Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թեե այն ամբողջովին հելլենիզմի արգա– սիք էր, սակայն Հայաստանում պատ– րաստվում էին արձանիկներ, ինչպես տե– ղական, նույնպես և արմ․ բնորոշ առանձ– նահատկություններով։ Եթե հունական աստվածությունների և առասպելական կերպարների արձանիկները ներկայաց– նում էին արմ․ ուղղությունը հայկ․ կո– րոպլաստիկայում, ապա մանկանը կե– րակրող Անահիտ աստվածուհու, հեծյալ– ների, զինվորների, տեղական երաժշտ․ գործիքների վրա նվազող կանանց ար– ձանիկները՝ տեղական ուղղությունը։ Արվեստի նոր բնագավառ էր նաև ապա– կեգործությունը։ Հայաստանում ապակի արտադրվել է դեռես մ․ թ․ ա․ II–I դդ․, բայց նոր զարկ է ստացել, երբ հին և նոր թվագրությունների սահմաններում հայտ– նագործվել է փչելու եղանակով ապակե– ղենը պատրաստելու տեխնիկան։ Գեղար– վեստական ապակեգործության համար նշանակալից էր ապակյա սրվակները կա– ղապարի մեջ փչելու եղանակը, քանի որ կաղապարի ներսի պատերին արված զար– դերը վերարտադրվում էին պատրաստվող անոթների մակերեսին։ Եթե փչելու եղա– նակով անոթները պատրաստվում էին առանց կաղապարի, ապա նրանց վրա կարելի էր անել գծագիր, փորագիր, վե– րադիր զարդեր, ամրացնել ձևավոր կան– թեր։ Ապակեղենին գեղարվեստական տեսք և հմայք հաղորդվում էր նաև տար– բեր գույների ու երանգների միջոցով։ Գեղարվեստական ստեղծագործության կարևոր բնագավառ էր մոնումենտալ գե– ղանկարչությունն իր երկու ճյուղերով՝ որմնանկարչությամբ և խճանկարչու– թյամբ։ Մեծ քանակությամբ և բարձրար– վեստ որմնանկարներով զարդարվել են ուրարտ․ պալատներն ու տաճարները, իսկ հին հայկ․՝ հելլենիստական դարա– շրջանից որոշ նյութեր հայտնաբերվել են Արտաշատում։ 6–7 գույնի ու երանգի ներկերով շենքերի պատերի ներսի մակե– րեսները բաժանվել են տարբեր ձևի գու– նագեղ հատվածների, որոնց վրա հանդի– պում են նաև ավելի մուգ գույներով կա– տարված գծազարդեր։ Որմնանկարների այս պարզ ձևը համապատասխանում է այսպես կոչված պոմպեյան առաջին ոճի որմնանկարչությանը։ Հելլենիստական ժամանակաշրջանի նորույթ էր մոնումեն– տալ գեղանկարչության մյուս ճյուղի՝ խը– ճանկարչության առաջացումը Հայաստա– նում։ Դառնի ամրոցում հայտնաբերված բաղնիքի հանդերձարան–հանգստարան հանդիսացող սենյակի հատակը ծածկված է բազմերանգ խճանկարով։ Թեև հատակը տեղ–տեղ քանդված, վնասված է, բայց խճանկարի բավականաչափ բարդ հորին– վածքը հասկանալի է։ Ծովի կանաչավուն մակերեսին, կենտր․ գունագեղ շրջանա– կում պատկերված են Օվկիանոսը՝ պատ– կառելի ծերուկի և Թալասան (ծովը)՝ գե– ղանի կնոջ տեսքով։ Այս շրջանակի չորս կողմում տարածվում է միջին՝ մեծ և լայն շրջանակը, որի վրա պատկերված են ձի–ձուկ համադրությամբ առասպելական արարածներ՝իխթիոկենտավրոսներ, որոնց մեջքին բազմել են ծովային գուշակ ծե– րուկ Ներիոսի գեղանի դուստրերը․ պատ– կերված են նաևձկներ, ձկնորսներ, հուն․ դիցարանից հայտնի սիրո և ամուսնու– թյան աստվածները։ Այս ամենը առնված է արտաքին ոչ լայն վարդագույն շրջանա– կի մեջ։ Պատկերներն ունեն հունարեն մակագրություններ։ Գառնիի մ․ թ․ III դ․ այս խճանկարը, հուն, առասպելաբանու– թյունից փոխառած պատկերներով հան– դերձ, հայկ․ հետհելլենիստական ժամա– նակների մի բարձրարվեստ և նշանավոր ստեղծագործություն է։ Հին հայկ․ մշակույթը և արվեստը զար– գանում էին երկու հիմնական ուղղություն– ներով, որոնցից առաջինը տեղական ավանդական ժող․ ուղղությունն էր, մյու– սը նոր առաջացած հելլենիստական ուղ– ղությունը, որոնք խաչավորվում և փոխա– դարձաբար հարստանում էին։ Երկրորդ ուղղությունը հասարակության վերնախա– վի և քաղաքային բնակչության մշակույթն էր։ Հին հայկ․ հարուստ, բազմակողմանի, բազմաբովանդակ մշակույթը և արվեստը խոր արմատներ էին նետել հայկ․ հասա– րակության մեջ և խոշոր նշանակություն ունեցան տվյալ բնագավառների հետագա զարգացման համար։ Բ․ Առաքեւյան Միջնադարյան կերպարվեստ (IV–XVII դդ․)։Որմնանկարչոլթյոլնև ման– րանկար չ ու թ յ ու ն։ Վաղ միջնադար– յան