Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րություն նախորդ Փուլի, թատերարվես– տի զուգակշիռը դասականությունից թեք– վել է դեպի արդիականություն։ Այս Փու– լին է վերաբերում հայ բեմարվեստի սե– րընդափոխության բարդ ընթացքը։ Բեմի մեծ վարպետներից երկուսին միայն՝ Վ․ Աճեմյանին U Դ․ Ջանիբեկյանին դեռևս սպասում էր ստեղծագործական արգասա– վոր կյանք, մյուսներն ասում էին իրենց վերջին խոսքը․ 0․ Դուլազյանը՝* տիկին Բալբոա (Ա․ Կասոնայի «Ծառերը կանգ– նած են մահանում», 1957), Վաղարշյանը՝ Եզովպոս (Դ․ Ֆիգեյրեդոյի «Աղւ[եսն ու խաղողը», 1958), Ռ․ Վարդանյանը՝ Արուս– յակ («Նույն հարկի տակ»), Ա․ Աւ[ետիս– յանը՝ Դոն Անտոնիո (Դե Ֆիլիպոյի «Շա– բաթ, կիրակի, երկուշաբթի», 1964)։ ճա– կատագրական եղավ Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրու– թյունը՝ Վ․ Աճեմյտնի ներշնչված աշխա– տանքներից մեկը (1961)․ շոտլանդացի դերասան Մեք–Դրեգորի դերը վերջինը եղավ Հ․ Ներսիսյանի, ապա և Վ․ Փա– փազյանի կյանքում։ Դա հայ մեծ ողբեր– գակների արվեստի շքեղ մայրամուտն էր։ Բացառիկորեն երկարակյաց եղավ Դ․ Զա– նիբեկյանի ստեղծագործական կյանքը, տարեց դերասանը ոչ միայն պահպանեց, այլև խորացրեց հոգեբանական ռեալիզմի արվեստը, ուժեղ շեշտեր տվեց թատրոնի պատմության ընթացքին մի քանի անձնա– վորումներով, Վառավին (Սուխովո–Կո– բիլինի «Դատական գործ»), Մարգար (Պա– պայանի «Աշխարհն, այո՝, շուռ է եկել»), Սոլոմոն (Միլլերի «Դինը»)։ ճանաչված դերասաններից շատերն այս Փուլում ըս– տեղծել են իրենց արտիստական կենսա– գրության թերևս ամենավառ կերպարնե– րը․ Դ․ Մալյանը՝ Սմբատ, Բ․ Ներսիսյանը՝ Միքայել, Թ․ Սարյանը՝ Ալեքսեյ Իվանիչ (Շիրվանզադեի «Քաոս»), Դ, Ւյաժակյանը՝ Աշոտ Հասրաթյան (Դ․ Տեր–Դրիգորյանի «Վերջին մեխակները»), Ա․ Ասրյանը՝ Նու– բար, Դ․ Հարությունյանը՝ Շմավոն (Ա․ Պա– պայանի «Աշխարհն, այո՝, շուռ է եկել»), ժ․ Թովմասյանը4 Կուրաժ (Բ․ Բրեիսոի «Կուրաժ մայրիկն ու իր զավակները»), Ա․ Փաշայանը՝ էյիզբարով (Շիրվանզա– դեի «Պատվի համար»), Վ․ Մարգունին՝ Դասպար (Դ․ Հարությունյանի «Խաչմե– րուկ»), Կ․ Խաչվանքյանը՝ Հակոբ Ջուլիկ– յան (Դ․ Տեր–Դրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»)։ Այս շարքում առանձին տեղ է գրավում Ա, Արզումանյանն իր ստեղծա– գործական ճակատագրով․ Բաքվի հայ թատրոնի փակվելուց (1949) հետո, տեղ գտնելով նախ Ստեփանակերտի, ապա, 1956-ից, Լենինականի թատրոնում՝ տա– րիքն առած դերասանը շատ շուտով մեր– վեց թատերախմբին և դարձավ նրա գլխ․ հենասյուներից մեկը։ Լինելով Աբելյանի արվեստի անմիջական ժառանգորդը, նա դարձավ ազգ․ բնավորության, հոգեբա– նական խորունկ անձնավորման ավանդ– ների շարունակողը մեր օրերի հայ թատ– րոնում։ 1956-ից (Թբիլիսիի հայկ․ թատրո– նից տեղափոխվելուց հետո) Սունդուկյանի անվ․ թատրոնի խաղացանկում աչքի ընկ– նող տեղ է գրավել Բ․ Ներսիսյանը՝ ճա– նաչում գտնելով հատկապես դրամատի– կական շնչի դերերում։ Ս․ Սաբգսյանը Մացակ Ավագյանի դերում (Ն․ Զար– յանի «Հացավան») Սունդուկյասի անվ․ թատրոնում «Նա– մուս» ներկայացման (1955) հետ կապված դերասանական սերունդը ձեռք է բերել ստեղծագործական կշիռ, իր վրա առնելով դերասանակւսն