Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյամբ ձգվում են բազմաթիվ խարամային կոներ։ Արմ․ լանջերը երկար ու աստի– ճանաձև են, արլ․ լանջերը կարճ ու վւոք– րաթեք աստիճաններով իջնում են դեպի սարավանդներն ու գոգավորությունները։ Գեղամա լեռնավահանը Ազատ–Գավա– ռագետ գծով բաժանվում է հվ․ և հս․ հատ– վածների։ Հվ–ը՝ կազմված է պլիոցենի U չորրորդականի անդեզիտային, անդեզի– տաբազալտային և բազալտային, հս–ը՝ վերին չորրորդականի անդեզիտաբազալ– տային լավաներից։ Լավային ծածկույթի տակ թաղված հնագույն իիմքն իր կառուց– վածքով նման է Արագած լեռնավահանի հիմքին։ Սևանա լճի հվ–ում Վարդե– նիսի ձվաձև հիմքով լեռնավահանն է, որի հս․ զառիկող և չափավոր թեքությամբ լանջերն ալիքաձև իջնում են դեպի Սևա– նի գոգավորությունը, իսկ հվ․ խզումնա– էրոզիոն զառիթափ լանջերը՝ Եղեգիսի հո– վիտը, որտեղ մերկանում է լեռնաշղթայի ծալքաբեկորավոր հիմքը։ Հրաբխային ծածկույթը կազմված է պլիոցեն–պլեյստո– ցենի լավաներից։ Ռելիեֆի լեռնավահա– նային տիպը հվ–արլ–ում ավարտվում է Ղարաբաղի (Սյունիքի) բարձրա– վանդակով, որը ձգվում է Սևանա լճից մինչև Գորիս, ունի ծալքաբեկորավոր բարդ կառուցվածք։ Կան մնացորդային գրանոդիորիտային ներժայթուկների բը– լուրներ։ Միջին և վերին պլիոցենի լավա– ներից ու բրեկչիաներից են բաղկացած Իշխանասար և Ծղուկ լեռնա զանգվածնե– րը, չորրորդականի լավային հոսքերից՝ բարձրադիր (3000–3200 մ) սարավանդ– ները։ բ) Լավային ծածկույթներից և ժայթք– ման փխրուն նյութերից (պիրոկլաստնե– րից) բաղկացած, տարասեռ հիմքով սա– րավանդները որոշակի գոտիով շրջապա– տում են լեռնավահանները (Եգնասարի, Աշոցքի՝ Եղնախաղին կից, Կողգաթի, Նիգ, Աշտարակի՝ Արագածին կից, Կոտայքի, Հրազդանի, Եռաթմբերի, Գեղարքունյաց՝ Գեղամա լեռնավահանին կից, Ցորնասա– րի, Անգեղակոթի, Եռաբլրի, Գորիսի, Տեղի՝ Սյունիքին կից) կամ հանդես են գալիս առանձին (Ամասիայի, Եղվարդի, Արմաղանի), կամ էլ կազմում են Արա– գածոտն սարահարթը (Շամիրամի, Կարմրաշենի, Թալինի, Քարաբերդի ևն)։ Վերջինը կազմված է վերին պլիոցենի, չորրորդականի տարբեր բնույթի լավա– ներից, աուֆալավաներից և իգնիմբրիտա– յին տուֆերից։ Սարավանդները գտնվում են տարբեր բարձրության վրա ու առա– ջացնում են բլրակային ալիքավոր, թմբա– վոր ռելիեֆ։ գ) Լավային հոսքերը, լցվելով որոշ գե– տերի (Դեբեդի, Ազատի, Արփայի ևն) հնահուները, հետագայում կտրտվել են այդ գետերով և պահպանվել նեղ սարա– վանդների ձևով։ դ) Հրաբխային ռելիեֆում տարածված են նաև շերտավոր, բազմածին և միածին հանգած հրաբուխներ։ Շերտավոր հրա– բուխներից նշանավոր են Արայի լեռը, Շարայի լեռը, Տիրինկատարը, Կաքավա– սարը (Արագածի լեռնավահանում), Աժ– դահակը, Արմաղանը (Գեղամա լեռնավա– հանում), Ծղուկը (Ղարաբաղի բարձրա– վանդակում), Վայոց լեռը (Արփայի ավա– զանում), Փորակը (Վարդենիսի լեռնա– վահանում)։ Հրաբուխներում պահպան– վել են ժայթքման ս արտավիժման սկըզբ– նական ձևեր, խառնարաններ՝ մաարային լճակներով, բարանկոսներ, նեկկեր ևն։ Հրաբխային գոյացումներ են նաև լիպա– րիտադացիտային էքստրուզիվ գմբեթնե– րը, որոնք դասավորված են լեռնա վահան– ների առանցքային մասերում կամ մերձ– գագաթային սարավանդներում (Արագա– ծի գագաթը՝ համանուն լեռնավահանում, Մպիտակասարը, Գեղասարը՝ Գեղամա լեռնավահանում, Վարդենիսը, Սանդուխ– տասարը՝ Վարդենիսի լեռնավահանում, Իշխանասարը՝ Ղարաբաղի բարձրավան– դակում, Աչքասարը՝ Զավախքի լեռնա վա– հան ում)։ Լեռնավահաններին կից սարա– վանդներում նշանավոր են Հատիսը, Գու– թանասարը, Մեծ և Փոքր Արտենիները, Իրինդը ևն։ Թթու էքստրուզիաների համա– ծին գոյացումներ են ագլոմերատների, տուֆափշրաքարերի, պեռլիտի զանգվա– ծային կուտակները, որոնք Հրազդանի միջին և վերին հոսանքների ավազանում, Վարդենիսի հս․ նախալեռներում, Արագա– ծի հվ–արմ․ նախալեռներում և այլուր առաջացրել են տեղատարումային սարա– վանդներ։ Վաղ չորրորդականում որոշ էքստրուզիաներում առաջացել են հսկա խառնարաններ՝ պայթման կալդերաներ։ ժայթքման նյութերից Արագածին կից սա– րավանդներում, նրա փեշերին և գետահո– վիտներում ձևավորվել են իգնիմբրիտա– յին տուֆերի դաշտեր, կղզյակներ, որոն– ցից հատկապես աչքի են ընկնում Արթիկի տուֆը և պեմզաները։ ՀՍՍՀ հրաբխային ռելիեֆի էֆուզիվ ծածկույթի հաստությունը մի քանի t/–ից մինչև 1,5 կմ է։ Նրա շերտագրական կտըր– վածքը բարդ է՝ ներկայացված հաճախակի հերթափոխվող լավահոսքերով, տուֆերի ու տուֆափշրաքարերի, ագլոմերատների, լճագետային, մորենային և ջրասառցա– դաշտային նստվածքներով։ Հրաբխային ծածկույթի մոտ 90% –ը տեկտոնահրա– բխային տեղատարումային մորֆոստրուկ– տուրաներ են։ Լավային հոսքերի ու տու– ֆերի հաստությունը հին թաղված հովիտ– ներում հասնում է 200–300, սարավանդ– ներում՝ 50–100 մ։ 3․ Գոգավոր ու թյ ու նների

  • կ ու տ ա կ ու մ ա յ ի ն ռելիեֆ, տեկ–

տոնահրաբխային և ծալքաբեկորավոր լեռների միջև տեղադրված են Արարատ– յան, Շիրակի, Սևանի, Լոռվա և այլ ներ– լեռնային տեկտոնական գոգավորություն– ները, որոնք լցված են կից լեռնավահան– ներից արտավիժած լավային հոսքերով, գետալճային և ջրասառցադաշտային նստվածքների հերթափոխումներով։ Արարատյան գոգավորու– թ յ ու ն․ նեոգեն, չորրորդականի գոգա– ծալային–գրաբենային բարդ կառուցվածք է՝ տրոհված բազմաթիվ երիտասարդ խը– զումներով։ Գոգավորության հիմքի բե– կորային կառուցվածքները ուշ պլիոցե– նում ենթարկվել են գետերի էրոզիոն մասնատման, որոնք վաղ չորրորդակա– նում լցվել են 100–300 մ հզորությամբ լա– վահոսքերով։ Այդ փուլի վերջում Փոքր Մասիսից արտավիժած հզոր լավահոսքը Արարատի և Նախիջևանի