Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղաձիգ սալը։ Տարբեր նպատակներով (ննջեցյալի հիշատակին, ի նշանավորումն հաղթանակի, կարևոր անցքի, տաճարի հիմնարկման ևն) դրվող պատվանդանա– վոր խաչքարերից բացի նման խաչավոր զարդաքանդակային հորինվածքներ ըս– տեղծվել են IX–XVIII դդ․ ճարտ․ հուշար– ձանների որմերին։ Եվրոպայի և Արլ․ հայկ․ գաղութներում գերիշխել է այդ տիպը։ XV–XVIII դդ․ խաչքարերը մեծապես տարբերվել են վաղ նմուշներից, էապես փոփոխվել են ծավալի մասշտաբը, զար– դային ռիթմերը, համամասնությունները, կենտր․ դաշտերի և սովորաբար ծավալի վերին կամ ստորին մասում քանդակված կամարիկների ձևավորումը, աճեւ է հար– թությունների ուղղաձիգ մասնատվածու– թյունը։ Ուշ խաչքարերին հատուկ են ժան– րային տեսարանները և կտիտորական պատկերները՝ սովորաբար քանդակված հիմնական առանցքից շեղվող տեղում։ Հայաստանի քանդակագործության այս ճյուղի զարգացման վերջին փուլի գերիշ– խող հատկանիշը արլ․ տարրերի ոճային ներթափանցումներն էին։ Միջնադարյան Հայաստանի Ճարտ–յան արտահայտչականության էական բաղա– դրիչներից մեկը զարդաքանդակային (ինչպես բուսական, այնպես էլ երկրաչա– փական) հարդարանքն է։ Զարդամոտիվ– ների մշակման հետ վարպետները հա– ճախ դիմել են լուսաստվերային էֆեկտ– ների, որոնք առաջացել են բազմապիսի քիվերի, պատուհանների շրջանակների և քանդակազարդ մուտքերի շնորհիվ։ Զգալի ուշադրություն է դարձվել պատու– հանների (ուղղանկյուն, բոլորաձև, խա– չաձև) եզրաձևերին։ Արջամագիլի, նռան, խաղողի որթի զանազան միահյուսումնե– րը ներդաշնակորեն կապվել են գդալաձև, ռոմբաձև, կամարաձև, կետային, համա– կենտրոն շրջաններից և քառակուսիներից կազմված զարդերի հետ։ Պատուհանների շրջանակների և քիվերի ատամնաձև տար– րերը քանդակվել են խիստ համապատաս– խան հուշարձանի մասշտաբին ;և հարդա– րանքի բնույթին։ Մեծ տարածում է ունե– ցել խաչազարդի մոտիվը․ IV–VII դդ․ տա– ճարների մուտքերի բարավորները գար– դարող հավասարաթև ոչ մեծ խաչերին հետագայում Փոխարինել են քանդակա– զարդ խաչերը, որոնք, ճակատի վրա մեծ տեղ գրավելով, նախատեսվել են հեռվից ընկալման համար (Եղվարդ, Նորավանք, Ապիտակավոր)։ Պատերի հարթություննե– րը աշխուժացվել են ոչ մեծ քանդակա– զարդ խաչերի բազմությամբ, որոնք քան– դակվում էին ի նշան ուխտի կամ ի հիշա– տակ տաճարի հետ կապված այս կամ այն իրադարձության։ Մուտքերի տիմպաննե– րի զարդարանքը ևս էական է եղել ճարտ․ շինությունների ողջ զարդարվեստում, դա կարելի է ասել նաև ժապավենաձև հյուս– վածքաշերտերի, արևի ժամացույցների, բարձրարվեստ արձանագրությունների և դեկորատիվ կամարաշարի վերաբերյալ (Զվարթնոց, Անի, Աանահին)։ Հայաստանի հուշարձանների կերպա– րային և սյուժետային քանդակները, հատ– կապես զարգացման վաղ փուլերում, շատ ընդհանրություններ ունեն փոքրածավալ Գագիկ թագավոր, Աղթամարի Ս․ Խաչ եկեղե– ցու (915 – 921) հարթաքանդակներից պատկերաքանդակների հետ։ Բայց, հե– տագայում նրանց ուղիները բաժանվել են․ որմնաքանդակը հնարավորություն է ընձեռել ավելի ազատ օգտագործել տա– րածությունը, սյուժեն օժտելով դինամի– կայով և պատմողականությամբ, որ դըժ– վար էր իրականացնել կոթողների, հու– շասյուների, խաչքարերի պարփակ հո– րինվածքներում։ Հայաստանի վաղ միջնադարյան քան– դակագործությունը առանձնանում է երեք հիմնական դպրոցներով, նրանցից մեկը առաջացել է երկրի կենտր․ շրջանում՝ Այրարատ երկրում, մյուսները՝ Տաշիրում և Սյունիքում։ Դպրոցներից յուրաքան– չյուրը բացի հուշակոթողներից, հարուստ է նաև որմնաքանդակներով։ Պատկերագրա– կան որոշ ազգակցությամբ հանդերձ երեք դպրոցների ստեղծագործությունները խիստ տարբերվել են ոճով։ Այսպես․ Այ– րարատում գերիշխել են պատկերային հնավանդ միտումները, հակումը դեպի նախաքրիստոնեական քարարվեստը, որի մասին կարելի է դատել Աղցի Արշակունի– ների դամբարանի ստորին հարկի կա– մարաշարի և մուտքի շրջագոտու պատկե– րաքանդակներով (IV դ–ի 60-ական թթ․)։ Պատկերագրության և ոճի վառ յուրահատ– կությամբ աչքի է ընկնում Տաշիրի քան– դակագործական դպրոցը (V–VI դդ․)։ Օգտագործելով մանրահատիկ, լավ մշակ– վող ֆելզիտի պլաստիկական հնարավո– րությունները (որ ավելի լավ է պատկե– րում մանրամասները, քան կենտրոն, և հվ․ Հայաստանի խոշոր դիսպերսիոն տու– ֆը), տաշիրցի վարպետները ներդաշնա– կորեն միացրել են Սասանյան Իրանի ժառանգությանը աղերսվող տեղական մո– տիվները բյուզ․ դեկորատիվ–կիրառական արվեստի (հիմնականում փղոսկրի փորա– գրություն և արծաթագործություն, Օձուն, Շնող) ավանդներին։ Այդ դպրոցին է պատկանում Դովեղում գտնված VI դ․ եզակի սկավառակը՝ փոքրադիր սրբա– պատկերի պես երկմետրանոց թևավոր խաչի կենտր․ մասում ամրացնելու հա– մար։ Քրիստոսի համբարձման և <օրան– տի» դիրքով 12 առաքյալների զուգակցու– մը այն կապում է ասորա–պաղեստինյան սրվակների և վաղ քրիստոնեական սար– կոֆագների քանդակներին, ինչպես նաև հս․ Միջագետքի քրիստոնեական հա– մայնքների մշակութային ժառանգությա– նը․ սկավառակի հիշատակային գործա– ռությունը և նրա պատկերագրական կապը Օձունի VI դ․ քանդակների հետ հիմնավո– րում է նրա թվագրումն ու ծագման վայրը։ Սիսավանի VII դ․ կտիտորական պատ– կերներով ներկայացված վաղ միջնադար– յան Սյունիքի քանդակը զգալի առաջըն– թաց էր բարձրաքանդակի զարգացման բնագավառում, միաժամանակ զգացվում են միտումներ՝ մոտիկ հմայիլային սիմ– վոլիկային և բնորոշ հերալդիկ էմբլեմա– տիկային, որի մասին կարելի է դատել Աղուդիի (մինչև VII դ․) կոթողի պլաստի– կայով։ IV– VII դդ․ Հայաստանի քանդակագոր– ծական դպրոցների համար ընդհանուր է եղել հնավանդության միտումը, որը կողմնորոշված էր դեպի քրիստոնեական Արլ․ գեղարվեստական մշակույթի ձևա– վորման վաղ Փուլերը։ Դա մասնավորա– պես բացահայտվել է շատ հուշակոթող– ների պատկերաքանդակներում, ինչպես և Տեկորի, Պտղնիի, Պեմզաշենի, Արենիի և Զվարթնոցի ճակատաքանդակներում։ IX դ․ երկրի ազատագրումից հետո սկըս– վել է հայկ․ ճարտ–յան և քանդակագոր– ծության զարգացման նոր փուլ, պայմա– նավորված սոցիալ–քաղ․ և տնտ․ իրադրու– թյան փոՓոխությամբ։ Այն բնորոշվում է ինչպես վաղ քրիստոնեական ավանդույթ– ների ժառանգորդությամբ, այնպես էլ մի շարք տեղական դպրոցների երևան գա– լով, որոնց ազդեցությունը հաճախ չի տարածվել իշխանական տների սահման– ներից դուրս։ Երկրի ֆեոդ, ապակենտ– րոնացումով թելադրված այդ երևույթնե– րը էապես աարբերվել են քանդակի վաղ միջնադարյան դպրոցների առաջացման դրդապատճառներից։ IX–XIV դդ․ դպրոց– ների միջև «սահմանագծերը» փոքր–ինչ պայմանական էին․ շատ հուշարձաններ ստեղծել են երկրի բոլոր ծայրերից պատ– վեր ընդունող վարպետների շրջիկ ար– տելները։ Սակայն IX–XIV դդ․ քանդա– կագործական հուշարձանների ոճի տե– ղական առանձնահատկությունները թույլ են տալիս խոսել երկրի քարարվեստի զարգացման որոշակի տեղական ուղղու– թյունների մասին։ Հայ քանդակագործության Վասպուրա– կանի դպրոցը, որի առաջացումը պայմա– նավորվել է երկրի նշանակալից գեղար– վեստական ավանդույթներով, աչքի է ըն– կել վառ հրապարակայնությամբ՝ արտա– ցոլելով Արծրունիների ձգտումները։ Աղ– թամար քաղաքի հիմնումը և այնտեղ 915–921-ին տոհմական տաճարի կառու– ցումը պատմ․ իրադրության արդյունք էին՝ արտացոլված ա^դ հուշարձանի puiq- մամակարդակ իմաստաբանության և դե– կորատիվ ծրագրերի սիմվոլիկայում։ Նրա հինգ պատկերագոտիների քանդակնե–