Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խում են լեռնատափաստանային ւանդ– շաֆտները, բարձրլեռնայինում* մարգա– գետնային ւանդշաֆտները։ Շրջանի թեա– կան համալիրներից են անտառներդ U թփուտային անտառատափաստանները։ Շրջանը հարուստ է բնական ն պատ– մաճարտարապետական հուշարձաննե– րով U կարստային քարանձավներով։

ՈՐՏԻՔ, ընդգրկում է ՀՍՍՀ տարածքի հս–արլ․ մասը (Կրասնոսեւսկի, Շամշա– դինի, իջևանի, Նոյեմբերյանի վարչ․ շըր– ջանները)։ Սահմանակից % Վրաց, ՍՍՀ–ին ն Ադրբ․ ՍՍՀ–ին։ Արմ–ում սահմանն անց– նում է Գագարաց, հվ–ում՝ Արեգունի լեո– ների ջրբաժանով։ Դհպի իվ․ տարածքը բարձրանում է U Գագարաց m Արեգունի լեռնաշղթաների շրջանում հասնում ավե– լի քան 3000 «/-ի։ Արմփց դեպի արլ, տա– րածվում են մի շարք լեոնաբազուկներ (Ոսկեպարի, Իջևանի, Պայտապարի, ծա– խումի), որոնք ջրբաժան են Կուրի աք վտակների (Աղստևի, ծախումի, Տավուշի, խնձորուտի ևն) միջև։ Հվ․ ռելիեֆի բնո– րոշ տարրերն են Արեգունու U Միափորի լեռնաշղթաներն ու Գետիկի հովիտը։ Շրջանի հս, ցածրադիր մասում գերա– կշռում են կավճի հասակի կրաքարաավա– գային U մերգելային շերտախմբերը, հվ–ում՛ պաւեոգոյի հրաբխածին նստվածք– ները։ Ռելիեֆի ժամանակակից տեսքը արդյունք է ալպյան ծաւքավորությանը ուղեկցող խզումների, մագմատիկ երևույթ– ների U դրանց հաջորդած արտածին պրո– ցեսների ու գետահովտային ցանցի ին– տենսիվ զարգացմանը։ Միջլեռնային գոգ– հովիտների հատակը ծածկված է ջրաբե– րուկներով U սողանքային նստվածքնե– րով։ Օգտակար հանածոներից հայտնի Են ծծմրի հրաքարի, գունավոր կոնգլո– մերատների, վիմագրական քարի, ագա– աի հանքավայրերը։ Օգտագործվում Է Ազատամուտ ավանի շրջակայքի բենթո– նիտների հանքավայրը։ Կան հանքային ջրերի աղբյուրներ (Բլդանի, Մսյրզահո– վիտի, Ֆիոլետովոյի, Վազաշենի են)։ Շրջանը գտնվում է հանրապետության չաՓավոր խոնավ մարզում։ ԱրԱափայսփ տարեկան տևողությունը 1900–2100 ժ Է։ Անարև օրերի առավելագույնը հանրա– պետությունում դիտվում է այստեղ (մին– չև 65 օր)։ Կլիմայական սեզոնների տևո– ղությունը փոփոխվում է ըստ բարձրու– թյան։ Հս–ում հունվարի միջին ջերմաստի– ճանը 160-ից –ГС Է, հաստատուն ձնսյ– ծածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Հվ–ում ձմեռը ցուրտ Է, կրտսնոսելսկում հունվարի միջին ջերմաստիճանը – 5,3°C Է, նվազագույնը՝ – 35°C։ Քամիների առա– վեւագույն արագությունը դիտվում է ձըմ– ռանը։ Գարունը հս․ ցածրադիր մասերում կարճատև Է, մեղմ, հվ–ում՝ համեմատա– բար տնական։ Ամսաը տևական է ցածրա– դիր մասում, չափավոր շոգ, միջին ամսա– կան ջերմաստիճանը հուլիս–օգոստոս ամիսներին 21–22PG Է, առավելագույնը՝ 36°C։ Հվ․ լեռնային մասում