Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հ․ Արծաթպան յան․ «Աղջիկը դաշնա– մուրի մոտ* (1899, ՀՊՊ, Երևան) Ֆեթվաճյանը (1866–1947), որի ստեղծա– գործություններում շահավետորեն առանձ– նանում են հայաստանյան բնապատկեր– ներն ու Անիի հուշարձանների ջրաներկա– յին շարքը։ XX դ․ սկզբից արտասահմանյան հայ արվեստի գլխ․ կենտրոնը դառնում է Ֆրանսիան, որտեղ հաստատվել և ստեղ– ծագործել է մի ստվար շարք տաղանդա– վոր հայ արվեստագետներ, որոնցից շա– տերը մասնագիտական կրթություն են ստացել Փարիզի ժյուլիան ակադեմիա– յում, ընդսմին, ոմանք այստեղ են եկել Վենետիկի մխիթարյանների Մուրատ– Ռափայհլյան վարժարանում նկարչական տարրական կրթություն ստանալուց հե– տո։ Ֆրանսահայ նկարիչներից առանձնա– պես նշելի տեղ են զբաղեցնում շարդեն– յան տիպի նատյուրմորտների ինքնուս վարպետ Զաքար Զաքարյանը (1849– 1923), որը նմանահանությունների օգնու– թյամբ հաււել է կատարելության, ծովա– նկարիչ և կենցաղանկարիչ Արսեն Շա– պանյանը (1864–1949), որի գործերում պատկերված մարդիկ ու բնությունը հա– ճախ տեղադրված են ակտիվ լուսա–օդա– յին (բայց ոչ իմպրեսիոնիստական) միջա– վայրի մեջ։ Դարասկզբի խոշորագույն ծո– վանկարիչներից է Վարդան Մախոխյանը (1869–1937), որի ստեղծագործական վաղ փուլն անցել է Դերմանիայում, ապա՝ Ֆրանսիայում և Միջերկրականի ափին։ Նրա ռեալիստ, ծովապատկերները տրա– մադրության առումով ունեն ռոմանտիկա– կան երանգավորում, իսկ որոշ դեպքերում էլ՝ հարևանցի աղերս սիմվոլիզմի հետ։ Ինչպես Շապանյանը, այնպես էլ Մախոխ– յանը շփվել են Հ․ Այվազովսկու հետ և նրա արվեստից քաղել ներշնչանք ու ստեղծագործական ձևեր։ Հիմնականում բնանկարչությամբ են զբաղվել նաև Հը– րանդ Ալյանաքը (1880–1938) և Հերան Շապանը (Շապանյան, 1888–1939)։ Ֆրան– սահայ կերպարվեստում ուրույն աեղ է զբաղեցնում կենցաղանկարիչ Լեոն Քյուրք– ճյանը (1872–1924), որի արվեստում ճշմարտացի արտացոլում են գտել հա– սարակ մարդկանց կյանքն ու կերպարնե– րը։ Լեհահայ դիմանկարիչ և կոմպոզի– ցիոնիստ Թեոդոր Աքսենտովիչի (1859– 1938) գեղարվեստ, գործունեությունը սկսվել է Փարիզում, շարունակվել Կրա– կովում, ուր նա, սերտորեն կապված հայ համայնքին, վրձնել է հայկ․ թեմաներով կտավներ։ 1910–15-ի արտասահմանյան հայ ար– վեստի կենտրոններից է դարձեւ նաե Եգիպտոսը, որտեղ ազգ․ գեղանկարչու– թյան առաջնեկներն էին կենցաղանկարիչ Երվանդ Դհմիրճյանը (1870–1938) և նրա աշակերտ, կերպարվեստի գրեթե բոլոր ժանրերում իր ձիրքը դրսեորւսծ Տիրան Կարապետյանը (1882–1963)։ Վերոհիշյալ նկարիչներն իրենց ստեղ– ծագործություններում առաջնորդվել են գեղանկարչության