Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ոսկերչական արվեստի բազմաթիվ նը– մուշները, որմնանկարների, իրերի վրա պատկերված հագուստը, խեցեղենն ու մետաղյա կարասին վկայում են ուրարտ․ կենցաղի բարձր կուլտուրայի և ճաշակի մասին։ Ուրարտ․ կերպարվեստը ամբողջության մեջ, նմանություններ ունենալով ասորես– տանյան և առհասարակ Հին Արևելքի արվեստների հետ, ոճով և կերպարային բովանդակությամբ մնում է միանգամայն ինքնուրույն ու ինքնատիպ։ Արարատյան թագավորության մշակույ– թը զգալի ազդեցություն է ունեցել մի կողմից սկյութացիների, մյուս կողմից՝ Աքեմենյան Իրանի մշակույթների վրա։ Հնագիտ․ նյութերով ամրապնդվել է նաև միջերկրածովյան մշակույթի վրւս նրա ունեցած ազդեցության վերաբերյալ կար– ծիքը։ Ուրարտ․–արարատյան արվեստն իր հարուստ ավանդույթներով հարատևեց հայ ժողովրդի մշակույթի մեջ։ Մ․ թ․ ա․ VI դ․–մ․ թ․ III դ․ կերպար– վեստ։ Մ․ թ․ ա․ VI-IV դդ․ հայկ․ արվես– տից մեզ հասած նմուշների թվում աչքի են ընկնում գեղարվեստական ձևավոր– մամբ մետաղե իրերը։ Դրանցից մի քա– նիսը դեռևս անցյալ դարի 2-րդ կեսին գտնվել են Արմ․ Հայաստանում և այժմ պահվում են Փարիզի, Լոնդոնի և Բեռլինի թանգարաններում։ Բրիտ․ թանգարանում է պահվում մի արծաթյա պտյակ, որի ցա– ծի մասում պատկերված առասպելական կենդանին ունի առյուծի թաթեր, այծի եղջյուրներ, արծվի կամ անգղի կտուց, իսկ ուսերին գծագրված են թռչնաթևեր, փողը ծածկված է հորիզոնական օղակնե– րով, պսակի մասում գծագրված են լոտոսի կոկոն, ծաղիկ և ոճավորված ծառեր։ Ինք– նատիպ, արտահայտիչ մշակմամբ այս անոթը կապված է արևի և կայծակի ու որոտի պաշտամունքի հետ։ Փարիզի Լու– վըր թանգարանում են պահվում Հայաս– տանում գտնված մի այլ արծաթյա պտյակ՝ եղնիկի և մի պղնձե պտյակ՝ քարայծի պատկերներով։ Այդ անոթները պատ– րաստված են ձուլելու և կռելու բավակա– նաչափ բարձր արվեստով։ Արվեստի գերազանց գործեր են ար– ծաթից ձուլված երկու քարայծի պատկեր– ները, հզոր եղջյուրներով և լայն բացված թռչնաթևերով։ Դրանք արծաթյա միևնույն մեծ անոթի (ամֆորայի) դեկորատիվ կան– թեր են։ Այդ զարդաձևը հանդիպում է հայկ․ հողում դեռևս ուրարտ․ ժամանակ– ներում։ 1968-ին Երևանի Նոր Արեշ թա– ղամասում, էրեբունի ամրոցից ոչ հեռու, գտնվել է չորս անոթից բաղկացած մի գանձ։ Դրանցից մեկը աքեմենյան–մարաս– տանյան ոճի մեծ պտյակ է՝ աքեմենյան սատրապի հեծյալ պատկերով և բերվել է, հավանաբար, հս–արլ․ Իրանից։ Մյուսը կարճ փողով գավաթ–պտյակ է ցլիկի գըլ– խով, փողի վրա դրվագված մարդկային չորս պատկերներով և ունի փոքրասիա– կան ծագում։ Երրորդը՝ ձիու պատկերով պտյակ է, որը պատրաստվել է, հավանա– բար, Եփրատի