ԶԱՆԵԳԶՈԻՐ, գտնվում է ՀՍՍՀ հվ– արլ–ում; Ընդգրկում է Սիսիանի, Գորիսի, Ղափանի և Մեղրու վարչ․ շրջանները։ Սահմանակից է Ադրբ* ՍՍՀ–ին, Նախի– ջևանի ԻՍՍՀ–ին, Արաքս գետով՝ իրանին (45 կմ)։ Սահմանն անցնում է Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի և Զանգե– զուրի լեռնաշղթայի ջրբաժաններով ու Արաքս գետով։ Շրջանդ ծալքաբեկորային լեռնաշղթաների, հրաբխային զանգված– ների ու սարահարթերի, կիրճերի ու հո– վիտների բարդ համակարգ է։ Որոտանի հովտով բաժանվում է Զանգեգուրի ծալ– քաբեկորային լեռնաշղթաների և Սյունի– քի (Ղարաբաղի) հրաբխային բարձրա– վանդակի ենթաշրջանների։ Զանգեգուրի լեռնաշղթան (ամենաբարձրը հանրապե– տությունում) ձգվում է Ամուլս արից մինչև Մեղրու կիրճը 140 կմ երկարությամբ; Առավել բարձր հատվածը՝ հվ* մասը, ունի ժայռոտ, դժվարամատչեւի գագաթներ (Կապուտջուղ, Սիսկատար, Դագանալեռ են)։ Սյունիքի հրաբխային բարձրավան– դակի ենթաշրջանը լայն գոտիով տարած– վում է հս–արմ–ից հվ–արլ„ որտեղ առանձ– նանում են Մեծ Իշխանասարի և Ծղուկի լեռնազանգվածները, Անգեդակոթի, Եռա– բլրի և Տեղի սարավանդները։ Որոտանի լեռնանցքից մինչև Շամբ ավանը իրար են հերթափոխում Ակնադաշտի, Շաղաթի, Սիսիանի և Շամբի գոգհովիտները։ Շըր– ջանը ակտիվ սեյսմիկության գոտի է։ Ուժեղ երկրաշարժեր են եղել 1931-ին և 1968-ին։ Զանգեզուրը կլիմայական հակադրու– թյունների շրջան է, ըստ բարձրության հերթափոխում են կլիմայի համարյա բո– ւոր այն տիպերը, որոնք բնորոշ են հան– րապետության տարածքին։ Այստեղ է ՀՍՍՀ ամենատաք վայրը՝ Մեղրու ցած– րադիր գոտին։ Արևափայլքի տարեկան տևողությունը տատանվում է 2120 ժ–ից (Գորիս) մինչև 2660 ժ–ի (Սիսիան) սահմաններում, անա– րև օրերի թիվը 21-59 է։ Օդի միջին ջեր– մաստիճանը հունվարին 0,9°Շ–ից (Մեղ– րի) – 9,8°C է (Բագարչայ), հուլիս–օգոս– տոսին՝ 13,9–25,4°C։ Օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է Բազարչայում (–43°C), առավելագույնը՝ Մեղրիում (41°C); Տարեկան տեղումները 259– 771 մմ են։ Շրջանի գետերը (Որոտան, Ողջի, Մեղ– րի) սակավաջուր են, արագահոս։ Ամե– նամեծ գետը Որոտանն է (178 կմУ Շաքի, Վարարակ, Այրի, Սիսիան, Լորաձոր ևն վտակներով։ Տաթևի մոտ գետն անցնում է Սատանի կամարջի տակով։ Որոտանի վրա են Շամբի, Տոլորսի, Անգեդակոթի և կառուցվող Սպանդարյանի ջրամբար– ները, Որոտանի ջրերի մի մասը Սևան տե– ղափռխելու համար թունել է անցկացվում դեպի Կեչուտի ջրամբար։ Բարձրլեռնային գոտում կա շուրջ 30 Փոքր լիճ։ Հոդաբուսական ծածկույթը բազմազան է ու ենթակա բարձունքային գոսփակա– նության։ Մեղրու շրջանի ցածրադիր գո– տում գերակշռում են խիստ ւվացված, գորշ խճավագային, նախալեռնային գոտում՝ շագանակագույն, ավելի վեր՝ դարչնա– գույն լեռնաանտառային հողերը, որոնց