Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բուսականությամբ են պատված մեր բո– լոր խոշոր լեռնային զանգվածների միշին գոտին, սարավանդներն ու գետահովիտ– ները (Լոռի, Շիրակ, Մազրա են)։ Հայաս– տանի լեռնային տափաստանները, ի տար– բերություն ռուս, ընդարձակ և միապա– ղաղ տափաստանների, խիստ խայտաբը– ղետ են և աչքի են ընկնում բուս, ֆորմա– ցիաների բազմազանությամբ, տեսակա– յին կազմի հարստությամբ։ Համաձայն տափաստանային բուսակա– նության մասին եղած ժամանակակից պատկերացումների, ՀՍՍՀ–ում կարելի է առանձնացնել տափաստանային բուսա– կանության շուրջ քսան ենթատիպեր, որոնցից առավել բնորոշ են կծմախոտա– յին, շյուղախոտային, փետրախոտային, սեզային, բոշխային, օշինդրային, տարա– խոտային, հացազգա–տարախոտային, կե– լերային, տրագականտային տափաստան– ները։ Բնական պայմաններում կարելի է հանդիպել բազմաթիվ այլ միջանկյալ լեռ– նատափաստանային բուս, ֆորմացիանե– րի, որոնցից ամենատարածվածները մար– գագետնա տափաստաններն են։ Լեռնա– տափաստանային բուսականության մեջ ուրույն տեղ են գրավում տրագականտա– յին տափաստանները, որտեղ տիրապե– տող բուսատեսակներն են բարձիկանման բույսերը՝ փշատերե, փշամանդիկ, սապ– նարմատ, եղջերատերեավոր կորնգան, գազ են։ Տրագականտային տափաստան– ների միջբարձիկային տարածություննե– րը սովորաբար ծածկված են տափաստա– նային գուղձավոր և պնդաթուփ խոտա– բույսերով։ Եղջերավոր կորնգանի առան– ձին բարձիկներ ունենում են 70–80 wt/–ից մինչե 2 մ տրամագիծ։ ՀՍՍՀ տափաստան– ները բուս, ծածկույթի մյուս տիպերի հա– մեմատ ամենից ավելի շատ են տուժել մարդկանց կողմից։ Ամեն տարի յուրաց– վում է մի քանի հազար հեկտար խոպան տափաստան։ Դրան մեծ չափով նպաս– տում է հանրապետության ընդհանուր սակավահողությունը, կոլտնտեսություն– ների և սովխոզների գյուղատնտ․ հզոր տեխնիկայով ապահովվածությունը, նո– րագույն ինժեներական հիդրոտեխնիկա– կան կառուցումները, ջրանցքների և իռի– գացիոն խիտ ցանցը։ ՀՍՍՀ–ում տափաս– տանները դեռես մեծ տարածություններ են զբաղեցնում Ազիզբեկովի, Եղեգնաձո– րի, Սիսիանի, Դորիսի, Սպիտակի, Ար– թիկի, Անիի, Ամասիայի և Աբովյանի շըր– ջաններում։ Առանձնապես մեծ տարածու– թյուններ են գրավում տրագականտային տափաստանները, որոնք հատկապես վեր– ջին տասնամյակներում ընդարձակել են իրենց տարածման արեալը ի հաշիվ հա– ցազգային տափաստանների, կաղնուտ– ների ու նոսրանտառների։ Բուս, ծածկույ– թի համանման ռեգրեսիվ փոփոխմանը շատ բանով նպաստել է մարդը։ Մեր հանրապետության լեռնային տա– փաստանների արդի վիճակը անհանգըս– տություն է առաջացնում։ Մեր տափաս– տաններում են աճում մարդկության հա– մար բացառիկ կարեոր նշանակություն ունեցող վայրի ցորեններ, գարիներ, կո– րընգաններ և բազմաթիվ այլ էնդեմիկ խոտաբույսեր։ Լեռնային