Домбровский О․, Сидоренко В․, Солхат и Сурб-Хач, Симферополь, 1978; Долуханян Л․ К․, Архитектура Советской Армении, 20-е годы, Е․, 1980; Xалнахчьян О․Х․, Архитектурные ансамбли Армении, 8 в․ до н. э․–19 в․ н․ э․, М., 1980; «Армгоспроект», сборник творческих достижений за 25 лет, М-, 1981; Григорян А․, Современная архитектура Армении, Е․, 1983; Арутюнян В-, Каменная летопись армянского народа, Е․, 1985; Асратян М-, Очерк армянской архитектуры, М., 1985; Григорян А․ Г․, Говмасян М*Л․, Архитектура Советской Армении, М., 1986; Strzygowski J․, Die Baukunst der Armenier und Europa, W-, 1918; Lehman Haupt G․ F․, Armenien einst und Jetzt, Bd I–II, Berlin-Leipzigf 1910–31; Вaltrusaitis I․, Etudes sur l’art me’dievval en Ge’orgie et en Armenie, Paris, 1929; Mankowski T․, Sztuka ormian Lwowskich, Krakow, 1934; Burney C․ A․ and Lanzon G․ R․, Measured plans of Urartian fortresses «Anatolian Studies», X, 1960; Tahsin Ozgiic, Altintepe, Ankara, 1966; Documenti di Architettura Armenia, Milano, № 1–17, 1968–87; Architettura medievale Armena, Roma, 1968; Carswell J․, New Julfa, Oxford, 1968; CuneoP․, Le Basiliche di Tax, Xncorgin, Pasvack, Hogeacvank, Roma, 1973; Сսneo P․, L’architettura della scuola regionale di Ani nell' Armenia medievale, Roma, 1977, Materiaux pour l’archeologie armenienne–II; Thierry J․ M., La cathedrale des Saints–Arotres de Kars (930–943), Lauvain-Paris, 1978, Materiaux pour l’archeologie amenien–II; Thierry J․ M., Le couvent агтётеп d‘ Horomos, Louvain–Paris, 1980; Brenties B-, Mnazakanyan S․, Stepanian N․, Kunst des Mettelalters in Armenien, Berlin, 1981.
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ Հայկական կերպարվեստի սկզբնավո– րումը; Արվեստը առաջացել է դեռևս հին քարի դարում։ Նախնադարյան արվեստի զգալի թվով հուշարձաններ հայտնաբեր– վել են նաև Հայաստանում, մանավանդ վերջին տասնամյակներում՝ 1950–80- ական թթ․։ Դրանցից հնագույնները շուրջ 10-հազարամյա վաղեմություն ունեն, պատկանում են քարայրային գեղանկար– չությանը և հայտնաբերվել են 1980-ին, «իյոսրովի անտառում», Ազատ գետի արլ․ վտակի ափին գտնվող մի մեծ քարայրում։ Ուրվապատկերային (սիլուետային) եղա– նակով, բաց շագանակագույն հողե ներ– կով նկարված են 160-ից ավելի փոքր չափերի մարդկային խմբապատկերներ։ Հազարների են հասնում քարերի վրա փո– րագրված ժայռապատկերները, որոնք հայտնաբերվել են Գեղամա, Սիսիանի, Վարդենիսի լեոներում, Արագածի, ինչ– պես և Հայկ․ Տավրոսի լանջերին և այ– լուր։ ժայռապատկերներից հնագույննե– րը վերաբերում են նեոլիթ–էնեոլիթյան ժամանակներին, այսինքն՝ մ․ թ․ ա․ VI– IV հազարամյակներին։ Բազալտե ժայ– ռերի վրա քարով ծեծված–փորագրված են որսի կենդանիներ՝ այծեր, եղնիկներ, եղջերուներ, վայրի ցուլեր, ինչպես և կենդանիներին հետապնդող գազաններ՝ գայլեր, հովազներ, առյուծներ, լուսան– ներ, արջեր։ Պատկերները Փորագրված են բավականաչափ բարձր արվեստով, իրական տեսքով և մասամբ զուրկ չեն դինամիկայից։ ժայռապատկերների հիմ– նական մասը վերաբերում է III–II հա– զարամյակներին։ Հայաստանի բնիկնե– րի ստեղծած այդ ժայռապատկերներում բազմազան են պատկերված տեսարան– ները, հարուստ՝ դրանց հորինվածքը, նետ– աղեղներով զինված հեծյալ որսորդներ, որսի շներ, ընտելացված կենդանիների հոտեր, երկանիվ և քառանիվ սայլեր՝ լծված խոշոր եղջյուրներ ունեցող ցուլե– րով։ Ինչպես քարե, նույնպես և բրոնզե գործիքներով այդ շրջանում փորագրվել են ոչ միայն ուրվապատկերներ, այլև գծա– գիր (կոնտուրային) պատկերներ։ Նախ– նադարյան մարդը չճանաչելով բնության՝ երկրի վրա և երկնքում տեղի ունեցող երևույթները, նրանց վերաբերյալ կազմել է երևակայական, առասպելական պատ– կերացումներ, ըմբռնումներ։ Այդպես առաջացել են արևի և կրակի, կայծակի և որոտի, լուսնի, անձրևի և խոնավության, արգասավորման Ա պտղաբերության, մայ– րության, ծննդի և մահվան, չար և բարի երևույթների, ոգիների հետ կապված հա– վատալիքներ ու պատկերացումներ, որոնք առնչվում