Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/623

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արտաշատ Առաջին հատակագիծը կազմվել է 1948-ին, վերահատակագծվել՝ 1968-ին (ճարտ․ Ս․ Քալաշյան), երրորդը՝ 1986-ին (ճարտ․ Լ․ Մխիթարյան)։ Կառուցապատ– ված է հին, միհարկանի և նոր բազմա– հարկ շենքերով։ Բնակելի ֆոնդը 180 հզ․ մ2 է (1986)։ Լույս է տեսնում «Արտաշւստ» շրջ․ թերթը։

ԳՈՐԻՍ, 1938-ից՝ շրջ․, 1970-ից՝ հանրա– պետ․ ենթակայության քաղաք, համա– նուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Գորիս գետի հովտում, Երևանից 250 կմ հեռավորության վրա։ Տարածությունը 6 կմ2 է։ Հիշատակվում է Գորիս, Կորես,Կյորես, Կյուրուս և այլ անուններով։ Քաղաք է 1885-ից։ 1870-ից եղել է Ելիգավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի, 1921 – 1930-ին՝ ՀՍՍՀ Զանգեզուրի գավառի, ապա Գորիսի շրջանի վարչ․ կենտրոնը։ Տնտ․ և մշակութային առումով առաջադի– մել է XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին։ Քա– ղաքով անցնում էր Զանգեզուրից դեպի Շուշի և Եվլախ տանող ճանապարհը, գոր– ծում էին արհեստանոցներ, տնայնագոր– ծական մանր ձեռնարկություններ, պետ․ տարրական դպրոց, մասնավոր վարժա– րաններ, տպարան, բանուկ շուկա։ 1898-ից գործել է էլեկտրակայան։ Արդ․ կենտրոններից է։ Տնտեսության զարգացմանը նպաստեց Որոտանի կաս– կադի, մասնավորապես Տաթևի հէկի կա– ռուցումը։ Գործում են միկրոշարժիչների, ավտոնորոգման, տրիկոտաժի, գորգա– գործական, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, տեղարդկոմբինատ։ Ունի 1 սովետական տնտեսություն, օդա– նավակայան։ Գորիսով է անցնում Նախ– իջևան–Ստեփանակերտ ավտոճանապար– հը։ Ներքաղաքային տրանսպորտը ավ– տոբուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 6 միջնակարգ, 1 հատուկ գիշերօթիկ, 1 երաժշտ․, 1 նկարչական, 1 մարզ, դպրոց, 8 մսուր–մանկապարտեզ, 1 պրոֆտեխ․ ուսումնարան, գյուղատնտ․ տեխնիկում, մանկավարժ, ուսումնարան, Երևանի պո– լիտեխ․ ինստ–ի մասնաճյուղ։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 2 պոլի– կլինիկա, հակատուբերկուլոզային դիս– պանսեր, 2 դեղատուն, 2 մշակույթի պա– լատ, 1 ակումբ, 3 գրադարան, պետ․ թատ– րոն, 2 կինոթատրոն, 2 թանգարան (Ակ– սել Բակունցի տուն–թանգարան և Զանգե– զուրի հայրենագիտ․), հանրապետ․ մանկ, գեղագիտ․ կենտրոնի մասնաճյուղ, պատ– կերասրահ, մարզադաշտ, հյուրանոց։ Գործում են ՀՍՍՀ ԳԱ Գորիսի գիտատեխ․ կենտրոնը, ՀՍՍՀ պետագրոարդի ԳՀԻ–ի 2 մասնաճյուղ։ Առաջին հատակագիծը կազմվել է մին– չև 1850-ը, երկրորդը՝ 1948-ին (ճարտ․ Պ․ 1սոյեցյան), երրորդը՝ 1973-ին (ճարտ–ներ՝ Լ․ էյվազովա, է․ Թաշչյան, Գ․ Ավետիսյան, Պ․ Գորոյան)։ Ունի ուղիղ, լայն Փողոցների ցանց, 1–1,5-հարկանի բազալտակերտ տներ և նոր բազմահարկ ու տուֆակերտ շենքեր։ Աչքի ընկնող կառույցներ են կինոթատրոնի, դրամա– տիկ․ թատրոնի, կուսշրջկոմի, հյուրանո– ցի շենքերը։ Գորիսում են ծնվել Ա․ Բակունցը, Ս․ Խանզադյանը, Հ․ Յոլյանը, գուսան Աշոտը։ Լույս է տեսնում «Զանգեզուր» շրջ․ թերթը։