տափաստանները ժողտնտ․ խոշոր նշանակություն ունեն։ Նրանց զգա– լի մասը, հատկապես մարգագետնատա– փաստանները, օգտագործվում են որպես խոտհարքներ և արոտավայրեր, վիտամին– ներ, դեղանյութեր, եթերայուղեր պարու– նակող բույսերի հավաքման շտեմարան։ Տափաստանային բուսականությունը մեծ դեր է խաղացել ՀՍՍՀ լեռնային սեահո– ղերի առաջացման գործում։ Քսերոֆիլ (չորասեր) նոս– րանա ա ռ ը Հայաստանի բուսածած– կույթի բնորոշ տիպերից է, որը ծագում– նաբանորեն ոչ մի կապ չունի խոնավասեր լայնատերև կամ ասեղնատերև անտառնե– րի հետ։ Հանդիպում է Զանգեգուրի, Վայ– քի, Մեղրու, Փամբակի, Արեգունու, Սևա– նի, Իջևանի առավելապես հվ․, խիստ կմախքային քարքարոտ և թեք սարալան– ջերին, ծովի մակերևույթից 700–2200 մ բարձրության վրա։ Դրանք ոչ բարձր ծառերի, թփերի և չորասեր խոտաբույսե– րի նոսր բուսուտներ են։ Քսերոֆիլ նոս– րանտառները բաժանվում են երկու են– թատիպի՝ սաղարթավոր և ասեղնատերև։ Սաղարթավոր նոսրանտառներում ցած– րաբուն, լուսասեր ծառերի ու թփերի՝ ցա– քու, ասպիրակի, ցրպտկու, փռշնու, ցա– խակեռասների, դժնիկի, հասմիկի, վրա– ցական թխկու, մահալեբյան բալենու նոսր բուսուտներ են։ Ոչ խոշոր հատվածներով ինքնուրույն նոսրանտառներ են առա– ջացնում նաև խնկենին, նռնենին և դրախ– տածառը։ Սաղարթավոր նոսրանտառնե– րի ներքևի շարահարկը սովորաբար կազ– մում են տափաստանային, ֆրիգանային, հազվադեպ կիսաանապատային խոտա– բույսերը՝ գազեր, փետրախոտեր, շյուղա– խոտեր, աբեղախոտեր ևն։ Քսերոֆիլ նոսր– անտառների ամենատարածված և արժե– քավոր ենթատիպը ասեղնատերև նոսրան– տառները կամ գիհուտներն են։ Հայաստա– նում հանդիպող գիհիները (գարշահոտ, ցածրաաճ, երկարատերև և պաղակոթա– վոր) երկարակյաց, դանդաղաճ, շատ ամուր, դիմացկուն բնափայտով ծառա– թփատեսակներ են, որոնք հարմարվել են չոր ցամաքային կլիմային և սննդա– նյութերից աղքատ, քարքարոտ կմախքա– յին հողերին։ Դիհուտներ կարելի է տես– նել Վայքում (Արենի, Չայքենդ գյուղերի, Արփա ու Եղեգիս գետերի մոտ), Սևանում (Արտանիշ, Բաբաջան, Ջիլ), Վեդի գետի ավազանում, Ողջի գետի վերին հոսան– քում, Մեղրիում, Դեբեդ գետի ձորի եր– կարությամբ՝ Ալավերդու և Այրումի միջև Աղստև գետի հովտի երկարությամբ՝ Իջե– վանի և Սևքարի միջև և մի քանի տեղ Փամբակ գետի մոտակայքում։ Դիհին մեծ դեր է խաղում կենսոլորտը մանրէազեր– ծելու գործում։ Մեծ է նաև նոսրանտառ– ների հակաէրոզիոն դերը։ Սակայն հան– րապետության բուսականության այս թան– կարժեք ֆոնդը նույնպես տարեցտարի նվազում է անբավարար պահպանության հետևանքով։ Անտառները։ ՀՍՍՀ սակավան– տառ հանրապետություն է։ Անտառային ֆոնդը կազմում է ընդամենը 448 հզ․ հա, որից 405 հզ․ պետ․ անտառներն են, իսկ 43 հզ․ գտնվում են կոլտնտեսությունների, սովխոզների և այլ հիմնարկ–ձեռնարկու– թյունների