են մարդկանց և կենդանիների, ծառ ու ծաղկի, երկրային և երկնային մարմինների՝ լուսատուների պաշտամուն– քի հետ։ Այդ ամենը իր զանազան դրսևո– րումներն է գտել նախնադարյան արվես– տի մեջ, ինչպես իրական, նույնպես և ավելի վերացական մտածողության ար– գասիք հանդիսացող երևակայական պատ– կերների և խորհրդանշանների բազմա– զան ձևերով։ Երևակայական, առասպե– լական ըմբռնումները և դրէսնց ոճավորու– մը դարձել են արվեստի արտահայտչա– կան հիմնական ձևեր։ Բնորոշ է, որ ժայ– ռապատկերներում իրական կենդանիների հետ միասին երևան են գալիս մտացա– ծրն արարածներ, օձ–վիշապներն ստանում եէ առասպելական իմաստավորում։ Կրո– նա–պաշտամունքային պատկերացում– ներն ու ըմբռնումներն հետզհետե ավելի են խորացել և III–II հազարամյակների ժայռապատկերներում հանդիպում են ոգիների աստվածությունների հետ կապ– ված կենդանական, աստեղային այլևայլ, ինչպես և մարդկային խիստ ոճավորված պատկերներ։ Մեծացել է մարդու նաև իրական ճանաչողությունը։ Վարդենիսի լեռներում հայտնաբերված II հազարամ– յակի ժայռապատկերներում երևան են գալիս երկնային լուսատուների շարժման, տարվա եղանակների, ժամանակի հաշ– վումների հետ կապված տոմարական նշանակություն ունեցող բարդ հորին– վածքներ՝ կատարված գեղարվեստական մեծ հմտությամբ ու շնորհքով։ Բրոնզի դարին բնորոշ այս երևույթ– ներն իրենց լայն դրսևորումներն են գտել ճարտ–յան և կիրառական արվեստ– ների տարբեր բնագավառներում։ Վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ IV–III հազարամյակներ) կի– րառական արվեստը ներկայանում է գե– րազանցապես խեցեղենով։ Աչքի է ընկ– նում փայլեցրած խեցեղենը, որի վրա ար– ված են ներճկված ու գծագիր երկրաչա– փական, նաև ոճավորված բուսական բազ– մազան, կարելի է ասել շքեղ զարդեր։ Պաշտամունքային նշանակություն ունե– ցող կրակարան–օջախների հենակները ունեն ցուլերի, խոյերի կենդանակերպ ձևավորում, երևան են եկել կենդանիների կավե արձանիկներ, ինչպես և մայրու– թյան, պտղաբերության գաղափարն ար– տահայտող կանանց պարզունակ արձա– նիկներ։ Միջին բրոնզի դարաշրջանում աչքի է ընկնում գունազարդ խեցեղենը։ Անոթ– ների կարմիր փայլեցրած մակերեսին պատկերվել են ամենաբազմազան երկ– րաչափական, ինչպես և ջրային թռչուն– ների, սակավ՝ նաև մարդկանց պատկեր– ներ։ Գեղարվեստորեն ձևավորվել և զար– դերով են օժտվել բրոնզից ձուլված դա– շույնները և այլ գործիքներն ու զենքերը։ Գեղարվեստական մետաղագործության հոյակապ և ինքնատիպ գործ է Կիրովա– կանի դամբարանաբլուրում հայտնաբեր– ված ոսկյա թասը, որի վրա դրվագված են դեմ դիմաց կանգնած վեց առյուծ։ Առյուծները թեև սլացիկ, դինամիկ ձևեր չունեն, բայց ընդհանուր տեսքով և բաց երախներով արվեստի արտահայտիչ գոր– ծեր են։ Դամբարաններում հայտնաբեր– վել են նաև գեղարվեստական ձևավոր– մամբ արծաթե իրեր, անոթներ, գունա– զարդ սև փայլեցրած կավանոթներ, ոս– կուց, սարդիոնից և այլ քարերից պատ– րաստված ուլունքներ։ Եթե արվեստը զար– գացման առավել վաղ փուլերում կրել է միասնական ընդհանուր բնույթ, ապւս այս շրջանում այն տարաբաժանվել է․ երևան են եկել արվեստի առանձին ճյու– ղեր, բնագավառներ։ Արվեստը նշանակալից զարգացման է հասել ուշ կամ զարգացած բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանում մ․ թ․ ա․ XIV– IX դդ․։ Ստեղծագործական աշխատանքի հմտությունը արհեստի մեջ խորացել է, առաջ են եկել արհեստի նոր ճյուղեր, մե– ծացել են վարպետների Փորձն ու գիտե– լիքները և արվեստի բնագավառում գոր– ծադրվել են նորանոր տեխ․ միջոցներ ու հնարներ։ Մեծամորում կատարվող պե– ղումներով բացված մի քանի սրբարան– ների ներսում հայտնաբերվել են և՝ պաշ– տամունքային կրակարաններ, զոհարան– ներ, և՝ պտղաբերության, և՝ այլ մարդա– կերպ կուռքեր։ Սրբէսրան–մեհյան բացվել է նաև Դվինի բլրի վաղ երկաթի դարաշըր– ջանի շերտերում։ Այստեղ հայտնաբերվել են նաև զոհասեղանային նշանակությամբ կավե թրծած տախտակներ, որոնց վրա արված պատկերները կապվում են երկ– նային լուսատուների և տիեզերածնական վաղեմի ըմբռնումների հետ։ Տախտակնե– րից մեկի եռամասնյա բաժանումը և քան– դակները նշանավորում են տիեզերքի եռամասյա՝ երկինք, երկիր, ջուր (օվկիա–