1942), Փալիաշվիլոէ «Դաիսի» (բեմ․ 1943) օպերաները, Սպենդիարյանի երաժշտու– թյամբ «Խանդութ» բալետը (բեմ․ 1945)։ Կարևոր իրադարձություն էր հայկ․ առա– ջին օպերայի՝ Տ․ Չուխաճյանի «Ար– շակ Բ»-ի բեմադրությունը (1945>։ 1942-ին երևանում բացվել է Երաժշտ․ կոմեդիայի պետ․ թատրոնը, որը մեծ դեր է կատարել օպերետի մասսայական ժանրի զարգաց– ման գործում։ Սովետահայ առաջին՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ․ 1944), «Երջանիկ օր» (բեմ․ 1945), «քէաջ Նազար» (բեմ․ 1948) և այլ օպերետների հեղինակը Ա․ Այվազյանն Է։ Այդ ժանրի հետագա հա– ջողությունները կապված են Վ․ Տիգրան– Տեսարան «Խանդութ» բալետից (Ա․ Սպեն– դիարյանի երաժշտությամբ, երաժշտ․ կոմ– պոզիցիան՝ գ, Բուդաղյանի, Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, 1945) յանի («Մեծ հարսանիք», բեմ․ 1946), Վ․ Կոտոյանի, Ս․ Զրբաշյանի ստեղծա– գործության հետ։ Պատերազմի տարինե– րին աճել է երգային ստեղծագործության նշանակությունը։ Քաղաքացիական բար– ձըր պաթոսով են օժտված Ա․ Մերանգուլ– յանի, Ա․ Այվազյանի, Մ․ Միրզայանի, Ռ․ Աթայանի, Ա․ Հարությունյանի, Է․ Միր– զոյանի երգերը։ Լայն ճանաչում գտավ Ա․ Սաթյանի «Մարտիկի երգը»։ 1944-ին ստեղծվեց Հայկ․ ՍՍՀ պետ․ հիմնը (խոսք՝ Սարմենի, երաժշտություն՝ Ա․ Իաչատըր– յանի)։ Խոր և բազմազան մարմնավորում է գտել սովետական հայրենասիրության թե– ման սիմֆոնիկ ժանրի ստեղծագործու– թյուններում։ Ա․ Խաչատրյանի մոնումեն– տալ Երկրորդ սիմֆոնիան (1943, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946) պայքարի և ցաս– ման պոեմ Է։ Բացառիկ տպավորիչ են սիմֆոնիայի ողբերգական Էջերը՝ նվիր– ված պատերազմի զոհերին (III մասը, հիմքում ընկած է ժող․ «Որսկան ախպեր» երգը)։ Վառ արժանիքներով աչքի են ընկնում Հ․ ՍտեՓանյանի Էպիկական Առաջին սիմֆոնիան (1944) և Դ․ Եղիա– զարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1942)։ Ազգ․ օպերային արվեստի բնագավա– ռում լայնորեն մշակվել է պատմա–հերո– սական թեման՝ Հ․ Ստեփանյանի «Նունե» (1947), Կ․ Զաքարյանի «Ադասի» (1954), Վ․ Արարատյանի «Դագիկ արքա» օպերա– ները։ Այդ տարիներին է ստեղծվել Ա․ Տիգ– րանյանի «Դավիթ Բեկ» օպերան (բեմ․ 1950), որը հաստատուն տեղ է գրավել ազգ․ օպերային խաղացանկում։ Քնարա– ղրամատիկ ժանրով է գրված Լ․ Խոջա– Էյնաթովի «Նամուս» օպերան (բեմ․ 1945)։ Ազգ․ վառ երանգով, գեղարվեստական կատարելությամբ աչքի է ընկնում ժամա– նակակից թեմայով սովետական լավա– գույն բալետներից մեկի4 Ա․ Խաչատրյա– նի «Դայանե» բալետի երաժշտությունը (1942, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1943)։ Հետպատերազմյան տարիներին երա– ժըշտ, կյանքը զարգացել է բարդ և բազ– մազան ձևերով։ Որակապես նոր աստի– ճանի է բարձրացել կատարողական ար– վեստը։ Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի վերաստեղծման գործում մեծ աշխատանք է տարել դիրիժոր Մ․ Մալունց– յանը (1945–60-ին և 