Գ․ Հարությունյանը։ Նույն թվականին ստեղծվել է նաև «Սայաթ–Նովա» (ռեժ․ Կ․ Արզումանյան) հեռուստաֆիլմը։ Մին– չե 1968-ը գեղարվեստական հեռուստաֆիլ– մերի արտադրությունը սիստեմատիկ բը– նույթ չի կրել։ 1968-ին հեռուստատեսու– թյան ստուդիայում կազմակերպվել է կի– նոմիավորում, որը պետք է ստեղծեր միայն հեռուստաֆիլմեր։ 1970-ին այդ կինոմիա– վորման հիման վրա ստեղծվել է հեռուս– տաֆիլմերի «Երևան» ստուդիան, որը տա– րեկան տալիս է 325 ժ ավելի կինոարտա– դրանք։ Ամեն տարի նկարահանվում են 70 ր գեղարվեստական (1 լիամետրաժ կամ 2 կարճամետրաժ) և 9,5 ժ վավերա– գրական ֆիլմեր։ Այդ գեղարվեստական ֆիլմերը մեծ մասամբ գրական երկերի էկրանավորումներ են՝ «Ձախորդ Փանոսը» (ըստ Թումանյանի,1969), «Մորգանի խնա– մին» (ըստ Շիրվանգադեի, 1970), «Լենինն ու Ալին» (ըստ Չարենցի, 1970), «Հույսի խրճիթներ» (ըստ Երուխանի, 1971), «ճա– նապարհին» (ըստ Ցու․ Նագիբինի, 1976), «Հեյ, ո՞վ կա այդտեղ» (ըստ Վ․ Սարոյա– նի, 1979-81), «Զորի Միրոն» (ըստՄ․ Գալ– շոյանի, 1979), «Համեստ մարդը» (ըստ Վ․ Բա լա յան ի, 1981), «Կիսակայարան» (ըստ Մ․ Մնացականյանի, 1983) ևն։ Կի– նոնկարներ են ստեղծվել նաև հայ գրող– ներ Գ․ Հարությունյանի, Վ․ Դավթյանի, Շ․ Թաթիկյանի, Ա․ Քալանթարյանի, Հ․ Մելքոնյանի, Մ․ Գալշոյանի, Մ․ Խա– չատրյանի, ինչպես և կինոռեժիսորներ Վ․ Զաքարյանի, Ա․Մկրտչյանի, Մ․ Վար– ժապետյանի, Ռ․ Մարուխյանի, Ս․ Փոշոտ– յանի և այլոց ինքնուրույն սցենարներով։ Ստեղծվել են բազմազան ժանրերով հայկ․ հեռուստաֆիլմեր։ Ուշագրավ են կինո– կատակերգություններից՝ «Շրթներկ J4P 4» (1964, ռեժ․ ժ․ Ավետիս յան), «Հարսնացու հյուսիսից» (1975,ռեժ․ Ն․ Հովհաննիսյան) ևն, դետեկտիվ ֆիլմերից՝ «Համր վկան» (1980, ռեժ․ Ա․ Մոկացյան), մանկական՝ «Արշակ» (1973, ռեժ․ ժ․ Ավետիսյան), «Կրկին ամառ է եկել» (1975, ռեժ․ Ռ․ Սարգսյան), կինոնկար–օպերա՝ «Անուշ» (1982, ռեժ․ Մ․ Վարժապետյան), ֆիլմ– ներկայացում՝ «Կորիոլան» (1982, ռեժ․ Ա․ Հայրապետյան)։ Գեղարվեստական հեռուստաֆիլմերի մի մասը նվիրված է պատերազմին՝ «Վերջին նետում» (1966, ռեժ․ Վ․ Զաքարյան), «Ջրհորի մոտ» (1970, ռեժ․ ժ․ Ավետիսյան), «Լուսանկա– րը» (1970, ռեժ․ Ա․ Մկրտչյան) Ան։ ժամա– նակակից կյանքն է արտացոլված «Խո– նարհվիր վաղվա օրվան» (1977, ռեժ․ Վ․ Զաքարյան), «Սերոբի ծառը» (1978, ռեժ․ Հ․ Հախվերդյան), «Մասնավոր դեպք» (1982, ռեժ․ Վ․ Զաքարյան)։ Մտու– դիայում ստեղծվել է «Գարնան երկար օրը» հեղինակային գեղարվեստական հեռուստաֆիլմը (1975, սց․, ռեժ․ և օպ․ Մ․ Վարժապետյան)։ 1973-ից «Երևան» ստուդիան թողարկում