կինոյի և այլ ձևերի։ Սակայն Ա-ի տարբեր ձևերի միջև սահմանները հարաբերական են․ նրանք երբեմն միահյուսվում կամ զուգակցվում են իրար։ Իրականության գեղարվեստական արտացոլումն ու ճանաչումը բարերար ներգործություն է ունենում մարդկանց գիտակցության, զգացմունքների վրա, որովհետև Ա-ում արտահայտվածը հարաբերակցվում է արվեստագետի իդեալի հետ։ Արվեստագետի իդեալը իր ժողովրդի, դասակարգի կամ սոցիալական խմբի ձգտումների, իղձերի արտացոլումն է։ Պատկերելով իր ժամանակի տգե՜ղ, այլանդակ երևույթները՝ արվեստագետը ժամանակակիցներին ստիպում է այդ երևույթները վերապրել անբարյացակամության զգացումով և ձգտել դեպի գեղեցիկը, վեհը։
Ա-ի ծագման և էության մասին առաջացել են զանազան տեսություններ։ Այն համարել են կենսաբանորեն մարդուն տրված «բացարձակ ոգու», «աստվածային հայտնության» արդյունք։ Հակադրվելով իդեալիստական նման ըմբռնումներին՝ մարքսիզմը գտնում է, որ Ա-ի առաջացման աղբյուրը աշխատանքն է, որ Ա․ սոցիալական է և՛ իր ծագմամբ, և՛ իր էությամբ։ Ա․ ծագել է դեռևս քարի դարում։ Նախնադարյան Ա․ անմիջականորեն միահյուսվել է նյութական արտադրության, մարդկանց աշխատանքային գործունեության հետ, կազմել նրա շարունակությունը։ Այն եղել է նաև սինկրետիկ (չմասնատված)՝ միահյուսված ձևով միաժամանակ ընդգրկել Ա-ի գրեթե բոլոր տեսակների տարրերը։ Հետագայում, պատմական առաջադիմության և մշակույթի զարգացման հետ միասին, Ա-ի և արտադրության կապը դառնում է միջնորդավորված։ Առաջանում են Ա-ի տարբեր տեսակներ։ Սակայն Ա․ իր էությամբ միշտ մնում է հասարակական, արտացոլում հասարակական հարաբերությունները։ Այս պատճառով դասակարգային հասարակության մեջ Ա․ դասակարգային է, կուսակցական։ Նա իր վրա է կրում ստեղծագործողի շահագրգռվածության կնիքը իր դասակարգի պատմական ճակատագրի նկատմամբ։ Այդ հանգամանքը Ա․ մոտեցնում է հասարակական գիտություններին։ Բայց, ի տարբերություն վերջինների, Ա-ի միտումնավորությունը և կուսակցականությունը, որպես կանոն, հանդես չի գալիս բացահայտորեն, անմիջականորեն չի մատնանշվում հեղինակի կողմից, այլ բխում է նրա աշխարհայացքից և արտահայտվում է որոշակի երևույթների, արարքների, բնավորությունների, գործողության մեջ։ Ա-ի յուրահատկությունը գեղարվեստական կերպարների, տիպերի և բնավորությունների ստեղծումն է՝ կյանքի որոշակի երևույթների ընդհանրացման հիման վրա։ Սակայն ընդհանրացնելով այդ երևույթները, Ա․ վերարտադրում է դրանք կոնկրետ, եզակի ձևով, իրենց սեփական ճակատագրով, կենսական մանրամասնություններով։ Պատմությունը վկայում է, որ Ա-ի զարգացման բոլոր խոշոր ժամանակաշրջանները կապված են նշանակալի սոցիալական տեղաշարժերի և իրադարձությունների հետ, երբ մեծ հետաքրքրություն է առաջանում քաղ․, հասարակական և բարոյական խնդիրների նկատմամբ։ Ա-ի ծաղկումը Վերածննդի դարաշրջանում պայմանավորված էր ֆեոդալիզմի և միջնադարյան աստվածաբանական աշխարհայացքի դեմ հասարակության առաջադեմ ուժերի պայքարով, թեև դարաշրջանի բանաստեղծներն ու նկարիչները օբյեկտիվ պատճառներով չէին կարող ազատվել այդ աշխարհայացքի կապանքներից։ Վերածննդի (և ոչ միայն Վերածննդի) ներկայացուցիչների համար գեղեցիկը և ընդհանրապես գեղագիտականը անխզելիորեն կապված էր ժամանակի բարոյական և քաղաքացիական խնդիրների հետ։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները ցույց են տվել, որ Ա․ վերնաշենքային երևույթ է, պաշտպանում և ամրապնդում է իր բազիսը, սերտ փոխգործողության մեջ է այդ բազիսի և վերնաշենքի այլ ձևերի (բարոյականություն, քաղաքականություն, կրոն ևն) հետ։ Ա-ի այդ առանձնահատկությունը համոզիչ կերպով ցույց են տվել մարքսիստական գեղագիտական մտքի ականավոր ներկայացուցիչներ Գ․ Պլեխանովը, Ա․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Լունաչարսկին, Ֆ․ Մերինգը, Պ․ Լաֆարգը։ Մարքսիզմ-լենինիզմի կլասիկները հատուկ նշանակություն էին տալիս ռեալիստական Ա-ին, որը հնարավորություն