Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կազմել է Եփրաա գեւոը։ Հայկ․ այդ ըն– դարձակ երկրամասը հետագա դարերում առավելապես հայտնի է դարձել Փոքր Հայք անվանումով։ Տիգրան Հայկազյանի գահակալման ժամանակ Հայաստանը պահպանել է իր տարածքային միասնու– թյունն ու քաղ․ անկախությունը։ Քսենո– փոնի վկայությամբ՝ արտաքին քաղաքա– կանության հարցերում Տիգրանը դաշնակ– ցել է Կյուրոս II Մեծին։ Հայկ․ հեծյալ և հետևակ զորքերը՝ Տիգրանի և նրա զո– րավար Եմբասի գլխավորությամբ, մաս– նակցել են Նոր Բաբելոնիայի դեմ Կյուրոս II-ի հաղթական պատերազմին և Բաբե– լոն քաղաքի գրավմանը (մ․ թ․ ա․ 538 կամ 537)։ Տիգրանի գահակալման հետագա տարիների ու նրա ճակատագրի մասին այլ տեղեկություններ չեն հանդիպում աղբյուրներում։ Ըստ հայկ․ ավանդ, տե– ղեկությունների, Տիգրանին հաջորդել է Վահագն որդին (մ․ թ․ ա․ մոտ 530–515)։ Վերջինիս օրոք Հայաստանը հավանաբար եղել է Աքեմենյան աշխարհակալությանը ենթակա վարչամիավոր (սատրապու– թյուն), թեև Հայկազյան արքայատունը պահպանել է ներքին ինքնավարությունը։ Դարեհ I Աքեմենյանի գահակալման (մ․ թ․ ա․ 522–486) սկզբին բազմաթիվ եր– կըրներ, այդ թվում Հայաստանը, ապըս– տամբել և թոթափել են պարսից գերիշ– խանությունը։ Մ․ թ․ ա․ 522–519-ին պարսկ․ զորքերը հայկ․ ուժերի դեմ մղել են հինգ համառ ճակատամարտ, որոնց մասին Դարեհ I արձանագրել է Բագհաս– տանայի եռալեզու (պարսկ․, ելամ․, աքքադ․) տարեգրության մեջ։ Հայոց դեմ մարտերի վերջնական ելքի մասին սնա– պարծ Դարեհ I-ի լռությունը չի խոսում նրա օգտին։ Մ․ թ․ ա․ V դ․ 1-ին քառորդին Հայաս– տանը, վերոհիշյալ սահմաններով, հի– շատակվում է որպես Աքեմենյան տիրա– կալության առանձին (ըստ Հերոդոտոսի բերած ցանկի՝ 13-րդ) սատրապություն, որտեղ շարունակում էին իշխել (իբրև սատրապ–թագավորներ) Աքեմենյաննե– րի և պարսից ուրիշ մեծատոհմիկների (Հյուդարնյաններ) հետ խնամիացած ու սերտացած Հայկազյան–Երվանդունինե– րը։ Այդ հարաբերությունները հիմնակա– նում պահպանվել են մինչև Աքեմենյան տիրակալության կործանումը (մ․ թ․ ա․ 330-ական թթ․)։ Մ․ թ․ ա․ 331-ին Ալեք– սանդր Մակեդոնացու դեմ Դավգամելայի վճռական ճակատամարտում Դարեհ III Կոդոմանոսի պարտությունից հետո, վեր– ջինիս բանակում կռվող հայկ․ զորքերը նահանջել են Հայաստան, սատրապ Եր– վանդ Դ իրեն հռչակել է անկախ թագավոր (մ․ թ․ ա․ 336–մոտ 300) և զենքն ուղղել է հունա–մակեդոն․ նվաճողների դեմ։ Մ․ թ․ ա․ 320-ական թթ․, Ալեքսանդր Մեծի հանձնարարությամբ, Մեմնոն զորավարը մի զորամասով ներխուժել է Հայաստան՝ փորձելով զավթել Սպերի ոսկեբեր հան– քերը, բայց հայկ․ ուժերը գլխովին ոչըն– չացրել են զավթիչներին։ Հայաստանը պահպանել է անկախությունը։ Մեծ Հայ– քում թագավոր է հռչակվել Երվանդ Դ, Փոքր Հայքում՝ Միթրաուստեսը։ Քարտեզը տես 33-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Մ․ Կաւովաչյան Հայաստանը հելլենիստական դարաշրջանում Ալեքսանդր Մեծի մահից (մ․ թ․ ա․ 323) հետո, երբ նրա լայնածավալ տերու– թյունը տրոհվել է հունա–մակեդոն․ երեք հզոր զորավարների միջև, Առաջավոր Ասիայի երկրներում թագավոր է հռչակ– վել Սելևկոս I Նիկատորը (մ․ թ․ ա․ 312– 280)։ Վերջինս փորձել է նվաճել նաև Մեծ Հայքը, սակայն Երվանդ Դ արքան, հակահարված հասցնելով նվաճողներին, հաջողությամբ պաշտպանել է իր երկրի անկախությունը։ Ավելին, նրա ռազմ, օգ– նությամբ Փոքր Հայքը, Կապադովկիան, Պոնտոսը հռչակվել են անկախ թագավո– րություններ։ Երվանդ Դ նպաստել է երկ– րի տնտ․ ու մշակութային զարգացմանը։ Մեծ Հայքի թագավորության անտրոհելի տիրույթն է կազմել նաև Ծոփք նահանգից արմ․ տարածվող անդրեփրատյան Կոմ– մագենե երկրամասը։ Մ․ թ․ ա․ III դ․ կե– սին Ծոփքի ու Կոմմագենեի կուսակալ Շամ (Սամոս) Երվանդունին իրեն հըռ– չակել է ինքնուրույն թագավոր։ Ծոփք– Կոմմագենեում գահակալող Երվանդունի արքայաճյուղը նույնպես պայքարել է Սելեկյանների ոտնձգությունների դեմ (հավանաբար՝ Մեծ Հայքի սատարմամբ) և մինչև մ․ թ․ ա․ III դ․ վերջը պահպանել է իր անկախությունն ու տարածքային միասնականությունը։ Շամի օրոք հիմնվել են Սամոսատ (Կոմմագենեում) և Սամո– կրատ (Ծոփքում) քաղաքները։ Մ․ թ․ ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդած Արսամեսը (Արշամ) կառուցել է Արշամա– շատ (Ծոփքում) մայրաքաղաքն ու Ար– սամեա անվամբ երկու քաղաք (Կոմմագե– նեում)։ Արշամը, ձգտելով թուլացնել Սե– լևկյան պետությունը, մ․ թ․ ա․ III դ․ 40– 30-ական թթ․ հարևան այլ երկրների հետ օժանդակել է Սելևկոս II-ի խռովարար եղբորը՝ Անտիոքոս Հիերաքսին։ Արշա– մից հետո Սելեկյանների միջամտությամբ տրոհվել է Ծաիք–Կոմմագենեի միացյալ թագավորությունը, Ծոփքի թագավոր Քսերքսեսը նախ դարձել է Սելևկյան պետությանը կիսահպատակ, այնուհետև Անտիոքոս III Մեծը, մ․ թ․ ա․ 201-ին վե– րացնելով Քսերքսեսին, Ծոփքի կառավա– րիչ է նշանակել Զարիադրիսին (Զարեհ)։ Մ․ թ․ ա․ III դ․ վերջին քսանամյակում Մեծ Հայքում գահակալել է Երվանդ (Որոնտես) Վերջինը, որի գահանիստը, ինչպես նաև պաշտամունքային գլխ․ կենտրոնը շա– րունակել է մնալ Արմավիրը։ Հելլենիստ․ մյուս պետությունների օրինակով, այս– տեղ ևս թագավորի եղբայրը (Երվազը) եղել է գլխ․ քրմապետը, իսկ թագավորին շրջապատել են հելլենացած վերնախավի ներկայացուցիչները։ Գործածվել է հու– նա–մակեդոն․ տոմարը, արքունիքում և վերնախավի մեջ հարգի է եղել հուն, գրականությունը։ Բացառված չէ նաև հուն, դպրոցի գոյությունը Արմավիրում։ Նույն դարի վերջին Ախուրյանի և Երասխի գե– տախառնուրդի մոտ Երվանդը կառուցել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, դրա– նից հս․՝ Երվանդակերտ դաստակերտն ու Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը, այն դարձնելով իր պետության