Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ման երեք Փուլ, որոնք սահմանագծվում են հաջորդաբար՝ IV–V դդ․ (բարձրակետ ունենալով V դ․), VI–VIII դդ, (բարձրա– կետ ունենալով VIII դ․ I-ին քառորդը), և IX–X դդ․, որոնք, ամվւովւելով ողջ պատ– մաշրջանի նվաճումները, միաժամանակ նոր սկիզբ են նշանավորում։ Գրերի գյու– տից անմիջապես հետո Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի, ինչպես և նրանց ավագ աշակերտների ջանքերով թարգ– մանվում են Աստվածաշունչն ու պաշտա– մունքային այլ բնագրեր, աոաջին հեր– թին՝ Պատարագամատույցը, և ծեսն ու արարողությունը հայանում, բարեկարգ– վում ու ճոխանում են։ Աստվածաշնչից ան– ջատվելով՝ առանձին գրքով լույս են տես– նում Դավթյան սաղմոսները, որով գո– յանում է նախ՝ հայոց Սաղմոսարանը, ապա և4 վերջինիս վրա ավելացնելով մարգարեական օրհնություններն ու նո– րաստեղծ քարոզները U աղոթքները ես4 հայոց հնագույն ժամագիրքը։ Անհրա– ժեշտ է դառնում ծեսի և արարողության նաև երաժշտ․ կողմի բարեկարգման գոր– ծը, որն իրականացնում են դարձյալ Սա– հակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, եկե– ղեց․ երաժշտության հիմքում դնելով հա– յոց ավանդական ձայնեղանակները։ Եր– կուսն էլ եղել են նաև հայկ․ հոգևոր ինք– նուրույն երգի նահապետները, իրենց ջան– Մեսրոպ Մաշտոց․ Ապաշխարության շարականներից (նոր հայկական ձայնագրու– թյամբ) Մեսրոպ Մաշտոց․ Ապաշխարության շարականներից (եվրոպական նոտագրու– թյամբ) քերն ուղղել սկզբնապես թեև ոչ ծավա– լուն, բայց մեծակերտ (մոնումենտալ) ոճի երգի արմատավորմանը Հայաստա– նում։ Մեսրոպ Մաշտոցը հորինել է ապաշ– խարության վշտագին–քնարական շարա– կանները, Սահակ Պարթևը՝ Ավագ շաբա– թի հանդիսավոր երգեցողությունները։ Դավիթ Քերականն ու Դավիթ Անհաղթը խորացնում են հայոց երաժշտա–գեղա– գիտական ու երաժշտատեսական համա– կարգերի մշակումը։ Ստեփանոս Սյունն– ցի Առաջինը, Հովհան Մանդակունին, Գյուտ Արահեզացին և Մովսես Խորենա– ցին նոր մակարդակի են բարձրացնում մեծակերտ ոճի հայ հոգևոր ինքնուրույն երգը։ Մանավանդ քերթողահայր Խորենա– ցին, որն իր ծննդյան շարականներով վի– պաքնարական հզոր շունչ ու ինքնատիպ որակ է հաղորդել հայոց մասնագիտաց– ված երգարվեստին ամբողջապես և նրա երկու բաղադրիչներին՝ բանաստեղծու– թյանն ու երաժշտությանը առանձին վերց– րած։ VII դ․ մեծակերտ ոճը զարգացման բարձրակետին են հասցնում Կոմիտաս Աղցեցին և Բարսեղ ճոնը, Անանիա Շի– րակացին (Հարության շարականներով) և Սահակ Ձորափորեցին (խաչին ու եկե– ղեցուն նվիրված շարականներով)։ Բար– սեղ ճոնը կազմում է հոգևոր ինքնուրույն երգերի առաջին, պաշտոնապես վավե– րացված ժողովածուն, որ կոչվել է «ճոն– ընտիր»։ Քիչ ավելի ուշ, VIII դ․ 1-ին քա– ռորդում, Սաեփանոս Սյունեցի Երկրոր– դի ջանքերով սկզբունքորեն ընդունվում է եկեղեց․ միևնույն տոնին վերաբերող 8–9 երգերից բաղկացած «կանոնի» արևե– լաքրիստոնեական ժանրը։ Մշակվում է ձայնեղանակների երկրորդ մեծ համա– կարգը՝ հոգևոր ինքնուրույն (ոչ աստվա– ծաշնչային) երգերին վերաբերող չաՓա– նմուշ մեղեդիների