Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՀՍՍՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ, ՔԱՂԱՔՆԵՐԸ ԵՎ

ՎԱՐՁԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸ մայրաքաղաքը ьч քաղաքները

ԵՐԵՎԱՆ, ՀՍՍՀ մայրաքաղաքը, ՍՍՀՄ արդ․, մշակութային և գիտական կենտրոն, երկաթուղային, օդային և ավտոճանա– պարհների հանգույց։ Տարածությունը 162 կմ2 է, արվարձաններով՝ ավելի քան 230 կմ2, բնակչությունը՝– 1168,3 հզ․ մարդ (1987)։ Վարչականորեն բաժանվում է 8 քաղ․ շրջանի։ Գտնվում է Արարատյան դաշտի հս–արլ․ մասում, Հրազդան գետի ավւերին, 865– 1390 մ բարձրությունների վրա, 7–8 բա– լանոց սեյսմիկ գոտում։ Մակերևույթը հարթ տեղամասերի, հրաբխային սարա– վանդների ու բլուրների համակցություն է՝ բաժանված Հրազդանի ու Գետառի կիր– ճերով։ Քաղաքի տարածքում են Արին բեր– դի, Կարմիր բլուրի, Կոնդի, Ծիծեռնակա– բերդի, Նորքի և Քանաքեռի բարձունքնե– րը։ Կլիման չոր ցամաքային է, արեափայլ– քի տարեկան տևողությունը՝ 2700 ժ, օդի տարեկան միջին ջերմաստիճանը՝ 8,8– 11,6°С։ Հունվարի միջին ջերմաստիճանը –4°Օփց –6°Cէ, նվազագույնը՝ –31°С, հուլիսինը՝ 22–26°С, առավելագույնը՝ 41°С։ Տարեկան տեղումները 250–370 մմ են, առավելագույնը՝ մայիսին։ Ւաշոր գետը Հրազդանն է։ Գետառ, Զրվեժ, Ող– ջաբերդ, Մուշաղբյուր գետերն ունեն տա– րանցիկ բնույթ, սելավաբեր են։ Ներկա– յումս դրանք վերցվել են արհեստական հուների մեջ և վնասազերծվել։ Բնական լճեր չկան։ Կառուցվել են Երեանյան, Կո– մերիտմիության անվ․, Հաղթանակի այ– գու և այլ Փոքր արհեստական ջրավազան– ներ։ Քաղաքի տարածքում բնական լանդ– շաֆտները վերափոխվել և ստեղծվել են անտառաշերտեր, զբոսայգիներ։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքնե– րից է, «հավերժական քաղաք» Հռոմից 29 տարով ավագ։ Հայտնաբերված քարի դա– րի գործիքները վկայում են, որ Շենգա– վիթ, Հրազդանի ձորի քարայր, Ծիծեռ– նակաբերդ, Արին բերդ, Կարմիր բլուր և այլ հնագույն բնակատեղիները գոյու– թյուն են ունեցել հազարամյակներ առաջ։ Երևանը հիմնադրել է հայկական հնա– գույն պետության՝ Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինը, մ․ թ․ ա․ 782-ին՝ իբրև բերդաքաղաք և կոչել էրեբունի՝ այդ մասին թողնելով սեպագիր արձանագրու– թյուն․ «խալդ աստծու մեծությամբ Ար գիշ– տին, Մենուայի որդին այս անառիկ ամ– րոցը կառուցեց և անվանեց էրեբունի քա– ղաք՝ ի հզորություն Բիայնայի և ի ահա– բեկում թշնամու երկրի․․․»։ 1968-ի հոկ– տեմբերին նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը։ Երևան անունը առաջացել է էրեբունի (մնացորդները գտնվում են քաղաքի հվ–արլ․ մասում) անունից։ Հայ մատենագրության մեջ Երևանն առաջին անգամ հիշատակվել է VII դ․ սկզբներին, որպես մարդաշատ բերդաքաղաք։ XIII դ–ից Երևանը դարձել է Հայաստանի քաղ․, տնտ․ ու մշակութային և Այրարատ– յան կուսակալության կենտրոն, XIV– XVIII դդ․՝ թուրք–պարսկ․ պատերազմնե– րի ասպարեզ։ XVIII դ․ առաջին կեսին երկու անգամ ավերել են թուրքերն ու պարսիկները։ XVI^-XVIII դդ․ խանական կենտրոն Երևանը հետամնաց և անբարե– կարգ քաղաք էր՝ արհեստանոցներով, տնայնագործական ձեռնարկություննե– րով և մոտ 11500 բնակչով։ 1827-ի հոկտ․ 1-ին ռուս, զորքերը գրավել են Երևանը, իսկ 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով վերջնականապես ազատագրվել է պարսկ․ լծից։ Երևանի տնտ․ ու մշակութային կյան– քում զգալի առաջւսդիմություն կատարվեց XIX դ․ 80–90-ական թթ–ից։ 1902-ին եր– կաթուղով կապվեց Ալեքսանդրապոլի, նրանով՝ Թիֆլիսի, 1906-ին՝ Ջուլֆայի հետ, 1907-ին ստացավ էլեկտրական էներ– գիա և ձիաքարշ տրամվայ։ 1912-ին կա– ռուցվեց Քառասունակն աղբյուրներից ստացվող խմելու ջրի ջրմուղը։ XIX դ․ վերջերին շարք մտան Ն․ Շուստովի (Թա– յիրովի), Դ․ Սարաջևի, Կ․ Աֆրիկյանի, Գյոզալյանների, Հ․ Սողոմոնյանի կոն– յակի–օղու–գինու գործարանները, զգալի փոփոխություններ կրեցին մեխ․, կաշվի, բրնձազտիչ և այլ ձեռնարկություններ։ 1849-ին Երևանը դարձավ նահանգական կենտրոն, 1856-ին կազմվեց քաղաքի ընդ– հանուր հեռանկարային հատակագիծ։ 1860–90-ական թթ․ այդ հատակագծի հիման վրա անցկացվեցին մի շարք ուղիղ և համեմատաբար լայն, մասնակի սալա– հատակված փողոցներ։ Կառուցվեցին քա– րակերտ շենքեր, բացվեցին դպրոցներ, կինոթատրոններ, հրատարակվեցին թեր– թեր ևն։ 1897-ին Երևանն ուներ 29 հզ․ բնակիչ։ Սակայն առաջին համաշխարհա– յին պատերազմի (1914–18) և դաշնակ, իշխանության (1918–20) տարիներին երկրի հետ միասին քայքայվել էր Երևանի տնտեսությունը, բնակչությունը հասել ծայրահեղ աղքատության։ 1920-ի նոյեմբ․ 29-ին հռչակվեց Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն՝ Երևան մայրաքաղաքով։ Սկսվեց քայքայ– ված տնտեսության վերականգնումը։ 1921-ին կազմակերպվեց «Արարատ» տրեստը։ 1926–27-ին շարք մտավ էներ– գետիկական առաջին խոշոր ձեռնարկու– թյունը՝ «Երևան հէկ–1»-ը, հետագա տա– րիներին գործարկվեցին կարբիդի, ձեթ– օճառի, մեխ․, բամբակազտիչ, հացի գոր– ծարանները, փայտամշակման, կոշիկի, կարի ֆաբրիկաները, մսի կոմբինատը։ 1933-ին սկսվեց կաուչուկի գործարանի շինարարությունը (գործարկվեց 1940-ին)։ 1936-ին կառուցվեց Քանաքեռի հէկը։ Ստեղծվեցին մեքենաշին․, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ, աճեց թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը։ Արդյունաբերության հա– մախառն