րին։ ճառագայթային էներգիայի հաշվե– կշռի միջին տարեկան մեծությունները 62–69 կկաւ/սմ2 են։ Առավելագույն մե– ծությունները դիտվում են հունիս–հու– լիսին, նվազագույնը՝ դեկտեմբերին։ Մթնոլորտային շրջանառություն։ հայ– կական լեռնաշխարհի և Անդրկովկասի վրա տիրապետող մթնոլորտային շրջա– նառությունը հս․ կիսագնդի պրոցեսների մասն է։ ՀՍՍՀ գտնվում է բարձր ճնշման մերձարևադարձային գոտու հս–ում, որ– տեղ ամբողջ տարին տիրապետում է օդա– յին զանգվածների արմ․ հոսքը, որը տրո– պոսֆերայի մերձգետնյա 3–4 կմ շերտում ռելիեֆի ազդեցության տակ զգալի կեր– պով աղավաղվում է։ Տարվա ցուրտ կեսին հանրապետության տարածքը ենթակա է Սիբիրական անտի– ցիկլոնի և ՍՍՀՄ Եվրոպական մասում ձևավորվող բարձր ճնշման մարգի ազդե– ցությանը։ Այդ ժամանակ եղանակի ռե– ժիմը մեծապես կախված է նաև միջին լայ– նությունների ճակատի վրա ծավալվող ցիկլոնային գործունեությունից։ Տարվա տաք կեսին աճում է Ազորյան անտիցիկ– լոնի ազդեցությունը։ Եղանակների ռեժի– մի ձևավորման գործում նշանակալից դեր են խաղում տեղական թույլ գրադիենտ ունեցող ճնշման դաշտերը։ Հվ․ ցիկլոննե– րի ներթափանցումները պակասում են։ Հս–հվ․ շարժվող ցուրտ օդային զանգ– վածները հազվադեպ են հաղթահարում Կովկասյան լեռնաշղթայի պատնեշը, սո– վորաբար նրանք շրջանցում են լեռնա– շղթան արմ–ից կամ արլ–ից և ներխուժում Անդրկովկաս։ Լեռնաշղթաների արգելակող դերի շնոր– հիվ տեղի է ունենում լեռնագրական բարձ– րացում, որը նպաստում է օդի ջերմաստի– ճանի նվազման ամպամած և տեղումնե– րով եղանակների ավելացմանը։ Հանրապետության կլիմայի ձևավոր– ման գործում կարևոր նշանակություն ունի тшрш^рЬ մակհրԱա յթէւ՝ հատկապես ոե~ էիԵֆի բնույթը։ Որոշիչ նշանակություն ունեն գոգավորությունները։ Լեռնային ռելիեֆը սկիզբ է տալիս մթնոլորտի տեղական շրջանառությանը։ Մթնոլորտային շրջանառությամբ է պայ– մանավորված տարբեր ֆիզ․ հատկություն– ներ ունեցող միջին լայնությունների, արե– վադարձային և արկտիկական օդային զանգվածների ներթափանցումները հան– րապետություն, պայմանավորելով եղա– նակների սեզոնային հերթափոխը։ Կլիմայական սեզոնների տևողությունը և բնույթը փոխվում են ըստ բարձրության, ցածրադիր և նախալեռնային գոտում շուրջ 5 ամիս ամառ է, բարձրադիրում՝ 5–6 ամիս ձմեռ։ Ձմեռվա կլիմայական առանձնահատ– կությունները ձևավորվում են արեգակ– նային էնեգիայի ներհոսքի նվազման և արմ․ հոսանքների ներթափանցման հա– ճախականության ավելացման պայման– ներում։ Ձմեռը լեռներում սկսվում է բարձ– րադիր գոտում և աստիճանաբար տարած– վում դեպի ցածրադիր վայրերը։ Միջին տվյալներով հոկտեմբերի վերջերին 3000 г/–ից բարձր վայրերում առաջանում է ձնածածկույթ, և դիտվում են սառնամա– նիքային եղանակներ, մեծանում է քա– միների արագությունը։ Այդ գոտում ձմեռը դաժան է, տևական, հաստատուն ձնա– ծածկույթով, ձնաբքերի հաճախականու– թյունը մեծ է։ Միջին լեռնային գոտում կլիմայական սնզոննեոռ համընկնում են տարվա օրացուցային սեզոնների հետ։ Ձմեռը չաՓավոր ցուրտ է, հաստատուն ձնածածկույթով, հաճախակի են մառա– խուղները և ձնաբքերը։ Հանրապետության ցածրադիր գոտում ձմեռը կարճատև է, հաստատուն ձնածած– կույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Գո– գավորություններում (հատկապես Արա– րատյան) առաջանում են ջերմաստիճա– նային ինվերսիաներ։ Գարունը հանրապետությունում ձևա– վորվում է Արեգակի ճառագայթային էներ– գիայի աստիճանական աճի և ցիկլոնային շրջանառության ավելացման պայմաննե– րում, հաճախակի են դառնում տարբեր օդային զանգվածների ներխուժումները, որոնք պայմանավորում են եղանակների Փոփոխականությունը։ Ամառը հանրապետության կլիման ձևավորվում է Արեգակի ճառագայթների առավելագույն մուտքի և Առաջավոր Ասիայի ցածր ճնշման ջերմային դաշտի պայմաններում, որտեղ միջին լայնություն– ների օդը վերափոխվում է արևադարձա– յին օդի։ Ցիկլոնային անցումները պակա– սում են, զարգանում են լեռնահովտային քամիները և վերընթաց հոսանքները։ Ցած– րադիր և նախալեռնային գոտում գերա– կշռում են արևոտ, չոր, շոգ եղանակներ, օդի առավելագույն ջերմաստիճանը հաս– նում է մինչև 42°Շ–ի։ Հաճախակի են դառ– նում խորշակները, որոնք զգալի վնաս եէ հասցնում գյոսրստնտ․ կուչտուրաներին։ Օրվա երկրորդ կեսին զարգացող լեռնա– յին քամիները հասնում են իրենց առավե– լագույն արագությանը և զգալիորեն մեղ– մում տապը։ Աշնանը ՀՄՄՀ–ում գերակշռում են արե– վոտ, անհողմ, տաք եղանակները։ Աշ– նան կլիմայական առանձնահատկություն– ները ձևավորվում են Արեգակնային էներ– գիայի մուտքի նվազման և ցիկլոնային շրջանառության ակտիվացման պայման– ներում։ Արկտիկական օդի վաղ ներխու– ժումները պայմանավորում են աշնանա– յին ցրտեցումները։ Սակայն ՀՍՍՀ–ում աշունն ավելի տաք է, քան գարունը։ Մթնոլորտային ճնշում։ ՀՍՍՀ տարած– քում պայմանավորված է վայրի բարձրու– թյամբ, օդի ջերմաստիճանով, մակրոցիր– կուլյացիոն պրոցեսների և ռելիեֆի ա– ռանձնաոատկություններով։ Դրա տարե– կան միջին մեծությունները տատանվում են՝ 1015,7–1018,6 մբ սահմաններում, հունվարին 1028,2–1029,9 մբ, հուլիսին՝ 1009,6–1004,4 մբ։ Կիրառական կարևոր նշանակություն ունի նաև մթնոլորտային ճնշման ռեժիմը օդերևութաբանական կայանների բացար– ձակ բարձրության վրա։ Դրանց տարեկան միջին արժեքները տատանվում են 940,5–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/60
Արտաքին տեսք