Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ամսվա նորմայի 251%–ը։ Առանձին տա– րիներին տեղումները քիչ են լինում, 1961-ին Արարատյան գոգհովտում միջին հաշվով թափվել են 115 մմ տեղումներ, որոնք նորմայի միայն 40% են։ Ձնածածկ ու յթը տարվա ցուրտ կեսի կլիմայական առանձնահատկու– թյունների ձևավորման կարևոր գործոն– ներից է։ Զնածածկույթի հաստությունից և տա– րածման առանձնահատկություններից կախված է ձմռան ֆիզիկաաշխարհագրա– կան պրոցեսների բնույթը։ Զնածածկույթը հանրապետության տարածքում առաջին հերթին ձևավորվում է բարձրլեռնային գոտում սեպտեմբերի վերջին, հոկտեմ– բերի սկզբներին, իսկ Արարատյան դաշ– տում, հս–արլ․ և Զանգեզուրի ցածրադիր գոտում դեկտեմբերի երկրորդ կեսին։ Հաստատուն ձնածածկույթի ձևավորման ժամկետը նույնպես զգալիորեն տատան– վում է։ Միջին տասնօրյա տվյալներով բարձր– լեռնային գոտում ձնաշերտի հաստությու– նը հասնում է ավելի քան 2 t/–ի, միջին լեռնային գոտում՝ 30–35 ա/-ի, ցածրա– դիր գոտում՝ 10–20 սմ–ւ։ Զնածածկույթով օրերի թիվը լեռներում ըստ բարձրության աճում է․ մինչև 1000 մ բարձրությունը 40 օր է, 3000 մ բարձր․՝ 230–250։ Հանրապետության կլիման ենթակա է բարձունքային գոտիականության։ 1․ Չոր մերձարևադարձային կլիմա, ձևավորվում է մինչև 800 մ բարձրու– թյուններում։ Ձմեռը կարճատև է, մեղմ։ Հաստատուն ձնածածկույթ լինում է ոչ ամեն տարի։ Հունվարին օդի միջին ջեր– մաստիճանը տատանվում է 1°Շ–ից մինչև – 1°C, նվազագույնը՝ –27°C։ Ամառը տևական է, չոր, շոգ եղանակների գերա– կշռությամբ։ Հուլիս–օգոստոս ամիսնե– րին օդի ամսական միջին ջերմաստիճա– նը 24–26°C է, առավելագույնը՝ 41°C։ Աշունը մեղմ է, արևոտ, տաք, չոր եղանակ– ների գերակշռությամբ։ Անսառնամանիք ժամանակամիջոցի տևողությունը 230– 250 օր է, 0օՇ–ից բարձր ջերմաստիճաննե– րի գումարը 4500–5000° է, 10°Շ–ից բար– ձըրը՝ 3800–4900°։ Մթնոլորտային տա– րեկան տեղումների քանակը 300–400 մմ է։ Կլիմայական պայմանները նպաստա– վոր են ջերմասեր կուլտուրաների (խաղո– ղի, դեղձենու, ծիրանենու, թզենու, նռնե– նու) մշակության համար։ 2․ Չոր, խիստ ցամաքային կլիմա, ձևա– վորվում է Արարատյան գոգավորության մինչև 900 մ բարձրություններում։ Հուն– վարի միջին ջերմաստիճանը –4°C է, նվազագույնը՝ –33°C։ Հաստատուն ձնա– ծածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև է, մեղմ, ամառը՝ տևական, շոգ, չոր, արևոտ եղանակների գերակշռությամբ։ Հուլիս–օգոստոս ամիս– ների օդի միջին ջերմաստիճանը հասնում է մոտ 25°Շ–ի, առավելագույնը՝ 42°Շ–ի։ Աշունը մեղմ է ու տևական, արևոտ, տաք, անհողմ եղանակների գերակշռությամբ։ Անսառնամանիք ժամանակամիջոցի մի– ջին տևողությունը 230 օր է, 0°0ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 4600°, իսկ 10°0ից բարձր՝ 3800°, տարեկան տեղում– ների գումարը՝ մինչև 300 մմ։ Մշակվում են ջերմասեր կուլտուրաներ (դեղձենի, ծիրանենի, խաղող)։ 3․ Չոր ցամաքային կլիմա, ձևավոր– վում է Արարատյան գոգավորությունում և Վայքում 900–1300 it բարձրություննե– րում, չոր, խիստ ցամաքային կլիմա– յի տարատեսակ է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, անկայուն ձնածածկույթով։ Հուն– վարին օդի միջին ջերմաստիճանը մինչև –4°C է, նվազագույնը՝ –35°C։ Գարունը մեղմ է, համեմատաբար խոնավ։ Ամառը չոր է, արևոտ, շոգ եղանակների գերա– կշռությամբ։ Օդի միջին ջերմաստիճանը հուլիս–օգոստոսին հասնում է մինչև –23°Շ–ի, առավելագույնը՝ 40°Շ–ի։ Աշու– նը մեղմ է, արևոտ, անհողմ եղանակների գերակշռությամբ։ Անսառնամանիք ժա– մանակամիջոցի տևողությունը շուրջ 200 օր է, 0°Շ–ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ մինչև 4500°, 10°Շ–ից բարձրը՝ 3700°։ Տարեկան տեղումների քանակը 350–530 ւէւէ է։ Կլիմայական պայմանները նպաստավոր են խաղողագործության, պտղաբուծության, ծխախոտի և հացահա– տիկային կուլտուրաների մշակության համար։ 4․ Չափավոր ցամաքային կլիմա, ձևա– վորվում է Արարատյան գոգավորությու– նում և Վայքում, մինչև 1500–1700 մ բարձրություններում։ Կլիմայական սե– զոնները համընկնում են տարվա սեզոն– ներին։ Ձմեռը չափավոր ցուրտ է, հաստա– տուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը մինչև –7°C է, բացարձակ նվազագույնը՝ –34°C։ Գա– րունը համեմատաբար տևական է, բարե– խառն։ Ամառը չափավոր շոգ է, արևոտ, չոր եղանակների գերակշռությամբ։ Հու– լիս–օգոստոս ամիսներին օդի միջին ջերմաստիճանը մինչև 22°C է, առավելա– գույնը՝ 38°C։ Աշնանը գերակշռում են տաք, արևոտ եղանակները։ Անսառնամա– նիք ժամանակամիջոցի միջին տևողու– թյունը մոտ 130 օր է, 0°Շ–ից բարձր ջեր– մաստիճանների գումարը՝ 3500°, 10°0ից բարձրը՝ շուրջ 3000°, մթնոլորտային տա– րեկան տեղումների գումարը՝ 500 ւէւէ։ Կլիմայի այս տիպը նպաստավոր է հա– ցահատիկային կուլտուրաների, կարտո– ֆիլի, ճակնդեղի և հնդավոր պտղաբու– ծության համար։ 5․ Չափավոր շոգ կլիմա, ձևավորվում է հանրապետության հս–արլ․ և հվ–արլ․ շրջաններում՝ 900–1300 it բարձրություն– ներում։ Չոր մերձարևադարձային կլիմայի տարատեսակ է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, հաստատուն ձնածածկույթով։ Հունվա– րին օդի միջին ջերմաստիճանը –3°0-ից մինչև –5°C է, բացարձակ նվազագույնը՝ –30°C։ Գարունը մեղմ է, տևական և խոնավ, ամառը չափավոր շոգ է, համեմատաբար խոնավ։ Հուլիս–օգոստոս ամիսների օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև