Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Կարմիրբանակային երգեր» և «Պիոնե– րական երգեր» հայերենով ժողովածունե– րը, որոնցում Ռ․ Մելիքյանի մշակմամբ աեղ են գտել ռուս․ U սովետական երգ– արվեստի շատ նմուշներ։ Միևնույն ժամա– նակ հաջողված մասսայական երգեր են ստեղծել Ռ․ Մելիքյանը, Ա․ Տեր–Ղևոնդ– յանը, Կ․ Զաքարյանը, Դ․ Ղազարյանը։ Դրանցում գովերգվում են նոր, երջանիկ կյանքը, ժողովուրդների բարեկամությու– նը, ստեղծագործ աշխատանքի հրճվան– քը։ 1930-ական թթ․ ստեղծվել են երաժշտ․ մշակույթի նոր կենտրոններ։ «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ 1933-ին բաց– վել է Երևանի օպերային թատրոնը (1939-ից՝ Ա․ Սպենդիարյանի անվ․ օպե– րայի և բալետի թատրոն, 1956-ից՝ ակա– դեմիական)։ Ազգ․ օպերային խաղացանկի ստեղծման գործում կարևոր նշանակու– թյուն ուներ նաև նոր, ընդարձակված և վերամշակված խմբագրությամբ Ա․ Տիգ– րանյանի «Անուշ» օպերայի բեմադրու– թյունը (1935)։ Օպերային թատրոնի ստեղծման և նրա առաջին հաջողությունների հետ է կապ– ված երաժշտ․ մշակույթի նշանավոր գոր– ծիչներ դիրիժորներ Դ․ Բուդաղյանի, Վ․ Պիրադովի, Կ․ Սարաջևի, Մ․ Թավրիզ– յանի (1938–57-ին՝ գլխ․ դիրիժոր), Ս․ Չա– րեքրսնի, Ս․ Շաթիրյանի, ռեժիսորներ Ա․ Բուրջալյանի, Լ․ Քալանթարի, Ա․ Դու– լակյանի, Դ․ Հովհաննիսյանի, բալետ– մայստեր Ի․ Արբատովի (Ցաղուբյան), նկարիչներ Ս․ Ալաջալովի, Մ․ Արուտչ– յանի, Պ․ Անանյանի, Մ․ Սարյանի, եր– գիչ–երգչուհիներ Հ․ Դանիելյանի, Շ․ Տալ– յանի, Լ․ Իսեցկու (Տեր–Հովհաննիսյան), Ա․ Կարատովի (Կարապետյան), Մ․ Սեդ– մարի, Թ․ Խաչատրյանի, Դ․ Դաբրիելյա– նի, Ե․ Ֆանարջյանի, Թ․ Շահնազարյանի, Լ․ Լագարևայի, բալետի մենապարողներ Լ․ Վոյնովա–Շիկանյանի, Պ․ Բուռնազյա– նի, Ռ․ Թավրիզյանի, Ս․ Սարգսյանի, Գ․ Գեորգիանի, Զ․ Մուրադյանի և այլոց գործունեությունը։ Երաժշտ․ կարևոր կենտրոն է դառնում Հայկ․ ֆիլհարմո– նիան (1932)։ Միստեմատիկ բնույթ են ստանում սիմֆոնիկ համերգները (դիրի– ժորներ՝ Կ․ Սարաջև, ի․ Խարաջանյան), ստեղծվում են երաժշտ․ նոր կոլեկտիվ– ներ․ Հայկ․ ժող․ երգի–պարի անսամբլը (1938, գեղ․ ղեկավար Թ․ Ալթունյան), Հայաստանի պետ․ էստրադային նվագա– խումբը (1938, գեղ․ ղեկավար Ա․ Այվազ– յան), Սայաթ–Նովայի անվ․ հայկ․ գուսա– նական երգի անսամբլը (1938, ղեկավար Շ․ Տալյան, 1942-ից՝ Վ․ Սահակյան)։ Հա– մամիութենական երաժշտ․ մրցույթներում դավւնեկրի կոչումների են արժանացել Կոմիտասի անվ․ կվարտետը, ջութակա– հար Ա․ Դաբրիելյանը, թավջութակահար Ա․ Այվազյանը, փողհար Ց․ Վար դա զար– յանը, կլառնետահար Զ․ Վարդանյանը և ուրիշներ։ 1930-ական թթ․ երաժշտ․ ստեղ– ծագործության մեջ նոր փուլ էր՝ կապված առաջատար ժանրերում սովետական թե– մատիկայի, ժամանակակից կերպարնե– րի, ժողովրդի մտքերի և զգացմունքների նոր համակարգի հաստատման հետ։ Այդ տարիներին ստեղծագործական ասպա– րեզ է իջել տաղանդավոր կոմպոզիտոր– ների երիտասարդ սերունդ՝ Ա․ Խաչա– տրյան, Հ․ Ստեփանյան, Լ․ խոջա–էյնա– թով, Կ․ Զաքարյան, Ա․ Սաթյան, Վ․ Տալ– յան, Ա, Այվազյան և ուրիշներ։ 1932-ին կազմակերպվել է Հայաստանի կոմպոզի– տորների միությունը։ Սովետական երաժշտության խոշորա– գույն երևույթներից է Ա․ Խաչատրյանի արվեստը։ 1930-ական թթ․ նրա առաջին ստեղծագործությունները լայն ճանաչման արժանացան, նա դասվեց ժամանակակից խոշորագույն կոմպոզիտորների շարքը։ Խաչատրյանը հայկ․ երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, նշանակալիորեն ընդլայնել ժանրերի սահմանները, ստեղծել ազգ․ առաջին բալետը, առաջին սիմֆոնիան, առաջին գործիքային կոնցերտները։ Համարձակ և խորապես ստեղծագործական էր կոմ– պոզիտորի վերաբերմունքը ժող․ երա– ժըշտության նկատմամբ։ Իր