Հնում շրջանի տարածքը մանում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի, Արլ․ Հայաս– տանը Ռուսաստանին միանալուց հե– տո՝ Երևանի նահանգի Շարուր–Դա– րալագյագի գավառի մեշ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հե– տո մինչև շրշանի կազմավորվելը կազմել է Դարալագյազի գավառի Փաշալու գա– վառակը։ Ազիզբեկով Պատմ․ հուշարձաններից նշանավոր են Դնդեվանքը (936), Մարտիրոսի վիմափոր եկեղեցին (1280), Դոմուրի մատուռ–դամ– բարանը (1263)։ Կան կիկլոպյան կառույց– ների մնացորդներ։ Շրջանային կուս․ կազ– Ջերմուկի սարավանդը մակնրպությունը ստեղծվել է 1931-ին։ 1987-ին շրջանում կար 74 սկզբնական կուս․, 110 կոմերիտ, կազմակերպություն։ Լույս է տեսնում «Ջերմուկ» շրջանային թերթը։
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՇՐՋՄհ (մինչև 1945-ը՝ Դուզ– քենդի շրջան), ՀՍՍՀ հս–արմ–ում։ Կազ– մավորվել է 1937-ի դեկտ․ 31-ին։ Արմ–ից սահմանակից է Թուրքիային։ Տարածու– թյունը 576 կմ2 է, բն․՝ 39,5 հզ․ (1987), խտությունը4 ավելի քան 68,5 մարդ///г/2, վարչ․ կենտրոնը՝ Ախուրյան։ Ունի 3 ավա– նային, 19 գյուղական սովետ։ Բնակավայ– րերն են․ Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Ախուրյան ե/գ կայարանին կից ավան, Այգաբաց, Առափի, Արևիկ, Բայանդուր, Բենիամին, Դետք, Երազգավորս, Լեռ– նուտ, Կամո, Կապս, Կառնուտ, Կարմրա– քար, Կրաշեն, Հայկավան, Հացիկ, Հո– վիտ, Հովունի, Ղարիբջանյան, Մայիս– յան, Մայիսյան ե/գ կայարանին կից ա– վան» Մարմաշեն, Մեծ Սարիար, Մուսա– յելյան, Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Զա– ջուռ ե/գ կայարանին կից ավան, Ջրառատ, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի։ Տարած– քում է Լենինական քաղաքը։ Տարածքն զբաղեցնում է Շիրակի դաշ– տի կենտրոնական մասը։ Հս–ում Շիրակի, արլ–ում Փամբակի լեռնաշղթան է։ Բարձ– րությունը 1500–2256 մ է (Եգնւսսար լ․)։ Մակերևույթը հարթ է, անտառազուրկ։ Դերակշռում է լեռնատափաստանային լանդշաֆտը։ Հարուստ է հանքային շի– նանյութերով, կա նաև գորշ ածուխ։ Կլի– ման բարեխառն է, հունվարի միշին ջեր– մաստիճանը՝ –8°Օից մինչև 10°C, հուլիսինը՝ 12–20°C, տարեկան տեղում– ները՝ 450–550 մմ, վեգետացիայի շրջա– նը՝ 140–170 օր։ Արմ–ով հոսում է սահմա– նային Ախուրյան գետը։ Դործում են․ Ախուրյանի աջափնյա, Շիրակի, Կապսի շրանցքները, Կառնուտի և Զաջուռի ջրամ– բարները։ Ախուրյան գետի վրա գործում են Լենինականի հէկը, շրհան կայաններ։ Տնտեսության առաջատար ճյուղերն են․ թեթև, շինանյութերի և սննդի արդյունա– բերությունը, դաշտավարությունն ու անասնապահությունը։ Կա 11 արդ․ ձեռ– նարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Ախուրյանի կարի ֆաբ– րիկան, կաթի, երկաթբետոնե կոնստրուկ– ցիաների, Զաջուռի կրի, Մուսայելյանի յու– ղի–պանրի գործարանները, Լենինակա– նում գտնվող շինարարական կոմբինատը։ Դյուղատնտեսության առաջատար ճյու– ղերն են․ հացահատիկի, շաքարի ճակնդե– ղի մշակումը և տավարաբուծությունը։ Կա 17 կոլեկտիվ, 1 սովետական տնտեսու– թյուն։ Երկաթուղիների երկարությունը 55 կմ է, ավտոխճուղիներինը՝ 202 կմ։ Դործում է 1 կապի հանգույց՝ 20 բաժան– մունքով։ 1986–87 