խումբը։ Ծագում է նաև հայկ․ խազագրերի նախնական հա– մակարգը, որն հարստանում է երգչա– յին նորանոր նշաններով։ VIII դ․ 2-րդ քաոորդից, Հայաստանի քաղ․ ու տէտ․ ծանր իրադրության պայմաններում, խա– Փանվում է հայոց երաժշաա–մշակութայիե կյանքի առաջընթացը։ IX դ․ Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսը կարգավորում է հայոց գլխ․ ծիսարաններից մեկը՝,Մաշ– տոցը։ Երգահաններից հիշատակելի է Համամ Արևելցին, իր գղջական «Հայր երկնաւոր» շարականով։ X դ․ հայոց ծի– սական մատյաններից կարգավորվում են երկուսը®ևս՝ Տոնացույցն ու «Հռոմադիր» կոչված Հայսմավուրքը։ X դ․ բարենպաստ պայմաններում մի կողմից եզրափակ– վում է վաղ միջնադարյան Հայաստանի պրոֆեսիոնալ երգարվեստի հեղափոխ– ման ուղին, ընդհանրացնող կարգի խոշոր երևույթների մարմնավորմամբ, մյուս կող– մից՝ հիշյալ երևույթները, դրսևորելով նաև նոր որակ կազմող կենսական շատ տար– րեր, միաժամանակ դառնում են բուն միջ– նադարյան հայկ․ արվեստի վերընթացի սկիզբը (մասնավորապես, Գրիգոր Նա– րեկացու երաժշտա–բանաստեղծական ստեղծագործությունը)։ Տեսության բնագավառում դեռևս V– VI դդ․ ինքնուրույն և թարգմանական հա– րուստ գրականության միջոցով ․գիտելիք– ների պատկառելի պաշար է կուտակվում։ Գրիգոր Նարեկացի, տաղ «Սէր յա– ռաւաաէ» (խազերով, երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ M 3503) Ի լրումն ձայնեղանակների կարգավորու– թյան, մշակվում են ձայնի մասին և ներ– դաշնակության հենքի մասին ուսմունք– ները։ VII դ․ սկզբներին տեսությունը հարստանում է հնչյունականության (ակուստիկայի) մասին ուսմունքով։ իսկ մի դար անց վերակարգավորվում են հայոց ձայնեղանակները, ութձայնի հա– մաքրիստ․ ժամանակակից տեսության լույսի տակ։ Գործածության մեջ է մտնում խազագրության հնագույն մի տեսակ, որի բեկորները մեգ հասել են պատառիկների ձևով։ Ծեսի և պաշտոներգության հարցե– րը նորովի լուսաբանվում են Հովհան Օձնեցու և նոսրով Անձևացու աշխատու– թյուններում։ ՝՝տնթանոսական շրշանին հա– տուկ դիցաբանական ու բնապաշտական պատկերացումներին փոխարինում են Դա– վիթ Անհաղթի, Դավիթ Քերականի և Ստեփանոս Սյունեցի Երկրորդի աշխա– տություններում առաջ քաշված ու երա– ժըշտության բանական ըմբռնումը հիմ– նավորող գիտափիլ․ հայացքներ։ X դ․ 20-ական թվականներից՝ հայկ․ իշխանական մի շարք տների հզորացման, Անիի, Վասպուրականի և Կիլիկիայի հայկ․ թագավորությունների հիմնադըր– ման ու ամրապնդման, տնտեսության ու քաղ․ կյանքի ծաղկման և աշխարհիկ–հա– կաճգնավորական հակումներ ունեցող ավատատիրական մտավորականության առաջավոր թևի գոյացման պայմաննե– րում, զարգացում է ապրում հայոց երա– ժըշտ․ մշակույթը ևս։ Շեշտակի վերելքի շրջանը հասնում է ընդհուպ մինչև XV դ․ սկզբները։ Դա զարգացած ավատատի– րության պատմաշրջանն է, որի բարձրա– կետային փուլերն են XII–XIV դդ․։ Հայ հոգևոր երգաըվեստը հասնում է վիթխա– րի նվաճումների։ Վերջնականապես ձևա– վորվում է նրա ազգ․ ինքնատիպ դեմքը, հնարավորին չափով հագենում է ժող․- աշխարհիկ առողջ կենսազգացողությամբ և բարձրանում իր ժամանակի միաձայ–