կաւոարելագործված գործիքները, զեն– քերն ու զրահները, կենցաղային իրերը, կերպարվեստի նմուշներն ու պերճանքի առարկաները, այնպես էլ սեպագիր աղ– բյուրների տվյալները։ Ըստ Սարգոն 11-ի արձանագրությունների, մ․ թ․ ա․ 714-ի արշավանքի ժամանակ ասորեստանցինե– րը սոսկ Մուսասիրի տաճարից կողոպտել են մետաղյա 25212 վահան, 305412 սուր, 1514 նիզակ, 607 կաթսա, 108 էՈ ձուլածո բրոնզ, մոտ 10 ա արծաթ և 2 ա ոսկի։ Արարատյան մի շարք արքաների, քրմա– պետերի, աստվածների բրոնզե զանգվա– ծեղ անդրիներ (միայն Արգիշտի Ա–ի անդրին կշռել է 2 ա, իսկ Ռասա Ա–ի անդ– րին զետեղվել է բրոնզաձույլ ձիակառքի վրա), երևակայական էակների ու կեն– դանիների արձաններ, բազմաթիվ ոսկյա ու արծաթյա վահաններ, սրեր, անոթներ, զարդեր են։ Բոլոր այդ կոթողներն ու կերտվածքները ձուլվել են տեխ․ բարձր մակարդակով և գեղարվեստ, վարպետու– թյամբ։ Տեղի վարպետները հմտորեն տի– րապետել են նաև մետաղյա իրերը ոսկու շերտով պարուրելու, Փորագրմամբ, քան– դակմամբ և դրոշմմամբ գեղազարդելու, քարը մետաղի հետ զուգակցելու տեխնի– կային։ Զարգացած մետաղագործության հիման վրա նոր ծավալ են ստացել ար– հեստները (առանձնապես՝ մետաղաձու– լությունը, դարբնությունը, զինագործու– թյունը, քարգործությունը, փայսամշա– կությունը, կավագործությունը ևն), ըն– դարձակվել է փոխանակությունը, կատա– րելագործվել ռազմ, և շինարար, տեխնի– կան։ Երկաթյա աշխատանքային գործիքնե– րի (հատկապես՝ գութանի) լայնորեն կի– րառությանը երկրագործության մեջ, ինչ– պես նաև պետ․ հիմքերի վրա դրված ոռոգ– ման լայն համակարգի ստեղծումը մեծա– պես նպաստել են արտադրող, ուժերի զար– գացմանը, յուրացվել են նոր ցանքադաշ– տեր, բարելավվել է հողամշակումս։ Սե~ պագիր աղբյուրների և հնագիա․ հետա– զոտությունների տվյալների համաձայն՝ երկրում մշակվել են խաղողի մի շարք տեսակներ, մրգատու ծառեր, բանջարա– բոստանային բազմազան կուլտուրաներ, ձիթատու և թելատու բույսեր, ցորեն, գա– րի, հաճար, սիսեռ, ոսպ, կորեկ են։ Մի շարք հնավայրերում բացվել են հարյու– րավոր կարասներով (յուրաքանչյուրը4 800–1200 լիտր տարողությամբ), գավե– րով, ըմպանակներով և այլ անոթներով հարուստ մառաններ, որոնք վկայում են ոչ միայն զարգացած խեցեգործության, այլև գինեգործության, գարեջրագործու– թյան և ձիթահանության մասին։ Լեռնա– յին և նախալեռնային շրջաններում առա– վելապես զարգացած են եղել անասնա– պահությունն ու անասնաբուծությունը։ Դտածո մանածագործ, գործիքները, գործ– վածքների մնացորդները խոսում են բրդի և թելատու բույսերի մշակման, այլ պե– ղածոներ (խնոցիներ, տաքարներ, քա– միչներ, ձագարներ են)՝ կաթնամշակման, մասնավորապես՝ մածնի, յուղի, պանրի պատրաստման մասին։ Հեծյալ զորամա– սերին ու ռազմակառքերին վարժեցված ձիեր մատակարարելու համար պետ․ իշ– խանությանը հովանավորել և խրախուսել է ձիաբուծությունը։ Սարգոն II-ի արձա– նագրություններում Սուրի գավառը (Ուր– միա լճից հս․) հիշատակվում է որպես Ուրարտուի արքունիքի ձիաբուծարան և ձիավարժարան։ Ձիասպորտային մրցու– թյան մասին վկայում է Մենուայի այն ար– ձանագրությունը, ըստ որի՝ Արծիբի (Ար– ծիվ) անունը կրող ձիով նա ցատկել է 22 կանգուն (մոտ 11,4 մ) երկարության։ Սեպագրերում տեղեկություններ կան նաև երկրում օգտագործվող (ամբարտակների կառուցման աշխատանքներում, գումակ– ներում ևն) միասապատ և երկսապատ ուղտերի մասին։ Արծաթե մեդալիոն (Կարմիր բլուր, մ․ թ․ ա․ ՈՈ դ․) Արծաթե «դայակներ (էրեբունի,մ․ թ․ ա․ VJ-V դդ․) Դյուղատնտ․ մթերքների և արհեստա– գործ․ արտադրանքների ավելցուկների հիման վրա զգալիորեն ծավալվել