Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լճագետային հզոր նստվածքներով։ Դը– րանց հատակը թեք (Պարնիի, Մարգա– հովտի) կամ դարավանդավոր է (Կիրո– վականի, Սպիտակի, Խնձորուտի)։ Այդ գոգհովիտները հակադիր են երկրբ․ կա– ոուցվածքին (շրջված ռելիեֆ) և իրարից անջատվել են լայնակի հորստ–կամարա– ծալային ելուստներով, սղոցվել Փամբակ ու Խնձորուտ գետերի անտեցեդենտ կիր– ճերով։ Փամբակի և Ծաղկունյաց կառուց– վածքների միջև մխրճված է Մարմարիկի գրաբենային գոգհովիտը՝ Փոքր Սևանի գրաբենի շարունակությունը։ Բ) Մերձարաքսյան ձա– խափնյա ծալքաբեկորավոր լ և ռ– ն ա շ ղ թ ա ն և ր ու մ, Ազատ գետից մին– չև Արաքս, տիրապետում են պալեոզոյան, մասամբ նաև մեզոզոյան և պալեոգենյան ապարներից բաղկացած բեկորային կա– ռուցվածքները։ Դրանք հվ–արլ․ ուղղու– թյամբ բարձրանալով, Կապուտջուղ լեռ– նազանգվածում հասնում են 3904 t/–ի։ Առանձնանում են տեկտոնական ռե– լիեֆի մի քանի խմբեր, ա) Հ ա ր ա վ– Զանգեզուրյան հորստային բարձրադիր և միջին բարձրության լեռ– ներ, դրանցից առավել բարձրադիրը (մին– չև 3700–3900 մ) միջօրեականին մոտ ուղղությամբ ձգվող, ուռուցիկ, զառիթափ լանջերով Զանգեզուրյան հորստն է, սահմանազատված՝ Ագարակ–Տաշտ ու– նի և Օրդուբադի տեկտոնական խախտում– ներով։ Այն կազմված է հիմնականում պալեոգենի գրանիտային հզոր ներժայ– թուկներից (Մեղրու պլուտոն) և նորա– գույն տեկտոնական շարժումներով բարձ– րացել է մի քանի հզ․ մետր։ բ) Մ և ղ ր ի–Բ արգուշատի թեք հորստային կառուցվածքը (Ագարակ– Տաշտունի և Գիրաթաղի խախտման զո– նաների միջև) նախորդից ցածր է մոտ 1000 մ–ով և աստիճանաձև անցնում է Շվանիձորի ճկվածքագրաբենային գոգ– հովաին։ Զանգեգուրի և Մեղրի–Բարգու– շատի հորստերի միջե, հվ–ում առաջացեք է Մեղրի գետի ավազանի եռանկյունաձև գրաբենը, որի մեջ կուտակված միոպլիո– ցենի լճալագունային նստվածքները Մեղ– րի գետի չորրորդական խորքային էրո– զիայի հետևանքով վերածվել են բարձ– րադիր դարավանդների (Կուրիսի, Գու– դեմնիսի, Ագարակի)։ Նմանատիպ գոյա– ցումներ են նաև Լիճքի և Արևիկի դարա– վանդները։ Դիրաթաղի խախտման զո– նայից արլ․ բարձրանում է Խ ու ս տ ու փ– Կատարի անհամաչափ լանջերով միաթեք զանգվածը, որը դեպի արլ․ աս– տիճանաձև ցածրանում է (3000 ւ/-ից մինչև 1000 ւ/)՝ վերածվելով միջին բարձրության, ապա ցածրադիր կուեստային լեռների։ Հարավ–Զանգեզուրյան բեկորի երկրոր– դական կառուցվածքներից են Գեղիի, Արևիկի, Ղափանի (Աճանանք) լեռնային ամֆիթատրոնները։ գ) Հ յ ու ս ի ս–Զ անգեզուրյան տեկտոնահրաբխային հատվածում է Սիս– կատարի աստիճանաձև լանջերով ստո– րին պլիոցենյան լեռնավահանը։ Խորքա– յին էրոզիան լեռնավահանի լավաների տակ թաղված փուխր ապարների մեջ առաջացրել է ամֆիթատրոններ, որոնք ձգվում են Սիսիանի լեռնանցքից մինչև Արւոենի լեռը Դիլիշան–Սևան մայրուղին Կապուտջուղ Դոգի լեռը։ Ամուլսար լեռնազանգվածն ունի բարձրադիր կամարածալային կա– ռուցվածք՝ բարդված նորագույն տեկտո– նական խզումների ներժայթքուկներով։ Նշանավոր են Քոչաբերդի կարճ կամարա– ծալային, Աղջայի գմբեթային կառուց– վածքները։ դ) Ու ր ծ–Վ ա յ ք ի հորստային, մի– ջին բարձրության լեռների մեջ առանձնա– նում են Ուրծի և Դահնակի հորստկամա– րածալային միաթեք բեկորային կառուց– վածքները։ Այս լեռնախմբի հվ–արլ․ հատ– վածի՝ Վայքի հորստային կառուցվածքի վրա զարգացել