տաղսփրերի կոմբինատը, «էլեկտրոն» արտ․ միավորման մասնաճյուղը, «Պլաստ– մասսա», պահածոների, կաթի, հացի գոր– ծարանները։ Ունի 2 սովետական տնտե– սություն։ Ավտոճանապարհների հան– գույց է, ներքաղ․ տրանսպորտը ավտո– բուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 15 միջնակարգ (1 հեռակա, 1 երեկոյան, 2 գիշերօթիկ), 2 երաժշտ․, 1 գեղարվեստի, 4 մարզ, դպրոց, 1 տեխնիկում, 2 պրոֆ– տեխ․ ուսումնարան, 19 մսուր–մանկա– պարտեզ, Մայր աթոռին կից՝ ճեմարան։ 1987-ին կար 4 հիվանդանոց, 3 պոլի– կլինիկա, հակատուբերկուլոզային դիս– պանսեր, 6 դեղատուն, 3 մշակույթի տուն, 5 ակումբ, 12 գրադարան, 7 կինոթատրոն, կապի հանգույց, պիոներների պալատ, 2 տպարան, մարզադաշտ։ էջմիածնում են Զվարթնոցի թանգարանը, Հովհ․ Հով– հաննիսյանի տուն–թանգարանը։ Գործում են հայրենագիտ․ թանգարան, Հայաս– տանի պետ․ պատկերասրահի Կոմիտասի անվ․ մասնաճյուղը, Հայագրոարդի երկ– րագործության ԴՀԻ։ Հատակագծման աշխատանքները սկըս– վել են 1925-ից՝ Ա․ Թամանյանի ղեկավա– րությամբ։ Առաջին հատակագիծը կազմվել է 1939-ին (ճարտ․ Ս․ Մանուկյան), երկ– րորդը՝ 1970-ին (ճարտ–ներ՝ Գ․ Ռաշիդ– յան, Լ․ էյվազովա, է․ Թաշչյան)։ Բնակելի շենքերը 2 և բազմահարկ են, ընդհանուր բնակելի մակերեսը՝ 470 հզ․ մ2 (1986)։ Կենտրոնը ձևավորում են վանքի համա– լիրի անսամբլը, Կոմիտասի անվ․ հրա– պարակը, վարչ․ շենքը, մշակույթի պա– լատն ու առևտրի համալիրը։ Ունի զբոսայ– գի, արհեստական լիճ։ էջմիածնում են ծնվել Հովհ․ Հովհաննիսյանը, Ե․ Թադե– վոսյանը, Մ․ Եկմալյանը, Սպ․ Մելիքյանը։ Լույս է տեսնում «Կոմունիզմի ուղիով» շրջ․ թերթը։
ԻՋԵՎԱՆ (մինչև 1920-ը՝ Քարվանսա– րա), 1961-ից՝ շրշ․, 1970-ից՝ հանրապետ․ ենթակայության քաղաք, համանուն շըր– ջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Աղստև գետի հովտում, Երևանից 142 կմ հս․-արլ․։ Տարածությունը 6 կւԲ է։ Հնագույն բնակավայր է։ Տարածքում հայտնաբերվել են ուշ բրոնզեդարյան դամբարաններ և նյութական մշակույթի մնացորդներ։ Տարանցիկ ճանապարհնե– րի վրա գտնվելու պատճառով Իջևանի տեղում եղել են քարավանատներ։ Պարսկ․ տիրապետության շրջանում այս վայրը կոչվել է Իստիբուլաղ (տաք աղբյուր), ուր 1780-ական թթ․ հիմնադրվել է Քար– վանսարա բնակավայրը։ 1860-ական թթ․ կառուցվեց Երևան–Դիլիջան–Քարվան– սարա–Թիֆլիս կառքային ճանապարհը, որը կարևոր նշանակություն ունեցավ Քարվանսարայի զարգացման համար։ 1920-ի նոյեմբ․ 29-ին Հայաստանում առա– ջինն Իշևանում հաստատվեց սովետական իշխանություն։ Իջևանն արդ․ կենտրոն է։ Զարգացած են թեթև, սննդի արդյունաբերությունն ու շինանյութերի արտադրությունը։ Առաջա– տար ձեռնարկություններն են գորգագոր– ծական (ամենամեծը՝ Անդրկովկասում, երրորդը՝ ՍՍՀՄ–ում), Փայտամշակման, երկաթբետոնե կոնստրուկցիաների և արդ․ կոմբինատները, անտառային մեքենաշի– նական Փորձարարական, ավտոնորոգ– ման, պանրի, հացի գործարանները։ Ունի երկաթուղային կայարան, հէկ։ Քաղաքով է անցնում Երևան–Իջևան–Թբիլիսի ավ– տոմայրուղին։ 1986–87 ուս․ տարում գործում էր 5 միջնակարգ, 1 բաներիտ, 1 մարզ․, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի դպրոց, 1 տեխ– նիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին կար 2 հիվանդանոց (1-ը՝ հո– գեբուժական), 2 պոլիկլինիկա, 2 դեղա– տուն, 2 մշակույթի տուն, 2 գրադարան, 2 կինոթատրոն, պատմահեղափոխական թանգարան։ Ունի մարզադաշտ, տուրիս– տական հանգրվան, անտառային Փոր– ձակայան (դենդրարի), ծաղկաջերմոց– ներ։ Քաղաքի առաջին գլխավոր հատակա– գիծը կազմվել է 1948-ին (ճարտ–ներ՝ Հ․ Դավթյան, Փ․ Մանուկյան, Պ․ Թուման– յան), երկրորդը՝ 1967-ին (ճարտ–ներ՝ Պ․ Թումանյան, Լ․ էյվազովա, է․ Թաշչյան)։ Կառուցապատված է բազմահարկ, տու– ֆակերտ բնակելի շենքերով։ Ուշագրավ են թեք լանջերի վրա կառուցված բնա– կելի թաղամասերը, հյուրանոցի շենքը, զբոսայգին։ Լույս է տեսնում «Լենինյան ուղիով» շրջանային թերթը։
