Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հայկական ՍՍՀ լեռնագրությունը։ Հայկ․ լեռնաշխարհի լեռնագրական խո– շոր միավորներից Սովետական Հայաս– տանի տարածքում գտնվում են Փոքր Կովկասի կենտրոնական և Մերձարաքս– յան լեռնաշղթաների ձախաՓնյա հատ– վածներն ու Հայկ․ հրաբխային բարձրա– վանդակի արլ․ մասը։ Փոքր Կովկասի առանցքային լեռնաշղթաները ջրբաժան են Կուր և Արաքս գետերի միջև և ՀՍՍՀ–ում տարածվում են երկշար։ Արտաքին կամ արլ․ շարը սկսվում է Ալգետի հովտից, ձգվում հվ–արլ․ և ավարտվում Արաքս գետի մոտ։ Ներքին կամ արմ․ շարը սկըս– վում է Ջավախքի հրաբխային սարավան– դի հվ–արլ․ եզրից, տարածվում հվ–արլ․ ուղղությամբ՝ մինչև Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ լեռը։ Փոքր Կովկասի արտաքին շարը ՀՍՍՀ տարածքում կազմված է Վիրահա– յոց, Դուգարաց ու Միափորի լեռներից։ Վիրահայոց լեռները տարած– վում են Հայկ․ ՍՍՀ և Վրաց․ ՍՍՀ սահմա– նում՝ Ջավախքի լշ–ից մինչև Դեբեդի կանիոնը, մոտ 73 կմ երկարությամբ (ՀՍՍՀ տարածքում՝ 68 կմ) և 2100–2400 մ բարձրությամբ։ Վիրահայոց լեռները բաղ– կացած են խոր ձորերով ու լայն գոգհո– վիտներով մասնատված Լոք, Լեջան և Լալվար լեռնազանգվածներից։ Լոք լեռ– նազանգվածի առավել բարձր կետը 2140 մ է (Լոք լեռ)։ Այստեղ են Լոքի (1838 մ) և Գայլի դրունք (1800 մ) լեռնանցքները։ Լո– քի առանցքային մասից դեպի Լոռվա դաշտն են ձգվում մի շարք կարճ լեռնաբա– զուկներ, որոնք իրարից բաժանված են ընդարձակ գոգհովիտներով։ Լե շան լեռնազանգվածն ունի ճառագայթաձև մաս– նատում։ Առավել բարձր կետը 2527 մ է։ Լալվար լեռնազանգվածը համեմա– տաբար հոծ, հսկա աստիճանաձև գմբեթ է՝ 2544 մ բարձրությամբ։ Գուգարաց լեռները (ջրբա– ժան Դեբեդ ու Աղստև գետերի միջև) տար– բեր ուղղությամբ ձգվող լեռնաշղթաներ ու լեռնաբազուկներ են, որոնք աստիճա– նաբար ցածրանում են դեպի Կուրի հովի– տը։ Առավելագույն բարձրությունը 2244 մ է (Չաթին լեռ)։ Դուգարաց լեռների հվ–ում Հ ա լ ա բ ի (Բովաքարի) լեռնաշղթան է (առավելագույն բարձրությունը՝ 3015 մ), որից հս–արմ․ տարածվում են անտառա– պատ մի շարք լեռնաբազուկներ։ Դրանք իրարից բաժանվում են Մարց և Ալարեքս գետերի ու նրանց վտակների խոր հովիտ– ներով։ Դուգարաց լեռների Չաթին լեռ գագաթից հս–արմ․, մինչև Դեբեդի կիրճը, ձգվում է Սևորդյաց լեռնաշղթան (15 կմ), Դոմշավար գագաթից հս–արլ․՝ П ս կ և պ ա ր լեռնաշղթան (26 կմ)։ Դու– գարաց լեռներից հս–արմ․ (Կողբ և Շնող գետերի միջև) տարածվում է Կ ո տ մ ա– ն ի անտառածածկ ցածրադիր լեռնա– շղթան (21 կմ), արլ․՝ Կայենի լեռնաշղթան (26 կմ), որն ունի ժայռոտ ու զառիթափ լանջեր, անտառածածկ ու հարթ, սեղա– նաձև կատար։ Առավելագույն բարձրու– թյունը 2507 մ է (Հովք լեռ)։ Այս լեռնա– շղթայից ճյուղավորվում է Իջևանի լեռնա– շղթան։ Հս–ում տարածվում է Մ թ ն ա ս ա– ր ի լեռնաբազուկը։ Դուգարաց լեռներից հս․ ձգվում է Պապաքարի ցածրա– Սառցադաշտային հովիտ Դեղամա լեռներում (Գռիձոր) Ազատի կիրճը Գառնիի մոտ Ախուրյանի հովիտը Ամասիայի մոտ դիր, կարճ և աղեղնաձև լեռնաշղթան (24 կմ)։ Փոքր Կովկասի արտաքին շարի լեռնաշղթաներից է նաև անհամաչափ լան– ջերով ՄիաՓորի