հաջորդում են մարգագետնատափաստա– նային և լեռնամարգագետնային հողերը։ եռաբլրի և Տեղի սարավանդներում կան նաև սևահողային զանգվածներ։ Շրջանի հս–ում գյուղատնտ, հանդակները համե– մատաբար խոշոր են, հվ–ում՝ մանրամա– կերես և կտրտված։ Շրջանում գերակըշ– ոում են անտառային և ալպյան բուսատե– սակները։ Մեղրու շրջանում, Արաքս գե– տի հովտում՛ մինչև 600 մ բարձրություն– ներում լեռնա–չորասեր տրագականտնե– րի և տոմիլյարների խմբակցություններն են, ավելի վեր՝ սաղարթավոր նոսր ան– տառների և շիբլյակի խմբակցություննե– րը։ Տարածքի շուրջ 20% *-ը անտառապատ է (ՂաՓանի շրջանում՝ մոտ 40%)։ Գերա– կշռում են կաղնա անտառները, կան նաև բոխա, թխկա, հացենու, գիհու զանգված– ներ։ Անտառների համար շատ բնորոշ էն վայրի պտղատու ծառերը։ Ղափանի շըր– ջանում է գտնվում նաև սոսիի բնական անտառապուրակը։ Սիսիանի շրջանի մեծ մասում և Գորիսի շրջանում (եռաբլրի և Տեղի սարավանդներում) տարածված է տափաստանային բուսածածկույթը։ Զանգեգուրի անտառներում հանդիպում են այծյամ, կինճ, անտառային կատա։ Կրծողներից տարածված են թփուտային դաշտամուկը, պարսկական սկյուռը, քնա– մուկը, խլուրդը ևն։ Շատ են թռչունները։ Բարձրլեռնային գոտում կան բեզոարրսն այծ, խոզուկ, սիբիրական արջ, վայրի խոզ, բորենի, գայլ, նապաստակ, աղվես, կրծողներից1 ձնաբեկ դաշտամուկ, անտա– ռամուկ, սրընչակ։ Հարուստ է թռչնաշ– խարհը։ Շրջանում հերթափոխում են հինգ բար– ձունքային լանդշաֆտային գոտիներ։ Մին– չև 900–1000 մ բարձրություններում տի– րապետում են չոր տափաստանային լանդ– շաֆտները՝ չոր մերձարևադարձային կլի– մայով։ լեռնաանտառային լանդշաֆտնե– րը տարածված են մինչև 2400 մ բարձրու** թյունները։ Կլիման տաք է, չափավոր խոնավ։ Տարածքի մի մասում տափաս– տաններ են։ Լեռնատափաստանային լանդշաֆտային գոտին աչքի է ընկնում բարեխառն կլիմայով։ Լեռնամարգագետ– նային լանդշաֆտների կլիման ցուրտ լեռ– նային է, խորը ձնածածկույթով։ Բարձրլեռնային գոտում, մերձձնային լանդշաֆտներում տեղ–տեղ առկա են մըշ– տական ձնաբծեր, կլիման խստաշունչ է։ Զանգեգուրում է գտնվում Շիկահոդի արգելոցը։ Ա․ Բաղդասարյան
ՇԻՐԱԿ, գտնվում է ՀՍՍՀ հս–արմ–ամ։ Գրավում է Ախուրյան գեաի վերին հո– սանքը և ձախափնյա ավազանը։ Ընդգըր– կում է Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի, Անիի և Ղուկասյանի վարչ․ շրջանները։ Սահմանակից է Զավախքի, Գուգարքի, Արարատյան գոգավորության բնական շրջաններին և Թուրքիային։ Շրջանի ամե– նացածր կետը (1450 մ) գտնվում է եվ․ սահմանի մոտ, ամենաբարձրը* Արագած լեռն է (4090 մ)։ Ռելիեֆի հիմնական տարրը Շիրակի դաշտն է* Ախուրյանի միջին հոսանքի շրջանը, ծովի մակարդակից մոտ 1500– 1650 մ բարձրությամբ։ Դեպի արմ․, Ախուր– յանի հովտով, ձգվում է