է մուլտֆիլմեր։ 1958-ին նկարահանվել է «Առաշին նա– մակը» հայկ․ առաշին վավերագրական հեռուստաֆիլմը (ռեժ․ ժ․ Ավետիսյան)։ 1968-ից, կինոմիավորման ստեղծումից հետո, վավերագրական ֆիլմերի թողար– կումը դարձել է սիստեմատիկ։ Մտեղծ– վել են ֆիլմ–դիմանկարներ․ բանվորնե– րի՝ «Սերգեյ Ավագովի րոպեն» (1975, Կադր «Սայաթ–Նովա» կինոնկարից (I960), ււեժ․ Կ․ Արզումանյան ռեժ․ ժ․ Մաթևոսյան), «Վարորդները» (1971, ռեժ․ Ռ․ Սարգսյան), գիտնական– ների՝ «Հովսեփ Օրբելի» (1973, սց․ և ռեժ․ Մ․ Ջանիկյան), կուսակցական, պետ․ գործիչների՝ «Սուրեն Սպանդարյան» (1981, ռեժ․ և օպ․ Կ․ Մեսյան), «Պողպա– տի ժողկոմը» (1984, ռեժ․ Վ․ Զաքարյան), արվեստագետների՝ «Բաժբեուկ–Մելիք– յան» (1968, ռեժ․ և օպ․ Մ․ Վարժապետ– յան), «Հմայակ Բդեյան» (1983, ռեժ․ և օպ․ Կ․ Մեսյան), «Իններորդ ալիք» (1983, ռեժ․ Հ․ Հախվերդյան, Ա․ Դավթյան), գրողների՝ «Հովհաննես Թումանյան» (ռեժ․ Վ․ Զաքարյան), «Ավետիք Իսահակ– յան» (1971, ռեժ․ Ն․ Հովհաննիսյան), «Տարիներ իմ, տարիներ» (1981, ռեժ․ Հ․ Հախվերդյան), թատերական գործիչ– ների՝ «Վարդան Աճեմյան» (1969, ռեժ․ և օպ․ Մ․ Վարժապետյան), «Հասմիկ» (1978, ռեժ․ Ֆ․ Ամիրխանյան), «Վախթան– գովցիներ» (1983, ռեժ․ Պ․ Մալա յան), «Նվիրում» (1975, ռեժ․ Վ․ Զաքարյան), «Վահրամ Փափազյան» (1984, ռեժ․ և օպ․ Կ․ Մեսյան), երաժիշտների՝ «Ալեք– սանդր Սպենդիարյան» (1971, ռեժ․ Ա․ Մո– կացյան), «Արմեն Տիգրանյան» (1981, ռեժ․ Ֆ․ Ամիրխանյան), «Ավագ Պեարոս– Կադր «հուշարձան* կինոնկարից (1972), ռեժ․ Ա․ Մկրտչյան յան» (1983, ռեժ․ Գ․ Թովմսայան), «Արամ Խաչատրյան» (1984, ռեժ․ Լ․ Վաղարշյան), ճարտարապետների՝ «ճարտարապետ– ներ» (1976, ռեժ․ Վ․ Զաքարյան),«ճարտա– րապետ Զիմ Թորոսյանի հուշակոթողնե– րը» (1978, ռեժ․ Ֆ․ Ամիրխանյան), մար– զիկների՝ «Չեմպիոնները» (1976, ռեժ․ Ա․ Մոկացյան) ևն։ Թողարկվում են նաև գիտամասսայական ֆիլմեր, որոնց մեծ մասը նվիրված է գիտության և տեխնիկա– յի բազմաթիվ բնագավառներին՝ «Գու– շակված գաղտնիք» (1976, ռեժ․ ժ․ Ավե– տիսյան) ևն։ Նկարահանվել են նաև պրոբ– լեմային ֆիլմեր՝ «Զգույշ, կենդանիներ են» (1969, ռեժ․ Ն․ Հովհաննիսյան), «Անտարբերություն» (1978, ռեժ․ Ա․ Մո– կացյան), «էքսպերիմենտ» (1978, ռեժ․ Ա․ Մկրտչյան), «Ուշադրություն, աղմուկ է» (1980), «Բախիր ցանկացած դուռը» (1984, երկուսն էլ՝ ռեժ․ Մ․ իորդանիդի)։ Մեծ ուշադրություն է դարձվում ֆիլմ– համերգներին4 «Հայաստանի կամերա– յին անսամբլը» (1971), «Վասպուրական» (1972), «Գորանի» (1974, երեքն էլ՝ ռեժ․ Հ․ Հախվերդյան), «Ռոբերտ Ամիրխանյա– նի երգերը» (1976, ռեժ․ և օպ․ Կ․ Մեսյան), «Զազ–եռյակ» (1982, սց․ և ռեժ․ Ա․ Քաշ– վորյան), «Ռաիսա Մկրտչյան» (1983, սց․ և ռեժ, Ա․ Մուսայելյան) ևն։ 1983-ից «Երե– վան» ստուդիայում ստեղծվում է «Մա– տենադարան» բազմասերիանոց վավերա– գրական հեռուստաֆիլմը (ռեժ․ Հ․ Հախ– վերդյան)։ Կինոռեժիսոր Ա․ Փելեշյանի «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982) ֆիլմերը սո– վետական վավերագրական հեռուստա– կինոյի լավագույն էշերից են։ Հայկ․ հե– ռուստակինոյի զարգացմանը նպաստել են ռեժիսորներ և օպերատորներ Օ․ Մե– լիք–Վրթանեսյանը, ժ․ Ավետիսյանը, Գ, էյրամջյանը, Կ․ Արզումանյանը, Վ․ Զա– քարյանը, Ա․ Մոկացյանը, Գ․ Ալագյոզ– յանը, Հ․ Հախվերդյանը, Մ․ Վարժապետ– յանը, Ս․ Մարտիրոսյանը, Լ․ Պողոսյանը, է․ Վարդանյանը, Մ․ Ներսիսյանը, է․ Հա– կոբյանը, Ա․ Միրաքյանը, Ռ․ Սարգսյանը, Կ․ Մեսյանը, Ռ․ Վարդանյանը, Ռ․ Վաթին– յանը, Ս․ Փոշոտ յանը, Մ․ Զանիկյանը, Մ․ Իորդանիդին, Ռ․ Քոչարը, Ա․ Մովսիս– յանը, սցենարիստներ Օ, Մելիք–Վրթա– նեսյանը, Շ․ Զաքարյանը, Մ․ Շաբոյանը, Վ․ Սահակյանը, էմ․ Մանուկյանը, Բ․ Մը– կըրտչյանը, Ս․ Ռիզաևը և ուրիշներ։ Հե– ռուստաֆիլմերի ստեղծմանը մասնակցում են նաև մեծ կինոյի ռեժիսորները՝ Ն․ Հով– հաննիսյանը, Գ․ Մելիք–Ավագյանը, Ցու․ Երզնկյանը, Լ․ Վաղարշյանը։ 1972-ից լիամետրաժ և կարճամետրաժ գեղ․ հե– ռուստաֆիլմերի ստեղծմանը մասնակցում է նաև «Հայֆիլմ» ստուդիան, ուր ամեն տարի Կենտր․ հեռուստատեսության պատ– վերով նկարահանվում է 2 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ և մուլտֆիլմեր։ «Հայֆիլմ»-ում նկարահանված առաշին հեռուստաֆիլմը «Հայկական որմնանկար– ներ» (1972, սց․ և ռեժ․ Ցու․ Երզնկյան) ժապավենն է։ Հետագայում ստեղծվել են կատակերգություններ4 «Մրցույթի են եկել խոհարարները» (1977, ռեժ․ Ն․ Հով– հաննիսյան),«Անուշ մայրիկը» (1983, ռեժ․ Ա․ Վահունի), ինչպես և պատմահեղա– փոխական՝ «Լուսաբացից մեկ ժամ առաշ» (1973, ռեժ․ է․ Մելիք–Քարամյան), «Հեղ– կոմի նախագահը» (1977, ռեժ․ Հ․ Մար– գարյան), պատերազմի մասին՝ «Վերա– դարձի գինը» (1983, ռեժ․ Գ․ Մելիք– Ավագյան), դետեկտիվ՝ «Երկնագույն առ– յուծը» (1979, ռեժ․ Հ․ Մարգարյան), ֆիլմ– համերգ՝ «Ոգեշնչում» (1975, ռեժ․ Դ․ Կե– սայանց), ժամանակակից թեմայով՝ «Եվ այնժամ դու կվերադառնաս» (1979, ռեժ․ Լ․ Գրիգորյան), «Թռիչքն սկսվում է գետ– նից» (1980, ռեժ․ Ն․ Հովհաննիսյան), «Արևիկ» (1978, ռեժ․ Ա․ Հայրապետյան, Ա* Աղաբաբով) ֆիլմեր։ էկրանավորվել են՝ «Իմ սիրտը լեռներում է» (ըստ Վ․ Սա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/616
Արտաքին տեսք