեղարքունյաց նեղ ու երկար սարավանդը։ Դեղամա լեռներին կից սարավանդներում կան բազ– մաթիվ խարամային և լավային կոներ։ Նշանավոր են Հատիսը, Մեծ ու Փոքր Լճասարերը, Մենակսարը, Դութանասա– րը։ Դեղամա լեռներին ուղղահայաց, Սևա– նա լճի հվ–ում, խիստ մասնատված լան– ջերով Վարդենիսի բարձրադիր (3000–3200 մ) լեռնաշղթան է, առավելա– գույն բարձրությունը՝ 3522 մ (Վարդենիս լեռ)։ Վարդենիսի լեռնաշղթան արլ–ում փո– խանցվում ԷՂարաբաղի (Այունիքի) բարձրավանդակին, որը տարածվում է ՀԱԱՀ հվ–արլ–ում և Ադրբ․ ՍԱՀ արմ–ում, Որոտան, Թարթառ և Հագարու գետերի միջև։ Ունի բազմաթիվ հրաբխային կոնե– րով բլրաթմբային մակերևույթ, 2800 ւ/-ից մինչև 3616 մ (Դալիդաղ լեռ) բարձրու– թյամբ։ Ալ լճի շրջանում կան խոշոր գմբե– թաձև լեռներ։ Ղարաբաղի բարձրավան– դակում են Աև, Մեծ Փորակ, Փոքր Փորակ, Ալ և այլ փոքր լճեր։ Ղարաբաղի բարձրա– վանդակից են սկիզբ առնում Արփա, Որո– տան, Թարթառ, Հագարու գետերը։ Նրա սահմաններում են Ծղուկ (3581 մ) և Իշ– խանասար (3552 մ) հրաբխային զանգ– վածները։ Հրաբխային բարձրավանդակի և Որո– տան ու Հագարու գետերի միջև են գտնը– վում Անգեղակոթի, Ցորնա–