կառուցվածքով, պարզունակությամբ, միօրինակությամբ ու կաղապարայնու– թյամբ, որն արքունի պալաաում ավելի քան 230 աարի գործածվելով, չի ապրել որևէ զարգացում և չի ենթարկվել նոր փո– փոխությունների։ Նշանակում է՝ այն եղել է փոխառյալ օտար լեզու (ինչպես Սարդու– րի Ա–ի օրով՝ աքքադ․ լեզուն) և արքունի գրատան (պալատ, վիմագիրների) նեղ շրջանակում օգտագործվել է սոսկ պաշ– տոն․ արձանագրություններ կազմելու նը– պատակով։ Իսկ երկրի բնակչության հա– մար (առավել ևս բազմաթիվ ցեղերի ու ցեղային լեզվաբարբառների առկայու– թյան պայմաններում) այն մնացել է օտա– րոտի ու անմատչելի։ Հայաստանում ար– քունի պաշտոն, արձանագրություններն օտարամուտ լեզուներով (արամեերենով, հունարենով) կազմելու սովորույթը շա– րունակվել է նաև հայ ժողովրդի կազմա– վորման ավարտից և ընդհանրական հա– յոց լեզվի հաղթանակից հետո։ Միասն* պետականության մեջ համախմբված Հայկ, լեռնաշխարհի ցեղերը, անտարակույս, հա– ղորդակցվել են գերիշխող «աշխարհի»՝ Այ– րարատի ոստանիկ հայերենով, որը պետ․ արքունիքի պարտադրմամբ ձեռք է բերել ընդհանրականի իրավունք։ «Միջնաշխար– հի» ոստանիկ հայերենը «եզերական աշ– խարհների» ցեղերին պարտագրելու մա– սին է վկայում Նախնյաց պատմությունից Մովսես Խորենացու բերած այն հնավանդ տեղեկությունը, ըստ որի՝ Արամ թագա– վորը Կապադովկիայի արլ․ շրջանը (հե– տագա Առաջին Հայք նահանգը) միավորե– լուց հետո «հրաման տայ բնակչաց աշ– խարհին՝ ուսանել զխօսս և զլեզուս հայ– կական»։ Այդ քաղաքականության հետե– վանքով ընդհանրական լեզուն աստիճա– նաբար դարձել է տիրապետող, և այն յու– րացրած ցեղային մյուս լեզուները կամ անհետացել են, կամ էլ պահպանելով իրենց որոշ առանձնահատկությունները՝ սեոածվել հիմնալեզվի բարբառների ու Ենթաբարբառների։ Ընդհանրական լե– զուն հաղթանակել է գերազանցապես տի– րապետող կրոն, հավատքի՝ Խալդի գերա– գույն աստծո պաշտամունքի արմատա– վորման սահմաններում։ Արևելագետ Կ․ Ֆ․ Լեհման–Հաուպտը, բացահւսյտելով Ուրարտուի միակենտրոն թագավորու– թյան աստվածապետական բնույթը, նկա– տել է, որ խալդապաշտ ցեղերը հանրա– յին ինքնաճանաչման են հասել հենց այդ աստծո անունով։ Համակրոն ու համալե– զու ցեղերի գերագույն աստվածը ճանաչ– վել է նաև նրանց նախահայրն ու ընդհա– նուր անվանադիրը։ Այդ պատկերացման հիման վրա էլ հյուսվել է մեկ նախնի աստ– վածությունից <Արարադայ» երկրի բնա– կիչների սերման մասին ավանդավեպը։ Արգիշտի Ա–ի տարեգրության մեջ զուգա– հեռաբար Աստիուծի (աստուած, բահա– գին կամ վահագին) հորջորջվող Խալդին իր անձնավորած գաղափարով, դիցաբան, հյուսվածքով, անվամբ և դարաշրջանով (ակնհայտորեն՝ Ուրարտու–Արարատի և Աշշուրա–բաբել․ տերության թշնամ․ հա– կասությունների ժամանակաշրջանում) հիմնովին նույնանում է Հայկ–Աս– աուած–Վահագնին։ Այդ դիտակետից էլ միանգամայն պարզորոշ է դառնում հին պատմագիրների (Անանուն, Մովսես Խո– րենացի, Անանիա Շիրակունի, Զվանշեր, Վանական Վարդապետ և ուրիշներ) եր– կերում հատվածաբար պահպանված հա– յոց հնավանդ ծննդախոսական առասպե– լի իմաստը։ Արարատյան կենսունակ և միասն․ պետականության ընդերքում միա– ձույլ ժողովրդի ինքնագիտակցության հա– սած (առնվազն մ․ թ․ ա․ VII–VI դդ․) բնակիչները Խալդի–Հայկի անունով իրենց անվանել են «հայք», <հայկազեանք», իսկ իրենց հայրենի բնակության աշխարհը («զերկիրն Արարադայ»)՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան։ Արարատյան թագավորության բովում հայ ժողովրդի վերջնական կազմավոր– ման մասին են խոսում նաև դրացի հին ժողովուրդներից մ․ թ․ ա․ VI դ․ հայերին ու Հայաստանին տված այն ընդհանրա– կան անվանումները, որոնք առնչվում են նրա մեջ կանխավ ձուլված այս կամ այն էթնիկ, խմբին։ Ըստ Աքեմենյան արքայա– տան եռալեզու արձանագրությունների, Իրանում բնակվող մարերը, պարսիկները և ելամացիները, հայերին ու Հայքին ան– միջաբար շփվելով Մանա «աշխարհով», նրա անվանումը՝ Ար–Մինա, Քար–Մինիյա և այլ արտաբերություններով, մ․ թ․ ա․ VI դ․ ընդհանրացնում էին հայ ժողովրդի ու Հայաստանի (աքքադ․՝ Ուրարտուի) վրա։ Մարերի ու պարսիկների միջոցով էլ հիշ– յալ անվանումը (Արւքենիա, Արմանա, Ար– մոնա, Արմենի, Ռեմանա և այլ ձևերով) տարածվել է Փոքր Ասիայի, Հունաստանի և այլ երկրների ժողովուրդների մեջ։ Հե– րոդոտոսի վկայությամբ՝ Հեկատեոս Մի– լետացու (մ․ թ․ ա․ մոտ 546–480) կազմած աշխարհացույցում համայն Հայկ․ լեռնաշ– խարհը ներկայացվել է Արմենիա անվա– նումով։ Ըստ գրավոր աղբյուրների, հա– յոց Կորդուք–Կորճայք «աշխարհից» ան– միջաբար հվ․ բնակվող սեմական որոշ ժողովուրդներ (քաղդեացիներ, հին արաբ– ներ, ասորիներ) Հայաստանն անվանել են Կարդա կամ Կարդու։ Այդ հնագույն վկայությունները հաստատում են, որ Արա– րատյան տերության սահմանները հիմ– նովին համընկել են ոչ միայն Հայկ․ լեռն– աշխարհի բնական, այլ նաև նրանում կազ– մավորված հայ ժողովրդի էթնիկ, սահման– ներին։ Արարատյան պետության ձևավոր– ման և զարգացման բազմադարյան պատ– մությունը Հայկ․ լեռնաշխարհում բնակ– վող ցեղերի համախմբման, միաձուլման և հայ ժողովրդի կազմավորման զուգաժա– մանակյա պատմությունն է։ Պատկերազարդումը տես 160–161-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ III։ Մ, Կաավէսսան Երվանդունի ների թագավորություն Մ․ թ․ ա․ VI դ․ հայ ժողովուրդը, բախվե– լով մարա–պարսկ․ հզոր նվաճողներին, չկորցրեց այն կենսունակությունը, որը հաստատուն հիմքերի վրա էր դրվել նախ– ընթաց դարերում և համառ պայքար մղեց ԻՐ Քաղ* անկախության, ինչպես նաև տա– րածքային ամբողջականության ու հոգե– վոր–մշակութային ինքնուրույնության հա– մար։ Մ․ թ․ ա․ VI դ․ Հայաստանի և այնտեղ հարատևող հայկ․ միասնական թագավո– րության մասին սակավ ու կցկտուր տե– ղեկություններ են պահպանվել Պարսից Աքեմենյան