ԾԱՂԿԱՁՈՐ (մինչև 1947-ը՝ Դարաչի– չակ), 1984-ից՝ շրջ․ ենթակայության քա– ղաք Հրազդանի շրջանում։ Գտնվում է Թեղենիսի արլ․ լանջին, Հրազդանից 5 կմ հս–արմ․։ Տարածությունը 1,5 կմ2 է։ Հնում կոչվել է Ծաղկոցաձոր և մտել Մեծ Հայքի^Վարաժնունիք գավառի մեջ։ Եղել է Արշակունիների ամառանոցը։ XVI դ․ վերանվանվել է Դարաչիչակ։ 1828-29- ին այստեղ հաստատվել են Թուրքիայից և Պարսկաստանից գաղթած հայ բնակիչ– ներ։ Ծաղկաձորում է Կեչառիսի վանքը (XI–XIII դդ․)։ Կա V դ․ եկեղեցի։ ՍՍՀՄ պիոներ–դպրոցականների և նա– խադպրոցական երեխաների ամառանոց– ներից է, լեռնակլիմայական առողջավայր։ Այստեղ է ՍՍՀՄ գլխավոր օլիմպիական բազան։ Գործում են մանկական առող– ջարանը, մոր ու մանկան հանգստյան տունը, արհմիությունների, հիմնարկնե– րի և ձեռնարկությունների պիոներական ճամբարներ, հանգստյան տներ։ Ունի անտառային տնտեսություն, կապի բա– ժանմունք, հյուրանոց, կենցաղսպասարկ– ման տաղավար։ 1986–87 ուս․ տարում գործում էր 1 միջնակարգ և 1 ութամյա–գիշերօթիկ դըպ– Ծաղկաձոր րոց, 1 մսուր–մանկապարտեգ։ 1987-ին կար ամբուլատորիա, դեղատուն, ակումբ, 2 գրադարան․, կինոթատրոն։ Առաջին հատակագիծը կազմվել է 1948-ին, երկրորդը՝ 1970-ին (ճարտ․ Հ․ Բերբերյան), վերջինը՝ 1986-ին (ճարտ․ Ն․ Մխիթարյան)։ Բնակելի ֆոնդը 6325 մ2 է։ Ծաղկաձորում է ծնվել Լ․ Օրբելին։ Այս– տեղ է Օրբելի եղբայրների տոլն–թանգա– րանը։
ԿԱԼԻՆԻՆՈ (մինչև 1935-Ը՝ Վորոնցով– կա), 1983-ից շրջ․ ենթակայության քա– ղաք, համանուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Լոռվա դաշտում, Թումանյան երկաթուղային կայարանից 47 կմ հս–արմ․։ Հեռավորությունը Երևանից 174 կմ է, տա– րածությունը՝ 3,84 կմ2։ Վերանվանվել է ի պատիվ Մ․ Ի․ Կալինինի։ Հիմնադրել են XIX դ․ առաջին կեսին Աարատովից տեղաՓոխված ռուսները։ Սո– վետական կարգեր հաստատվելուց հետո եղել է Լոռի–Փամբակ գավառի Վորոնցով– կա գավառամասի վարչ․ կենտրոնը։ Կա X–XII դդ․ եկեղեցի։ Կալինինո Զարգացած է պանրի արտադրությու– նը։ Առաջատար ձեռնարկություններն են՝ պանրագործարանը (խոշորագույններից մեկը ՄՍՀՄ–ում), Սովետաշենի տրիկո– տաժի, Կիրովականի կարի ֆաբրիկանե– րի մասնաճյուղերը, արծնապատ ամանե– ղենի գործարանը։ Ունի տոհմային խոշոր եղջերավոր անասունների կաթնաանաս– նաբուծական սովետական տնտեսու– թյուն։ Կալինինոյում է ՀՍՍՀ պետագրո– արդի անասնաբուծության տոհմային գոր– %ծի գիտաարտադր․ միավորման Լոռվա Փորձարարական բազան։ Ավտոճանա– պարհների հանգույց է։ Ներքաղ․ տրանս– պորտը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում կար 4 միջնա– կարգ, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 1 մարգ․, 1 պանրագործների երկամյա դպրոց, 7 մսուր–մանկանյարտեգ, 1 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էր 1 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, 2 դեղատուն, 1 մշակույթի տուն, 5 ակումբ, 5 գրադարան, 1 կինո– թատրոն։ Ունի մարզադաշտ։ Քաղաքի առաջին հատակագիծը կազմվել է 1948-ին (ճարտ–ներ՝ Մ․ Մանուկյան, Պ․ Թուման– յան), հաջորդ հատակագիծը՝ 1972-ին (ճարտ–ներ՝ Պ․ Թումանյան, Մ․ Գնունի, Գ․ Հովհաննիսյան)։ Բնակելի ֆոնդը 108 հզ․ մ2 է, շենքերը տուֆակերտ են։ Կարևոր կառույցներ են վարչ․ շենքերը, մշակույթի պալատը։ Լույս է տեսնում «Արևածագ» շրշ․ թեր– թը։