րից քաղած ճշմարտացի պատկերացում– ները, մյուս կողմից՝ ֆրանս․ նորագույն գեղանկարչությունը (հատկապես Դոգենի և Մատիսի) հանդիսացան այն հողը, որի վրա Սարյանը ձևավորեց իր 1910-ական թթ․ և 1920 թ․ սկգբների սեփական և միան– գամայն ինքնատիպ ոճը՝ հենված մաքուր ու լոկալ թույրերի հնչեղ հակադրություն– ների, առարկայական ձևերի ու մակերես– ների լայն ընդհանրացումների, ինչպես նաև դեկորատիվ արտահայտչականու– թյան վրա։ 1846-ին Կ․ Պոլսում ստեղծված Արամյան կրկես–թատրոնում գործել են աչքի ընկ– նող բեմանկարիչներ (Հ․ Պաղտատլյան, Հ․ Հեքիմյան)․ թատրոնն ուներ ժամանա– կի պահանջներին համապատասխան դե– կորացիոն արվեստ։ ժամանակակիցնե– րը բարձր են գնահատել արևմտահայ թատրոնի նկարիչ Ս․ Շիշեճյանին, ինչ– պես և Թիֆլիսում ստեղծագործող արևե– լահայ թատրոնի նկարիչ Ս․ Աբամելիք– յանին։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայում իր արվեստանոցին կից մշտական դեկոր– ներով մասնավոր թատրոն է պահել, ուր առիթ է ունեցել հանդես գալու նաև Պ․ Ադամյանը։ Հայ բեմանկարչության առաջին հանրահայտ վարպետը Վ․ Սու– րենյանցն է, որը ստեղծել է մի շարք ներ– կայացումների ձևավորումներ, հիմնա– կանում Մոսկվայի և Պետերբուրգի թատ– րոններում։ Հայ բեմանկարչության մեջ փորձեր են կատարել նաև Գ․ Բաշինջաղյանը, Ե․ Թադևոսյանը, Հ․ Շամշինյանը։ Առաջին ուշագրավ աշխատանքները երևան են եկել 1910-ական թթ․, հայ թատրոնի պրո– ֆեսիոնալ ռեժիսուրայի հաստատման շրջանում։ Լ․ Շանթի «Հին աստվածներ» պիեսի (1913, Թիֆլիս, ռեժ․ Ա․ Արմեն– յան) բեմադրության համար նկարիչ Գ․ Շարբաբչյանը ստեղծել է դրամատուր– գիայի ոգուն համապատասխան դեկոր– ՆՆր ь․ զգէատՕԱւր։ 1916-ին Օ․ Սևումյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում բեմադրված Լ․ Շանթի «Կայսր» և Դ․ Դեմիրճյանի «Դա– տաստան» պիեսների դեկորները պատ– րաստվել են Ա․ Ֆեթվաճյանի էսքիզներով։ Հայ նոր քանդակագործ ու– թ յ ու ն ը հանդես է եկել մեծ հապաղու– մով և առանց որևէ ավանդույթային կա– պի Հայաստանի հին և միջնադարյան քանդակագործության հետ։ Ի թիվս այլ պատճառների, վերջինս բացատրվում է նաև նրանով, որ միջնադարյան հայ ար– վեստում, ընդհուպ XVIII դ․, ճարտարապե– տությունից անկախ ինքնուրույն բոլորա– քանդակ գրեթե չի ստեղծվել, իսկ բարձրա– քանդակը, համադրված ճարտ–յանը, կրել է բացառապես դեկորատիվ բնույթ։ Նոր ժամանակների առաջին հայ քան– դակագործը Երվանդ Ոսկանն էր (1855– 1914), որը եղել է Կ․ Պոլսի Գեղարվեստից վարժարանի հիմնադիրներից և թուրք քանդակագործների առաջին սերնդի ուսուցիչը։ Նրա քչաքանակ պահպանված գործերը (գտնվում են Թուրքիայի հավա– քածուներում) մարմնավորում են դիցա– բանական կամ կենցաղային կերպար– ներ, որոնցում դրսևորվում է հեղինակի՝ Իտալիայում ուսման տարիներին յուրաց– րած ակադեմիզմը։ Ա․ Տ և Ր–Մ UI- ր ու р յ ա ն․ Ղևոնդ Ալիշանի դիմաքանդակը (1903, բրոնզ, ՀՊՊ, Երևան) Ազգ․ թեմատիկային դիմող առաջին քանդակագործը Անդրեաս Տեր–Մարուք– յանն էր (1871 –1919), որի դեմոկրատ, արվեստը կերպավորել է հայ գյուղացուն, մտավորականության ներկայացուցիչնե– րին (Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկան յանի, Ղ․ Ալիշանի, Պ․ Ադամյանի կիսանդրինե– Մ․ Միքայել–1 յան․ «Ասեղ թե– լող պառավը» (1906, երանգա– վորված գիպս, ՀՊՊ, Երևան) րը)։ Խաչատուր Աբովյանի արձանը իր ժամանակի հայ իրականության հասարա– կական նշանակալից երևույթներից էր։ Թեմատիկ առումով, ինչպես դիմաքան– դակի, այնպես էլ կենցաղային ժանրերում Ա․ Տսր–Մարուքյանին մոտ է Միքայել Միքայելյանը (1879–1943), որին բնորոշ է սուր դիտողականությունը։ 1910-ական թթ․ ստեղծագործական ձևավորման վւուլ են ապրել ապագա ականավոր քանդակա– գործներ Մորիս Սարկիսովը (Սարգի, 1882–1947)՝ Շվեյցարիայում, Հայկ Բա– տիկյանը (1876–1950), Հակոբ Փափազ– յանը (1878–1957), Նշան Թուրը (1888– 1967)՝ ԱՄՆ–ում, Սերգեյ Մերկուրովը (1881 – 1952), Հակոբ Գյուրջյանը (1881 – 1948), Գրիգոր Քեպինյանը (Կեպինով, 1886–1966)՝ Ռուսաստանում։ XIX դ․ հայկ․ գրաֆիկան դրսե– վորվել է գրեթե բացառապես գրքերի ձևա– վորումներում, տառագրություններում, նաև նկարազարդումներում, մեծ մասամբ եղել է եվրոպ․ գրավյուրների կրկնություն։ Հաստոցային գրաֆիկան սկզբնավորվել է XIX դ․ 1-ին կեսին, Աղաթոն Հովնա– թանյանի (1816–93) և Հովհաննես Քա– թանյանի (1824–94) գրավյուրներով։ Հա– րություն Շամշինյանի ստեղծագործու– թյան մեջ նկատելի քանակ են կազմել օֆորտը, մատիտանկարն ու գրչանկարը (1904-ին ռուսերեն հրատարակել է գծա– գրության և հեռանկարի՝ Անդրկովկասում առաջին դասագիրքը)։ Գրաֆիկայի խո– շորագույն վարպետ էր վ․ Սուրենյանցը, որը ստեղծել է հաստոցային կոմպոզի– ցիաներ, հրատարակչական ձևավորում– ներ, գրքի նկարազարդումներ, մատենա– նիշեր ևն։ Հարուստ է նկարչի ոճական ընդգրկումը, ռեալիստ, նկար («Բախչի– սարայի շատրվանը», հայկ․ ժող․ հեքիաթ– ների նկարազարդումներ), մոդեռն (Օ․ Ուայլդի, Մ․ Մետեռլինկի գործերի ձևավորումներն ու նկարազարդումները) զարդանախշային ոճավորումներ ևն։ Փարիզում ստեղծագործել են XX դ․ օֆորտի խոշոր վարպետներ էդգար Շա– հինը (1874–1947) և Տիգրան Պոլատը (1874–1950)։ Առաջինի արվեստում նա– խամեծար տեղ ունեն դիմանկարն ու փա– րիզյան բնանկարը, աշխատանքային ու կենցաղային տեսարանները, երկրորդի արվեստում՝ գեղարվեստ, գրականության նկարազարդումները։ Նույն սերնդին պատկանող արևմտահայ նկարիչներից են ջրաներկի նուրբ վարպետ Տիգրան Եսա– յանը (1874–1921), պատմ․ հուշարձան– ներից բազմաթիվ ջրաներկ գործեր ու մա– տիտանկարներ կատարած, ինչպես նաև թղթադրամների էսքիզների հեղինակ Ար– շակ Ֆեթվաճյանը, մանրանկարչական ոճավորումների ու գրքի ձևավորման բնա– գավառներում ստեղծագործող Մելքոն Քեպապճյանը (1880–1949)։ Մեծատաղանդ ինքնուս նկարիչ Վանո խոջաբեկյանի (1875–1922)՝ Թիֆլիսի կյանքն ու կենցաղը վերարտադրող մա– տիտանկարները աչքի են ընկնում սուր դիտողականությամբ, նուրբ հումորով, գրոտեսկային գծի արտահայտչականու– թյամբ։ Վ․ Սուրենյանցի հետ ու նրանից հետո, մոդեռնի գիծը անհատական դրսե– վորումներով շարունակել են Միքայել խունունցը (1883–1931), Գիգո Շարբաբչ– յանը (1884–1942), Լևոն Հազարապետ– յանը (1881 –1946), Վահրամ Գայֆեճյա– նը , Գեորգի Ցակուլովը, արվեստաբան Գարեգին Լևոնյանը, որը 1907-ին Թիֆլի– սում ստեղծել է գեղարվեստ, ստուդիա և Վ․ խոջաբեկյան․ «Նորափեսի պարը հոր գերեզմանին» այնտեղ դասավանդել գրաֆիկական փո– րագրություն։ Հայկ․ միջնադարյան մանրանկարներից բխող ոճավորումներ է կատարել Գևորգ Մինասյանը (1881 – 1959)։ Ավանդական ռեալիստ, ձևերն իրենց կիրառումն են գտել Վրթանես Ախիկյանի (1873–1936) ձևավորումներում ու նկա– րազարդումներում, Վասիլի Փիրադովի (1865–1918) դիմանկարներում, Ս․ Խա– չատուրյանի՝ ռազմի ու գաղթի տեսարան–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/556
Արտաքին տեսք