արմ․ ափերին, Փոքր Հայ– քում կամ Կապադովկիայում, իսկ չորրոր– դը մեծ գավաթ է, որն ունի իր ուրարտ․ նախատիպը և, անկասկած, պատրաստ– ված է տեղում։ Դավաթի ցածի մասը զար– դարված է ուղղաձիգ մատնեքով (կանել– յուրներով)։ Մ․ թ․ ա․ V դ․ տեղական գործ է նաև Երզնկայում գտնված արծաթյա թասը (պահվում է Բրիտ․ թանգարանում), որի վրա արված են փոքր չափսերի 17 ձվածիր՝ ներսից փոս, դրսից ուռուցիկ պատկեր– ներ, տեղավորված կենտր․ շրջանից դեպի թասի եզրերը անցնող լոտոսի ծաղիկնե– րի միջև։ Այս թաս–պիալան իր բազմաթիվ նախատիպերն ունի, ինչպես ասորեստան– յան, նույնպես և ուրարտ․ գեղարվեստա– կան մետաղագործության մեջ։ Հին հայկ․ ոսկերչության սքանչելի ստեղծագործու– թյուն է Հին Արմավիրի պեղումներով Անահիտ աստվածու– հու պղնձաձույլ ար– ձանի գլուխը (Բրի– տանական թանգա– րան, Լոնդոն) գտնված ոսկյա կրծքազարդը, որի երկու ծայրերին պատկերված են մեկական թըռ– չուն, կենտր․ մասում՝ երեք ոճավորված ծառ, իսկ ցածի աղեղի ամբողջ եզրով՝ լոտոսի ծաղկի և կոկոնի հաջորդական շար։ Արտաքին երեսից ցանցկեն այս կրծքազարդին մեծ շքեղություն են հա– ղորդել նրա վանդակների մեջ ամրացված սև և երկնագույն քարերը։ Մ․ թ․ ա․ VI– IV դդ․ հայկ․ արվեստը, որը ներկայաց– ված է առավելապես իշխող վերնախավին պատկանող իրերով և զարդերով, երևան է բերում ակնհայտ կապեր հինարևելյան և աքեմենյան ժամանակաշրջանի իրան, արվեստների հետ։ Այդպիսին են անգամ դամբարաններում հայտնաբերված քարե սկահակները և կնիքները։ ժող․ արվես– տին պատկանող առարկաներ են Հրազ– դանի շրջանում գտնված արծաթյա օձա– գլուխ ապարանջանները, որոնք պահ– պանիչ նշանակություն են ունեցել, ինչպես և պեղումներով հայտնաբերված գեղար– վեստական ձևավորմամբ կավե անոթներն ու թասերը։ Մ․ թ․ ա․ III դ․ սկսած բազմաթիվ քա– ղաքների առաջացումը, արհեստների և առևտրի զարգացումը մեծապես նպաստե– ցին հին հայկ․ մշակույթի և արվեստի առաջընթացին նոր, այսպես կոչված, հելլենիստական ուղիով։ Մատենագրա– կան վկայություններից դատելով՝ կարելի է ասել, որ եղել են նաև տեղական բարձր– արվեստ քանդակներ, որոնք ոչնչացվել են քրիստոնեություն ընդունելու ժամա– նակներում և մեզ չեն հասել։ Միայն Երե– վանի մերձակայքում և Լենինականից ոչ հեռու գտնված մ․ թ․ III դ․ տղամարդու և կնոջ արձանների գլուխները վկայում են դիմաքանդակի որոշակի առաջադիմու– թյան մասին։ Հունա–հռոմ․ ոճի արտա– կարգ բարձրարվեստ քանդակներ են Դառ– նիի հեթանոսական տաճարի բարձրա– քանդակներն ու հարթաքանդակները, որոնք աչքի են ընկնում նաև երկրաչափա– կան, ոճավորված բուսական և այլ քան– դակների բազմազանությամբ և