Լեռնամարգագետնային հո– ղերը հիմնականում զբաղեցնում են Լեջան–Լալվարի, Զավախքի, Արագածի, Դեղամա, Վարդենիսի հրաբխային լեռ– նազանգվածների, Զանգեգուրի և Փամբա– կի լեռնաշղթաների 2200–3700 մ բարձ– րության տարածքը։ Այստեղ հողագրունտ– ների ուժեղ խոնավացումը և ցածր ջեր– մաստիճանը նպաստել են գաճաճ, ուժեղ ճիմ առաջացնող հացազգի տարախոտա– յին և ընդավոր բուս, խմբավորումների զարգացմանը, որտեղ բուս, մնացորդնե– րի թույլ հանքայնացումը նպաստել է ոչ հզոր տորֆացած շերտի և թույլ խտացված հումուսանյութերի ուժեղ կուտակմանը (13–25%)։ Տվյալ հողատիպի սահման– ներում առանձնացվել են ճմատորֆային, ճմային և թույլ ճմային ենթատիպեր, մնա– ցորդային հագեցված, մնացորդային չհա– գեցված, օրգանածին–խճային, հումուսա– գլեացած, թերի զարգացած և այլ սեռեր՝ բազմաթիվ տեսակներով ու տարատեսակ– ներով։ Լեռնամարգագետնային հողերը, որոնք զբաղեցնում են հանրապետության տա– րածքի գրեթե 13,2%–ը (392 հզ․ հա), հիմ– նականում ծառայում են անասնապահու– թյան համար որպես ամառային կերի բա– զա։ Այդ հողերի զգալի մասը (31,2%-ը) խիստ քարքարոտության, տրոհվածու– թյան, էրոզացվածության, սննդառության ռեժիմը ոչ լիարժեք կարգավորելու և թերի ջրարբիացվելու պատճառով լիարժեք չի օգտագործվում գյուղատնտեսության մեջ։ Մարգագհտնատափաստա– նային հողերը գրավում են Հայկ․ հրաբխային բարձրավանդակի և Փոքր Կովկասի լեռնաշղթաների 2100–2600 մ բարձրության տարածքը (հանրապետու– թյան տարածքի 11,8%-ը)։ Զարգանում են չափավոր խոնավ, զով ամառներ, խոր ձնածածկ U ցուրտ ձմեռներ ունեցող կլի– մայի ու մարգագետնատափա ստանային բուսածածկի պայմաններում։ Հողատիպի զարգացման գործում վճռական դեր են խաղացել հիմքերով հարուստ ապարնե– րը։ Հիշյալ հողատիպի սահմաններում առանձնանում են սեահողանման և տի– պիկ ենթատիպերը։ Սեահողանման հո– ղերը զարգանում են հս․ և արմ․ ավելի խոնավ և մեղմ լեռնալանջերին, հիմքե– րով հարուստ մայրապարների վրա, իսկ տիպիկ ենթատիպը՝ հվ․ և արլ․, համեմա– տաբար չոր և տաք, հիմքերով աղքատ մայրապարների հողմահարման նյութե– րի վրա։ Այս տիպի սահմաններում, բացի լեռնամարգագետնային հողերին բնորոշ սեռերից, հանդիպում են նաև թույլ զա– տորոշված, կավայնացված, մնացորդա– յին կարբոնատային և այլ սեռեր։ Առաջին ենթատիպը հիմնականում օգտագործվում է որպես խոտհարք, երկրորդը՝ ամառա– յին արոտավայր։ Հողատիպի արտադր․ օգտագործման ծավալը չի անցնում նրա ընդհանուր տարածքի 59,0%–ից։ Անտառային գորշ հողերը հիմ– նականում զարգանում են 1300–2400 մ բարձրության համեմատաբար չափավոր տաք և խոնավ կլիմայի, լվացվող ջրային ռեժիմի և բոխու–կաղնու–հաճարենու ծա– ռատեսակների ծածկոցի պայմաններում։ Մեծ զանգվածներով հանդիպում են խըն– ձորուտ, Տավուշ, Հախում, Աղստև, Դեբեդ գետերի ավազաններում և զբաղեցնում են անտառային հողերի տարածքի գրեթե 21%-ը (130 հզ․ հա)։ Հողերը առանձնա– նում են ծագումնաբանական հորիզոն– ների թույլ զատորոշմամբ։ Վերին հորի– զոնում հումուսի քանակը կազմում է 5–9% և բնորոշվում են կլանման միջին ծավալով, թույլ հագեցվածությամբ, թթու ակտիվ ռեակցիայով, ծանր մեխ․ կազ– մով, կրազերծվածությամբ։ Այդ հողերի մեծ մասը միջին հզոր (63%), թույլ էրոզացված (25%) և մարգա– գետնացված են (15%)։ Մարգագետնաց– ված սեռի հողերի շուրջ 17%-ն օգտագործ– վում են որպես խոտհարքներ, արոտա– վայրեր և գյուղատնտ․ որոշ կուլտուրանե– րի մշակության համար։ Անտառային գորշ հողերը թեք լանջերի վրա տեղադրված լինելու և թույլ ագրեգացվածության պատ– ճառով հաճախ ենթարկվում են հողատար– ման։ ճմակարբ ոնատային հողե– րը հիմնականում ձևավորվում են անտա– ռային գորշ և դարչնագույն հողերի փո– խանցման գոտում՝ կարբոնատներով հա– րուստ նստվածքների, հողմահարված նյու– թերի վրա։ Նրանք փոքր զանգվածներով հանդիպում են Իջևանի, Շամշադինի, Ղա– փանի շրջաններում և զբաղեցնում են ան– տառային հողատիպերի տարածքի միայն 2,1%-ը (13 հզ․ հա)։ Մայրապարներում հողալկալի կատիոկների բարձր պարու– նակության շնորհիվ հումուսային թթու– ները չեզոքացվում են՝ առաջացնելով կալ– ցիումի միացություններով հարուստ հու– մուսանյութեր, որոնք կուտակվելով հողի վերին և միջին հորիզոններում հողը հա– րըստացնում են այդ միացություններով։ Հողերը բնութագրվում են հումուսի բարձր պարունակությամբ (7–13%), մեծ կլա– նունակությամբ, լավ ագրեգացվածու– թյամբ, չեզոք կամ թույլ հիմնային ռեակ– ցիայով, բարձր հագեցվածությամբ, կար– բոնատացվածությամբ, ծանր մեխ․ կազ– մով, ստորին շերտերի քարքարոտությամբ և կմախքայնությամբ։ Տվյալ հողատիպի սահմաններում առանձնանում են կրա– զուրկ և կարբոնատային ենթատիպեր, որոնց համար առավել տարածված սեռե– րից են խճա–կրաքարային, մերգելային, թերի զարգացած հողառաջացումները։ Սրանց տափաստանացված տեսակներն օգտագործվում են որպես խոտհարքներ, արոտավայրեր, մասամբ նաև վարելա– հողեր։ Անտառային դարչնագույն հողերը մեծ զանգվածներով հանդիպում են Միափորի, Իջևանի, Լեջան–Լալվարի, Դուգարքի, Բազումի, Փամբակի և Զանգե– զուրի լեռնաշղթաների 600–1700 մ, իսկ արևահայաց լանջերում՝ մինչև 2300 Վ բարձրության շրջաններում, ինչպես նաև տարբեր մասնատվածություն ունեցող լեռ– նալանջերում և փոքրաթեք սարավանդ– ներում։ Զարգանում են չափավոր տաք, փոփոխական խոնավություն ունեցող կլի– մայական ու չոր ծառաթփուտատեսակնե– րով հարուստ բոխու–կաղնու–թխկու ան– տառային ծածկոցի պայմաններում։ Դարչնագույն հողերը բնութագրվում են հորիզոնների թույլ, առանձին դեպքերում չափավոր զատորոշմամբ, խոր և