վերականգնել իր քաղ․ ազդեցությունը Հս․ Միջագեաքում և Հս․ Ասորիքում։ Իսկ մ․ թ․ ա․ 735-ին նա պաշարել է Տուշպան, բայց չկարողանալով գրավել այն, նահան– ջել է՝ ավերելով ու կողոպաելով շրջակա անպաշտպան բնակավայրերը։ Սարդու– րի P-ի որդին՝ Ռուսա Ա թագավորը (մ․ թ․ ա․ մոա 735–714), իր ստեղծած նոր ռազմ, խմբավորման մեջ ներգրավելով Մուշքինի (Փռյուգիայում), Թաբալի կամ Թոբելի (Կապադովկիայում), Ւփլակկուի (Կիլիկիայում), Ի»ատտեի (Մելիտինեի շրջանում) և Մանայի թագավորություն– ները, ինչպես նաև Մանային դրացի մի շարք իշխանություններ (Զիգերտու, Կա– րալլու, Ալաբրիա, Անդիա, Ուիշդիշ), հա– մառ պայքար է մղել Ասորեսաանի դեմ, ընդարձակելով ու ամրապնդելով տերու– թյան սահմանները։ Վանա լճի հս–արլ․ և Ուրմիա լճի հս–արմ․ շրջաններում, հատ– կապես Արմարիլի (ընդգրկել է մոտավո– րապես հետագա Դառնի, Առբերանի և Աղիովիտ գավառների տարածքը) և Բարի կամ Սանգիբուտու (հայկ․ Սանգավիթ, Դավեթան կամ Դաբիթյան) գավառներում Ռուսա Ա ավարտին է հասցրել դեռես իր նախորդների օրով հիմնված և արքու– նի տան կրտսեր զարմերին պատկանող խոշոր տնտ․ համալիրը (բերդեր, տաճար– ներ, պալատներ, այգիներ, պարտեզներ, ջրամբարներ, ոռոգիչ առուներ, շտեմա– րաններ, ձիաբուծարաններ, փարախներ են)։ Վանա լճի արլ․ շրջանում հիմնադրվել ԷՌուսախինիւի բերդաքաղաքը (Թոփրախ– կալե), իսկ լճի հվ․ ափին՝ Ուեսի (Ուասի, Ուայաիս) կոչվող արքունի հզոր բերդը (Ռշտունիք գավառի Ոստան բերդաքաղա– քի տեղում)։ Մ․ թ․ ա․ 715-ին Ուրարտուի հս․ գավառներն ասպատակել են վաչկա– տուն կիմերները։ Ռուսա Ա–ի զորաբանա– կը ծանր կորուստների գնով կանխել է նրանց առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ ճնշվել է նաև ծագած հակա– արքունի խռովությունը, ձերբակալվել և մահապատժի են ենթարկվել խռովության պարագլուխները։ Ասորեսաանի Սարգոն II թագավորը, որն իր լրտեսների միջո– ցով հետեել է մրցակից երկրում տիրող կացությանը, մ․ թ․ ա․ 714-ի ամռանը խո– շոր ուժերով արշավել է Ռուսա Ա–ի ու նրա դաշնակիցների վրա։ Մանայի թա– գավորությանը և նրա դրացի իշխանու– թյուններին ընկճելուց հետո, Սարգոն 11-ի բանակը պարտության է մատնել Ռու– սա Ա–ին, ավերել ու կողոպտել Ուրմիա լճից հս–արմ․, ինչպես նաև Վանա լճից արլ․ և հվ․ ընկած գավառները (ըստ Սար– գոնի արձանագրությունների, 7 գավառ՝ 430 բնակավայրով)։ Ռուսա Ա–ի համար ամենածանր հարվածը եղել է «Մուսասիր քաղաքի» (բառացի՝ Օձավան կամ Վի– շապավան) ավերումն ու բնակչության գերեվարումը (ավելի քան 6 հզ․ մարդ), նրա «համայնադից տաճարի» (պանթեոն) կործանումը, աստվածների ու թագավոր– ների անդրիների, այնտեղ պահվող վիթ– խարի հարստությունների, հարյուր