հարըս– տությամբ։ Գեղարվեստական բարձր ար– ժանիքներ ունեցող գործեր են Ծոփքի, մանավանդ Արտաշիսյան թագավորների հատած արծաթե և պղնձե դրամները, որոնք համադրում են տեղական և հել– լենիստական գծերը, կրում դիմապատ– կերային բնույթ և արտահայտում թագա– վորների կամային գծերը և ներաշխարհը։ Հին հայկ․ արվեստն իր ցայտուն դրսե– վորումներն է ունեցեւ մետաղագործու– թյան, խեցեգործության, ապակեգործու– թյան, կիրառական այլ արվեստների, ինչպես և մոնումենտալ գեղանկարչու– թյան բնագավառներում։ Գեղարվեստա– կան մետաղագործության տեղական ավե– լի փոքրաթիվ առարկաների կողքին, ինչ– պիսիք հն, օրինակ, աստիճանավոր պատ– վանդանների վրա արծիվների և եղնիկնե– րի բրոնզե ձուլածո արձանիկները, որոնք խորհրդանշում են արև և ջուր, տիրապե– տող են հելլենիստական ձևավորում ունե– ցող առարկաները, մասամբ ներմուծված, բայց առավելապես տեղում՝ Հայաստա– նում պատրաստված։ Վերջիններիս թվին են պատկանում արծաթե երկու թասեր, որոնցից մեկը կրում է հայոց Բակուր Բ թագավորի անունը և զարդարված է թա– տեր․ պատկերներով։ Արտաշատում գտնը– վել է ոսկյա պսակ՝ տերևազարդերով, Գառնիում՝ ոսկյա կրծքազարդ, կազմված 85 մանրիկ մասերից։ Հայաստանի հել– լենիստական արվեստի առարկաներից են նաև ոսկյա և արծաթյա զանազան կա– խիկները, ականջի օղերը, մատանիները, փորագիր պատկերներով մատանու ակե– րը, գեմմաները ևն։ ժող․ գեղարվեստական ստեղծագործության ծավալուն բնագա– վառ էր խեցեգործությունը։ Կավագործ վարպետներն արտադրում էին զանազան նյութեր պահելու, խոհանոցային և․ այլ կիրառության բազմազան անոթներ՝ տե– ղական ավանդական ձևերով, գեղարվես– տական մշակմամբ ու զարդերով։ Բայց դրանց մի մասը և շատ ավելի մեծ քանա– կությամբ խեցեղեն անոթները, իրերը ստացել են հելլենիստական ձևեր և առանձնահատկություններ։ Ստեղծվել են նաև նոր տիպի ու բնույթի խեցեղեն անոթ– ներ և առարկաներ, դրանց թվում՝ ամֆո– րաներ և ամֆորիակներ, օյնախոյա կոչ– վող սափորներ, ջրամաններ, ափսեներ, մատուցարաններ, թասեր, պնակներ, կա– վե սրվակներ, ճրագներ և նորատիպ կեն– դանակերպ անոթներ։ Կավանոթների մա– կերեսները տարբեր գույներով ներկե– լուց և փայլեցնելուց բացի, լայն կիրառու– թյուն է ստացել նրանց գունազարդումը սև, կարմիր, վարդագույն, շագանակա– գույն, դեղին և այլ երանգներով։ Ըստ որում՝ ստեղծվել են հելլենիստական ար– վեստին բնորոշ զգալի թվով երկրաչափա– կան, մասամբ և բուսական զարդաձևեր։ Հայաստանում առաջացել են արվեստի նոր բնագավառներ ու ճյուղեր, որոնք կրել են հելլենիստական բնույթ։ Դրան– ցից էր կավե արձանիկների արտադրու– թյունը՝ այսպես կոչված կորոպլաստիկան։