ղատիպ, ձևավորվել են սևահողերի տա– րածքում և առանձին, ոչ մեծ զանգվածնե– րով, հանդիպում են Լոռվա գոգհովտում, Աշոցքի, Շիրակի և Ապարանի սարավանդ– ներում, Սևանի ավազանում։ Գրավում են հանրապետության տարածքի 0,4% –ը (13 հզ․ հա)։ Տողերի զարգացումն ընթա– նում է ստորգետնյա քաղցրահամ ջրերի մշտական ազդեցության պայմաններում, որոնք հիմնականում գտնվում են 1,5– 3,0 մ խորության վրա։ Ստորին շերտերում պարզորոշ նկատվում են գլեացման հետ– քեր և երկաթի օքսիդների զգալի կուտա– կումներ։ Դրանց բնորոշ են կրազերծվա– ծությունը, հումուսի բարձր պարունակու– թյունը (մինչև 15%), թույլ թթվային ռեակ– ցիան, կլանման մեծ ծավալը, կնձկահա– տիկային ստրուկտուրան։ Զգալի տարածք են զբաղեցնում միջին հզոր և հզոր (75%) տեսակները։ Մեխ․ կազմը ծանր կավա– վազային և կավային է (67%)։ Տարածված սեռերից են կոպճային, խորքային կար– բոնատային ու մնացորդային մարգա– գետնացված հողերը։ Օգտագործվում են որպես վարելահող և խոտհարք։ Լեռնային շագանակագույն հո– ղերը հիմնականում տարածված են Արարատյան գոգհովտի 1250–1700 U բարձրության սահմաններում, ընդգրկելով Կարմրաշենի, Թալինի, Շամիրամի, Եղ– վարդի, Կոտայքի սարավանդները և նրանց հարող լեռնալանջերը, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի միջին հոսանքի ավա– զանները։ Դրավում են հանրապետության տարածքի 11,2%-ը (339 հզ․ հա)։ Շագա– նակագույն հողերը զարգանում են շոգ և սակավ խոնավապահովված կլիմայական պայմաններում, չոր տափաստանային գո– տուն բնորոշ հացազգի տարախոտային բուս, խմբավորումների տակ, հիմքերով հարուստ հրաբխային և նստվածքային ապարների հողմահարված նյութերի վրա։ Շագանակագույն հողերը աչքի են ընկ– նում ծագումնաբանական հորիզոնների ՝պարզ զատորոշմամբ, և սակավ հումու– սայնությամբ (2,0–3,5%), լավ արտա– հայտված ի լյուվիա [-կարբոնատային հո– րիզոնի առկայությամբ, որի զգալի մասը (մինչև 20–35 սմ) հաճախ լինում է խիստ ցեմենտացած։ Տողերի համար հատկանշա– կան է միջին կլանման ծավալը, թույլ հիմնային ռեակցիան, կարբոնատների և քարի զգալի պարունակությունը։ Վերին հորիզոնի հումուսի պարունակության շնորհիվ հողերը բաժանվում են մուգ շա– գանակագույն, շագանակագույն (տիպիկ) և բաց շագանակագույն ենթատիպերի։ Տողերի զգալի մասը քարքարոտ է (70%), էրոզացված (74%)։ Մեծ մասամբ սակավազոր են (63%)։ Մեխ․ կազմը հիմ– նականում միջին կավավազային է (51%), նրանց մոտ 26%–ը օգտագործվում է որ– պես բարձրարժեք հողատեսքեր։ Կիսաանապատային գորշ հողերը, որոնց հաճախ անվանում են «ղռեր», զբաղեցնում են Կարմրաշենի և Եղվարդի սարավանդների ցածրադիր բլրաալիքավոր հարթությունների, Երա– նոսի և Ուրծի լեռնաշղթաների ստորին ճյուղավորությունների 800–1250 մ բարձ– րության տարածքը։ Զարգանում են խիստ ցամաքային, շոգ կլիմայի