ստեղծագոր– ծություններում նա չի ձգտել պահպանել ժող․ մեղեդիների անձեռնմխելիությու– նը։ Դրանք կոմպոզիտորի համար իր ստեղծագործական մտահղացումները, արդիականության հուզող գաղափարներն արտահայտելու միջոց էին։ Հատկապես ժող․ երաժշտության տարրերի սիմֆոնի– գացման շնորհիվ Խաչատրյանին հաջող– վել է ճշմարտացիորեն, գեղարվեստական մեծ ուժով արտահայտել վերածնված հայ ժողովրդի զգացմունքների խորությունը, նրա ստեղծագործական հզոր պոռթկու– մը։ Այդ շրջանի նրա առավել նշանակալի ստեղծագործություններն են՝ Առաջին սիմ– ֆոնիան (1934, նվիրված Հայաստանում սովետական իշխանության հաստատման 15-ամյակին), Դաշնամուրի (1936) և Ջու– թակի (1940, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941) կոնցերտները, «Երջանկություն» բալետը (բեմ․ 1939)։ Խաչատրյանի ստեղծագոր– ծությունը շրջադարձային նշանակու– թյուն է ունեցել հայկ․ երաժշտ․ մշակույթի պատմության մեջ, մեծապես ազդել ոչ․ միայն հայկ․, այլև եղբայրական հանրա– պետությունների երաժշտության զարգաց– ման վրա։ Երաժշտ․ թատրոնի բնագավառում հա– ջողությամբ է ընթացել Հ․ Մտեփանյանի գործունեությունը։ Նրա «Քաջ Նազար»-ը (բեմ․ 1935) երգիծական օպերա ստեղծե– լու հետաքրքիր փորձ է։ «Սասունցի Դա– վիթ» էպիկական օպերայում (1936) ստեղ– ծագործորեն միավորվել են հին գուսանա– Տեսարան ,|տ․ Սաեփանյանի ««Լուսաբացին* օպերայից (Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, 1960) կան և հոգևոր երաժշտության տարրերը։ Առավել ճանաչման է արժանացել նրա «Լուսաբացին» օպերան (բեմ․ 1938), ժա– մանակակից թեմայով հայկ․ առաջին օպե– րան, որը պատկերում է սովետական իշ– խանության համար հայ ժողովրդի հե– րոսակակ պայքարի էջերը։ Նոր օպերա– ներից էին նաև՝ Ա․ Այվազյանի «Թավւառ– նիկոս»-ը (բեմ․ 1937), Կ․ Զաքարյանի «Մարջան»-ը (բեմ․ 1941), Ա․ Մայիլյանի «Սաֆա»-ն (բեմ․ 1939, Բաքու), բալետ– ներից4 Ս․ Բարխուդարյանի «Նւսրինե»-ն (1938), Ա․ Տեր–Ղևոնդյանի «Անահիտ»-ը (բեմ․ 1940)։ Մասսայական երգը հետագա զարգացում է ստացել Մ․ Միրզայանի, Կ․ Զաքարյանի, Մ․ Մազմանյանի, Վ․ Տալ– յանի, է․ Կզարթմյանի, Ա․ Սաթյանի, Ա․ Այվազյանի ստեղծագործության մեջ։ Դրվել են հայրենիքին, կուսակցությանը, Լենինին, հեղափոխության մարտիկնե– րին, նոր կենցաղին, կոլտնտեսային գյու– ղի կյանքին նվիրված երգեր։ Դրանցից լավագույնները աչքի են ընկնում իրենց անմիջականությամբ, մոտ են ժող․ եր– գային ակունքներին։ Նոր ռոմանսների ստեղծման հաջողությունները կապված են Հ․ Ստեփանյանի ստեղծագործության հետ (Ա․ Իսահակյանի խոսքերով վոկալ շարքերը)։ Մեծ ուշադրություն է դարձվել ժող, երգերի խմբերգային մշակումներին (Ա․ Քոչարյան, Թ․ Ալթունյան, Ք․ Քուշ– նարյան, Ս․ Մելիքյան, Մ․ Աղայան, Կ․ Զա– քարյան և ուրիշներ)։ Երևան են եկել կամերային անսամբլների համար գըր– ված առաջին ստեղծագործությունները․ Ա․ Խաչատրյանի, Վ․ Տալյանի տրիոները, Հ․ Ստեփանյանի, Թ․ Հովհաննիսյանի, Հ․ Մելիքյանի, Ա․ Աաթյանի կվարտետնե– րը, Ս․ Ասլամագյանի կվարտետային ման– րանվագները։ Տեսարան Ջ․ Վերդիի «Աիդա» օպերայից (Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, 1941) Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին հայ երաժիշտները ռազմաճակա– տային բրիգադների կազմում մասնակցել են սովետական բանակի մարտիկների գեղարվեստական սպասարկմանը։ Չնա– յած պատերազմական ժամանակների ծանր պայմաններին, հանրապետությու– նում համերգային և երաժշտաթատեր․ կյանքը չի ընդհատվել։ Ակտիվ գործու– նեություն է ունեցել օպերայի և բալետի թատրոնը, որը պատրաստել է մի շարք նշանակալից ներկայացումներ՝ Դլինկա– յի «Իվան Սուսանին», Հաջիբեկովի «Քյոռ– Օղլի», Վերդիի «Օթելլո» (երեքն էլ՝ բեմ․