ինտեն– սիվ կավայնացմամբ, վերին հորիզոնի չափավոր հումուսացվածությամբ (4–6%), միջին և միջինից մեծ կլանունակությամբ, չեզոք կամ թույլ հիմնային ռեակցիայով, բավարար ագրեգացվածությամբ և լավ արտահայտված ի լյուվիալ–կարբ ոնատա– յին հորիզոնով։ Առանձնացվում են կարբոնատային, տիպիկ և կրազուրկ ենթատիպեր, մեր– գելացված, տիպիկ, խճա–բեկորային, մնա– ցորդային կարբոնատային, գիպսակիր, թույլ զատորոշված, թերի զարգացած, տափաստանացված և այլ սեռեր։ Այդ հո– ղերի 46,4%-ը (228 հզ․ հա) տարբեր աս– տիճանի տափաստանացված են, որից 27% –ը օգտագործվում է որպես վարելա– հող, խոտհարք և արոտավայր։ Անտառա– յին հողերի գրեթե 58% –ը էրոզացված է։ Լեռնատափա ս տ ա ն ա յ ին լանդշաֆտային գոտու սահմաններում հիմնականում զարգանում են սևահողերը և շագանակագույն հողերը։ Վերջիններս զբաղեցնում են հանրապետության տա– րածքի գրեթե 35,7%–ը (1063 հզ․ հա)։ Ձևավորվում են հրաբխային սարավանդ– ների և նրանց հարող Փոքր Կովկասի լեռնային համակարգի անտառազուրկ գո– գավորությունների 1250–1800 մ բարձրու– թյան սահմաններում, շոգ և չոր կլիմայից մինչև չափավոր տաք, բավարար խոնա– վությամբ բնորոշվող կլիմայի ու, հացազ– գի–տաբախուռային բուս, խմբավորումնե– րի ազդեցության պայմաններում։ Լեռնային սևահողերը մեծ զանգվածներով զարգանում են Դորիսի, Եռաբլրի, Անգեղակոթ–Դորհայքի, Հրազ– դանի, Ապարանի և Շիրակի սարավանդ– ներում, Լոռվա, Սևանի, Փամբակի գո– գավորություններում՝ չափավոր տաք ու խոնավ կլիմայի, կիսալվացվող և լվաց– վող ջրային ռեժիմի պայմաններում։ Նը– րանք զարգանում են հողալկալի հիմքե– րով հարուստ էլյուվիալ–դելյուվիալ և դել– յուվիալ կավավազների ու կավերի վրա։ Սևահողերն առանձնանում են ծագումնա– բանական հորիզոնների լավ զատորոշ– մամբ, կնձկահատիկային ստրուկտուրա– յով, մեծ մասամբ հզոր պրոֆիլով, վերին շերտերը ուժեղ հումուսացված են (4– 11%)։ Ունեն չեզոք կամ չեզոքին մոտ ակ– տիվ ռեակցիա, միջին ու ավելի մեծ կլա– նունակություն, ծանր մեխ․ կազմ։ Հողե– րի գերակշռող մասն ունի փոքր ծավալա– յին կշիռ, բարձր ծակոտկենություն և խո– նավունակություն։ Առանձնացվում են կրազուրկ, տիպիկ և սովորական (մեծ մասամբ կարբոնատա– յին) ենթատիպերը, որոնց համար առավել բնորոշ են խորքային կրազուրկ, խորքա– յին կարբոնատային լիթոգենա–բեկորա– յին, ալկալիացած, թերի զարգացած հո– ղառաջացումները։ Սևահողերը մեծ մասամբ միջին հզոր և սակավազոր են (77%)։ Նրանց գրեթե կեսը (46%) տարբեր աստիճանի քար– քարոտ է, նշանակալից չափով (31%) հո– ղատարված։ Սևահողերի 37%-ն օգտա– գործվում է որպես վարելահող, 30%–ը՝ արոտավայր և խոտհարք։ Մարգագետնասևահողային հողերը, որպես ոչ գոտիական հո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/68
Արտաքին տեսք