հա– զարավոր զենք ու զրահի աժաոառու– թյունը։ Մուսասիրի աղետը Ռուսա Ա–ին մղել է անձնասպանության։ Այնուամենայ– նիվ Ասորեստանին չի հաջողվել խորտա– կել Արարատյան թագավորության հզո– րությունը։ Ռուսա Ա–ի որդի Արգիշտի P (մ․ թ․ ա․ 714–մուո 680), համախմբելով ուժերը, խափանել է Ասորեսաանի զավ– թող․ ծրագրերը և կարճ ժամանակամի– ջոցում վերացրել Սարգոն II-ի ավերիչ արշավանքի հետևանքները։ Մ․ թ․ ա․ 714-ի արշավանքից հետո ոչ Սարգոն II, ոչ էլ նրա հաջորդը՝ Սինախերիբը (մ․ թ․ ա․ 705–681), հակառակ իրեևց վարած ռազ– մատենչ ու նվաճող, քաղաքականությանը, ոչ միայն չեն համարձակվել ռազմ, գործո– ղություններ ձեռնարկել Արգիշտի P-ի դեմ, այլև չեև կարողացել վերացևել նրա սպառ– նալիքները։ Արգիշտի Բ ծավալել է նաև շինարար, աշխատանքներ, զարկ տվել երկրի տնտեսությանը։ Մուսասիրի տաճարի գրավման տեսարանը՝ քանդակված Դուռ Շաոուկինի պալատում (Ասորեստան) Մ․ թ․ ա․ VII դ․ Առաջավոր Արեելքում քաղ․ իրավիճակը բարդացել է սկյութ, ցեղերի նոր արշավանքների հետևանքով։ Հետապնդելով կիմերներին, սակեր կոչ– վող սկյութ, ցեղամիությունը մ․ թ․ ա․ VIII դ․ վերջին կովկասյան լեռնանցքնե– րով (հիմնականում՝ Դարբանդի կիրճով) ներխուժել է հվ․ և բնակություն հաստա– տել Կուր գետի արլ․ ավազանի արգա– սաբեր շրջաններում։ Վաչկատուն սակերն աստիճանաբար ձուլվել են հասարակա– կան զարգացման առավել բարձր մակար– դակի վրա գտնվող բնաշխարհիկ ցեղե– րին, յուրացրել նրանց բարքերը, սովո– րույթներն ու լեզուն, դարձել նստակ– յաց։ Մ․ թ․ ա․ 680-ական թթ․ Արարատյան թագավորության հս–արլ․ և արլ․ ընդար– ձակ շրջաններում հիմնվել է մի նոր քաղ․ կազմավորում, որն ասորեսաանյան աղ– բյուրներում հիշատակվում է Իշկուզա կամ Աշգուզա, հին եբր․ աղբյուրներում՝ Աշկենազ, իսկ հին հայկ․ աղբյուրներում՝ Ասքանազ անվանումներով։ Հայ պատ– մագիրները (Մովսես Ւ»որենացի, Մովսես Կաղանկատվացի և ուրիշներ) այդ քաղ․ կազմավորումը համարում են հայկ․, իսկ դրա հիմնադիր իշխանին անվանում Սկա– յորդի կամ Հուսակ։ Ըստ ասորեսաանյան աղբյուրների, Իշկուզա–Աշգուզան սեր– տորեն համագործակցել է Հայկ․ լեռնաշ– խարհի մյուս թագավորություններին՝ Ուրարտուին և Մանային, ինչպես նաե կիսանկախ «Իաւբուշկիա քաղաքի երկ– րին» (Աղձնիք «աշխարհին») և «կուտիների եոկրին» (Կորդուք կամ Կ ո ր ճ ա յ ք «աշխարհին»)՝ ընդդեմ Ասորեսաանի։ Արարատյան թագավորության հետ տնտ․ և քաղ․ սերտ համագործակցության մեջ է եղել նաև Սկայորդուն հաջորդած և արդեն թագավոր օծված Պարույր Սկայորդին (մ․ թ․ ա․ 673–մոտ 630), որը գահակալ– ման սկզբին հաշտության պայմանագիր է կնքել Ասորեսաանի հետ և կնության խնդրել Ասարխադդոն