1966–67-ին4 գլխ․ դիրիժոր)։ Նվագախմբի գործունեության նոր վերելքին նպաստել է Դ․ Խանջյանը (1974–1981-ին՝ գլխ․ դիրիժոր), որը մեծ տեղ է հատկացրել ժամանակակից երա– ժըշտությանը (ի․ Ստրավինսկի, Բ․ Բար– տոկ, Ա․ Հոնեգեր և ուրիշներ), ազգ․ նվա– գացանկի ընդլայնմանը։ Հայաստանի պետ․ երգչախմբի (կապելլա) կատարո– ղական արվեստի առաջընթացում մեծ է Կոմիտասի, Մ․ Եկմալյանի, Ք․ Կարա– Մուրզայի խմբերգերի անկրկնելի մեկնա– բան Ա․ Տեր–Հովհաննիսյանի (1940–41- ին և 1954–61-ին՝ գեղ․ ղեկավար և գլխ․ խմբավար), այնուհետև Հ․ Չեքիջյանի (1961-ից՝ գեղ․ ղեկավար) ներդրումը, որը նոր թափ է հաղորդել երգչախմբի գործու– նեությանը, ընդլայնել նրա երկացանկը, Տեսարան 6ու․ Մեյտուսի «Երիտասարդ գվար– դիա» օպերայից (Սպենդիարյանի անվ․ օպե– րայի և բալետի թատրոն, 1954) այն դարձրել Մովետական Միության լա– վագույն կոլեկտիվներից մեկը։ Աշխարհի շատ երկրներում ունկնդիրների ճանաչ– մանն է արժանացել Կոմիտասի անվ․ կը– վարտետի արվեստը։ Միևնույն ժամանակ ստեղծվել են կատարողական մի շարք նոր կոլեկտիվներ․ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1966, 1972–86-ին՝ գեղ․ ղեկավար Ռ․ Մանգա– սարյան), Հայաստանի երգչախմբային ըն– Տեսարան Պ․ Չայկովսկու «Եվգենի Օնեգին*– օպերայից (Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, 1955) կերության Ա․ Տեր–Հովհաննիսյանի անվ․ երգչախումբը (1966, 1969-ից՝ գեղ․ ղեկա– վար է․ Ծատուրյան), որոնք նշանակալից չափով ընդլայնել են հայկ, սիմֆոնիկ և խմբերգային երաժշտության պրոպագանդ– ման հնարավորությունները։ Կազմակերպ– վել են4 Հայֆիլհարմոնիայի կամերային անսամբլը (1964, առաջին գեղ․ ղեկա– վար Զ․ Սահակյանց, 1983-ից՝ Ռ․ Ահա– րոնյան), Երևանի կամերային նվագա– խումբը (1979, գեղ․ ղեկավար Զ․ Վարդան– յան)։ Դրանց ծնունդը համընկավ ժամա– նակին բնորոշ միտումներից մեկի՝ հնա– գույն (նախադասական և վաղ դասական) երաժշտության նկատմամբ կենդանի հե– տաքրքրության առաջացման հետ, ինչ– պես և խթանեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունը նոր՝ կամերային նվագախմբի համար գրվող երաժշտության բնագավառում։ ճանաչման է արժանացել Հեռուստատեսության և ռադիոյի ջութա– կահարների անսամբլը (1970, գեղ․ ղեկա– վար Դ․ Աճեմյան)։ Շարունակվել է ժող․ արվեստը պրոպագանդող կոլեկտիվների գործունեությունը։ Թ․ Ալթունյանի ղեկա– վարությամբ Հայկական երգի–պարի ան– սամբլը (1974-ից՝ Թ․ Ալթունյանի անվ․) հասել է գեղարվեստական բարձր մակար– դակի, մշակել կատարողական ուրույն ոճ, որն աչքի է ընկնում պարզությամբ, բնականությամբ, ժող․ արվեստի ոգուն հարազատությամբ։ Վերակառուցման է ենթարկվել Հեռուստատեսության և ռա– դիոյի ժող․ գործիքների անսամբլը (1967-ից4 Ա․ Մերանգուլյանի անվ․), որ– տեղ ընդունվել է կատարողականության բազմաձայն սկզբունքը։ Նորաստեղծ կո– Երևանի կամերային նվագախումբը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/583
Արտաքին տեսք