ուս․ տարում կար 21 միջնա– կարգ, 3 ութամյա, 2 երաժշտ․, 1 մարզա– կան, 1 գեղարվեստի դպրոց, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էր 39 գրադարան, 22 մշակույթի տուն, 13 ա– կումբ, 2 կինոթատրոն, 1 պիոներ տուն, 1 հիվանդանոց, 5 ամբուլատորիա, 6 բուժ, կայան։ Ջաշուռում է Մինաս Ավե– տիսյանի տուն–թանգարանը։ Նորակառույց թաղամաս Ախուրյանում Հնում շրշանի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավա– ռի, Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միա– նալուց հետո՝ Երևանի նահանգի Ալեք– սանդրապոլի գավառի մեշ։ Հայաստա– նում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո, 1924–29-ին կազմել է Լենինա– կանի գավառի Դուզքենդ գավառակը, ապա մինչև 1937-ը մտել Լենինականի շրշանի մեջ։ Պատմ․ հուշարձաններից նշանավոր են Վահրամաբերդի ուրարտական ամրոցը, Կառնուտի բազիլիկ եկեղեցին (IV–V դդ․)» Ջրառատի եկեղեցին (VII դ․), Մարմաշենի վանքը (X–XIII դդ․)։ Շրջանային կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1937-ին։ 1987-ին կար 105 սկզբնական կուս․, 127 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Շիրակ» շրջանային թերթը։
ԱՄԱՍԻԱՅԻ ՇՐՋՄՆ, ՀՍՍՀ հս–արմ–ում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Արմ–ում սահմանակից է Թուրքիային, հս–ից՝ Վրաց․ ՍՍՀ–ին։ Տարածությունը 608 կւԲ է, բն․՝ 19,3 հզ․ (1987), խտությունը՝ 31,7 մարդ/^ /2, վարչ․ կենտրոնը՝ Ամա– սիա։ Ունի 14 գյուղ, սովետ։ Բնակավայ– րերն են․ Ազիզբեկով, Ամասիա, Բալըխլի, Բայթար, Բանդի վան, Դյոլլի, Դյուլլի– բուլաղ, Դյուլլիշա, Դուզքենդ, Ենի Ցոլ, Էլլար, Թափաքյոյ, Իբիշ, Կուզիքենդ, Հող– միկ, Ղարաբուլաղ, Ղոնջալի, Մաղարա– ջուղ, Մեղրաշատ, Շուրաբադ, Չախմախ, Չայբասար, Չիվինլի, Ջրաձոր, Օխչօղլի, Օքսյուզ։ Դտնվում է Աշոցքի սարահարթում։ Արմ–ում՝ Եղնախաղի, հվ–ում Շիրակի լեռնաշղթան է։ Բարձրությունը 1500– 3042 Վ է (Ղուկասյան ւեռ)։ Տիրապետում է մարգագետնատափաստանային լանդ– շաֆտը։ Կան զառիկի, քրոմի աննշան հանքավայրեր, կրաքար, ավազ։ Կլի– ման ցամաքային է։ Շուրաբադը Կովկա– ււի ամենացուրտ (մինչև –46°С) վայրն է։ Հունվարի միջին շերմաստիճանը – 10°Շ–ից մինչև –14°Cէ, հուլիսինը՝ 10– 16°С, տարեկան տեղումները՝ 550– 650 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40–130 օր։ Տարածքում են Ախուրյան գետի վերին հոսանքը, Արփի լճի ջրամբարը և Ախուր– յանի աջափնյա ջրանցքը։ Դործում են ջրհան կայաններ։ Տնտեսության առաջատար ճյուղը գյու– ղատնտեսությունն է (կաթնատու անաս– նապահությունը)։ Կա 3 կոլեկտիվ, 13 սովետական տնտեսություն, մատղաշի աճեցման ու բտման 2 ձեռնարկություն։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային և տեխ․ կուլ– տուրաների մշակությամբ։ Ամասիայում գործում են գլխավորող պանրագործարա– նը, Լենինականի Չկալովի անվ․ կարի արտադր․ միավորման և այլ գործա– րանների մասնաճյուղեր, Դյուլլիբու– լաղում՝ Լենինականի տեքստիլ կոմբի– նատի, Դյուլլիբուլաղում, Դուզքենդում և Դյուլլիջայում՝ «Հայգորգ» արտադր․ միա– վորման արտադրամասեր, Շուրաբադուժ՝ պանրագործարանի մասնաճյուղ։ Կա ձըկ– նաբուծարան։ Ավտոճանապարհների եր–