է ներ– քին և արտաքին ապրանքափոխանակու– թյունը։ Պեղածո բազմաթիվ նյութեր հաս– տատում են, որ Արարատյան թագավորու– թյունը տնտ․ սերտ կապերի մեջ է եղել Փոքր Ասիայի, Միջերկրածովքի, Միջա– գետքի, Իրանի, Հս․ Կովկասի և այլ եր– կըրների հետ։ Հասարակակա ն–ք աղ․ կար– գով Արարատյան թագավորությունը բնորոշվում է որպես հինարեելյան տիպի ստրկատիր․ պետություն, որտհղ զգալի են եղել տոհմացեղային հարաբերություն– ների մնացուկները։ Տիրապետող, արտոն– յալ և շահագործող դասակարգը կազմել են ստրկատերերը՝ արքան ու նրա մեր– ձավոր ազգականները, ռազմա–վարչ․ ու ւ*ոհմա–ցեղային ավագանա ներկայացու– ցիչները, քրմության վերնախավը։ Միա– պետի անսահմանափակ իրավունքներ ունեցող արքայի ձեռքում կենտրոնացվե( են երկրի գերագույն իշխանությունը, զին– ված ուժերի գերագույն հրամանատարու– թյունը, գերագույն դատավարությունը, ֆինանս* համակարգը, հողն ա ընդերքի հարստությունները, ոռոգման ցանցը, ռազմա–վարչ․ կենտրոնները։ Աստվածա– մեծար արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս որդիներն ու զարմերը բնակվել են արքունի անմիջական և ժա– ռանգ․ տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, գլխավորապես Վանա լճի հս․ և արլ․ այն շրջաններում, որոնք կոչվել են Արմարիլի (բառացի՝ «արմ»-երի կամ <զարմ»-երի բնակատեղեր)։ Արքայատոհ– մի ներկայացուցիչներին առաջնակարգ դեր է հատկացվել երկրի քաղ․, տնտ․, կրոնա–մշակութային կյանքի կառավար– ման գործերում։ Պետության երկրորդ (արքայից հետո) դեմքի՝ քրմապետի պաշ– տոնը վարել է արքայատան անդամներից մեկը։ Քրմական տաճարներին շնորհվել են գանձեր, ընդարձակ վարելահողեր, այ– գիներ, հազարավոր անասուններ, ար– հեստանոցներ ևն։ Տաճարները հարըս– տացել են նաև անհամար նվիրատվու– թյունների, ւդատերազմ․ ավարից զգալի բաժին ստանալու, ստրկ․ աշխատանքի շահագործման միջոցներով։ Իշխող դա– սակարգի ներկայացուցիչները պետ․ ար– քունիքին մատուցած վարչ․, ռազմ, և այլ ծառայությունների դիմաց թագավորից ստացել են հողատիրույթներ (անձն, օգ– տագործման իրավունքով), ռազմ, ավար ու գերիներ (ստրուկներ), կարգվել սահ– մանապահ կուսակալներ, գավառակալ– ներ, զինվ․ հրամանատարներ, համալրել հեծելակային և մարտակառքային զորա– մասերը, արքունիքին առընթեր «ավա– գանու խորհրդի» կազմը են։ Տեղական կա– ռավարման մարմինների վրա դրվել նն պետ․ քաղաքականության գործադրման, հասարակութ/ան կարգ ա կանոնի հըսկ– ման, հարկերի ու տուրքերի գանձման, շինարար, աշխատանքների կազմակերպ– ման և այլ պարտականություններ։ Ար– ձանագրություններում հիշատակվում են արքունի տնտեսությունը վարող մի շարք գործակալություններ, պալատ, զանա– զան ծառայողներ։ Հպատակ և շահագործվող բնակչու– թյան մեծամասնությանը կազմել են գյու– ղական ազատ համայնականները, որոնք գլխավորապես զբաղվել են երկրագոր– ծությամբ ա անասնապահությամբ, մա– սամբ՝ մանր արհեստներով ու սանտրով։ Նրանք քաղաքի աշխատավոր, ազատ խա– վերի (արհեստավորներ, առևտրական– ներ) հետ միասին տիրող դասակարգին վճարել են զանազան հարկեր ու տուր– քեր, կատարել աշխատանքային պարհակ– ներ, պատերազմների ժամանակ համա– լրել աշխարհազորը։ Ըստ արքունի ար– ձանագրությունների տվյալների, անա– զատ աշխատանք կատարողների՝ ստրուկ– ների թիվը հասել է մի քանի հարյուր հա– զարի։ Ստրկության հիմնական աղբյուր են եղել պատերազմներն ու ռազմարշավ– ները։ Նրանց աշխատեցրել են պետ․ (արքունի), տաճարային ա ռազմա–վարչ․ վերնախավին պատկանող տնտեսություն–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/94
Արտաքին տեսք