արտադրանքը 1940-ին 1928-ի համեմատությամբ ավելացավ 19 անգամ, ծանր արդյունաբերության արտադրան– քի ծավալն աճեց մոտ 450% –ով։ Ստեղծ՝ վեց զարգացած քաղ․ տնտեսություն, Երե– վանը դասվեց Սովետական Միության արդ․ առաջնակարգ կենտրոնների շարքը։ Ամբողջ երկրի հեա միասին Երևանը մեծ ավանդ ներդրեց Հայրենական մեծ պատերազմում, տնտեսությունը փոխա– դրվեց ռազմ, ռելսերի վրա, ավելացավ քիմ․, մեքենւսշին․, թեթև ու սննդի արդյու– նաբերության արտադրանքը։ Կառուցվե– ցին ավտոդողերի, կոմպրեսորների, ավ– տոպահեստամասերի, շարժիչների վերա– նորոգման, հիդրոտուրբինների և այլ գոր– ծարաններ։ 1943–45-ին հիմնադրվեցին ժամացույցի և կաբելի գործարանները։ 1943-ին հիմնադրվեց ՀՍՍՀ գիտություն– ների ակադեմիան։ Հետպատերազմյան տարիներին շահա– գործման հանձնվեցին էլեկտրատեխ․, մե– քենաշին․, քիմ․, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության նոր ձեռնար– կություններ․ էլեկտրաճշգրիտ սարքերի, Քանաքեռի ալյումինի, «Պոլիվինիլացե– տատ», ֆրեզերային հաստոցների, հիդրո– հաղորդակ, մեաաղակերամիկայի, «Պո– լիպլաստ», գեղարվեստ, ժամացույցնե– րի, քիմ․ ռեակտիվների, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանները, տնաշինական, մետաքսի կոմբինատները, կահույքի, դաշնամուրի ֆաբրիկաները և տասնյակ այլ ձեռնարկություններ։ 1967-ին շահագործման հանձնվեց էլեկ– տրոնային օղակաձև արագացուցիչը։ Ընդլայնվեց էներգետիկ բազան, գործարկ– վեցին «Երևան հէկ–2»-ը, Երևանի ջէկը։ Կառուցվեց Աղստաֆա–Երևան գազա– մուղը։ 1985-ին քաղաքում գործում էր խոշոր ու է/իջին կարողության 230 ձեոնար– կություն։ Երևանը տալիս է հանրապետու– թյան արդյունաբերության համախառն արտադրանքի 47,8%–ը (1985)։ Արդյունա– բերության առաջատար ճյուղը մեքենա– շինությունս ու մետաղամշակումն է, որը տալիս է քաղաքի արդյունաբերության համախառն արտադրանքի 34,3%–ը։ Երե– վանում է կենտրոնացած հանրապետու– թյան արդյունաբերության այդ ճյուղի ձեռնարկությունների մեծ մասը՝ «Հայ– էլեկտրամեքենա», «Լույս», «Սապֆիր», «Հայէլեկտրաշարժիչ», «Հայէլեկտրա– ապարատ», «էլեկտրասարք», «Հայքիմ– մեքենա», հաստոցաշինական, «Անդր– կովկասկաբել», «Ալմաստ» արտադր․ միա– վորման ձեռնարկություններ, ավտոմո– բիլային «ԵրԱԶ», ավտոբեռնիչների գոր– ծարանները։ Ավանդական և զարգացած ճյուղ է թեթև արդյունաբերությունը, որն ընդգրկում է ավելի քան 40 ձեռնարկու– թյուն (Վ․ Ի․ Լենինի անվ․ մետաքսի կոմ– բինատ, մահուդի ֆաբրիկա, Մյասնիկյա– նի անվ․ տրիկոտաժի, «Գարուն», Կ․ Ցետ– կինի անվ․ կարի, «Հայգորգ», «Մասիս» կոշիկի արտադր․ միավորումները ևն) և տալիս քաղաքի արդյունաբերության համախառն արտադր․ 22%–ը։ Տեսակա–