Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ

ԱԲՈՎՅԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչե 1961-Ա՝ Կո– աայքի շրջան), ՀՍՍՀ կենար, մասում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Տա– րածությունը 810,42 կմ2 է, բն․4 108,2 հզ․ (1987), խտությունը՝ 134,4 մարդ/tyt/2, վարչ․ կենտրոնը՝ Աբովյան քաղաք։ Ունի 1 քա– ղաք (Աբովյան), 2 քտա (Արզնի, 1963-ից, Բյուրեղավան, 1974-ից), 1 քաղաքային, 2 ավանային, 15 գյուղական սովետ։ Բնա– կավայրերն են․ Աբովյան, Ակունք, Առինջ, Այգեգործական սով․ տնտ․ կից ավան, Արամուս, Արզնի, Բալահովիտ, Բյուրե– ղավան, Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գեղարդ, Գողթ, Զաո, Զովաշեն, Զովք, Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Կոտայք, Հատիս, Հացավան, Զորաղբյուր, Մայակովսկի, Նոր գյուղ, Նուռնուս, Ող– ջաբերդ, Պտղնի, Ջրաբեր, Ջրվեժ, Սևա– բերդ։ Գտնվում է Հրազդան և Ազատ գետերի միջե, Կոտայքի սարավանդում։ Ռելիեֆը մեղմ ալիքավոր է, տեղ–տեղ՝ խարամային կոներով։ Բարձրությունը 1200–3597 մ է (Աժդահակ լ․)։ Հս–արլ–ում Գեղամա լեռ– նաշղթան է, հս–ում՝ Հատիս և Գութանա– սար հանգած հրաբուխները։ Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնամար– գագետնային լանդշաֆտները։ Կան եր– կաթի, քարաղի, շինանյութերի հանքա– վայրեր, հանքային (Արզնի) և անուշա– համ (Ակունք) ջրեր։ Կլիման ցամաքա– յին է, բարձրադիր մասերում՝ ձյունա– մերձ։ Հունվարի միջին ջերմաստիճա– նը –4°Օից մինչև – 14°C է, հուլիսինը՝ 6–24°C, տարեկան տեղումները՝ 400– 970 г/ /, վեգետացիայի շրջանը՝ 20–190 օր։ Խոշոր գետերն են Հրազդանը, Ազա– տը և Գետառը։ Լճերից նշանավոր է Ակնա լիճը։ Շրջանի տարածքում է Խոսրովի պետ․ արգելոցի մի մասը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են շինանյութերի, սննդի արդյունաբերությու– նը, բյուրեղապակու և հանքային ջրերի արտադրությունը։ Արտադրանքի ծավա– լով առաջնակարգ են Աբովյանի կենսա– քիմ․ պատրաստուկների, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Արզնիի հանքային ջրերի, Բյուրեղավանի «Հայբյուրեղապա– կի» և այլ գործարաններ, կահույքի «Կո– տայք» արտադրական միավորումը։ Գյուղատնտեսության հիմնական ճյու– ղերն են այգեգործությունը, պտղաբու– ծությունը, անասնապահությունը, ծխա– խոտագործությունն ու բանջարաբուծու– թյունը։ Կա 5 կոլեկտիվ, 26 սովետական, 8 անտառային տնտեսություն։ Շրջանում են Գառնիի ու Կոտայքի ջրանցքները, ջրհան կայանները, Սեաբերդի ջրամբարը։ Գործում են Աբովյանի ծխախոտի փորձա– կայանը, անասնաբուծ․–անասնաբուժ․ ինստ–ի Բալահովտի ուսումնափորձ․, Առինջի պտղատնկարանային տնտեսու– թյունները, Աբովյանի անտառատնտեսու– թյունը։ Գործում են «Արզնի» բալնեոլո– գիական, մանկական և այլ առողջարան– ներ, պանսիոնատներ։ Շրջանի տարած– քով են անցնում Երեան–Սեան երկաթու– ղին (42 կմ) և Երեան–Թբիլիսի ավտո– մայրուղին։ Կա կապի հանգույց՝ 23 բա– ժանմունքով։ 1986–87 ուս․ տարում կար 36 միջնա– կարգ, 6 ութամյա, 5 երաժշտ․, 1 գեղար– վ[եստի, 8 մարզական դպրոց, 34 մսուր– մանկապարտեզ, 2 տեխնիկում, 4 պրոֆ– տեխ․ ուսումնարան։ 1987-ին գործում էին 6 հիվանդանոց (այդ թվում հանրապետա– կան տուբկլինիկական հիվանդանոցը), 12 բժշկ․ ամբուլատորիա, 10 մշակույթի տուն, 23 ակումբ, 4 կինոթատրոն, 15 կինոկետ։ Շրջանում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ ման– րէաբանության ինստ–ը, ՀՍՍՀ պետագ– րոարդի անասնապահության մեջ տոհմա– յին գործի