թագավորի (մ․ թ․ ա․ 681–668) դստերը։ Ասորեսաանի հետ նույն հարաբերությունները հաստատել է նաև Ռուսա P թագավորը (մ․ թ․ ա․ մոտ 680–640)։ Ասարխադդոնը Ռուսա P-ի հետ հաշտության պայմանագիրն ամրապնդե– լու (բառացի՝ «երդումը պահպանելու») նպատակով՝ իր տիրապետության ներքո գտնվող Շուբրիա (Շուբարտու) երկրից նույնիսկ ձերբակալել և Ռուսա P-ին է վերադարձրել դժգոհ «ուրարտացի փա– խըստականներին»։ Արարատյան թագա– վորության հզորության մասին են վկա– յում Իսսլիտու (Իոսղտիք), Ւոստտե և Մուշ– քինի երկրների դեմ Ռուսա P-ի ձեռնար– կած արշավանքները, Թեյշեբաինի (Կար– միր բլուր), Ռուսախինիլի (Ուրմիա լճից հս․, Հեր կամ Խոյ քաղաքի մոտակայքում) խոշոր բերդաքաղաքների հիմնադրումը, տնտեսության զարգացմանը նպաստող աշխատանքները։ Արարատյան թագավո– րության հետ խաղաղ ու բարեկամ, կա– պերը շարունակել է Ասորեսաանի Աշշուր– բանապալ (Սարդանապալ) թագավորը (մ․ թ․ ա․ 668–մոտ 630)։ Մ․ թ․ ա․ VII դ․ վերջին քառորդին և մ․ թ․ ա․ VI դ․ սկզբին բավականաչափ հզո– րացել են Հայկ․ լեռնաշխարհի զինակից թագավորությունները՝ Արարատյանը, Ասքանազյանը և Մանան։ Ըստ հույն պատմագիրներ Հերոդոտոսի և Ստրաբո– նի բերած տեղեկությունների, Պրոտոթիե– սի գահաժառանգ որդի Մադիեսը (հին հայկ․ աղբյուրներում՝ Պարույր Սկայոր– դու որդի Հռչե կամ Հրաչյա թագավորը), մ․ թ․ ա․ 625 կամ 624-ին, ջախջախելով Ասորեսաանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին (մ․ թ․ ա․ 624–584), այնուհետև 28 տա– րի անընդմեջ գերիշխել է Մերձավոր Արե– վելքում։ Մ․ թ․ ա․ VI դ․ սկզբին Արարատ– յան պետությունը և նրան սերտորեն դաշ– նակցող ազգակից թագավորությունները դեռևս ունեցել են միջազգային այնպիսի կշիռ ու հեղինակություն, որ Հին Հրեաս– տանի առաջնորդ Երեմիան մ․ թ․ ա․ 593-ին նրանց հորդորել է աշխարհակալ Puiph- լոնի դեմ (Հին կտակարան, Մա ր գարե ու– թի ւն Երեմիայի, գլ․ ԾԱ, 27)։ Հետևաբար արտաքին ուժերի, առավել ես Մարաստա– նի կողմից հիշյալ ժամանակաշրջանում Ուրարտուի նվաճման կււմ պետության կործանման մասին հապճեպ ենթադրու– թյունները չունեն բավարար փաստարկ– ներ։ Արարատյան թագավորության տնտե– սության վերելքն առավելապես պայմանավորվել է Հայկ․ լեռնաշխարհի հարուստ մետաղահանքերի արդյհւնա– հանմամբ և մետաղյա (հատկապես՝ եր– կաթյա) աշխատանքային գործիքների լայն տարածմամբ։ Մետաղագործ, ար– տադրանքի զարգացման բարձր մակար– դակի մասին հիմնավոր պատկերացում են տալիս ինչպես մի շարք հնավայրե– րից (Կարմիր բլուր, Արին–բերդ, Արմա– վիր, Թոփրակ–կալե, Ալթըն–թեփե ևն) հայտնաբերված մետաղյա բազմազան ու
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/93
Արտաքին տեսք