լեռնաշղթան (54 կմ), բարձրությունը՝ 2993 մ (Մուրղուգ լեռ)։ Դրանից հս–արլ․, Կուրի դաշտն են ձըգ– վում Հախումի (40 կմ), Կենաց (42 կմ), Տավուշի (38 կմ), Խնձորուտի (40 կմ) լեռ– նաբազուկները։ Փոքր Կովկասի հս–արլ․ օղակը մնանի լեռնաշղթան է, որը ձգվում է Քաշաթաղ և Հինալ լեռնա– գագաթների միջև (մոտ 50 կւէ)։ Այն բարձ– րադիր է (2600–2800 մ), առանձին գա– գաթներ անցնում են 3000 t/–ից։ Ամենա– բարձր գագաթը Հինալն է (3367 մ), որից հվ–արմ․ ձգվում է անհամաչաՓ լանջերով Արևելյան Սևանի կարճ (40 կւէ), բարձրադիր (3423 մ, Ծարասար լեռ) լեռ– նաշղթան։ Փոքր Կովկասի Վիրահայոց–Ղարա– բաղի լեռնահամակարգի ներքին լեռնա– շղթաները համեմատաբար թույլ են մաս– նատված, լեռնակատարները նեղ, հոծ ու ալիքավոր են։ Լեռնանցքները (2000– 2400 մ, Պուշկինի, Քարախաչի, Սպիտա– կի, Սևանի, Ջաջուռի) Լոռին ու Փամբա– կը կապում են հանրապետության մյուս շրջանների հետ։ Ներքին շարի լեռնա– շղթաներից հս–արմ–յանը Բ ա զ ու մ ի լեռնաշղթան է (66 կւէ), որը զուգահեռա– կանի ուղղությամբ ձգվում է Սեպասարի սարավանդից մինչև Փամբակ գետի Գայ– լաձոր կիրճը։ Բազումի լեռնաշղթայի առանձին լեռնաբազուկներ (Ուրասարի, Չքնաղի, Արջաքարի) ներառնում են Չըք– նաղի և Դարգառի բարձրադիր գոգհո– վիտները։ Լեռնաշղթան ունի 2800 it մի– ջին, 2992 it (Ուրասար) առավելագույն բարձրություն։ Բազումից հվ–արմ․, Ախուր– յան և Չիչկան գետերի միջև, տարածվում է Շ ի ր ա կ ի լեռնաշղթան (33 կմ)՝ Ցու– լասար գագաթով (2556 մ)։ Բազումի և Շիրակի լեռնաշղթաները բաժանվում են Չիչկանի գոգհովտով։ Շիրակի լեռնա– շղթան Զաջուռի թամքոցով միանում է Փամբակի լեռնաշղթային (106 կմ), որն ունի զուգահեռականի ուղղություն՝ Զաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռ– նանցքը։ Միջին բարձրությունը կենտրո– նական հատվածում 2600 մ Է, արմ–ում և արլ–ում՝ 2400–2500 մ։ Բարձրադիր գա– գաթները (Մայմեխ, Թեժ լեռ) անցնում են 3000 է/-ից։ Փամբակի լեռնաշղթայի մի շարք լեռնաբազուկներ (Քաջանց, Մպիտակի, Հալավարի ևն) իջնում են դեպի Փամբակի, մյուսները (Արջանոցի, Ծաղկունյաց, Դդմաշենի ևն)՝ Դեղա– մավանի և Մարմարիկի գոգհովիտները։ Փամբակի լեռնաշղթայի կնՆւորոՆակաՆ մասից, սկզբում դեպի հվ․, ապա հվ–արլ․ ձգվում է միջին բարձրության Ծ ա ղ կ ու ն– յ ա ց լեռնաշղթան (42 կմ), որը զառիթաՓ լանջերով ավարտվում է Հրազդանի ձո– րում։ Լեռնաշղթայի Արքայալեռ գագա– թից (2687 մ) արլ․, ապա հվ–արլ․ տարած– վում է Թեղենյաց լեռնաբազուկը (20 կմ) համանուն գագաթով (2846 մ), որը Ծաղկունյաց լեռնաշղթայի հետ շրջա– փակում է Արզականի հովիտը։ Ծաղ– կունյաց և Թեղենյաց լեռների կատարա– յին մասերը բարձրադիր, մասնատված սարավանդներ են՝ կազմված պլիոցենի լավաներից։ Ա ր և գ ու ն ի լեռնաշղթան (ավելի քան 50 կմ) տարածվում է Սևանա լճի հս–արլ․ ափի երկարությամբ, Սևանի լեռնանցքից մինչև Քաշաթաղ գագաթը։ Այս լեռնաշղթայի կատարային գոտու բարձրությունը 2400–2600 մ Է, առավելա– գույնը՝ 2740 մ (Կարկաասար)։ Լեռնանցք– ները (Կարմիրի, Դրախտիկի) գտնվում են 2170–2300 մ բարձրության վրա։ Դը– րանք Սևանի ավազանը կապում են Դե– տիկի ավազանին։