Նկարում` Էջմիածին․ «Վաղարշապատ» բնակելի թաղամասը (1978, ճարտ–ներ՝ Յան Իսահակյան, Գ․ Ռաշիդյան)
Նկարում` Երևան․ ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության շենքը (1981, ճարտ–ներ՝ Հ․ Դոխիկյան, Լ․ Հովհաննեսյան)
համալիրը (շին․ սկսվել է 1975-ին, ճարտ–ներ՝ Զ․ Թորոսյան, Ս․ Գուրզադյան, Ա․ Մխիթարյան), որը կավարտի քաղաքի հս․ առանցքի այս հատվածը և հարմար կապ կստեղծի կենտրոնի և Հաղթանակի զբոսայգու միջև։ Քաղաքային երթևեկության և հետիոտն շարժման շատ խնդիրներ լուծվում են նաև հետիոտն ստորգետնյա անցումներով, լավագույններից են՝ Լենինի և Գլխ․ պողոտաների հանգույցում (1978, Ա․ Զարյան), Կիրովի փողոցի, Օղակաձև զբոսայգու հատվածներում, Աբովյան փողոցում (1982, 1985, Է․ և Ս․ Արևշատյաններ) կառուցվածները։
Նկարում` Երևան․ Ավան–Առինջ բնակելի թաղամասը (1978, ճարտ–ներ՝ Յան Իսահակյան, Գ․ Ռաշիդյան, Ռ․ Բադալյան և ուրիշներ)
Վերջին երեսուն տարիներին կառուցվել են մեր օրերի և պատմության նշանավոր դեպքերն ու դեմքերը հավերժացնող հուշարձաններ, որոնցից են Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում, Մեծ եղեռնի գոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում (1965, ճարտ–ներ՝ Ա․ Թարխանյան, Ս․ Քալաշյան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (1968, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, քանդակագործներ՝ Ա․ Հարությունյան, Ս․ Մանասյան, Ա․ Շահինյան), «Մայր Հայաստան» հուշարձանը (1975, քանդակագործներ՝ Ա․ Սարգսյան, Ե․ Վարդանյան, ճարտ․ Ռ․ Եղոյան) Լենինականում, Ա․ Թամանյանի արձանը (1974, քանդակագործ Ա․ Հովսեփյան, ճարտ․ Ս․ Պետրոսյան) Երևանում ևն։
Ճարտ–յան մասին 1955-ի որոշումները բեկում են առաջացրել նաև արդ․ շենքերի նախագծման և կառուցման ասպարեզում, ուր տեխնոլոգիական հոսքերի ու ժամանակակից սարքավորումների նոր սխեմաները հանգեցրել են շենքերի կազմակերպման նոր տիպերի։ Դրանցից են՝ գինու գործարանները Երևանում, Էջմիածնում, Արտաշատում, Հոկտեմբերյանում, Օշականում (ճարտ–ներ՝ Ռ․ Իսրայելյանի, Զ․ Բախշինյանի նախագծերով), «ԵրԱԶ» ավտոգործարանը (1965, ճարտ–ներ՝ Հ․ Պողոսյան, Վ․ Ավետիսյան), հասէոոցանորմալ գործարանը (1966, ճարտ․ Բ․ Հարությունյան), «Մասիս» և «Սյունիք» արդ․ հանգույցները (1980–84, ճարտ–ներ՝ Ս․ Մանուկյան, Վ․ Տոնիկյտն, Ժ․ Հովհաննիսյան) Երևանում, ավտոբեռնիչների գործարանը (1982, ճարտ․ Ս․ Մուրադյան) Չարենցավանում, ԳյուղՄԷԳՀԻ–ի շենքը (1985, ճարտ․ Վ․ Սահակյան) Պռոշյանի սովխոզում, գարաժ–կայանը (1979–83, ճարտ․ Յու․ Սաֆարյան) Երևանում ևն։
Նկարում` Աբովյան․ վարչահասարակական կենտրոնը (1980–84, ճարտ․ Է․ Չերքեզյան)
Աշխատանքներ են տարվում պատմաճարտ․, այդ թվում ժող․ ճարտ–յան հուշարձանները պահպանելու, դրանք քաղաքի կամ բնակավայրի կառուցապատման մեջ ներգծելու ուղղությամբ։ Մշակվել են էջմիածնի, Գորիսի, Երևանի Ձորագյուղ թաղամասի պատմա մշակութային գոտիների նախագծերը (1978, 1982, Ա․ Գրիգորյանի ղեկ․, 1982, Թ․ Գևորգյանի ղեկ․), Լենինականում՝ քաղաքի պատմ․ տարածքը իր բոլոր շենքերով պետ․ արգելոց հայտարարելուց հետո (1978, «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց) հուշարձանների վերանորոգման մեծ աշխատանքներ են տարվում։ Վերականգնվել են և մտել գործող հուշարձանների շարքը Ձիթողցյանների տունը (1983, ժող․ ճարտ–յան և քաղաքային կենցաղի թանգարան) և քանդակագործ Ս․ Մերկուրովի տուն–թանգարանը (1984, երկուսն էլ ճարտ–ներ՝ Ս․ Քալաշյան, Ս․ Գրիգորյան, Ա․ Միրիջանյան)։