տնօրինության տակ։ Պետ․ ան– տառային ֆոնդում անտառատարածու– թյունները կազմում են 266,8 հզ․ հա, այ– սինքն հանրապետության տարածքի 9,6%–ը։ ՀՍՍՀ հս․ շրջաններում (րջևան, Շամշադին, Նոյեմբերյան, Ալավերդի, Դի– լիջան) անտառները զբաղեցնում են տա– րածքի մոտ 25%, հվ–ում՝ 4–5%, կենտ– րոնական շրջաններում՝ 2%։ Հայաստա– նի անտառները տիպիկ լեռնային են, նը– րանց 68%–ն աճում է 21-35°, իսկ 11%-ը՝ 36°-ից ավելի թեքություններում։ Անտա– ռածածկ տարածության 85% –ը գրավում են կաղնին, հաճարենին և բոխին, մնացած ավելի քան 250 ծառաթփային տեսակնե– րը (սոճի, հացենի, թեղի, թխկի, դաժի, լորի և այլն) զբաղեցնում են անտառների միայն 15%-ը։ ՀՍՍՀ լեռնային պայման– ներում անտառի դերը շատ մեծ է, այն կլի– մայի անփոխարինելի կարգավորիչ է, զգալի չափով բարձրացնում է օդի հարա– բերական խոնավությունը, տարվա ըն– թացքում կարգավորում մթնոլորտային տեղումների քանակը, մեղմացնում ան– տառային շոգը, ձմեռային ցուրտը, քա– միների կործանիչ ուժը, բարերար ներ– գործություն թողնում շրջակա դաշտերի բերքատվության վրա։ Մեծ է նաև անտառի սանիտարա–հիգիե– նային նշանակությունը։ Որոշ ծառաթփա– տեսակների (գիհի, սոճի, կենի, թխենի, կաղնի, ընկուզենի, եղրևանի) տերևներ արտադրում են եթերայուղեր (ֆիտոնցիդ– ներ), որոնք ոչնչացնում են ախտածին մանրէներին։ Անտառների պահպանման, ընդարձակման, ռացիոնալ օգտագործման և բարելավման պրոբլեմը ժամանակակից կենսբ․ գիտության ամենահրատապ խըն– դիրներից է։ Չնչին բացառությամբ Հա– յաստանի անտառներն ունեն շատ ցածր (0,4–0,5) սաղարթի խտություն (լրիվու– թյուն)։ Դիտականորեն ապացուցված է, որ 0,5–0,6 լրիվությունից ցածր անտառ– ները զրկվում են ջրապաշտպան ու հողա– պաշտպան ֆունկցիաներից։ Վերջին 100 տարում Հայաստանի անտառածածկ տա– րածությունները կրճատվել են ավելի քան երկու անգամ։ Սևանի ու Արեգունու լեռ– նաշղթաների զգալի մասը դեռ մոտ անց– յալում ծածկված է եղել սաղարթախիտ ան– տառներով, որոնց մնացորդները մինչև օրս պահպանվել են ձորերում և հս․ լան– ջերին։ Նախալեռնային գոտիներում առ այսօր պահպանվել են անտառի մնացորդ– ներ։ Նախկինում լայն տարածում գտած անտառների մասին են վկայում նաև մի շարք գյուղերի ու բնակավայրերի անվա– նումները (Թեղուտ, Լորուտ, Տանձուտ, Կեչուտ ևն)։ Անտառներում անասունների սիստե– մատիկ արածեցման, խոտհնձի և անկա– նոն անտառահատումների հետևանքով զգալի չափով իջել է անտառների վերին սահմանը (100–500 t/)։ Նույն երևույթը նկատվում է նաև անտառների ստորին գոտիներում, ուր դրանց ոչնչացումը հիմ– նականում վարելահողերի ու մարգագե– տինների ընդարձակման, ինչպես նաե Փայտանյութի հայթայթման տարերային հատումների հետևանք Է։ Խիտ բնակեց– ված շրջաններում անտառները, կորցնե– լով իրենց տարածման բնական սահման–