ԿԱՄՈ (մինչև 1959-ը՝ Նոր Բայազետ), 1938-ից՝ շրջ․, 1963-ից՝ հանրապետ․ են– թակայության քաղաք, համանուն շրջա– նի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Գեղսձմա լեռնաշղթայի արլ․ լանջին, Գավառագե– տի ափին, Սևանա լճից 7 կմ արմ․, Երևա– նից 98 կմ հս–արլ․։ Վարչականորեն Կա– մոյի շրջագծի մեջ են մտնում Արծվաքար և Հացառատ գյուղերը։ Տարածությունը 10,41 կէՐ է։ Քաղաքի տարածքում և շրջակայքում հայտնաբերվել են բրոնզեդարյան և ուրարտ․ ժամանակաշրջանի նյութական մշակույթի մնացորդներ, մ․ թ․ ա․ I հա– զարամյակի սկզբի կիկլոպյան ամրոցի ավերակներ, դամբարաններ։ Հնում քա– ղաքը հայտնի էր Գավառ, ապա՝ Քյավառ անունով։ Արլ․ Հայաստանը Ռուսաստա– նին միանալուց հետո, 1829–30-ին, Արմ․ Հայաստանի Բայազետ քաղաքից ներգաղ– թած 240 ընտանիք այստեղ բնակավայր հիմնադրեցին և կոչեցին Նոր Բայազետ, որը 1850-ից դարձավ Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառի վարչ․ կենտրոնը և ստացավ գավառական քաղաքի իրա– վունք։ 1897-ին քաղաքն ուներ 8500 բն․, գործում էր 2 ծխական դպրոց և քաղ․ երկ– դասյա ուսումնարան։ 1890-ին հիմնա– դրվեց տպարան։ Կան եկեղեցիներ (XVII– XIX դդ․)։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո եղել է համանուն գավառի, 1930-ից՝ համանուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Կամո է վերան– վանվել պրոֆեսիոնալ հեղ․ Կամոյի (Տեր– Պետրոսյան Սիմոն) պատվին։ Արդ․ և մշակութային կենտրոն է։ Զար– գացած են էլեկտրատեխ․, սննդի և թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությու– նը։ Առաջատար ձեռնարկություններ են կաբելի, սարքաշին․, հանքային ջրերի («Սևան»), հացի գործարանները, տրիկո– տաժի, կահույքի, կոշիկի ֆաբրիկաները, ավտոնորոգման, գորգագործական ձեռ– նարկությունները։ Ունի 3 սովետական տնտեսություն։ Քաղաքով անցնում է Սե– վան–Զոդ ավտոճանապարհը։ Ներքաղա– քային տրանսպորտը ավտոբուսն է։ Ունի օդանավակայան։ 1986–87 ուս․ տարում գործում էր 9 միջնակարգ, 2 ութամյա, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 1 մարզ, դպրոց, 13 մսուր– մանկապարտեզ, 2 տեխնիկում, 1 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ 1986-ին կար 1 հի– վանդանոց, 1 պոլիկլինիկա, 2 դեղատուն, 6 գրադարան, 2 մշակույթի տուն, 2 ակումբ, 2 կինոթատրոն, 1 պետ․ թատրոն (Լ․ Քա– լանթարի անվ․), 1 մարզադաշտ, 1 հյու– րանոց։ Հատակագծման առաջին աշխատանք– ները կատարվել են 1928-ին (ճարտ․ Ա․ Թամանյան), վերջինը՝ 1971-ին (ճարտ․ Մ․ Գնունի)։ Քաղաքը տուֆակերտ է, բազմահարկ պետ․ շենքերի և առանձնա– տների համադրումով։ Բնակելի ֆոնդը 385,8 հզ․ էՐ է (1986)։ Վարչ․ կենտրոնի կառուցապատումը ձևավորված է հանրա– խանութի, հյուրանոցի, մշակույթի պա– լատի, փոստի, քաղ․ ու շրջ․ սովետների, գործադիր կոմիտեի և այլ շենքերով։ Լույս է տեսնում «Լենինյան դրոշով» շրջ․ թերթը։
ՀՈԿՏԵՄԲԵՐՑՄՍ (մինչև 1935-ը՝ Սար– դարապատ), 1947-ից՝ շրջ․, 1967-ից՝ հան– րապետ․ ենթակայության քաղաք, համա– նուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Արարատյան դաշտում, Երևանից 48 կմ արմ․։ Տարածությունը 6,62 կմ2 է։ Վերան– վանվել է ի պատիվ Մեծ հոկտեմբերի։ Նախկինում քաղաքի տեղում Սարդա– րապատ բերդն էր, որ կառուցել էին Երևանի խաները (սարդարները)։ Բեր– դը Երևանի խանության Սարդարապատ գավառի վարչ․ կենտրոնն էր։ Արլ․ Հա– յաստանը պարսկ․ լծից ազատագրվելու ժամանակ, 1827-ին, ռուս, զորքերը գրա– վեցին Սարդարապատը։ Թուրք ու պար– սիկ բնակիչները հեռացան, մնացին միայն բերդի շուրջը բնակություն հաստատած փոքրաթիվ հայ բնակիչներն ու 1828– 1829-ին ներգաղթած մի քանի ընտանիք։ 1918-ի մայիսի 21 –29-ը Սարդարապատ կայարանի շրջակայքում (այժմ՝ Հոկտեմ– բերյան) հայկ․ կանոնավոր զորամասերի և թուրք, զորաբանակի միջև տեղի է ունե– ցել Սարդարապատի ճակատամարտը։ Սո– վետական իշխանության հաստատվելուց հետո, մինչև 1930-ը, բնակավայր էր էջ– միածնի գավառի Ղուրդուղուլի գավառա– մասում։ 1930-ից շրջ․ կենտրոն է։ ՀՍՍՀ արդ․ կենտրոններից է։ Զարգա– նում են սննդի, թեթև ու շինանյութերի արդյունաբ երո ւթ յունը, մեքենաշինությու– նը։ Առաջատար ձեռնարկություններն են՝ պահածոների (խոշորագույններից մեկը ՍՍՀՄ–ում), հաստոցաշինական, ապակե տարայի, ֆուրնիտուրայի, գինու, կոնյա– կի, հացի, կաթի գործարանները, կենցաղ– սպասարկման, եթերայուղերի կոմբինատ– ները։ Ունի 1 կոլեկտիվ տնտեսություն։ Քաղաքով են անցնում Երևան–Լենինա– կան ավտոմայրուղին և Երևան–Լենի– նական–Թբիլիսի երկաթուղին։ Ներքաղ․ տրանսպորտը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում կար 9 միջնա– կարգ, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 1 մարզ, դպրոց, 17 մսուր–մանկապարտեզ, 2 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1986-ին գործում էր 1 հիվանդանոց, 3 պոլիկլինիկա, 1 դիսպանսեր, 2 դեղատուն, 1 մշակույթի տուն, 1 ակումբ, 7 գրադա– րան, 2 կինոթատրոն, կապի հանգույց՝ 5 բաժանմունքով։ Ունի մարզադաշտ, զբոսայգի։ Քաղաքից 10 կմ հեռավորու– թյան վրա Սարդարապատի հերոսամար– տի հուշահամալիրն է, որի մասն է կազ– մում Հայաստանի ազգագրության թան– գարանը։ Հատակագծման առաջին աշխատանք– ները կատարվել են 1930-ին (ճարտ․ Ա․ Թամանյան), վերջինը՝ 1976-ին (ճարտ–ներ՝ Լ․ էյվազովա, Ռ․ Մելքոնյան, է․ Թաշչյան, Լ․ Շեկոյան)։ Կառուցապատ– ված է 1–2 հարկանի առանձնատներով ու 3–5 հարկանի շենքերով։ Բնակելի ֆոնդը 154,1 հզ․ մ2 է։ Նշանավոր կառույց– ներ են՝ ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի (ճարտ․ Հ․ Հարությունյան), հյուրանոցի (ճարտ․ Հ․ Աչյան) շենքերը, մարզադաշ– տը (ճարտ․ Ա․ Կա նա յան)։ Լույս է տեսնում «Կոմունիզմի համար» շրջ․ թերթը։