և կիսաանապա– տային բուսածածկույթի պայմաններում, կարբոնատներով և խճով հարուստ ավա– զակավերի և թեթև կավավազների վրա։ Զբաղեցնում են հանրապետության տա– րածքի 4,5%-ը (130 հզ․ հւս)։ Բնորոշվում են վերին հորիզոնի շերտավոր–թեփու– կային, իսկ միջին հորիզոնում՝ անկայուն կնձկային ստրուկտուրայով։ Իլյուվիալ– կարբոնատային հորիզոնի զգալի մասը խիստ ցեմենտացած է։ Տողերն աչքի են ընկնում հումուսի փոքր քանակով (1 – 2%), միջին և ավելի փոքր կլանման ծա– վալով, թույլ հիմնային ռեակցիայով, քար– քարոտությամբ և ուժեղ կարբոնատացվա– ծությամբ։ Տանրապետության տարածքում զար– գանում է կիսաանապատային գորշ հո– ղերի միայն տիպիկ ենթատիպը, որի սահ– մաններում առանձնացվում են կարբոնա– տային–ցեմենտացած, մնացորդային–կար– բոնատային, թույլ զատորոշված, աղակալ– ված, թերի զարգացած և այլ սեռեր։ Տողերը հիմնականում ունեն սակավ հզորություն (80%), միջին կավավազային (62%) մեխ․ կազմ, զգալի քարքարոտու– թյուն (77%)։ Այս հողերն աչքի են ընկնում ագրոարտադր․ անբավարար հատկանիշ– ներով, սակայն նրանց տնտ․ արժեքը բարձր է։ Մելիորատիվ միջոցառումների կիրառման և ոռոգման պայմաններում նրանք պիտանի են գյուղատնտ․ արժեքա– վոր կուլտուրաների (խաղող, դեղձ, ծիրան ևն) մշակության համար։ Ներկայումս գյուղատնտեսության մեջ օգտագործվում են այդ հողերի 33%–ը։ Մարգագետնային գորշ ոռոգելի հողերը զբաղեցնում են Արաքս գետի, Տոկտեմբերյանի, Ներքին Տրազդանի և Արտաշատի ջրանցքների միջև ընկած Արարատյան դաշտի մինչև 900 Վ բարձրության տարածքը և գրավում են շուրջ 61 հզ․ հա։ Նրանք ձևավորվել են ալյուվիալ–լճային, ալյուվիալ ու ալյու– վիալ–պրոլյուվիալ բերվածքների վրա։ Տողերի զարգացումն ընթանում է ստոր– գետնյա ջրերի մշտական ազդեցության պայմաններում, որոնք ունեն 1–3, իսկ որոշ դեպքերում՝ 5 մ խորություն։ Տողերն իրենց դարավոր զարգացման պրոցեսում, բացի ստորգետնյա ջրերի ազդեցությու– նից ենթարկվել են նաև մակերեսային (ոռոգման) ջրերի ազդեցությանը, որի շնորհիվ մակերեսից անընդհատ հարըս– տացել են իռիգացիոն բերվածքներով։ Բնութագրվում են հզոր ագրո–իռիգացիոն հորիզոնով (60–100 uil), վարելաշերտի ոչ բարձր հումուսացվածությամբ (1,4– 1,3%), բացառությամբ խոնավ մարգա– գետնային ենթատիպի հողերի, որտեղ հումուսի պարունակությունն անհամեմատ բարձր է (3,0–3,5%), ունեն չզատորոշվող պրոֆիլ, կլանման բարձր ծավալ, թույլ հիմնային ռեակցիա, կարբոնատների նվազ պարունակություն։ Տողերը թույլ ագրեգացված են, միջին շերտերում նկատ– վում է ամրացվածություն։ Ստորգետնյա ջրերի մշտական մակարդակը և նրա ազ– դեցությունը հողագոյացման պրոցեսի վրա հիմք են տվել այդ հողերը ստորաբա– ժանելու խոնավ մարգագետնային գորշ, մարգագետնային գորշ և մնացորդային մարգագետնային գորշ ենթատիպերի։ Խոնավ մարգագկտնային