Պատկերազարդումը տես 432–433-րդ, 464–465-րդ, 480–481-րդ էջերի միջև և 416–417-րդ էջերի միջև, աղյուսակներ XXIV–XXVI, ներդիրներում։
Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [h․] 1 – 2, Ե․, 1942–48։ Վարդանյան Ս․, Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետությունը, Ե․, 1959։ Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե․, 1960։ Հարությունյան Վ․, Միջնադարյան Հայաստանի Քարավանատներ և կամուրջներ, Ե․, 1960։ Նույնի, Անի քաղաքը, Ե․, 1964։ Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Ե․, 1964։ Հակոբյան Է․, Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը, Ե․, 1964։ Իսրայելյան Մ․ Ա․, «Էրեբունի» բերդ–քաղաքի պատմություն, Ե․, 1971։ Պապուխյան Ն․, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե․, 1972։ Հասրաթյան Մ․ Մ․, Սյունիքի XVII –XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե․, 1973։ Ղաֆադարյան Կ․, Երևան, միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Ե․, 1975։ Մարության Տ․, Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, Ե․, 1976։ Մարության Տ․, Խորագույն Հայք, Ե․, 1978։ Զորյան Լ․, Թամանյան, Ե․, 1978։ Այվազյան Ա․, Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1978։ Գրիգորյան Վ․, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Ե․, 1982։ Սահինյան Ա․, Գառնիի անտիկ կառույցների ճարտարապետությունը, Ե․, 1983։ Մնացականյան Ս․, Ախթամար, Ե․, 1983։ Ղաֆադարյան Կ․ Կ․, Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը, Ե․, 1984։ Թորամանյան Ա․ Խ․, Մոլդավիայի հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1985։ Մկրտչյան Շ․Մ․, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե․, 1985։ Մաթևոսյան Մ․, Գյումրիի ժողովրդական ճարտարապետությունը, Ե․, 1985։ Զարյան Ա․, Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության, Ե․, 1986։ Շախկյան Գ․, Լոռի, պատմության քարակերտ էջերը, Ե․, 1986։ Բրեչչիա Ֆրատադոկի Տ․, Ձորադիրի Ս․ էջմիածին եկեղեցին, Ե․, 1986։ Якобсон А․ Л․, Очерк истории зодчества Армении V–XVII вв․, М – Л․, 1950; Арутюнян В․ М-, Сафаря н С․ А․, Памятники армянского зодчества, М, 1951; Мнацаканян С․ X․, Архитектура армянских притворов, Е․, 1952; Арутюнян В․ М, Оганесян К․ Л․, Архитектура Советской Армении, Е․, 1955; Еремян А․ Б․, Храм Рипсимэ, Е․, 1955; Оганесян К․ Л․, Архитектура Тейшебаини, Е-, 1955 (Археологические раскопки в Армении, № 6, Кармир Блур IV); Халпахчьян О․, Армяно-русские культурные отношения и их отражение в архитектуре, Е․, 1957; Токарский Н. М., Архитектура Армении IV–XIV вв․, Е․, 1961; Оганесян К․ Л․, Архитектура Эребуни, Е․, 1961 (Археологические раскопки в Армении, № 9, Арин Берд I); Мартиросян А․ А․, Город Тейшебаини, Е․, 1961; Пиотровский Б․ Б․, Искусство Урарту, Л․, 1962; Арутюнян В․ М , Асратян М- М-, Мелик ян А․ А․, Ереван, М-, 1968; Халпахчьян О․Х․, Гражданское зодчество Армении (жилые и общественные здания), М․, 1971; Арутюнян В․ М-, Асратян М. М., Меликян А․ А․, Архитектура Советской Армении, М., 1972; Мартиросян А․ А․, Аргиштихинили, Е․, 1974;