Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


աեբախումբը (Բուլղարիա), հետագա– յում այդ խմբի դերասան Օ․ Քեչյանի թատերախումբը։ Այս երկու թատեր․ գոր– ծիչներն ունեցել են թե" դերասանական, թե՝ ռեժիսորական նկատելի գործունեու– թյուն։ 1930–60-ական թթ․ Քեչյանը բե– մադրել է Պարոնյանի «Մեծապատիվ մու– րացկաններ», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Սունդուկյանի «Խաթաբալա»; Վրթ․ Փափազյանի «ժայռը», Ա․ Օստրովս– կու «Անմեղ մեղավորներ» են։ 1944-ից հայերեն ներկայացումները կազմակերպ– վում են Սոֆիայի «Երևան* մշակութային միավորման թատերախմբի ուժերով։ Ռու– մինահայ գաղթավայրում հայերեն ներ– կայացումներ տրվել են 1920-ական թթ» կեսերից, իսկ վերջին տասնամյակներում թատեր․ գործը ղեկավարում է Բուխարես– տի «Ս․ Շահումյան» մշակութային կենտ– րոնը։ 1958-ի ապրիլին ռումին, կառավա– րության հրամանագրով Ս․ Շահումյանի անվ․ տան հայկ․ թատերախումբը կոչվել է Հ․ Պարոնյանի անունով։ Հունահայ գա– ղութում հաճախ են ներկայացումներով հանդես եկել հայ ականավոր արվեստա– գետները (Հ․ Զարիֆյանի ներկայացում– ները 1928-ին, Մարությանինը՝ 1937– 1938-ին ևն)։ Սփյուռքահայ գաղթավայրերից ոչ մե– կում հայերեն թատեր․ ներկայացումներն այնքան տարողություն, աշխարհագրա– կան շառավիղ չեն ունեցել, որքան ԱՄՆ–ում։ Ինքնագործ կամ սիրողական խմբերի թիվը հասնում է հարյուրների, որոնք մեծապես նպաստում են ազգա– պահպանման գործին։ Մակայն ամերի– կահայ գաղթավայրն ունեցել է նաև պրո– ֆեսիոնալ թատերախմբեր, որոնցում խա– ղացել են Հ․ Աբելյանը, Հ․ Զարիֆյանը, ինչպես և այլ բազմաթիվ ճանաչված դե– րասան–դերասանուհիներ՝ «Անդրանիկ» թատերախմբի անդամներից՝ Ա․ և Ա․ Սո– ղոմոնյան ամուսինները, նրանց երկու դուստրերը՝ Գոհարն ու Պերճուհին, Ս․ և Մ․ Սուրաբյան ամուսինները, Վ․ Մամուլ– յանը, Ե․ Հար ութը և ուրիշներ։ Ամերիկա– յում 1920-ական թթ․ սկզբներից երկար տասնամյակներ կանոնավոր ներկայա– ցումներ են տվել «Անդրանիկ», դրամա– տիկական, Սուրաբյան ամուսինների «դրամա–օպերետային», Վ․ Մամուլյանի «Մամուլյան», Պերճուհու «Դրամատիկ», Ս․ Աբեղյանի «Նորք» թատերախմբերը, որոնց բոլորի ղեկավարները, ինչպես և ստեղծագործական ուժերի մեծ մասը կով– կասահայեր էին։ Նրանց խաղացանկը հիմնականում բաղկացած էր դարասկըզ– բից մինչև 1920-ական թթ․ արևելահայ թատրոնում ցուցադրված պիեսներից։ Բացի վերոհիշյալ խմբերից՝ ԱՄՆ–ում 1920–60-ական թթ․ գործել է կատակեր– գակ դերասան է․ Պողոսյանի «ժողովըր– ղական թատերախումբը», որի կազմում եղել են արևմտահայ բեմի մի քանի դե– րասան–դերասանուհիներ՝ Հրաչյա Դար– պասյան–Փափազյանը (Վ– Փափազյանի կինը), Վ․ Փափազյանը, Գ․ Միմոնովը, Հ․ Չուխաճյանը և ուրիշներ։ Այս խումբը հիմնականում բեմադրել է պոլսահայ կյանքը պատկերող կատակերգություն– ներ, վոդևիլներ, արլ․ օպերետներ, հազ– վադեպ՝ դրամաներ կամ պատմ․ ողբեր– գություններ։ Երկար ստւրիներ գործել են մի քանի սիրողական թատերախմբեր, որոնք բարձրացել են ւքասնագիտացված խմբերի մակարդակի՝ «Նյու Ցորքի դրա– մատիկ», «Բոստոնի դրամատիկ» և Նյու 6որքի «Նոր այգ», որոնք ունեցել են հը– մուտ ռեժիսորներ, փորձառու դերասան– ներ։ Խաղացանկում են եղել հայ և արտա– սահմանյան դասական հեղինակների գոր– ծեր, Շեքսպիրի, Շիլլերի ողբերգություն– ները, Շիրվանզադեի դրամաները, Շան թի երկերը են։ Ամերիկահայ թատրոնի զարգացման գործում խոշոր դեր են կատա– րել հայ բեմի ականավոր վարպետների հյուրախաղերը կամ նրանց՝ այնտեղ գոր– ծելը։ ԱՄՆ–ում երկու տարի ներկայացում– ներ է տվել Հ․ Աբելյանը, համագործակ– ցել «Անդրանիկ» թատերախմբին։ 1925-ին Աբելյանը մի քանի ամիս (Սովետական Հայաստան տեղափոխվելու նախօրյակին) խաղացել է Հ․ Զարիֆյանի հետ։ Նրանց համատեղ ելույթները Շեքսպիրի «Լիր արքա», Զ ուղեր ման ի «Հայրենիք» և Սեն– կևիչի «Յո՞ երթաս» ներկայացումներում համարվել են ամերիկահայ թատրոնի ամենափայլուն էջերից։ Հ․ Զարիֆյանը արտասահմանյան գործունեության 17 տա– րիներից 12-ը անց է կացրել ԱՄՆ–ում, 4-ը՝ Արգենտինայում։ Ներկայացումներ էտվել հիմնականում սիրողական խմբերի հետ՝ խոշոր աշխատանք կատարելով խոստում– նալից ուժեր պատրաստելու ուղղությամբ։ Նրա խաղընկերներից Ե․ Խըյմեթյանը, Հ․ Փիլաֆյանը, օրիորդ Մ․ Գալստյանը, Հ․ Փաշինյանը և ուրիշներ հետագայում դարձել են ամերիկահայ բեմի աչքի ընկ– նող դերասաններից։ Հ․ Զարիֆյանը ստեղ– ծել է երկու թատերախումբ՝ «Զարիֆյան թատերախումբ» և «Հայ արվեստ», որոնք երկար չեն գոյատևել։ Նա նկատելի դեր է կատարել նաև արգենտինահայ թատրո– նին կենսունակություն հաղոր^ելու հա– մար։ 1932–36-ին, գործելով Արգենտինա– յում, նա տեղի սիրողական խմբերին հա– ղորդակից է դարձրել բեմարվեստի գաղտ– նիքներին ոչ միայն խաղի, ամենօրյա փորձերի, զրույցների ընթացքում, այլև արվեստի մասին դասախոսությունների միջոցով։ Հետագայում այդ գաղթավայ– րում նման դեր կատարել է դերասան Մ․ Մարությանը։ Արտասահմանյան հայ մշակույթը վեր– ջին վեց տասնամյակներում զարգացել է տևական տարուբերումների պայմաննե– րում, տնտ․ ու քաղ․ բազում դժվարություն– ների, անխուսափելի ձուլման վտանգի ներքո, երևույթներ, որոնք բացասաբար են ազդել տոհմիկ գրականության ու ար– վեստի առաջընթացի վրա։ 1920–30-ական թթ․ մայրենի մշակույթի պահպանման ու զարգացման նախապայմաններն ավելի նպաստավոր են եղել, քան հետագա տասնամյակներում։ Առաջին շրջանում գաղթականական հոսանքի հետ աշխար– հի տարբեր վայրերն են մեկնել նաև մեծ թվով մտավորականներ, որոնք պիտի նպաստեին գրական, թատեր․, երաժշտ․ կյանքի աշխուժացմանը։ Ապահովված էր նաև հանդիսասրահը, քանի որ գաղթա– կան հայերի ճնշող մասը չգիտեր