ԴԻԼԻՋՍՆ, 1951-ից՝ շրջ․, 1958-ից՝ հան– րապետ․ ենթակայության ■ քաղաք, գտնը– վում է Իջևանի շրջանի տարածքում, Աղստևի հովտում, Երևանից 106 կմ հս․։ Տարածությունը 6,34 կմ2 է։ Տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գա– վառի մեջ։ Ենթադրվում է, որ այն եղել է պատմ․ Հովքը (Արշակունիների ամառա– նոցն ու որսատեղին)։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Գիլի– ջանն իր շրջակայքով մտել է Ելիզավետ– պոլի նահանգի Ղազախի գավառի մեջ, 1920–30-ը եղել է Գիլիջանի գավառի վարչ․ կենտրոնը։ Կան մ․ թ․ ա․ I հազա– րամյակի և մ․ թ․ XII–XIII դդ․ հնագիտ․ և ճարտ․ հուշարձաններ, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի դամբարաններ։ Նախասովետական շրջանում հիշատակ– վում էր որպես ավան, երբեմն՝ գյուղա– քաղաք։ Բնակիչները հիմնականում զբաղ– վում էին գյուղատնտեսությամբ և արհեստ– ներով։ Կար ճկած աթոռների արտադրու– թյուն, դարբնոց, սղոցարան։ Արդ․, մշակութային և առողջարանային քաղաք է։ Զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը, մեքենաշի– նությունը։ Առաջատար ձեռնարկություն– ներն են «Իմպուլս» (կապի միջոցների) և «Դիլիջան» (հանքային ջրերի) գործարան– ները, ճկած կահույքի, ձեռնոցի, տրիկո– տաժի ֆաբրիկաները։ Ունի 3 սովետական տնտեսություն։ Ավտոճանապարհների հանգույց է, երկաթուղային կայարան։ Ներքաղ․ տրանսպորտը ավտոբուսն է։ Դիլիջանը լեռնակլիմայական բալնեո– լոգիական առողջավայր է։ Առաջին հի– վանդանոցը կառուցվել է 1888–89-ին։ 1921-ին կազմակերպվել է Հայաստանում առաջին հակատուբերկուլոզային առող– ջարանը, 1927-ին՝ հակատուբերկուլոզա– յին դիսպանսերը (այժմ՝ հիվանդանոց)։ Գործում են նաև մանկական տուբերկու– լոզային և մեծահասակների «Լեռնային Հայաստան» ու «Դիլիջան» առողջարան– ները, հանգստյան տներ, պանսիոնատ– ներ, քաղաքային հիվանդանոց, 2 պոլի– կլինիկա, 1 ամբուլատորիա, 4 դեղատուն։ 1986–87 ուս․ տարում կար 9 միջնա– կարգ, 3 ութամյա, 1 երաժշտ․, 1 նկարչա– կան, 3 մարզ, դպրոց, 11 մսուր–մանկա– պարտեզ։ Գործում էր բժշկ․ ուսումնարան, ռադիոտեխնիկում, պրոֆտեխ․ ուսումնա– րան, Երևանի պոլիտեխ․ ինստ–ի ռադիո– էլեկտրոնիկայի ֆակուլտետի մասնա– ճյուղ։ 1987-ին կար 4 մշակույթի տուն, 9 գրադարան, 3 կինոթատրոն, հայրենա– գիտ․, ժող․ արվեստի