ՀՐԱԶԴՄհ (մինչև 1959-ը՝ Ներքին Ախ– տա), 1959-ից՝ շրջ․, 1962-ից՝ հանրապետ․ ենթակայության քաղաք, համանուն շըր– ջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Հրազ– դան գետի ափերին, Երևանից 40 կմ հս–արլ․։ Վարչականորեն նրան են են– թարկվում Մաքրավան, Աթարբեկյան, Ջրառատ և Կաքավաձոր գյուղերը։ Տարա– ծությունը 20 կմ2 է, բն․՝ 55,5 հզ․ (1987)։ Տարածքում հայտնաբերվել են մ․ թ․ ա․ II–I հազարամյակների դամբարաններ։ ճարտ․ հուշարձաններից նշանավոր է Մաքրավանքի հուշարձանախումբը (XIII դ․)։ Պահպանվել է XIII դ–ի քարա– վանատուն։ Հնում մտել է Մեծ Հայքի Այ– րարատ նահանգի մեջ։ Արդ․ կենտրոն է, հանրապետության էներգետիկական կարևոր հանգույց։ Գոր– ծում են Հրազդանի պշէկը, Աթարբեկյա– նի հէկը։ Արդյունաբերական կարևոր ձեռնարկություններ են նաև քարհանքե– ՐԸ» երկաթբետոնե կառուցվածքների, ցե– մենտի, հացի գործարանները, Երևանի «Տրիկոտաժ» և «Պլաստիկ» արտադր․ միա– վորումների մասնաճյուղերը, սառնա– րանային համալիրը, ջերմատնային կոմ– բինատը։ Ունի 3 սովետական տնտեսու– թյուն։ Ավտոճանապարհների հանգույց է, երկաթուղային կայարան։ Ներքաղ․ տրանսպորտը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 15 միջնակարգ, 1 ութամյա, 2 երաժշտ․, 2 մարզ․, 1 գեղարվեստի դպրոց, 19 մսուր– մանկապարտեզ, 1 տեխնիկում, 1 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ 1987-ին կար 2 հիվանդանոց, 3 պոլի– կլինիկա, 4 ամբուլատորիա, 1 դիսպան– սեր (նարկոլոգիական), 5 դեղատուն, 3 մշակույթի տուն, 5 ակումբ, 12 գրադա– րան, 2 կինոթատրոն, մարզադաշտ, մար– զական պալատ։ Ունի զբոսայգի, արհես– տական լիճ (հէկը կարգավորող)։ Քաղա– քում կան Հայաստանի պետ․ պատկերա– սրահի և Հայաստանի պատմության պետ․ թանգարանի մասնաճյուղեր։ Առաջին հատակագիծը կազմվել է 1927–28-ին (ճարտ․ Ա․ Թամանյան), երկ– րորդը՝ 1961–63-ին (ճարտ․ Մ․ Գրիգոր– յան)։ Քաղաքը կազմված է միկրոշրջան– ներից, կառուցապատված՝ բազմահարկ շենքերով։ Բնակելի ֆոնդը 837 հզ․ մ2 է։ Արդ․ շինությունները կենտրոնացած են արդ․ հանգույցում։ Նշանավոր կառույց– ներից են ՀԿԿ Հրազդանի շրջկոմի, Հրազ– դանի շրջսովետի, քաղսովետի միացյալ շենքը, ավտոկայանը, Հրազդան հյուրա– նոցը, էներգետիկների պալատը։ Հրազդանում են ծնվել սոց․ աշխատան– քի հերոսներ Ս․ Հովհաննիսյանը, Ս․ Հու– նանյանը։ Լույս է տեսնում «Հրազդան» շրջ․ թեր– թը։
ՂԱՓԱՆ, 1938-ից՝ շրջ․, 1963-ից՝ հանրա– պետ․ ենթակայության քաղաք, համա– նուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Գտնվում է Խուստուփ լեռան հս․ ստորոտին, Ողջիգե տի,նրա Վաչագ ան և Կավարտ վտակների ափերին։ Հեռավորությունը Երևանից 320 կմ է, տարածությունը՝ մոտ 27,6 կմ2։ Ունի երկաթուղային կայարան։ Վարչա– կանորեն նրան են ենթարկվում Աշոտա– վան, Կավարտ, Բարաբաթում, Բաղաբուրջ, Վաչագան, Բեխ, Շահարջիկ, Աչախլու, Արփիկ, Լենինյան հանքեր բանավանները։