է ընձեռում ավելի լավ, խոր, համակողմանի և պատմականորեն ճշմարտացի արտահայտել հասարակական հարաբերությունները, մարդկանց վերաբերմունքը միմյանց և բնության նկատմամբ։ Ռեալիզմը, ասում է Ֆ․ էնգելսը, պահանջում է տիպիկ բնավորությունները պատկերել տիպիկ պարագաներում։ Ռեալիզմի բարձրագույն ձևը սոցիալիստական ռեալիզմն է։ Սովետական Միության, սոցիալիստական մյուս երկրների Ա-ի գործիչները իրենց գեղարվեստական ստեղծագործություններում արտահայտում են մեր դարաշրջանի էությունը, առաջավոր մարդկության կյանքն ու պայքարը։ Տես նաև Արվեստագիտություն։
Գրկ․ Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին [ժող․], հ․ 1-2, Ե․, 1963-64։ Լենին Վ․ Ի․, Կուլտուրայի և արվեստի մասին [ժող․], Ե․, 1958։ Պլեխանով Գ․ Վ․, Գեղարվեստը և հասարակությունը, Մ․, 1923։ Նույն ի, Գեղարվեստ և գրականություն, Ե․, 1949։ Սպանդարյան Ս․, Հոդվածներ գրականության, արվեստի, կուլտուրայի և կրթության մասին, Ե․, 1949։ Տես նաև, Գեղարվեստի փիլիսոփայությունը, Ե․-Մ․, 1936։ Ֆրիչև Վ․, Արվեստի սոցիոլոգիան ь*․-Մ․, 1937։ Луначарский А․ В․, Статьи об искусстве, МЛ․, 1941; Поспелов Г․ Н․, О природе исскусства, М․, 1960; Адамян А․ А․, Статьи об искусстве, М․, 1961; ЗисьА․ Я․, Искусство и эстетика, М․, 1967; Новожилова Л․И․, Социология искусства, Л․, 1968; Ермаш Г․ Л․, Искусство как творчество, М․, 1972; Толстых В․ И․, Искусство и мораль, М․, 1973; Langer S․, Problems of Art, N․ Y․, 1957; Collingwood R․, The Principles of Art, N․ Y․, 1958; Heidegger М․, Der Ursprung des Kunstwerfces, Stuttgart, 1965; Ianson H․ W․, History of Art, N․ Y․, 1971․
«ԱՐՎԵՍՏ», պատկերազարդ երկամսյա հանդես։ Լույս է տեսել 1926–27-ին, Երևանում։ Խմբագիր՝ Ա․ Երեմյան։ «Ա․» «Արվեստ» հանդեսի շապիկը անդրադարձել է Սովետական Միության ժողովուրդների, եվրոպական ու Արևելքի արվեստների հանգուցային հարցերին, հեղափոխությանը խորթ հոսանքներին (իմաժինիզմ, ֆուտուրիզմ) հակադրել սովետական նոր արվեստի սկզբունքները։ ճարտարապետության, երաժշտության և գեղարվեստի տարբեր բնագավառների մասին հոդվածներ են գրել Վ․ Գայֆեճյանը, Գ․ Գյուրջյանը, Ն․ Րունիաթյանը, Ա․ Մայիլյանը, Ս․ Դեմուրյանը, Կ․ Զաքարյանը, Ա․ Օգանեզաշվիլին և ուրիշներ։
ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, արվեստաբանություն, լայն առումով՝ արվեստը ուսումնասիրող հասարակական գիտությունների համալիր։ Արվեստաբանական գիտությունները ընդգրկում են՝ գրականագիտությունը (տես Բանասիրություն), երաժշտագիտությունը, թատերագիտությունը, կինոգիտությունը, ինչպես և տարածական արվեստներն (ճարտարապետություն, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, դեկորատիվկիրառական արվեստ ևն) ուսումնասիրող գիտությունները։ Ա․ ունի երեք հիմնական բնագավառ․ արվեստի տեսություն, արվեստի պատմություն և գեղարվեստական քննադատություն։ Այդ բնագավառներում կիրառվում է գեղարվեստական ստեղծագործության վերլուծման մեթոդը, մշակվում են արվեստի և իրականության փոխհարաբերության, արվեստի պատմական զարգացման, հասարակական դերի, բովանդակության ու ձևի հարցեր, հիմնավորվում վերջիններիս գեղագիտական գնահատականները։ Լայն և բազմաբնույթ է գիտական արվեստաբանական գործունեության ոլորտը (պեղումներ, գիտարշավներ, հուշարձանի բնորոշում, վերականգնում, գրանցում և համակարգում, արվեստագետների և ստեղծագործությունների մասին տեղեկությունների հավաքում, քարտարանների, կենսագրական և այլ տեղեկատուների կազմում, արվեստագետների գրական ժառանգության՝ հուշերի, նամակների, հոդվածների հրապարակում)։ Ա․ հենվում է մի շարք օժանդակ դիսցիպլինների վրա՝ ժամանակագրություն, վիմագրություն, հնագրություն, դրամագիտություն, դինան շանագիտություն, պատկերագիտություն ևն։ Ա–յան հասարակական նշանակությունը պայմանավորված է ինչպես հետևությունների և արդյունքների գիտական