ամառը բարե– խառն Է, միջին ամսական ջերմաստիճանը՝ 14–18°C, առավելագույնը՝ 27°C։ Տարե– կան տեղումները՝ 500–600 ՎՎ Ուտիքի բնական շրջանում ըստ բարձ– րության հերթափոխում են չոր մերձարևա– դարձային (շոգ ամառներով, չաՓավոր տաք, մեղմ ձմեռներով) և բարեխառն (մեղմ ամառներով) կլիմայական տիպե– ՐՐ։ Գետային ցանցը խիտ Է։ Ամենամեծ գե– տը Աղստևն է (Գետիկ վտակով)։ Շրջանի տարածքով են հոսում նաև խնձորուտը, Տավուշը, ծախումը, Ոսկեպարը ևն։ Կան մանր լճեր, որոնցից է Պարզ լիճը։ Կառուց– վել են Զողա սի, Տավուշի նն լամբար– ներ։ Հողածածկույթը ըստ բարձրության նույնպես Փոփոխվում Է։ Գերակշռում են անտառային հոդերը; Կան նաև լեռնա– մարգագետնային և լեռնամարգագետնա– տափաստանային հողեր։ Ցածրադիր գո– տու ենթաանտառային հողերը զգալիորեն վերափոխվեւ են մարդու ներգործության հետևանքով։ Բուսածածկույթը բավական հարուստ Է, այստեղ գերակշռում են ան– տառները (I տեղը հանրապետությունում), որոնք գրավում են շրջանի տարածքի մոտ 30% –ը։ Այստեղ է գտնվում Դիլիջա– նի արգելոցը։ Ենթանտսաը հարուստ է մրգատու թփուտներով (մոշենու, հոնե– նու, խնձորենու, մասրենու ևն)։ Անտառի վերին սահմանում ենթալպյան բարձրա– խոտային նոսր անտառային խմբակցու– թյուններն են։ Լեռնային զանգվածների գագաթնային գոտում տիրապետում է են– թալպյան բուսականությունը։ Աղստևի վե– րին հոսանքում կան ճահճուտներ և տոր– ֆային նստվածքներ։ Կենդանական աշխարհը համեմատաբար հարուստ Է։ Անտառային կաթնասուններից բնորոշ են այծյամները, կինճը, արջը։ Հանդիպոււք է նաև անտառային կատու։ Շատ տարածված են կրծողները (դաշտա– մուկ, սկյուռ, քնամուկ), միջատակերնե– րից՝ սրընչակը։ Կան նաև խլուրդներ։ Ան– տառը հարուստ է թռչուններով՝ շիկահավ, կարմրատուտ, սև արոս, երաշտահավ ևն։ Շրջանի բնական համալիրները ենթա– կա են ուղղաձիգ գոտիական ութ յան, ցած– րից դեպի լեռների բարձրադիր մասը իրար են հաջորդում լհռնա–տաՓաստա– նային, լեռնա–անտառային և մերձալպյան լանդշաֆտային գոտիները։ Շրջանի բնա– կլիմայական պայմանները նպաստավոր են հանգստի U բուժման բազաների ga– in եղծման համար։ Այստեղ է գտնվում «Դիլիջան» առողջարանը։tU, ԱաանյաԱ

ՈՆՈԻԹ6ԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՑՈԻՆ %աքկ, ւեո&աշխարհոււ/ բնության տար․ բերի ու ռեսուրսների փոփոխություններ տեղի են ունեցել երկրագործության զար– գացմանը զուգընթաց։ Առավելապես Փոխ– վել է բուս․ ու կենդան, աշխարհը, աղքա– տացել որոշ տեսակներից, բնական հա– մալիրների զգալի մասը վերաՓոխվեւ է կուլտ, լանդշաֆտի։ Առավել մեծ չափե– րով տուժել են Հայաստանի անտառները։ Դեռ վաղ նախնադարից հայերը հոգ են տարել երկրի անտառածածկի