դասական, մանավանդ XIX դ․ ռեալիզմի սկզբունքներով։ Միա– ժամանակ, բազմաթիվ նկարիչների ստեղ– ծագործություններում դրսեորվել են իմ– պրեսիոնիզմի և հաջորդող ուղղություն– ների գեղարվեստական մտածողությունն ու արտահայտչամիջոցները։ Այդպիսին է հայկ․ գեղանկարչության խոշորագույն դեմքերից մեկը՝ Եղիշե Թադեոււրսնը (1870–1936)։ Նրա ստեղծագործության մեջ ազգ․ թեմատիկայի մարմնավորումը սկզբնական շրջանում զգալիորեն կրել է Վ․ Սուրենյանցի ազդեցությունը։ 1900- ական թթ․ նրա արվեստում տեղի է ունե– ցել ակնհայտ շրջադարձ, մի շարք գործեր հակված են դեկորատիվության, կատար– ված իլքպրեսիոնիստական, պուանտիլիս– տական արտահայտչամիջոցներով, իրա– կան սյուժեների, բնանկարների, դիմա– պատկերների հետ պատկերվել են սիմվո– լիստական տեսիլներ։ Այդուհանդերձ Թա– Ա․ Ֆեթվաճյան․ «Անիի Փրկչի եկեղե– ցին» (1901, ^ՊՊ, Եբեան) Ս․ Խ ա չ ա տ ու ր յ ա ն․ «Գաղթականներ* (ՀՊՊ, Երևան) դևոսյանի ստեղծագործությունը միշտ մնում է ռեալիստական։ Իմպրեսիոնիզմին մոտ էին կանգնած Փարիզի գեղարվեստական շրջանակնե– րում լայն ճանաչում վայելող բնանկարիչ և դիմանկարիչ Կարապետ (Շարլ) Ադամ– յանը (1872–1947) և Վրաստանում ստեղ– ծագործող Վահրամ Դայֆեճյանը (1879– 1960), որի մանրադիր ու հաճախ էտյու– դային բնապատկերներում, նատյուր– մորտներում ու կենցաղային դրվագնե– րում շեշտակիորեն ակտիվացված է օդա– յին միջավայրը։ Բնանկարի վարպետ Ս․ Աղաջան– յան․ Ինքնանը– կար (1909, ՀՊՊ, Երևան) Հովհաննես Ալխազյանի (1881 –1958) լու– սեղ բնապատկերները հակված են որոշ դեկորատիվության։ Դեկորատիվության հակումներն առավել ակնհայտ են Սար– գիս Խաչատուրյանի (1886–1947) գունեղ կտավներում, որոնցում դիմապատկերի ու բնապատկերի կողքին գեղարվեստ, ու փաստական լուրջ արժեք են ներկայաց– նում ժող․ կյանքի, Մեծ եղեռնի ու գաղթի տեսարանները։ Նախահեղափոխ․ ժամանակաշրջանի հայ արվեստում նկատելի տարածում է գտել սիմվոլիզմը, որի ամենահետեողա– կան կրողը դիմապատկերի ու նատյուր– մորտի ակնառու վարպետ Հովսեփ Փուշ– մանն էր (1877–1966)։ 1910-ական թթ․ իր հաստոցային կտավներում, գրքի գրաֆի– կայում ու թատերանկարչական ձևավո– րումներում սիմվոլիզմին զգալի տուրք է տվել նաև Դեորգի 6ակուլովը( 1884–1928)։ Սիմվոլիստական փուլից սկսեց դրսևոր– վել Մարտիրոս Սարյանի (1880–1972) հզոր արվեստը, որի վաղ փուլի հեքիաթ– ներ ու երազներ պատկերող ստեղծագոր– ծությունները հանգրվանել են ռուս սիմ– վոլիստների «Դոլուբայա ռոզա» և «Զոլո– տոյե ռունո» ցուցահանդեսներում։ Այնու– հետև, մի կողմից Մերձավոր Արևելք ու Հայաստան կատարած ուղևորություննե–