Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿՐՈՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ Հայաստանում սովետական իշխանու– թյան հաստատումից հետո եկեղեցին ըս– տացել է նոր իրավակացություն․ ՀՍՍՀ աոաջին սահմանադրությունը (1922) հըռ– չակել է եկեղեցու անջատումը պետությու– նից և դպրոցի անջատումը եկեղեցուց, ապահովել խղճի լիակատար ազատու– թյուն։ 1943-ին ստեղծվել է ՀՍՍՀ Մինիս– տրների խորհրդին առընթեր հայ եկե– ղեցու գործերի խորհուրդ, որը կրոնի նկատմամբ պետ․ քաղաքականությունն իրականացնող մարմին է, հսկում է կրոն, պաշտամունքների վերաբերյալ օրենս– դրության կիրառումը, իրականացնում պետության ն կրոն, կազմակերպություն– ների միջև կապը են։ ՀՍՍՀ սահմանա– դրությունը (հոդված 50) երաշխավորում է խղճի ազատություն, այսինքն՝ ցանկա– ցած կրոն դավանելու կամ ոչ մի կրոն չդավանելու իրավունք։ Կրոն, միավորում– ների մասին ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1977-ի ապրիլի 28-ի հրամանագրի համաձայն, իրենց կրոն, պահանջմունքները բավարարելու նպա– տակով հավատացյալները (18 տարե– կանից բարձր) կարող են միավորվել հա– մայնքների կամ խմբերի մեջ։ ՀՍՍՀ–ում գործող կրոն, կազմակերպու– թյուններից ամենախոշորը Հայաստան– յայց առաքելական եկեղեցին է։ 301-ին քրիստոնեությունը Հայաստանում ճա– նաչվել է պետ․ կրոն, YI դ․ սկզբին հայ եկեղեցին ընդունել է միաբնակություն։ Պետականության կորստից և երկրի բա– ժանումից հետո եկեղեցին մնացել է որ– պես միակ համազգ․ հաստատությունը, որը դարեր շարունակ իրականացրել է նաև պետ․ և քաղ․ ֆունկցիաներ,, ակտի– վորեն մասնակցել ազգ–ազատագր․ պայ– քարին, գիտության և մշակույթի զարգաց– մանը, հակադրվել այլադավան և այլա– կրոն ազգերի ձուլողական քաղաքակա– նությանը, կատարել ազգապահպան դեր։ Այդուհանդերձ եկեղեցին պաշտպանել է տիրող դասակարգերի շահերը, քարոզել հնազանդություն, պայքարել այլախոհու– թյան դեմ։ Սովետական կարգերի հաստատումից հետո փոխվել են եկեղեցու ֆունկցիանե– րը, այն հիմնականում զբաղվում է հավա– տացյալների կրոն, պահանջմունքների բավարարումով։ Սովետական իշխանու– թյան հաղթանակից հետո եկեղեցին վա– րել է պետության նկատմամբ լոյալ քա– ղաքականություն, Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին հանգանակու– թյուններ կատարել հօգուտ երկրի պաշտ– պանության ֆոնդի, ակտիվորեն նպաս– տել հայրենադարձությանը։ Ներկայումս այն հռչակել է սոցիալիզմի հետ ակտիվ համագործակցության սկզբունքը, պայ– քարում է հանուն միջազգ․ խաղաղության, զինաթափման և ժողովուրդների ազատ ինքնորոշման, նպաստում հայրենիքի հետ սփյուռքի կապերի ամրապնդմանը։ Հայ առաքելական եկեղեցու հոգեոր և վարչ․ կենտր․ իշխանությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը, գտնվում է էջմիւսծ– նում, այն ղեկավարում է Ամենայն Հայոց կաթողիկոսը (1955-ից՝ Վազգեն Ա Պալճ– յան)։ Ամենայն Հայոց կաթողիկոսությա– նը «ի հոգևորս» ենթարկվում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (Ան– թիլիաս, Լիբանան), Երուսաղեմի և Թուր– քիայի (Կ․ Պոլսի) հայոց պատրիարքու– թյունները, գրեթե բոլոր աշխարհամասե– րում գործում են առաջնորդություններ, որոնցից Արարատյան, Շիրակի, Վրաս– տանի, Ադրբեջանի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմերը գտնվում են ՍՍՀՄ–ում։ Մայր աթոռ էջմիածնում գոր– ծում է հոգևոր բարձրագույն ուս․ հաստա– տություն՝ ճեմարան, հրատարակվում են «էջմիածին» ամենամսյա հանդեսը (1944-ից), օրացույցներ, գրքեր, ալբոմ– ներ ևն։ Հանրապետության որոշ շրջաններում բնակվում են սակավաթիվ հայ կաթոլիկ– ներ, որոնք ինքնուրույն դավանաբանա– կան միավոր չեն կազմում, չունեն իրենց կազմակերպությունը և հաճախ իրենց կրոն, պահանջմունքները բավարարում են՝ հաճախելով հայ առաքելական եկե– ղեցիներ։ Աննշան թիվ են կազմում բողո– քական աղանդները (բապտիստներ, ադ– վենտիստներ ևն)։ Առանձին էթնոկոնֆե– սիոնալ հանրույթներ են կազմում մոլո– կանները, եզդիները։ Ադրբեջանցի բնակ– չության շրջանում տարածված է իսլա– մը։ Սովետական իշխանության տարիներին կատարված սոցիալ–տնտ․, քաղ․, գաղա– փարական խոշոր փոփոխությունները, արդի գիտության և տեխնիկայի նվաճում– ները, մշակույթի զարգացումը արմատա– կան տեղաշարժեր առաջացրեցին մարդ– կանց կյանքում, որը հանգեցրեց կրոն, գիտակցության U եկեղեցու խոր ճգնա– ժամի։ ՀՍՍՀ բնակչության ճնշող մեծա– մասնությունը ազատւլել է կրոն, նախա– պաշարմունքից, ՀՍՍՀ դարձել է զանգ– վածային աթեիզմի երկիր։ Այդուհանդերձ, բնակչության մի մասը շարունակում է մասնակցել կրոն, ծեսերին, տուրք է տա– լիս կրոն, սնահավատություններին։ Կրոնը դիտելով որպես հակագիտ․ U հետադիմական գաղափարախոսություն, ղեկավարվելով ՍՄԿԿ Կենտկոմի 1983-ի հունիսյան պլենումի՝ «Հայաստանի հան– րապետական կուսակցական կազմակեր– պությունում ՍՄԿԿ Կենտկոմի 1983 թ․ հունիսյան պլենումի որոշումների կա– տարման Անթացքի մասին» (1984), ՍՄԿԿ XXVII և ՀԿԿ XXVIII համագու– մարների որոշումներով կուսակցու– թյունը գաղափարական ներգործության միջոցներն օգտագործում է գիտամատե– րիալիստական աշխարհայացքի տարած– ման, կրոն, նախապաշարմունքների հաղ– թահարման համար, մեծ նշանակություն տալիս աթեիստական պրոպագանդային։ Ա․ Սարգսյան