Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է աճեցնել վայրի բույսեր, ինչպես նաև ըն– տելացրել կենդանիների մի քանի տեսակ։ Բուսաբան, հետազոտությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայկ․ լեռ– նաշխարհը եղել է մշակովի բույսերի տա– րածման համաշխարհային կենտրոն։ Նեոլիթ ու մ որսորդ․-հավաքչ․ յու– րացնող տնտեսությունից մարդն անցել է սննդամթերքի արտադրությանը, ձևա– վորվել և զարգացել է վաղ երկրագործ, և անասնապահ, տնտեսությունը, որն ստա– ցել է «նեոլիթյան հեղափոխություն» պայ– մանական անվանումը։ Հայաստանի տա– րածքում ծավալվել է արհեստական առա– ջին շինանյութի՝ աղյուսի արտադրությու– նը, կավն օգտագործվել է իբրև աղյուսե և քարե կառույցների կապակցող նյութ, առաջացել և զարգացել են խեցեգործու– թյունը, մանածագործությունն ու ջուլհա– կությունը, մարդն սկսել է ծանոթանալ մետաղին, սկզբնավորվել է ոռոգովի երկ– րագործությունը։ ժամանակակից տվյալ– ներով՝ նեոլիթյան դարաշրջանը Հայկ․ լեռնաշխարհում ընդգրկել է մ․ թ․ ա․ VIII հազարամյակից մինչև մ․ թ․ ա․ V հազա– րամյակի կեսն ընկած ժամանակաշրջանը։ Մ․թ․ա․ VIII հազարամյակին է վերաբերում Հայկ․ լեռնաշխարհի հվ–արմ․-ում՝ Դիար– բեքիրի շրջանում պեղված Չայոնու–թեփե– սի բնակատեղին, որտեղ հայտնաբերվել են կիրառական տարբեր նշանակության, ճարտարապետ, զանազան ձևերի, քառան– կյուն հատակագծով քարաշեն կառույց– ներ։ Քարե և ոսկրե բազմազան առարկա– ների պատրաստման հետ մեկտեղ, Չայո– նու–թեփեսիի բնակիչները ծանոթ են եղել բնակտոր պղնձի մշակմանը։ Մ․ թ․ ա․ VII–VI հազարամյակներում Ուրմիա լճից հվ․ ստեղծվել է Հաջի–Ֆիրուզի մշակույ– թը, որին բնորոշ են մեկ սենյականոց կա– վակերտ քառանկյունի բնակելի տները, միագույն ներկով զարդարված խեցեղենը ևն։ Նեոլիթյան մշակույթի կենտրոններ են հայտնաբերվել նաև Այրարատում (Վե– րին Իաւթունարխի բլուր–բնակավայրը, օբսիդիանի մշակման արհեստանոցներ Արտին լեռան ստորոտում ևն)։ Հայտնա– բերված սակավ տվյալներից կարելի է են– թադրել, որ նեոլիթը Հայկ․ լեռնաշխար– հում արտահայտված է միմյանց ժամանա– կակից հնագիտ․ տարբեր մշակույթներով, որոնք արտացոլում են համապատասխան հասարակությունների պատմ․ յուրահատ– կությունները։ Նեոլիթում Հայկ․ լեռնաշ– խարհը ընդգրկվել է հումքի փոխանակ– ման կապերի լայն ոլորտում։ Գործիքնե– րի արտադրության համար նպատակա– հարմար օբսիդիանն արտահանվել է Զագ– րոսյան լեռների տարածք, Միջագետք և Խուզիստան։ Մ․ թ․ ա․ VI հազարամյակի 2-րդ կեսին և V հազարամյակի 1-ին կե– սին Հայկ․ լեռնաշխարհում տարածվել է հյուսիս–միջագետքյան Հալաֆյան հնա– գիտ․ մշակույթը, իսկ նույն հազարամյակի երկրորդ կեսին՝ Հալաֆուբեյդյան գու– նազարդ խեցեղենը։ Հալաֆյան և Հալաֆ– ուբեյդյան, կամ դրանց առնչվող հնագիտ․ համալիրներից են Տյուլին–թեփեն (Իոսր– բերդի դաշտում), Շամիրամալթին (Վա– նա լճի ավազանում), Քյուլ–թափայի (Մոխ– րաբլուր) առաջին շերտը (Նախճավանում), Թեղուտը (էջմիածնի մոտ) ևն։ ժայռապատկեր (Ուղտասար, մ․ թ ա․ V–IV հազարամյակներ) Առյուծի պատ– կերներով ոս– կե թաս , մ․ թ․ ա․ II հա– զարամյակ, Կիրովականի դամբարանա– դաշտ Կամարածածկ քառանիվ սայլ (Լճաշեն, մ․ թ․ ա․ II հազարամյակ) Նախշազարդ կավա– ման (Լճաշեն, մ․ թ․ ա․ II հազարամյակ) Նախշազարդ սափ որ (Մեծամոր, մ․ թ․ ա․ II հազարամյակ) էնեոլիթի (պղնձաքարի) դարա– շրջանի (մ․ թ․ ա․ V հազարամյակի կես – մ․ թ․ ա․ III հազարամյակ) հնավայրերից առավել հայտնի է Թեղուտի բնակատե– ղին։ Մի քանի առանձնացված կլոր կա– ցարաններից բաղկացած այդ փոքրիկ բնակավայրի պեղումներից գտնվել են պղնձաձույլ մանր առարկաներ։ Մ․ թ․ ա․ մոտ V հազարամյակի սկզբին Հայկ․ լեռ– նաշխարհի արլ․ մասում տարածված է եղել Դալմայի հնագիտ․ մշակույթը, որն ընդգրկել է նաև Արմ․ Իրանի զգալի մասը՝ հս–ում հասնելով մինչև Մուղանի տափաս– տանը։ Այն աչքի է ընկնում յուրահատուկ խեցեղենով։ Ավելի ուշ, Հայկ․ լեռնաշխար– հի հվ–արմ–ում դիտվում են Ուրուկյան մշա– կույթի տարրեր (Թեփեջիկ)։ Նեոլիթ–էնեո– լրթյան հնագիտ․ մշակույթների վերլու– ծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայկ․ լեռնաշխարհի դաշտավայրերի վաղ երկրագործ, կենտրոնները շրջա– պատված են եղել լեռնային անտառնե– րում բնակվող որսորդ․–հավաքչ․ ցեղե– րով։ Այդ մշակույթների կերտողներն ըզ– բաղվել են բրիչային երկրագործությամբ, հնձել վանակատե կամ կայծքարե երկա– րավուն շեղբերից պատրաստված ման– գաղներով։ Ոռոգման համար փորել են ոչ մեծ ջրանցքներ, իսկ ջրի կուտակման համար կառուցել են խանդակներ (Արուխ– լու, Ենգիջա)։ Այդ դարաշրջանի անասնա– պահությունը քիչ է ուսումնասիրված, թեև որոշ բնակավայրերի ոսկրաբանական նյութի հիման վրա պարզվել է, որ գերա– կշռել են խոշոր եղջերավոր անասուննե– րը։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակում արդեն ընտելացվել է ձին։ Որոշ մշակույթներում որսորդությունը տնտ․ էական նշանակու– թյուն չի ունեցել։ Հայկ․ լեռնաշխարհի նեոլիթ–էնեոլիթյան վաղ երկրագործ, հա– սարակության հիմնական օղակը եղել է անհատական փոքր ընտանիքներից կազմված դրացիական համայնքը, որը թերևս համապատասխանել է մայրական տոհմին (հավանական են նաև հասարա– կական կառուցվածքի այլ ձևեր)։ Հայկ․ լեռնաշխարհի վաղ երկրագործների կրոն, պատկերացումները կապվել են, հիմնա– կանում, հողի բերքատվության գաղափա– րին, որն արտահայտվել է առավելապես մայր աստվածության պաշտամունքի մի– ջոցով։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակի 2-րդ կեսին Հայկ․ լեռնաշխարհում ձևավորվել է համեմատաբար բարձր զարգացած մշա– կույթ, որն առավելապես ուսումնասիր– ված է Շենգավիթ հնավայրում։ Այն հիմնա– կանում հարուստ է բազմաշերտ բլուր– բնակատեղիների և մասամբ՝ նախալեռ– նային ամրոց–բնակավայրերի նյութերով։ Սև փայլեցված և վարդագույն խեցեղենը զարդարված է խորաքանդակ, փորագիր– ներճկված, ճակատային կամ շրջագծա– յին զարդահորինվածքներով, որոնց յու– րահատուկ է սիմետրիկ կառուցվածքը։ Այդ ժամանակաշրջանում կատարելագործ– վել են երկրագործ, գործիքները, տարած– վել կայծքարե ներդիրներով մանգաղնե– րը, բրիչային երկրագործությունն եր տեղն սկսել է զիջել հողամշակման արորային եղանակին, գետերի հուներում կառուց– վել են ջրամբարներ (Մոխրաբլուր), զար– գացել է անասնապահությունը։ Արհեստա– գործության բնագավառում տեղի ունեցած զգալի փոփոխությունները կապված են եղել մետաղագործության (բրոնզ) տա– րածման հետ։ Մ․ թ․ ա․ III հազարմյակի սկզբից պղնձա–մկնդեղային ձուլվածքնե–