թանգարաններ, Երևանի պետ․ պատկերասրահի մասնա– ճյուղ։ Գլխավոր հատակագիծը կազմվել է 1962-ին (ճարտ․ Ռ․ Գրիգորյան)։ Ստեղծ– ված նոր թաղամասերի կառույցներից նշանավոր են ՍՍՀՄ կոմպոզիտորների և ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծա– գործական տները, Հայաստանում սովե– տական կարգերի 50-ամյակին նվիրված հուշարձան–կոթողը։ Ունի մարզադաշտ, տուրիստական հանգրվան, զբոսայգիներ, պուրակներ, ջրավազաններ։ Բնակելի ֆոնդը 359,114 հզ․ it2 է (1986)։ Դիլիջանում են ծնվել Գ․ Դավթյանը, Վ․ Անանյանը, սյրոֆեսիոնալ հեղաՓոխա– կան Վ․ Ալեքսեևը։ Լույս է տեսնում «Դիլիջան» քաղ․ թերթը։

ԷՋՄԻԱԾԻՆ (մինչև 1945-ը՝ Վաղարշա– պատ), 1924-ից՝ շրջ․, 1965-ից՝ հանրա– պետ․ ենթակայության քաղաք, համանուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Արարատյան դաշտում, Երևանից 20 կմ արմ․։ Տարածությունը 15 կմ2 է, բն՝․ 53 հզ․ (1987)։ Անվան ծագման մասին կան տարբեր ավանդություններ։ էջմիածնի տեղում գտնվող բնակավայրը կոչվել է Վարդգեսի ավան (մ․ թ․ ա․ VI դ․)։ Վաղարշ Ա Ար– շակունի թագավորը (116–144) վերակա– ռուցել և պարսպապատել է այն, դարձրել իր մայրաքաղաքը և կոչել Վաղարշապատ։ Կոչվել է նաև նոր քաղաք (Կայնեպոլիս), Քաղաքամայր ևն։ III–IV դդ․ Արտաշատի հետ միասին երբեմն մայրաքաղաք է եղել նաև Վաղարշապատը, որը տարածվել է Զվարթնոց տաճարից մինչև Քասաղ գե– տը։ 301–303-ին այստեղ հիմնվեց Կա– թողիկե եկեղեցին՝ Հայաստանի քրիստ․ առաջին Մայր տաճարը։ Արաբական տի– րապետության ժամանակ Վաղարշապա– տը կորցրել է իր նշանակությունը, բայց X–XIII դդ․ նորից ապրել զարգացման շրջան։ 1441-ին դարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռանիստը։ Հայկ․ հո– գևոր մշակույթի հնագույն կենտրոններից է և առանձնակի վերելք է ապրել V դ․ (բացվել է հայագիր առաջին դպրոցնե– րից մեկը)։ XVII դ․ հիմնադրվել է վար– դապետական դպրոց, 1771-ին՝ տպարան (առաջինը Հայաստանում), 1776-ին՝ թըղ– թի գործարան, 1869-ին՝ թանգարանը, 1874-ին՝ Դևորգյան ճեմարանը, ընդլայն– վել գրատուն–մատենադարանը, որի հիմ– քի վրա ստեղծվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․․Մատենադարանը։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր են էջմիած– նի Մայր տաճարը (IV դ․), Զվարթնոց տաճարը (VII դ․), Հռիփսիմեի տաճարը (VII դ․), Գայանե եկեղեցին (VII դ․), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հու– շարձանը։ էջմիածինը հանրապետության արդ․ կենտրոններից է։ Զարգացած են էլեկ– տրոնային սարքաշինությունը, էլեկտրա– տեխ․, սննդի, թեթև արդյունաբերության ճյուղերը, մետաղամշակումը։ Առաջատար ձեռնարկություններն են կենցաղային մե–