հարթավայրի բարձրադիր (1600–1800 մ) մասը։ Շիրակի դաշտից հս․ տարածվում է Աշոցքի սարահարթը (2000 մ բարձրու– թյամբ), կենտրոնում՝ ԱրՓի լիճը։ Շրջա– նի Փոքր հարթավայրերից է Ամասիայի գոգհովտի հատակը։ Շրջանն ունի բարեխառն լեռնային կլի– մա, որը փոխվում է ըստ բարձրության՝ հվ–հս․։ Շիրակի դաշտն աչքի է ընկնում արևառությամբ։ էենինականում արևա– Փայլքի տևողությանը 2500 ծ Է, Արագածի գագաթնային մասում՛ շուրջ 2400 ժ։ Դե– պի հս․ արևափայլքի տևողությանը նվա– գում է մինչև 1900 ժ* Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին 20°Օից (հվ–ամ) 126C է (Աշոցք), Արագա– ծի գագաթնային մասում՝ մինչև 8°C, հունվարին համապատասխանաբար՝ –б^С-ից մինչև –12°C, նվազագույնը՝ Արփի լճի հովտում4 –4б^С։ Աշոցքը հան– րապետության ամենացուրտ շրջանն Է։ Տեղումների տարեկան քանակը նվազում է հվ–արմ–ից հս–արլ․, 400–900 մմ։ Տար– վա ցուրտ կեսին բնորոշ են մառախուղ– ներն ա ձնաբքերը, ամռանը՝ ամպրոպ– ները։ Քամու միջին արագությունը ձմաս– նը 5 մ/վ Ь Բարձր է գոլորշունակությու– նը (մոտ 900 մմ)։ Աշոցքի սարահարթը հանրապետության ամենախոնավ շրջան– ներից Է, կան ճահճուտներ։ Շրջանում թայլ fc արտահայտված մա– կերևութային հոսքը* հատկապես Շիրակի դաշտում։ Հիմնական գետը Ախուրյանն Է՝ Կարկաչուն, Կարս, Կարախան վտակ– ներով։ Շիրակի դաշտի տակ արտեզյան ավազան է, որի ջրի պաշարները հասնում են մոտ 4 մլն iP; Հարուստ է նաև անուշա– համ աղբյուրներով, որոնք տարեկան տա– լիս են մոտ 145 մլն մ9 ջուր։ Ջրային ռե– սուրսները կարգավորելու համար ստեղծ– վել են ջրամբարներ (Արփիի, Մանթաշի, Ախուրյանի)։ Տիրապետում են կարբոնատային սևա– հողերը (4–6% հումուսով)։ Շիրակի լեռ– նաշղթայի հվ, լանջերը և Զաջուռի բար– ձունքի լանջերը համարյա զուրկ են հո– ղածածկույթից, բայց շատ են մեխանիկ, հողմահարման արգասիքները։ Բարձուն– քի ստորոտում ձևավորվել են բազմաթիվ արտաբերման կոներ, որոնք առաջացրել են կավավազային, ավազախճային և քա– րաբեկորային խառը կուտակումների ծածկույթներ։ Կարկաչուն գետի հանով դեպի վեր Շի– րակի դաշտն աստիճանաբար անցնում է Արագածի հս–արլ, լանջերին, որտեղ նույն– պես տարածված են սևահողեր։ Բուսածածկույթը հիմնականում հացազ– գի և տարախոտահացազգի բուսական խմբակցություններ են, որոնք Աշոցքի հատվածում Փոխարինվում են մարգա– գետնատափաստանային խմբակցություն– ներով և հասնում են մինչև 2300 մ բարձ– րությունները։ Արագածի լանջերի տա– փաստանային բուսականության ամենա– խոնավասեր տեսակները տարածված են նաև վերին Ախուրյանի գոգհովտամ։ Ցածրադիր մասերում տիրապետում են չոր լեռնատափաստանային բուսատեսակ– ները։ Անտառային բուսականության հետքեր կան առանձին գոգավորություններում։ Լանդշաֆտները համեմատաբար միա–