օտար լեզուներ և չէր կարող հաճախել օտար թատրոններ՝ երևույթ, որն արագորեն փոխվելու էր հօգուտ ապաստան տվող երկրի մշակույթի յուրացման, ի վնաս տոհմիկ ավանդույթների պահպանման։ Այդ բանն ավելի շեշտված է ի հայտ եկել կապիտ․ զարգացած երկրներում, ինչպես Ֆրանսիայում, ԱՄՆ–ում և այլուր։ Եթե 1940-ական թթ․ այդ երկրներում հայկ․ կյանքը գրեթե դադարել է, ապա լիբանա– նահայ, սիրիահայ և եգիպտահայ գաղ– թավայրերում այն շարունակվել է երկար ժամանակ։ Արաբ, երկրներում աճած տա– ղանդավոր ուժերի արտագաղթի հետևան– քով թուլացել է թատեր․ կյանքն այդ գաղ– թավայրերում՝ ժամանակավոր սնունդ տալով ամերիկահայ, կանադահայ գա– ղութների լքշակութային կյանքին, շնոր– հիվ Պ․ Ֆազլյտնի, Դ․ Մաթամյանի, ժ․ Փա– փազյանի և այլոց եռանդուն գործունեու– թյան։ Մփյուռքահայ թատրոնի հատկա– նշական գծերից մեկն էլ մայր ժողովրդի ծոցում աճած, նրա բեմերում հասունացած ուժերի հոսքն է դեպի օտար թատրոն, փարիզահայ բեմից ֆրանս․ թատրոն ու կինո են անցել՝ Հ․ Խտշյանը, Ն․ Մարգար– յանը, Հ․ Բագրատունին, Ա․ Շահխաթու– նին․ ամերիկահայ բեմի լավագույն ուժե– րից՝ Գոհար և Պերճուհի Անդրանիկների դուստրերը՝ Մագդան, Նորան, ծառայել են ամեր․ բեմարվեստին ու պարարվեստին, Ռ․ Ջեյրանը եգիպտահայ բեմից անցել է արաբականը, Դալֆայան քույրերը՝ եգիպտական կինո։ Գ․ Ստեփան յան Գեղարվեստական ինքնագոր– ծունեություն Հնուց ի վեր հայ ժողովուրդը ստեղծել և կատարելագործել է իր ազգ․ ինքնա– գործ արվեստը։ Հայաստանում սովետա– կան կարգերի հաստատումը կայուն հիմ– քեր է ստեղծել ինքնագործունեության զարգացման համար։ Ինքնագործունեու– թյան մեջ ընդգրկվել են աշխատավորնե– րի լայն զանգվածներ։ 1920-ական թթ․ տարածված էին «Կենդանի լրագիր», «Կա– պույտ բաճկոններ», «Կարմիր շապիկ» և այլ կոլեկտիվներ։ 1920–30-ակաՆ թթ․ գործել են բանվորական երիտասարդա– կան թատրոններ։ Ինքնագործ կոլեկտիվ– ներ են կազմակերպվել ակումբներում, մշակույթի տներում (պալատներում), ֆաբրիկաներում, գործարաններում, կոլ– տնտեսություններում և այլուր։ Ինքնա– գործունեությունը ղեկավարելու համար 1937-ին ստեղծվել է ժող․ ստեղծագործու– թյան տուն։ 1940-ական թթ․ հայկ․ լավա– գույն կոլեկտիվներից էին Երևանի ուսուց– չի տան երգչախումբը, Աշխատանքային ռեզերվների մշակույթի տան ժող․ երգի– պարի անսամբլը ևն։ 1950-ական թթ․ հա– մամիութենական ստուգատեսների ժամա– նակ ցուցադրվել են մի շարք արժեքավոր ներկայացումներ։ Լավագույն ինքնա– գործ թատեր․ կոլեկտիվներին շնորհվեւ է ժող․ թատրոնի կոչում։ Ինքնագործու– նեության հիման վրա աճել են բազմաթիվ դրամատիկ, և երաժշտ․ պրոֆեսիոնալ թատրոններ, անսամբլներ։ 1975–77 թվա– կանների փառատոնը նվիրված էր Հոկ– տեմբերյան մեծ հեղափոխության 60-ամ– յակին։ Կուլտուր–լուսավորական աշխա– տանքների առաջավոր ձևերի տարածման