շունչ կրող տասնյակ քանդակներ։ Ա․ Բուր– դելին աշակերտած Կամսարականը Փա– րիզի (1937) և Վենետիկի (1947) միջազ– գային ցուցահանդեսներում արժանացել է ոսկե մեդալի։ Ռ․ Շիշմանյան․ «Ավինյոնի հին կամուր– ջը» (1930, ՀՊՊ, Երեան) Հ․ Գ յ ու ր ջ> յան․ «Պատանե– կություն» («Զար– թոնք», 1934, գրա - նիտ, ՞ՀՊՊ, Երե– վան) 1926-ին Փարիզում ստեղծվել է հայ ար– վեստագետների «Անի» խմբակցությունը։ Նախագահ է ընտրվել Հ․ Փուշմանը (քիչ անց նա տեղափոխվել է ԱՄՆ), քարտու– ղար՝ Ս․ Իոսչատոլրյանը, որը հայտնի է 1915-ի հայ գաղթականության կյանքը ներկայացնող կտավներով և Հնդկաստա– նի հինավուրց որմնանկարների պատ– ճենահանումներով։ խմբակցության նպա– տակն էր միավորել սփյուռքի հայ արվես– տագետներին, օտար հասարակությանը ծանոթացնել հայ մշակույթին, ինչպես և Հայաստան առաքել գեղարվեստական գործեր։ «Անին» ցուցահանդեսներ է կազ– մակերպել 1927-ին և 1930-ին Փարիզում, 1928-ին՝ Բրյոաելում, Անտվերպենում։ «Անի»-ից հետո, 1931-ին հիմնադրվել է «Հայ ազատ արվեստագեաներոլ միությու– նը» (նախագահ՝ Ռ․ Շիշմանյան)։ Մինչե Ռ․ Շիշմանյանի հայրենիք ներգաղթելը Հ․ (Արիել) Ա ճ և մ յ ա ն․ «Վ․ ^տացունի» Կ․ Ա դ ա մ յ ա ն․ «Նկարիչ Ռ․ Շիշ– մանյանի դիմանը– կարը» (ՀՊՊ, Երեան) (1947), այս միությունը պարբերաբար կազ– մակերպել է ցուցահանդեսներ։ 1968-ին, դարձյալ Փարիզում, հիմնվել է «Թորոս Ռոսլին» միությունը, որի կազմում ընդ– գրկվել են նոր սերնդի արվեստագետնե– րը։ 1950-ական թվականներից Փարիզի Ֆոշ պողոտայում գործում է «Հայ արվես– տի թանգարանը»։ 1940–50-ական թթ․ ֆրանսահայ կեր– պարվեստը վերելքի նոր շրջան է ապրել։ իրենց գեղարվեստական լեզվի արդիա– կանությամբ ֆրանս․ արվեստի հոսանք– ների մեջ որոշակի դիրք են գրավել Պ․ Կոն– տուրաշյանը, Լ․ Թյությունջյանը, Հ․ Հե– րոն (Հրանա Թեքեյան)։ Ստեղծագործա– կան հետաքրքիր որոնումների ճանա– պարհով են ընթացել նաև Մ․ Քեպապճյա– նը, Հ․ Կյուլպեկյանը, Արմիսը (Արմենակ Միսիրյան), Բ․ Թոփալյանը, Զ․ Մութաֆ– յանը։ Ֆրանս, արդի գեղարվեստի խոշոր դեմքերից է Դառզուն (Դառնիկ Զուլում– Մ․ Քեպապճյան․ «Հայրենաբաղձու– թյուն» (ՀՊՊ, Երեան) յան)։ Փարիզում հաստատվել է 1924-ից։ Հաճախել է Մոնպառնասի «ազատ ակա– դեմիաները»։ Ցուցադրվում էt1930-ից։ 1939-ին ունեցել է առաջին անհատական ցուցահանդեսը։ Դառզուն միջազգային համբավ է ձեռք բերել 1953-ից, երբ Փա– րիզի «Դրուան–Դավիդ» սրահում բացվել է նրա վենետիկյան բնանկարների ցու– ցահանդեսը, և նրա ձեավորմամբ Փարի– զում բեմ են բարձրացել Ա․ Դյուտիյյոյի «Դայլը» և Ա․ Ադանի «ժիզել» բալետնե– րը։ Նշանավոր են Դառզուի «Հայտնու– թյուն» (1956), «Ապոկալիպսիս» (1957), «Երկրային դրախտ» (1959) ու այլ նկարա– շարեր, ինչպես և գրքերի նկարազարդում– ներ ու բազմաթիվ գրաֆիկական գործեր (վիմագրություն)։ Դառզուական պատկե– րը եռանդագին ու նրբագեղ գծերով, հըն– չեղ գույներով հյուսված տեսիլ–աշխարհ է, ուր իրականն ու այլաբանականը զու– գորդված են։ 1979-ին Դառզուն ընտրվել է ֆրանս․ գեղարվեստի ակադեմիայի ան– դամ։ Սփյուռքահայ արվեստագետներից առաջինը նրան է շնորհվել «Մարտիրոս Սարյան» մրցանակը (1985)։ Ֆրանս, ար– դի արվեստի ականավոր դեմքերից է նաե ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան)։ Սո– վորել է Մոնպառնասի «ազատ ակադեմիա– ներ»-ում (1934–36), 1939-ին ավարտել Փարիզի դեկորատիվ արվեստի բարձրա– գույն դպրոցը։ Ցուցադրվում է 1944-ից՝ «Անկախների» և այլ սալոններում։ Սկըզ– բում հանդես է եկել զուտ ազգ․ թեմաներ շոշափող կտավներով՝ «Հայուհին», «Հայ– կական հարսանիք», «Հայ ծերունու մահը» են։ Այնուհետև իրար են հաջորդել թըշ– Զ․ Մ ու թ ա ֆ J ա ն․ «Ձնհալ» (1960, մասնա– վոր հավաքածու, Նյու Ցորք) վառ, ընչազուրկ մարդկանց ծանր առօր– յան արտացոլող ու իրապաշտական, նե– րազդող շնչով կատարված՝ «Շուկայում» (1954), «Հույն ձկնորսներ» (1954), «Թա– փոր ջահերով» (1962) ու այլ ծավալուն, բազմաֆիգուր կտավները։ Ավելի ուշ ըս– տեղծել է «Ցւամարտ» (1957), «Կատակեր– գություն» (1958), «Պար» (1970), «Դիմա– կահանդես» (1982) նկարաշարերը, որոնց մեջ հանրագումարի են բերվում կյանքի, մահվան, մարդու գոյատևման պայքարի4 նկարչին մշտապես հուզող գաղափարնե– րը։ ժանսեմի ստեղծագործության վրա խոր հետք են թողել Մեծ եղեռնի արհա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/568
Արտաքին տեսք