են գմբեթաձև (Հարսևա– քարի) և գոգածալային–էրոզիոն (Զահու– կի) վերադիր կառուցվածքները։ ե) և ր ա ն ո ս–Թ և ք ս ա ր ի միա– թեք միջին բարձրության և ցածրադիր լեռներին բնորոշ են առանձին կառուց– վածքների փոքր չափերը և հվ․, հվ–արմ․ թեքությունները։ Երկրորդական վերա– դիր կառուցվածքները լավածածկով զրա– հավորված մնացորդային ոչ խոշոր գըմ– բեթային գոյացումներ են (Երասխի, Գըն– դասարի ևն)։ զ) Շաղա փ–П ր ո տ ա ն ի գոգհով– տային զոնան ներկայացված է գրաբենա– յին (Եղեգնաձորի), գրաբեն–գոգածալային (Շաղափի), կարճ գոգածալային (Արածո) և գոգածալային (Որոտանի) գոգհովիտ– ներով։ Վերջինները դարավանդավորված և լցված են հզոր լճագետային նստվածք– ներով։ Արփա–Շաղափի գոգհովիտների հատակային մասը լցված է գետային նըստ– վածքներով։ Գոգհովիտներին բնորոշ են գլաքարային կուտակումների բարձրադիր սարավանդները (Աղավնաձորի, Աովետա– շենի ևն)։ 2․ Տեկտոնահրաբխային ռե– լիեֆը զբաղեցնում է հանրապետու– թյան տարածքի գրեթե կեսը՝ Եղնախաղի լեռնավահանից մինչև Ղարաբաղի բարձ– րավանդակի ու Արաքսի հովիտը։ Այն գոյացել է պլիոցեն–անթրոպոգենի ժա– մանակաշրջանում, երբ ժայթքման և ար– տավիժման նյութերի հզոր ծածկույթի տակ թաղվել են հին ծալքաբեկորային կառուցվածքի տեղատարումային հարթ– ված մակերևույթներ, առանձին խոշոր իջվածքներ ու թույլ բարձրացած լեռնա– զանգվածներ։ Բուն հրաբխային ռելիեֆը բաղկացած է տարասեռ կառուցվածքային հիմքով տեկ– տոնահրաբխային բարձրադիր լեռնավա– հաններից, լավային և տուֆային ծած– կույթներից, ժայթքման փխրուն նյութե– րից բաղկացած տարասեռ հիմքով սա– րավանդներից, լավային հոսքերից։ Տա– րածված են նաև շերտավոր հանգած հրա– բուխներ, էքստրուզիվ ու երիտասարդ հրաբխային կոներ։ ա) Լեռնավահաններ․ ՀՍՍՀ, Վրաց․ ՍՍՀ և Թուրքիայի սահմանում Եղնա– խաղի լեռնավահանն է՝ կազմված մի– ջին պլիոցենի անդեզիտային և բազալ– տային լավաներից։ Ունի ձվաձև հիմք, զառիկող լանջեր։ Բաղկացած է իրար ձուլված Եռակատարի ու Ղուկասյանի գմբեթներից։ Եղնախաղից արլ․՝ Վերին Ախուրյանի և Լոռվա գոգավորություննե– րի միջև, միջօրեականի ուղղությամբ ձըգ– վում է միջին պլիոցենի անդեզիտային և բազալտային լավաներից կազմված Զավախքի լեռնավահանը։ Արլ․ լան– ջերը զառիթափ են, արմ–ը՝ բլրապատ, աստիճանաձև ու զառիկող։ ՀՍՍՀ տա– րածքի ամենախոշոր լեռնազանգվածը Արագածն է, որն ունի 2800–3200 մ բարձրությամբ մերձկատարային սարա– վանդ։ Կատարային սարավանդի արլ–ում կա 4 ժայռոտ գագաթ (պայթման կալդե– րային մնացորդներ), ամենաբարձրը՝ 4090 մ։ Դրանց մոտից սկիզբ են առնում 5–6 կմ երկարությամբ սրակատար բ լրա– շարեր՝ բաղկացած լավային հոսքերից և փխրաբեկոր ժայթուկներից։ Կատարային սարավանդն ունի թույլ թեքությամբ ալի– քավոր ռելիեֆ։ Արագածի լանջերն ան– համաչափ են։ Հվ․ երկար լանջերն աս– տիճանաձև իջնելով ձուլվում են նախա– լեռնային սարավանդներին։ Հս․ համե– մատաբար կարճ լանջերն աստիճանաբար փոխանցվում են Ապարանի սարահարթին։ Լեռնազանգվածի լավային ծածկույթը, կախված նրա տակ գտնվող տարասեռ բեկորներից, հվ–ում ունի մինչև 1,5 կմ, հս–ում՝ 200–400 մ հաստություն։ Աևանա լճի արմ–ում, Արարատյան և Սևանի գոգավորությունների միջև, մի– ջօրեականին մոտ ուղղությամբ, ձգվում է ձվաձև հիմքով Դեղամա լեռնավա– հանը։ Կատարային սարավանդի վրա (2200–2400 մ), լեռնավահանի երկարու–