գոգավորու– թյուններն իրարից անջատող հորստաբե– կորային միջնորմի («Գայլի դրունք») հատ– վածում արգելավւակել է Արաքսի հին հունը, առաջացրել լիճ, որի հետևանքով գոյացել են Արարատյան դաշտի նըստ– վածքները։ Արարատյան դաշտի եզրա– գոտին ներկայացված է ժամանակակից գետերի (Քասաղ, Հրազդան, Ազատ, Վե– դի) արտաբերման և ջրաբերուկային (Սո– վետաշենի, Սուրենավանի) հովհարաձև կոներով։ Դրանք ջրագրական ցանցի խը– զումներով տրոհվել ու վերածվել են սե– ղանաձև դարավանդների։ Շիրակի գոգավոր ու թյ ու ն․ կառուցվածքով և ռելիեֆով նման է Արա– րատյան գոգավորությանը, բայց նրանից փոքր է և մոտ 500 г/–ով բարձր։ Չորրոր– դականի լճագետային և ջրասառցադաշ– տային նստվածքների հաստությունը 50– 300 մ է։ Դրանք վերամշակվել, վերածվել են դարավանդների։ Շիրակի գոգավորու– թյան հս․ նախալեռնային թեք սարավանդ– ները կազմված են ստորին չորրորդակա– նի գետասելավային նստվածքներից։ Սևանի գոգավոր ու թյ ու ն․ ընդգրկում է համանուն լիճն ու մերձափ– նյա դաշտերը (Մասրիկի, Մարտունու ևն)։ Ունի բարդ կառուցվածք։ Մեծ Սևանի ավազանը պալեոգեն–նեոգենի խոշոր գրա– բեն–գոգածալային ճկվածք է, Փոքր Սևա– նի ավազանը Վերին Հրազդանի և Մար– մարիկի գոգհովիտների հետ՝ երկայնակի խզումներով տրոհված աստիճանաձև խոր գրաբեն։ Նշված իջվածքներն իրարից ան– ջատվում են Նորադուզ–Արտանիշ լայ– նակի հորստային միջնորմով։ Պլիոցեն– չորրորդականում Մեծ Սևանի հատակը զբաղված է եղել հնագույն ջրագրական ցանցի (Պալեոմասրիկ, Պալեոարգիճի) ողողատներով և դարավանդներով։ Զըր– հոսքը լճից Պալեոհրազդանի անհամա– չափ կիրճով ընթացել է Գեղամա լեռների հս–արմ․ մասով և միացել Հրազդանի կանիոնին՝ Քաղսի գյուղի մոտ։ Ուշ պլիո– ցեն–վաղ չորրորդականում Եռաթմբերի սարավանդում ակտիվացել է հրաբխակա– նությունը և 200–300 մ լավային ծածկույ– թի տակ թաղվել են Պալեոհրազդանի կիրճն ու Փոքր Սևանի հատակը։ Հրաբխա– կանության վերջին փուլում Լճասարի և Մենակսարի լավային արտավիժումները վերջնականապես ձևավորել են Սևանի արգելափակման լիճը։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով պարզվել է, որ մակարդակը մինչև արգե– լափակումը ցածր է եղել մոտ 40 մ–ով։ Սևանի մակարդակի հետագա բարձրա– ցումը կապված է հնագույն սառցադաշտե– րի մնացորդների հալման հետ։ Լոռվա և Վ և ր ի ն Ախուրյանի գոգավորությունները գտնվում են Ջա– վախքի լեռնաշղթայի արլ․ և արմ․ կողմե– րում, 1500–1700 մ և 2000–2100 մ բարձ– րության վրա, լցված են ջրասառցադաշ– տային և լճագետային նստվածքներով, որոնց շրջապատող լավաները ստեղծել են փոքր սարավանդներ։ Ռելիեֆի վերամշակված ձէւեր։ Արաա ծին պրոցեսներով վերամշակված ռելիեֆը հանդես է գալիս․ 1․ գոտիական (զոնալ), 2․ ոչ գոտիական (ագոնալ) և 3․ մնացոր– դային (ռելիկտային) համալիրներով։