գորշ հողերը ձևավորվում են ստորգետնյա ջրերի բար– ձըր մակարդակի (մինչև 1,5 մ) պայման– ներում, որի հետևանքով նկատվում է գլեացման պրոցես։ Մարգագետնային ոռոգվող հողերը զար– գանում են ինչպես ստորգետնյա ջրերի, այնպես էլ ոռոգման ջրերի խոնավացման պայմաններում։ Ստորգետնյա ջրերի մա– կարդակը գտնվում է 1,5–3 մ խորության սահմաններում։ Ստորգետնյա ջրերի տա– րածման սահմաններում գլեացում չի նը– կատվում, մասնակի գլեացում նկատվում է ստորգետնյա ջրերի մշտական մակար– դակի սահմաններում։ Մնացորդային մարգագետնային գորշ ոռոգելի հողերը զարգանում են Արաքս գետի ավելի հնագույն դարավանդներում, որտեղ անցյալում հողագոյացումն ընթա– ցել է ստորգետնյա ջրերի ազդեցության տակ, սակայն հետագայում իռիգացիոն բերվածքների կուտակման և տարածքի բարձրացման հետևանքով ստորգետնյա ջրերը մնացել են բավական խորը (3–5 մ) և հողերը զրկվել են նրա ազդեցությու– նից։ Տողերի զարգացումը ներկայումս տե– ղի է ունենում ոռոգման ռեժիմի և մշակ– ման ազդեցության պայմաններում։ Այս հողերի սահմաններում զգալի տարածում են ստացել խորքային աղակալած և ալ– կալիացած, իլյուվիալ–հումուսային, խոր– քային կապակցված, կոպճային և այլ սեռեր։ Պալեոհիդրոմորֆ ալկալի հողերը զարգացել են Երևան քաղա– քից հվ–արլ․ ընկած տարածքում, 850– 1400 ճ բարձրության վրա և զբաղեցնում են գրեթե 15 հզ․ հա։ Ձևավորվել են նույն կլիմայական պայմաններում, ինչ որ կիսաանապատային գորշ հողերը։ Զար– գացել են վերին միոցենի տարագույն (կարմիր, դեղին) կավերի վրա, որոնք առաջացել են լճային ավազանի պայման– ներում։ Չորրորդական ժամանակաշրջա– նում, տարածքի բարձրացման հետևան– քով հիշյալ կավերը զրկվել են գետնաջրե– րի ազդեցությունից, և նրանց վրա զարգա– ցել են պրիմիտիվ հողեր, որոնց հատուկ է խորքային աղակալվածությունը, մնա– ցորդային ալկալիացումը, վատ ջրաթա– փանցիկությունը, սյունաձև կոշտավոր ստրուկտուրան, մեծ կապակցվածությու– նը, թույլ կարբոնատվածությունը։ Տո– ղերը բնութագրվում են պրոֆիլի միա– տարր կառուցվածքով, թույլ հումուսայ– նությամբ (0,3–1,3%), կլանման մեծ ծա– վալով, կլանված նատրիումի բարձր քա– նակով, թույլ հիմնային ռեակցիայով։ Տարածված են մնացորդային աղակալած– ալկալիացած և խորքային աղակալած– ալկալիացած սեռերը։ Տողերը հիմնակա– նում ունեն սակավ հզորություն, ծանր կա– վավազային և կավային մեխ․ կազմ։ Նըշ– ված հողերի մոտ 33% –ը էրոզացված է, մեծ մասը դեռևս մելիորացված չէ և չի օգտագործվում գյուղատնտեսության մեջ։ Դետահովաադ արավանդա– յ ի ն հողերը զբաղեցնում են Դեբեդ, Աղստև, Դետիկ, Փամբակ, Մասրիկ, Վար– դենիս, Դավառագետ, Մարմարիկ, Տրագ– դան, Արփա, Որոտան և այլ գետերի ցած– րադիր դարավանդները, ինչպես նաև Սե^
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/69
Արտաքին տեսք