պաշտամունքային գլխ․ կենտ– րոնը։ Երվանդակերտ թագավորական դաստակերտը եղել է արքունական ապա– րանքից, հողագործների տներից, վարե– լահողերից, պարտեզներից ու այգիներից բաղկացած մի համալիր, որի արտադր․ նշանակությունը հավանաբար մեծ է եղեք երկրի տնտ․ կյանքում։ Տաճարային կենտ– րոններին կից՝ դաստակերտներում, կալ– վածներում ու գյուղերում բնակվել են տաճարային ստրուկներն ու գյուղացինե– րը։ Սելևկյան Անտիոքոս III արքան, հե– տամտելով Մեծ Հայքը նվաճելու նպա– տակ, պատերազմ է հրահրել իր հայ զո– րավար Արտաշեսի ու Երվանդ արքայի միջև։ Երվանդավանում տեղի ունեցած ճակատամարտում Երվանդի բանակը պարտվել է, իսկ նա զոհվել։ Բագարանը գրավելիս, սպանվել է նաև քրմապետ Եր– վազը։ Ստրատեգոսներ Արտաշեսի (արլ–ում) և Զարեհի (արմ–ում) միջև բա– ժանված Հայաստանում հաստատվել է Սելեկյանների գերիշխանությունը։ Մ․ թ․ ա․ III դ․ վերջին նույն ճակատագրին են ենթարկվել նաև Փոքր Հայքն ու Կոմմա– գենեն՝ նույնպես դառնալով Սելևկյան պետության սատրապություններ։ Առաջի– նում կառավարիչ է նշանակվել Միհրդա– տը, իսկ երկրորդում՝ հույն Պտղոմեոսը։ Մ․ թ․ ա․ II դ․ սկզբին սրվել են Սելև– կյան պետության և հզորացող Հռոմի հան– րապետության հարաբերությունները։ Մագնեսիայի ճակատամարտում (մ․ թ․ ա․ 190) Անտիոքոս III-ի պարտությունից հե– տո Արտաշեսն ու Զարեհն անցել են հռո– մեացիների կողմը և իրենց հայտարարել թագավորներ։ Անկախ պետություններ են դարձել նաև Ծոփքն ու Կոմմագենեն։ Հատ– կապես հզոր վերելք է ապրել Մեծ Հայքի թագավորությունը՝ Արտաշես Ա–ի օրոք (մ․ թ․ ա․ 189–160)։ Արտաշես Ա վերա– միավորել է Երվանդունիների պետությու– նից տրոհված Փավնիտիս (տեղը հայտնի չէ), Բասորպեդեա (Պարսպատունիք), Կասբից (Կասպք) և այլ երկրամասերը։ Հայոց զորքերը գրավել են Վրաց մայրա– քաղաք Մցխեթը և պարտավորեցրել վրա– ցիներին ու օսերին՝ պատերազմի դեպ– քում զորքով օժանդակել Արտաշես Ա–ին ու նրա պատկերով հատել դրամ։ Ըստ Մովսես Խորենացու, Արտաշես Ա նվաճել է ալանների երկիրը և զգալի թվով բնա– կիչների վերաբնակեցրել Վասպուրակա– նի Արտագ գավառում։ Նա հս–ում վերա– միավորել է նաև Պարխար լեռների ստո– րոտի հողերը, Կղարջք գավառը և Դուգար– քը, իսկ արմ–ում և հվ–ում՝ Դերջանը, Եկեղիքը, Տմորիքը և այլ երկրամասեր։ Արտաշես Ա–ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ վերաճելով տնտեսա– պես հզոր, ինքնուրույն պետության։ Մի կողմից ուռճացող ռազմավարչ․ ապարա– տի, նոր քաղաքների առաջացման և տա– ճարային քրմության ուժեղացման, մյուս կողմից՝ նոր հողերի ձեռք բերման և գե– րեվարված ստրուկների էժան աշխատու– ժի օգտագործման հետևանքով, Հայաս– տանում ստեղծվել են մասնավոր հողատի– րության զարգացման համար նպաստա– վոր պայմաններ։ Մասնավոր հողատերե– րըն սկզբում զավթել են ագատ, խոպան հողատարածությունները, այնուհետև