Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Զանգեգուրի ենթամարզին բնորոշ են հորստային և միաթեք զանգ– վածային կաոուցվածքները՝ ռելիեֆի վե– րամշակված ձևերի տիրապետությամբ։ Բաժանվում է Հս–Զանգեզուրյան տեկտո– նահրաբխային, կամարածալային, ին– վերսիոն (շրջված) լեռների և Հվ–Զանգե– զուրյան հորստային ու գրաբենային լեռ– ների թեք բեկորի՝ կուեստային լեռների շրջանների։ և ր ա ն ո ս–Վ ա յ ք ի հորս– տային, գմբեթային գրաբենգոգածալային կառուցվածքների և ջրաէրոզիոն ու չոր (արիդ) կլիմայի տեղատարումային ռե– լիեֆային համալիրը բաժանվում է Վայ– քի և քերծ–Երանոսի շրջանների։ 3․ Հրաբխային ռելիեֆի գեո– մորֆոլոգիական մարզն ընդգրկում է Զա– վախքի և Արագած–Սյունիքի ենթամար– զերը։ Զավախքի ենթամարզի շրջան– ներից ՀՍՍՀ տարածքում է Աշոցք–Զա– վախքի լեռնավահանային–սարավանդա– յին տեղատարումային ու նախալեռնա– յին կուտակումային և ձնա սառցադաշ– տային ու ջրաէրոզիոն համալիրը։ Ա ր ա– գ ա ծ–Ս յ ու ն ի ք ի ենթամարզում առանձնանում են․ ա) Արագածոտնի սա– րահարթային, բ) Արագածի լեռնավա– հանասարավանդային, ջրաէրոզիոն ու ձնասառցադաշտային, գ) Գեղամա լեռ– նավահանասարավանդային ջրաէրոզիոն, ձնասառցադաշտային, դ) Վարդենիսի լեռնավահանասարավանդային, ջրաէրո– զիոն ու ձնասառցադաշտային, ե) Ղարա– բաղի (Սյունիքի) բարձրավանդակային, ջրաէրոզիոն ու ձնասառցադաշտային, զ) Արարատյան դաշտի լճագետային կու– տակումային, է) Շիրակի լճագետային, ջրասառցադաշտային ու սարավանդային, ը) Սևանի գոգավորության լճակուտակու– մային համալիրները։ Քարտեզները տես 24-րդ և 32-րդ էջե– րից հետո՝ ներդիրում։ Պատկերազարդու– մը տես 160–161-րդ էշերի միջև՝ ներդի– րում, աղյուսակ I։ Գրկ․ Հայկական ՍՍՀ գեոմորֆոլոգիան, Ե․, 1986։ Геология Армянской ССР, т․ 1, Геоморфология, Е․, 1962; Бальян С․ П․, Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих областей, Е․, 1969․ Ս․ Բաչյան, Լ․ Զոհրաբյան Ղ․ Մուրադյան

ԿԼԻՄԱ ՀՍՍՀ կլիմա առաջացնող գործոնները բազմազան են։ Աշխարհագրական դիրքի հետ մեկտեղ որոշիչ նշանակություն ունեն լեռնային համակարգերը (Մեծ Կովկասի, Փոքր Կովկասի լեռնաշղթաները և Հայ– կական լեռնաշխարհը), Սև և Կասպից ծո– վերի, ինչպես նաև Իրանական և Փոքր Ասիական բարձրավանդակների հարևա– նությունը։ Կլիմայի հորիզոնական գո– տուն հատուկ առանձնահատկություններն զգալի փոփոխությունների են ենթարկ– վում բարձունքային գոտիականության ազդեցությամբ։ Մեծ Կովկասի լեռնաշղթան, իր արգելա– կող դերի շնորհիվ, կլիմայական սահման է մերձարևադարձային և բարեխառն գո– տիների միջև, իսկ Հայկական լեռնաշխար– հի միջօրեական ուղղություն ունեցող լեռ– նաշղթաները պատնեշ են արմ․ օդային խոնավ հոսանքների ճանապարհին։ ՀՍՍՀ կլիմայական տարբերությունների ձևա– վորման գործում մեծ է նաև ռելիեֆի ձևե– րի՝ դիրքադրության, կտրտվածության, ծովի մակարդակից տարածքի ունեցած բարձրության դերը։ ճառագայթային ռեժիմ։ Երկրի վրա տեղի ունեցող պրոցեսների էներգետիկ հիմնական աղբյուրը Արեգակի էներգիան է, որի քանակը կախված է աշխարհագրա– կան լայնությունից, տարվա տարբեր սե– զոններում հորիզոնի նկատմամբ Արեգա– կի ունեցած բարձրությունից, ցերեկվա տևողությունից ևն։ ՀՍՍՀ գտնվում է մերձարևադարձային զոնայի հս․ լայնություններում և աչքի է ընկնում կլիմայի արևոտությամբ։ Արե– գակի բարձրությունը կեսօրին հորիզոնի նկատմամբ տատանվում է 28°-ից (դեկ– տեմբեր) մինչև 71° (հունիս)։ Ցերեկվա տևողությունը 9 ժ 17 /*-ից 15 ժ 3 ր է։ ճա– ռագայթային հաշվեկշիռը դրական է։ Կլի– մայի արևոտությունը բնորոշող կարևոր ցուցանիշներից է արևափայլքի տևողու– թյունը։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը տատանվում է 1930 ժ–ից (Իջևան) մինչև 2780 ժ (Մարտունի)։ Առա– վելագույնը դիտվում է գոգավորություն– ներում (Արարատյան, Սևանի)։ Տարվա ընթացքում արևափայլքի նվազագույն մե– ծությունները դիտվում են դեկտեմբերին և տատանվում են 61 ժ–ից (Արտաշատ) մինչև 172 ժ (Մարտունի), առավելագույնը հուլիսին՝ 200 ժ–ից (Կիրովական) մինչև 368 ժ (Արենի)։ Անարև օրերի միջին տա– րեկան թիվը տատանվում է 19-ից (Սևա– նի թերակղզի) մինչև 64 (Իջևան)։ Առավե– լագույն թվով անարև օրեր դիտվում են ձմռանը, հունվարին՝ 9–12 օր, նվազա– գույնը՝ ամռանը (2–3 ամիս անարև օրեր համարյա չեն լինում)։ Անարև օրեր ձմռա– նը շատ են նախալեռնային, ամռանը՝ մի– ջին լեռնային գոտում։ Արեգակնային էներգիայի ինտենսիվու– թյունը ՀՍՍՀ–ում մեծ է և աճում է ըստ բարձրության։ Ուղիղ ճառագայթման լար– վածությունը հորիզոնական մակերևույ– թին, մայիս–հունիս ամիսներին Երևա– նում հասնում է 1,39, Սևանում՝ 1,56 կաւիս12-ր։ ճառագայթային էներգիայի լարվածության օրական առավելագույնը դիտվում է կեսօրին, տարեկանը՝ մայիս– հունիսին։ Հորիզոնական մակերևույթին ընկնող Արեգակի ուղիղ ճառագայթման տարեկան գումարը 150–170 կկաչ/սմ2 է, ցրված ճա– ռագայթմանը՝ 50–58, գումարային ճա– ռագայթմանը՝ 148–157։ Տարվա ընթաց– քում ուղիղ և գումարային ճառագայթման առավելագույն մեծությունները դիտվում են հուլիսին, նվազագույնը՝ դեկտեմբե–