ԳԱՄ–ը, «Հայկենսատեխնոլո– գիա» արտադրական միավորման ձեռնար– կությունը, մեղվաբուծության ԳՀ և ծխա– խոտի հայկ․ փորձակայանը։ Գործում է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամու– թյան թանգարանը։ Հնում շրջանի տարածքը մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք և Մազազ գավառների մեջ։ Հետագայում, Արլ․ Հա– յաստանը Ռուսաստանին միանալուց հե– տո, այն մտել է Երևանի նահանգի, 1920– 1930-ը՝ Երևանի գավառի մեջ։ Պատմական հուշարձաններից նշանա– վոր են Աբովյան ք–ի կիկլոպյան ամրոցը, ուրարտական սեպագիր արձանագրու– թյունը, Գառնիի ամրոցը (մ․ թ․ ա․ III– II դդ․), հեթանոսական տաճարը (I դ․), Գեղարդի վանքը (XII–XIII դդ․)։ Շրջանի կուս․ կազմակերպությունը ստեղծվել է 1930-ին։ 1987-ին կար 207 սկզբնական կուս․, 219 կոմերիտ, կազմա– կերպություն։ Հրատարակվում է «Արշալույս» շրջա– նային թերթը։

ԱԶԻԶԲԵԿՈՎԻ ՇՐՋԱՆ, ՀՍՍՀ հվ–արլ․ մասում։ Կազմավորվել է 1931-ի հոկտ․ 15-ին։ 1951–56-ին ընդգրկում էր նաև Միկոյանի (այժմ՝ Եղեգնաձորի) շրջանը։ Տարածությունը 1173,8 կմՂ է, բն․՝ 25,3 հզ․ (1987), խտությունը՝ ավելի քան 21,5 մարդ/^г/2, վարչ․ կենտրոնը՝ Ազիզբեկով։ Ունի 1 քտա (Ազիզբեկով, 1956-ից), 1 ա– վանային, 11 գյուղական սովետ։ Բնա– կավայրերն են․ Ազատեկ, Ազիզբեկով, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի, Գյուլստան, Գնդեվազ, Գոմուր, Զառի– թափ, Զեյթա, Խնձորուտ, Կապույտ, Կարմրաշեն, Հերհեր, Մարտիրոս, Սարա– վան, Մերս, Փոռ, Քոչբեկ։ Շրջանի տա– րածքում է Ջերմուկ քաղաքը։ Տարածքն զբաղեցնում է Արփա գետի վերին ավազանը։ Մակերևույթը լեռնա– յին է, հս–արմ–ում Թեքսարն է, արմ–ում՝ Վայոցսար հանգած հրաբուխը, արլ–ում՝ Զանգեզուրի, հվ–ում՝ Վայքի լեռնաշղթա– ներն են։ Բարձրությունը 1500–3522 մ է (Վարդենիս լ․)։ Կան լավային սարա– վանդներ։ Որոտանի լեռնանցքով միա– նում է Միսիանի շրջանին։ Տիրապետում են չոր տափաստանային, լեռնաանտա– ռային և լեռնամարգագետնային լանդ– շաֆտները։ Կան շինանյութերի, ծարիրի, մանգանի, բազմամետաղային հանքա– վայրեր։ Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը –6°Շ–ից մինչև – 14°C է, հուլիսինը՝ 3–20°C, տարեկան տեղումները՝ 400–850 մմ, վեգետացիայի շրջանը՝ 20–150 օր։ Խոշոր գետը Արփան է։ Գործում են Կեչուտի ջրամբարը, Ազիզ– բեկովի և Գնդեվազի ջրանցքները, Բարձ– րունու, Մերսի, Խնձորուտի և Հերհերի ջրհան կայանները։ Կառուցվում է Հերհե– րի ջրամբարը։ Տնտեսության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, սննդի, շինանյութե– րի արդյունաբերությունը, անասնապահու– թյունը։ Կա 12 արդ․ ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Երևանի էլեկտրալամպերի գործարանի Ազիզբեկովի մասնաճյուղը, շին․ իրե– րի կոմբինատը, գլխավորող պանրագոր– ծարանը, «Ջերմուկ» և «Արփի» հանքային ջրերի լցման գործարանները։ Կար 1 կո– լեկտիվ, 15 սովետական տնտեսություն, 1 թռչնաբուծ․ ֆաբրիկա։ Մշակում են հացա– հատիկ, ծխախոտ, կերային կուլտուրա– ներ։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ ու մեղվաբուծությամբ։ Խճուղիների երկարությունը 282 կմ է։ Երևանի հետ կա օդային երթուղի։ Կա– ռուցվելու է Վարդենիս–Ջերմուկ երկաթու– ղին։ Գործում է 2 կապի հանգույց։ 1986–87 ուս․ տարում կար 14 միջնա– կարգ, 9 ութամյա, 2 գեղարվեստի, 1 մար– զական դպրոց, 1 պրոֆտեխ․ ուսումնա– րան, 12 մսուր–մանկապարտեզ։ 1987-ին գործում էր 23 գրադարան, 11 մշակույ– թի տուն, 11 ակումբ, 1 կինոթատրոն, 1 ժող․ թատրոն, 3 հիվանդանոց, 17 բուժ– կայան։