արքաների, մասնավորապես՝ Դարեհ I-ի (մ․ թ․ ա․ 522–486) սեպաձև արձանագրություններում, մ․ թ․ ա․ V– IV դդ․ հույն հեղինակների (Հերոդոտոս, Քսենոփոն) երկերում, ինչպես նաև հայկ․ հնավանդ Նախնյաց պատմությունում։ Ըստ այդ տեղեկությունների, մ․ թ․ ա․ մոտ 570-ական թթ․ Հայաստանում գահա– կալել է Հայկազյան հնամենի արքայա– տան ներկայացուցիչ Երվանդ Ա Սակավակ– յացը։ Մարաստանի դեմ պայքարում չհաս– նելով հաջողության, Հայոց արքան ճա– նաչել է Մարաց Աժդահակ թագավորի (մ․ թ․ ա․ 585–550) գերագահությունը, նրան վճարել տարեկան որոշ գումար (50 արծաթ տաղանդ=200 հզ․ ոսկի ռուբ– լի) և օժանդակել պատերազմներում։ Հեն– վելով սեփական ռազմ, ուժերին (մոտ 50 հզ․ մարտիկ), շուտով Երվանդ Ա հրա– ժարվել է այդ պարտավորություններից։ Սակայն Աժդահակի զորավար Կյուրոս Աքեմենյանը խարդախությամբ ձերբակա– լել է Հայոց թագավորին և նրա հետ կըն– քել հաշտության նոր պայմանագիր (վճա– րելիք հարկը կրկնապատկելու պայմա– նով)։ Երվւսնդ Ա–ին հաջորդել է որդին՝ Տիգրան Հայկազյանը (մ․ թ․ ա․ մոտ 560– 535)։ Քսենոփոնը գովեստով է խոսում Տիգրանի մասին, նրան անվանում իմաս– տուն ու զորեղ թագավոր, որը հորից ժա– ռանգել էր ավելի քան 3 հզ․ արծաթ տա– ղանդ (մոտ 12 մլն ոսկի ռուբլի)։ Հայ ավանդ, պատմության մեջ Տիգրանն ընդ– գծվում է՝ որպես Հայկազյան արքայատան երկրորդ մեծագույն ներկայացուցիչ (Արա– մից հետո), ռազմա–վարչ․ խոշոր բարենո– րոգիչ։ Տիգրանի գահակալման սկզբնա– կան տարիներին պահպանվել են դաշնակ– ցային նախկին հարաբերությունները Մա– րաստանի հետ, որն ամրապնդվել է Տիգ– րանի քույր Տիգրանուհու և Աժդահակի ամւււսնաթյամբ։ Մարաց գերակայությու– նը թոթաւիելու ակնկալությամբ, շուտով Տիգրանը զինակցել է Կյուրոս զորավա– րին՝ ընդդեմ Աժդահակի։ Եռամյա պատե– րազմն (553–550) ավարտվել է Մարաց թագավորության կործանմամբ (ըստ հայկ․ ավանդազրույցի, Աժդահակին մարտում սպանել է Տիգրանը) և Աքեմենյան պետու– թյան հիմնադրմամբ (ի դեմս Կյուրոս II Մեծի)։ Տիգրանի օրոք հայկ․ պետության տարածքը գրեթե համընկել է Հայկ․ լեռ– նաշխարհի բնական սահմաններին։ Հե– րոդոտոսը, վկայելով Հեկատեոս Միլետա– ցու աշխարհացույց–քարտեզը, Հայաստա– նը ներկայացնում է հայ միաձույլ ժողո– վըրդով բնակեցված և ընդարձակ երկիր, որի սահմանները հվ–արլ–ում հարել են Փոքր Զավ գետի ակունքների շրջանին ու Մարաստանին, հվ–ում՝ Ադիաբենեին (Ասորեստան), իսկ արմ–ում այն ներառել է Պակտիկե կոչվող անդրեփրատյան երկ– րամասը։ Վերջինս համընկնում է հին պարսկ․ արձանագրություններում Կատ– պատուկա և հին հայկ․ աղբյուրներում՝ Կապուտկե կամ Կապուտկող անվանում– ներով հիշատակվող երկրամասին, որը հվ–ից սահմանակից է եղել Կիլիկիտյին, արմ–ից՝ Բուն կամ Մեծ Կապադովկիային, հս–ից՝ Պոնտոսին, իսկ արլ․ սահմանը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/96
Արտաքին տեսք