նկատմամբ, թագավորներն ու նախարարները շահա– գրգռված են եղել իրենց իշխանության սահմաններում անտառների պահպան– մամր; Արարատյան դաշտի կենտր, մա– սում* Արմավիր քաղաքի մոտ, կար սոսու անտառ, Երվանդակերտում, Բագարանում և վաղարշակերտում* սոսու պուրակներ։ IV դ․ խոսրով Բ Կոտակ թագավորի օրոք արհեստական անտառներ են ստեղծ– վել Արաքսի ձախաՓնյա մասում մինչև Ագատ U Վեդի գետերի ավազանները։ IV–V դարերից Հայաստանը հաճախակի կորցրել է իր պետականությունը; Օտա– րազգի նվաճողները քայքայել U ավերել են բնության հարստությունները, վերա– ցել են կովկասյան ազնվացեղ եղջերուն, տուրը, համույրը (վիթ), մեծ արոսը, Փա– սիանը, րազմաթիվ շրլող թռչուններ, ան– տառներից զրկվել են բազմաթիվ գետերի ավազաններ Վայքում, Զանգեզուրում, Շի– րակում, Գուգարքում ու Սևանի ավազա– նում։ Չնայած այդ բոլորին, հայերը պահ– պանել են հայրենի բնության գեղեցկու– թյուններն ու հարստությունները։ Որոշ բնական ռեսուրսների և բնական հուշար– ձանների նկատմամբ այնքան մեծ է եղել ժողովրդի սերը, որ դրանք դարձել Էին սրբություններ, որոնց ստիպված հարգել ու պաշտել են նաև նվաճողները (սոսին, կարմրածառը, ընկուզենին, խաղողի թու– փը ևն)։ Հայերի մոտ ևս տարածվեց բնա– պահպանման մասնավոր սեփականատի– րական ձևը։ XIX դ, տարածվեց բնության պահպանության հասարակական ձևը, սակայն այն լայն զարգացում չունեցավ։ Հայաստանում բնապահպանման գծով իսկական աշխատանքներ սկսեցին կա– տարվել սովետական կարգերի հաստա– տումից հետո։ Բնության պահպանության խնդիրների կատարման համար մեծ նշա– նակություն ունեցան բնական ռեսուրս– ների պետականացման վերաբերյալ Սո– վետական Հայաստանի կառավարության ընդունած դեկրետները։ 1921-ի հունվ, 10-ին հրապարակվեց դեկրետ անտառնե– րի պետականացման մասին, 11-ին՝ հո– ղերի ազգայնացման, 31-ին՝ ջրերի պե– տականացման, օգոստ, 31-ին՝ բուժական վայրի բույսերի պետ, մենաշնորհի վե– րաբերյալ։ 1923-ի դեկտ, 18-ի դեկրետով արգելվեց հանրապետության տարածքից արտահանել կենդանիների ու բույսերի հազվագյուտ բրածո մնացորդներ։ Նույն թվին ՀԻՎ1Հ–Ի ժողկոմխորհը հրսյպարա– կեց «Բուսականության և կենդանական արգելյալ վայրերի պահպանության մա– սին» հատուկ դեկրետը; 1930-ի մայիսի 3-ի որոշումով արգելվեց հողաշին, աշ– խատանքների ժամանակ ծառեր կտրելը։ ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը 1949-ի հունիսի 28-ին հրապարակեց մթնոլոր– տային օդը աղտաոելու դեմ պայքարի և բնակավայրերի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու, հոկտ․ 17-ին՝ «Կաղնու ծառատեսակները ռացիոնալ օգ– տագործելու և պահպանելու միջոցառում– ների մասին» որոշումները։