արվեստի ավանդները շա– րունակողի դերը։ Թատեր․ խաղացանկում Մ․ Մկրւոչյանը Պաղաասար աղ–՝ բարի դերում (Պա– րոնյանի «Պաղաա– սար աղբար») գնալով ավելի հաստատուն տեղ են գրա– վել Մ․ Սիմոնյանը, Խ․ Աբրահամյանը, Մ․ Մկրտչյանը, Ս․ Սարգսյանը, Մ․ Մու– րադյանը, Ա․ Խոստիկյանը, Հ․ Հովհան– նիսյանը, Լ․ Հովհաննիսյանը, Հ․ Դալո– յանը, Վ․ Աբաջյանը, Լենինականի թատ– րոնից տեղափոխված Վ․ Վարդերեսյա– նը, Պաաանի հանդիսատեսի թատրոնից տեղափոխված է․ էլբակրսնը և ուրիշներ։ Այս անունների հետ են կապվում և" նոր սերնդի որոնումները, և" դասական կեր– պարների նորովի անձնավորումները։ Շատ տարիներ Մ․ Սիմոնյանը եղավ թատ– րոնի քնարական–դրամատիկական դերե– րի սիրված կատարողը, Վ․ Վարդերեսյա– նի ձիրքը երևաց բնութագրային–դրամա– Տեսարան Րրագինսկու «Բաղնիքդ անուշ» պիեսի ներկայացումից (1970, Երևանի երա– ժըշտ․ կոմեդիայի թատրոն) տիկական դերերում, К Աբրահամյանն ա^Ի ընկավ ժամանակակից և դասական կերպարների ինքնուրույն մեկնություննե– րով, Ս, Սարգսյանը հաջողություն գտավ դրամատիկական շնչի անձնավորումնե– րով, Մ․ Սկրտչյանը համարում ձեռք բե– րեց կատակերգական թանձր դերապատ– կերներով, է․ էլբակյանը՝ գրոտեսկային ճկուն կերպարանագծումներով ևն։ ժամանակակից բեմարվեստի զարգաց– ման հանն ընդլայնելու, բովանդակու– թյունը և արտահայտչական հնարավորու– թյունները հարստացնելու առումով մեծ նշանակություն ունեցավ Երևանի դրամա– տիկ․ թատրոնի հիմնադրումը՝ ռեժիսոր Հ․ ՂաՓլանյանի ղեկավարությամբ։ 1969-ի մարտի 8-ին իր իսկ շենքում թատրոնը ցուցադրեց իր առաջին ներկայացումը՝ Հ․ Թումանյանի «Անուշը» (ռեժ․ Հ․ Ղափ– լանյան)։ Վառ թատերայնության, պայ– մանական լուծումների, բեմական հրա– պարակախոսության կայուն նախասիրու– թյուն, բեմական կերպարների թեթև գծա– գրություն՝ հեգնանքի ու գրոտեսկի միջա– մտությամբ, դերի հանդեպ անսքող վերա– բերմունքով․ այսօրինակ յուրահատկու– թյուններով թատրոնը ձևավորվել է իբրև իր դեմքն ու գեղարվեստ, նկարագիրն ունեցող թատեր․ միավորում և իր տեղը գրավել ազգ․ բեմարվեստի համակար– գում։ Այս հատկանիշները ցայտուն ար– տահայտություն են գտել թատրոնի լա– վագույն ներկայացումներում․ Դադրիչի և Հակերտի «Աննա Ֆրանկի օրագիրը», Սակայոնոկի «Հալածված առաքյալը», Արշակյանի «Այս աշխարհի Փոքրերը», Տեսարան Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարւոու– րանո» պիեսի ներկայացումից (1971, Երեանի դրամատիկական թատրոն) Զեյթանցյանի «Ամենատխուր մարդը»․ «Աստվածների կանչը», Շաֆերի «Սթին պատմության», Օայանի «Սեր և ծիծաղ», Չարենցի «Երկիր Նաիրի», Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Շեքսպիրի «Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը», Սայ– մոնի «Զբոսայգում ոտաբոբիկ», «Սեծ աշ– խարհի մեր անկյանը» (ըստ Հ․ Սաթևոս– յանի «Աշնան արև» երկի), Դ․ Հարություն– յանի «Քո վերջին հանգրվանը»։ Թատրոնի գեղարվեստական նկարագիրը բեմադրա– կան առումով Հ․ Ղափլանյանի հետ միա– սին պայմանավորեցին Ա․ Իոսնդիկյանը և Ա․ Հովհաննիսյանը, դերասանական առու– մով՝ Ի․ Ղարիբյանը, Հ․ Զարյանը, Ռ․ Քո– թանջյանը, Վ․ Դևորգյանը, Լ․ Թուխիկյա– նը, է․ Վարդանյանը, Վ․ Սսրյանը, Դ․ Սա–