րի բարեկամության թեմային, հեղափոխության և պատերազմի հերոսներին, գրականության և արվեստի գործիչներին նվիրված ստեղծագործությունները՝ «Վարդգես Սուրենյանց» (1963, ոեժ․ Ջ․ ժամհարյան), «Ստեփան Շահումյան» (1964, ոեժ․ է․ Իսահակյան), «Նելսոն Ստեփանյան» (1965, ռեժ․ Դ․ Բալասանյան), «Սուրեն Սպանդարյան» (1967, ռեժ․ Մ․ Առաքելյան), «Սի՝ ղողանջիր, զանգ, մի՝ ղողանջիր» (1968, ռեժ․ Դ․ Մելիք–Ավագյան), «Ծովակալ Իսակով» (1969,ռեժ․ Դ․ Բալասանյան), «Նամակներ հարազատներին» (1971, ռեժ․ Լ․ Վաղարշյան), «Ներշնչանք» (1972, ռեժ․ Ռ․ Գևորգյանց), «Վարագույրը չի իջնում» (1973,ռեժ․ Ա․ Վահունի), «Ավետիք Իսահակյան» (1975, ռեժ․ Ռ․ Ֆրանգուլյան), «Գրիբոյեղովի ներկայությամբ» (1977), «Հավերժ բարեկամություն» (1978, երկուսն էլ՝ ռեժ․ Ս․ Առաքելյան), «Երկնագույն քամի և նշենու բույրը» (1978), «Հայկական աչքեր» (1980, երկուսն էլ՝ ռեժ․ Ռ․ Գեորգյանց), «Այվազովսկին և Հայաստանը» (1983, ռեժ․ Պ, Մալայան) ևն։ Իր տեսակով այս ֆիլմերին է հարում «Մարտիրոս Սարյան» վավերաֆիլմը (1965, ռեժ․ Լ․ Վաղարշյան), որը նկարահանվել է «Հայֆիլմում»։ 1970–80-ական թթ․ զարգացում են ստացել պրոբլեմային ֆիլմերը («Ճամփաբաժանին», 1974, «Իմ բարի մայրիկը», 1984, երկուսն էլ՝ ոեժ․ Ա․ Վահունի, «Բարի հետք», 1980, «Սպասում», 1984, երկուսն էլ՝ ռեժ․ Ռ․ Գևորգյանց), հրատապ հարցադրումներն ուղեկցվում են տպավորիչ կերպարային լուծումներով, նորաշունչ արտահայտչաձևերով։ Հանրա պետությունում կարճամետրաժ և լիամետրաժ վավերաֆիլմերից բացի, ստեղծվում են նաև գիտահանրամատչելի, ուսումնական կինոնկարներ, «Սովետական Հայաստան» ամենամսյա կինոհանդեսը, պատվերային ֆիլմեր։ Թեմատիկ ընդգծումներով և ստեղծագործական նկարագրով հայկ․ վավերագրական կինոյի օրգանական մասն են կազմում «Երևան» ստուդիայում նկարահանվող վավերագրական հեռուստաֆիլմերը։ Տարբեր կինոփառատոններում մրցանակներ են շահել «Ցոթ երգ Հայաստանի մասին», «Լեռնային պարեկ», «Սկիզբ» (1969, ռեժ․ Ա․ Փելեշյան), «Թանգարան բաց երկնքի տակ»(1963, հեղինակ–օպերատոր Գ․ Ասլանյան), «Բարի լույս» (1967, ռեժ․ Դ․ Կեսայան), «Շնորհակալություն ձեզ» (1971,ռեժ․ Ջ․ ժամհարյան), «Ներշնչանք», «Բարի հետք», «Դեմք» (1982, ռեժ․ Ռ․ Գևորգյանց) և այլ ֆիլմեր։ 1977-ին ՀՍՍՀ պետ․մրցանակի են արժանացել «Կանչ», «Տոհմածառ», «Վարագույրը չի իջնում», «Հեռավոր շչակների արձագանքը» (ռեժ․ Ա․ Վահունի)։ Հայաստանում տարեկան թողարկվում է 20–25 վավերաֆիլմ (բա– ցի հեռուստաֆիլմերը) և կինոհանդեսի 10–12 համար։ է. Մանուկյան Մուլտիպլիկացիոն կինո Հայաստանում մուլտֆիլմերի նկարահանումներն սկսվել են 1937-ից։ Առաջին ֆիլմը՝ «Շունն ու կատուն», ստեղծվել է ըստ Հ․ Թումանյանի ստեղծագործության (ռեժ․ Լ․ Ատամանով, նկ․ Վ․ Սուտեև)։ Դա հայ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական առաջին մեծ հաջողությունն էր և դասվում է մինչպատերազմյան շրջանի լավագույն մուլտֆիլմերի շարքր; Երևանի կինոստուդիայի երկրորդ ֆիլմն էր «Տերտերն ու այծը» (1941), որը ռեժ․ Լ․ Ատամանովը (Ատամանյան) վերջացրել է մինչև պատերազմը։ Ատամանովի այդ ժամանակ սկսած «Կախարդական գորգ» ֆիլմի (նկ․ Հ․ Կոջոյան, Մ․ Կարապետյան) նկարահանումներն ավարտվել են 1947-ին։ Դրանից հետո մուլտֆիլմերի ստեղծագործական խումբը կազմալուծվել է․ հայկ․ մուլտիպլիկացիայի պատմությունն ընդհատվել է գրեթե քսան տարով։ 1960-ական թթ․ կեսին նկարիչ Վ․ Պոդպոմոգովը հայկ․ մուլտֆիլմի վերածննդի նոր Փորձ է ձեռնարկել։ Նախ մեծ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստմանը։ Երիտասարդ նկարիչների մի խումբ սովորել է «Սոյուզմուլտֆիլմի» փորձված վարպետների ղեկավարությամբ։ 1967-ին էկրանավորվել է «Մի կաթիլ մեղրը» (ըստ Հ․ Թումանյանի, ռեժ․ և նկ․ Վ․ Պոդպոմոգով)։ Չնայած որոշ թերություններին, ֆիլմը հիմնականում հաջողված էր։ Սկզբնական շրջանում խմբի միակ բեմադրողն ու նկարիչը Վ․ Պոդպոմոգովն էր։ 1960-ական թթ․ վերջից մուլտկինոյում սկսել է աշխատել խաղարկային կինոյի նկարիչ Ս․ Անդրանիկյանը։ Նրա ռեժիսորական աշխատանքներից «Արևի հարսնացուն» ֆիլմը (1971, նաև նկարիչն է) համարվում է շրջադարձային հայկ․ մուլտիպլիկացիայում։ Կինոնկարի հաջողությունը պայմանավորված էր գեղանկարչական վառ յուրօրինակությամբ, կերպարների պլաստիկ արտահայտչականությամբ և քնարականությամբ․ մեծ ուշադրություն է դարձվել ֆիլմի պատկերային լուծմանը և նկարչի դերին։ 1970-ական թթ․ համարվում են հայկ․ մուլտկինոյի զարգացման բուռն տարիները։ Ռ․ Բաբայանի, Ռ․ Սահակյանցի, Լ․ Խաչատրյանի և այլոց աշխատանքները վկայել են, որ կոլեկտիվը հասունացել է, հասել բարձր պրոֆեսիոնալ վարպետության։ Այդ ֆիլմերն առանձնացել են թեմատիկ և ժանրային բազմազանությամբ, պատկերային լուծման յուրահատկությամբ: «Աբու Հասանի մաշիկները» կինոնկարը (1974, ռեժ․ Ռ․ Բաբայան), սոցիալ․ կատակերգություն է, որ պատմում է հնում աղքատ ժողովրդի իրավազուրկ վիճակի մասին։ Այս ստեղծագործությունը գունավորված է ժող․ հումորով, տոգորված հումանիստական գաղափարով։ «Լիլիթ»-ը (1972, ռեժ․ և նկ․ Ռ․ Սահակյանց) վերաիմաստավորել է Ադամի առաջին կնոջ մասին բիբլիական լեգենդը։ Կինոնկարում մարդկային զգացմունքը հակադրված է կրոն. դոգմաներին և կեղծ բարեպաշտությանը։ Պատկերային առումով ֆիլմը ստեղծված է գրքային հնագույն մանրանկարների ոճով։ «Ծույլը» սրամիտ կինոնկարը (1975, ռեժ․ և նկ․ Լ․ Խաչատրյան) «բնավորությունների կատակերգություն» է։ Լ․ Խա– չատրյանը կարողացել է անսովոր զուսպ արտահայտչամիջոցներով հասնել տպավորիչ արդյունքի։ Թվարկված բոլոր ֆիլմերը թեմայով և ձևով ուղղված են թե` Փոքրերին, թե՝ մեծերին։ 1973-ին ռեժ․Ա․ Միրաքյանը և Է. Վարդանյանը ստեղծել են «Սխալ արտահայտություն» տիկնիկային կինոնկարը՝ դնելով հայկ․ տիկնիկային մուլտֆիլմերի հիմքը։ Այս և հետագա տիկնիկային ֆիլմերը հայ տիկնիկավարները նվիրել են երեխաներին։ Հայ մուլտիպլիկատորները շարունակում են դիմել հայ դասականների երկերին՝ «Լուր դա լուր» (ըստ Վրթ․ Փափազյանի, 1972, ռեժ․ և նկ․ Վ․ Պոդպոմոգով), «Մկների ժողովը» (1978, ռեժ․ Լ․ Սահակյանց, նկ․ Ե․ Պրորոկովա»), «Կիկոսի մահը» (ըստ Թումանյանի, 1979, ռեժ․ Ռ․ Սահակյանց, նկ․ Լ․ Սահակյանց), «Ձախորդ Փանոսը» (ըստ Թումանյանի, 1980, ռեժ․ Ս․ Գալստյան, նկ․ Ա․ Բայանդուր), «Քաջ Նազարը» (ըստ Թումանյանի, 1980, ռեժ․ Ռ․ Սահակյանց, Լ․ Սահակյանց, նկ․ Ե․ Պրորոկովա) ևն։ Հայկ․ մուլտկինոյում նոր քայլ էր «Աղվեսագիրք» կինոնկարի ստեղծումը (1975, ռեժ․ Ռ․ Սահակյանց, նկ․ Օ․ Դիլաքյան), որը մուլտիպլիկացիոն մինի–օպերա է (կոմպ․ Դ․ Ազարյան)։ Ֆիլմը ստեղծվել է ըստ Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու դասական առակների։ Ռեժիսորն օգտագործել է ժամանակակից մուլտկինոյի ամենաբազմագան արտահայտչամիջոցները՝ երաժշտա–ռիթմիկ մոնտաժը, ճշգրիտ մշակված տրյուկը, յուրատեսակ պատկերային լուծումը, ուր ոճավորված ծաղրանկարը զուգակցված է ազգ․ զարդանկարի, ժող․ կերպարվեստի դեկորատիվ մոտիվների հետ։ Հայ մուլտիպլիկատորների խումբը լրացվել է երիտասարդ նկարիչներով՝ Լ․ Սահակյանց, Մ․ Վաղարշյան, է․ Ավագյան և ուրիշներ։ Հայկ․ մուլտիպլիկացիոն ֆիլմերը յուր– օրինակ և վառ երևույթներ են սովետական բազմազգ մուլտկինոյում։ Ս, Գուլյան Հեռուստատեսային կինո Հայկ․ հեռուստաֆիլմերի առաջին նկարահանումները կատարվել են Հայաստանի հեռուստատեսային ստուդիայում՝ նրա ստեղծման հենց առաջին օրերից (1956-ից)։ Դրանք վավերագրական սյուժեներ և ակնարկներ էին։ Նույն ժամանակ էլ արվել են գեղարվեստական հեռուստաֆիլմերի նկարահանման առաջին փորձերը։ 1957-ին գրական–դրամատիկական խմբագրությունը բեմադրել է Մ․ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» (ռեժ․ Մ․ Մարինոսյան) պատմվածքը։ Ներկայացման նախաբանը և վերջաբանը նկարահանվել է։ Այդ կադրերը համարվում են գեղարվեստական խաղարկային ֆիլմի նկարահանման առաջին փորձը։ 1958-ին ստեղծվել է «Դեպի բարձունքներ» (ռեժ․ ժ․ Ավետիսյան) հայկ․ առաջին գեղարվեստական հեռուստաֆիլմը՝ նվիրված դպրոցականներին։ Նույն թվականին ստեղծվել է «Խղճի ձայնը» (ռեժ․ Վ․ Զաքարյան) կինոնկարը։ «Քայլեր» (ըստ Ա․ Լիյվեսի, ռեժ․ ժ․ Ավետիսյան) առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը ստեղծվել է 1960-ին։ Նշանակալից է, որ գլխ․ դերում առաջին անգամ նկարահանվել է ապագա նշանավոր կինոդերասան Ա․ Ջիգարխանյանը, ինչպես և Վ․ Վարդերեսյանը, Հ․ Հովհաննիսյանը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/615
Արտաքին տեսք