հայկ․որմնանկարչության մասին վկա– յություն է պահպանվել 604–607-ին կա– թողիկոսի տեղապահ Վրթանես Քերթողի «Ցաղագս պատկերամարտից» գրվածքում, ուր նշվում է հայ եկեղեցում ընդունված պատկերային թեմատիկ շարքը։ Հայ որմ– նանկարչության ընդարձակ շարքով հնա– գույն նմուշներ չեն պահպանվել։ V դ–ից հայտնի են որմնանկարի մի քանի բե– կորներ Երևանի Ս․ Պողոս–Պետրոս եկե– ղեցուց և Քասախի բազիլիկից։ Լ․ Ա․ Դուռ– նովոն հայտնաբերել և ուսումնասիրել է VII դ․ մի քանի եկեղեցիների որմնանկար– ներ, որոնց հիմնական բովանդակությու– նը Եգեկիել մարգարեի տեսիլքն է։ Լմբա– տի, Կոշի, Թալինի, Արուճի VII դ․ եկեղե– ցիների որմնանկարներում այդ թեման համատեղված է Համբարձման պատկե– րի հետ։ Որմնանկարչության զարգացման հաջորդ փուլը Աղթամար կղզու Ա․ 1սաչ եկեղեցու (921), Տաթևի վանքի Ա․ Պողոս– Պետրոս եկեղեցու (930), Գնդեվանքի (930-ական թթ․) որմնանկարներն են։ Հայկ․ եկեղեցու ավագ խորանում, որ– պես կանոն պատկերվել է Քրիստոսը Փառքի մեջ, նրանից ցած, ըստ կարգի՝ մարգարեներ, առաքյալներ և եկեղեցու հայրեր։ Նրանց շարքերը երբեմն ավար– տում են Աստվածածինը և Հովհաննես Կարապետը։ Աղթամարի եկեղեցու թըմ– բուկը ծածկված է Հին կտակարանի՝ աշխարհի ստեղծումը, Ադամը և Եվան, իսկ պատերը՝ Նոր կտակարանի թեմա– ներով, որոնք հայկ․ եկեղեցիներում միմ– յանցից չեն անջատվել շրջանակներով։ Եվ՝ VII, և՝ X դ՚դ․ մեծ տեղ է հատկացվել որմնազարդերին։ Ուշագրավ է Տաթևում և Աղթամարում «Վերջին դատաստանի» պատկերումը, որը հատուկ է Վասպուրա– կանի մանրանկարչությանը (Կիլիկիա– յում՝ Թորոս Ռոսլինի մանրանկարներին)։ Աղթամարի պալատը պատկերազարդված էր որսի տեսարաններով։ Որմնանկարների հաջորդ փուլը վե– րաբերում է XIII–XIV դդ․։ Այդ շրջանի որմնանկարներն (Անիի՝ Տիգրան Հոնեն– ցի, Բախտաղեկի եկեղեցիներ, Քոբայրի վանք, Դադիվանք, Ախթալա, Հաղպատ ևն) աչքի են ընկնում հարուստ թեմատի– կայով, աղերսներ ունեն բյուզ․ և վրաց․ որմնանկարչական արվեստի, ինչպես և (ըստ Լ․ Գուռնովոյի) «Մողնու Ավետարա– նի» մանրանկարների ոճի հետ։ Եզակի տեղ են գրավում Գրիգոր Լուսավորչի կյանքը ներկայացնող դրվագները (Տիգ– րան Հոնենցի եկեղեցի), Սադուն Արծրու– նու և Խութլուբուղայի նկարները (Հաղ– պատ), Ստեփանոս Նախավկայի քարկո– ծումը (Դադիվանք) ևն։ Աշխարհի տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում պահ– պանվող շուրջ 25000 հայկ․ ձեռագրերի զգալի մասը պատկերազարդ է։ Ամենից շատ պատկերազարդվել են ավետարան– ները, սակավ՝ Աստվածաշունչը, այնու– հետև տոնականները, ճաշոցները ևն։ Մա– գաղաթյա կամ թղթե մատյանները ստեղծ– վել են վանքերին կից գրչատներում։ Մեզ հասած հնագույն չորս մանրանկար– ները (VI–VII դդ․) կցված են «էջմիածնի Ավետարանին» (989, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ, JVC 2374)։ Դրանք եզակի են իրենց գե– ղարվեստական լեզվով, բարձր մակար– դակի ինքնուրույն պատկերային մտածո– ղությամբ և Լմբատի ու Արուճի եկեղեցի– Հ ո վ ս ի ա ն․ «Դժոխքի ավերումն», մանրա– նկար 1316-ին պատկերազարդված Ավետա– րանից (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մա– տենադարան, ձեռ․ JVC 4818) ների որմնանկարների հետ անգնահատե– լի արժեք ունեն վաղ քրիստոնեական պատկերարվեստի համար։ Լրիվ պատկե– րազարդ գրքեր պահպանվել են IX դ–ից («Մլքե թագուհու Ավետարան», մինչև 862, Վենետիկի մխիթարյանների մատենա– դարան, 1144/86, Ավետարան, Վիեննա– յի մխիթարյանների մատենադարան, N 697, «էջմիածնի Ավետարան», «էջմիածնի երկրորդ Ավետարան», Երուսաղեմի Ս․Հա– կոբյանց վանքի մատենադարան, JSC 2555 ևն), ուր պատկերները դրվել են գրքի սկզբում։ VIII դ–ից հայ մատենագիրները ստեղծել են «խորանների մեկնություն– ներ», դրանցում բացատրվում են բուսա– կան ու կենդանական մոտիվների, կիրառ– վող գույների ու խորանների խորհուրդ– ները, հիմնավորելով դրանց գեղագիտ․ ու իմաստաբանական նշանակությունը։ X դ․ ձեռագրերում խորաններին հաջորդել է «Տեմպիետտո»-ն կամ աստիճանաձև պատ–