Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան արժեքով, այնպես էլ արվեստի պրոպագանդմամբ ու մասսայականացմամբ (գիտական և գիտա-հանրամատչելի գրականություն, դասախոսություններ, էքսկուրսիաներ), ժամանակակից արվեստի զարգացման պրոցեսի վրա նրա ակտիվ ներգործությամբ, ժողովրդի լայն զանգվածներին արվեստի ստեղծագործություններին հաղորդակից դարձնելով։

Ա․ որպես առանձին գիտություն ձևավորվել է XVI-XIX դդ․, սակայն նրա տարրերը եղել են գեղագիտական հին համակարգերում և մի շարք հասարակական գիտություններում։ Արվեստի մասին ուսմունքի առաջին հայտնի պատառիկներ են պահպանվել Հին Հունաստանի (Արիստոտել, Պլատոն, Պոլիկլետես, Ապելլես, Հերոդոտոս և ուրիշներ) ու Հին Հռոմի (Կիկերոն, Վիտրուվիուս, Պլինիուս Ավագ և ուրիշներ) մշակույթում։ Հին և միջին դարերի հնդկական արվեստի փորձը խտացված է «Չիտրալակշանա» (մ․ թ․ առաջին դարեր), «Շիլպաշաստրա» (V-XII դդ․), «Մանասարա» (XI դ․) տրակտատներում։ Արվեստաբանական կարևոր տեղեկություններ կան չինական, ճապոնական, Մերձավոր և Միջին Արևելքի միջնադարյան տրակտատներում։ Արվեստի մասին որոշ տեղեկություններ, գեղագիտական ճաշակի տարրեր են հանդիպում ուրարտական արձանագրություններում։ Հայկական բնակավայրերի, կառույցների նկարագրություններ են թողել Քսենոփոնը, Ստրաբոնը, Պլուտարքոսը և ուրիշներ։ Արվեստաբանական արժեքավոր նյութեր կան V դ․ պատմիչների՝ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, հատկապես՝ Մովսես Խորենացու (Շամիրամակերտի, Երվանդաշատի, Երվանդակերտի կառուցման նկարագրությունները) գործերում, ինչպես և հետագա դարերի ձեռագիր մատյաններում, Ստեփանոս Տարոնեցու (X-XI դդ․), Արիստակես Լաստիվերտցու (XI դ․), Մատթեոս Ուռհայեցու (XII դ․), Սամվել Անեցու (XII դ․), Կիրակոս Գանձակեցու (XIII դ․), Ստեփանոս Օրբելյանի (XIII-XIV դդ․), Թովմա Մեծոփեցու (XIV–XV դդ․) և այլոց պատմական աշխատություններում։ Բնության իմացության փիլիսոփայական գեղագիտական խնդիրներ են արծարծված Դավիթ Անհաղթի (V դ․), Անանիա Շիրակացու (VII դ․), Հովհաննես Իմաստասերի (XII դ․), Հովհաննես Որոտնեցու (XIV դ․), Գրիգոր Տաթևացու (XIV դ․) և ուրիշների իմաստասիրական երկերում։ Արվեստաբանական արժեքավոր գործ է Թովմա Արծրունու «Պատմություն Տանն Արծրունյաց» աշխատության մեջ Աղթամարին նվիրված նկարագրությունը։

Ա-յան ինքնորոշման կարևոր փուլ էր Վերածննդի դարաշրջանը։ XV դ․ ձևավորվեց բնության օրենքների գիտական իմացություն պահանջող ռեալիստական, հումանիստական արվեստի վերաբերյալ ուսմունքը։ Արվեստի և գիտության կապի շատ հարցեր են քննարկվում Լորենցո Գիբերտիի «Կոմենտարներ»-ում, Լ․ Բ․ Ալբերտիի, Ֆիլարետեի, Ֆրանչեսկո դի Ջորջոյի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի տեսական աշխատություններում։ Առանձնապես արժեքավոր են գեղանկարչության մասին Լեոնարդո դա Վինչիի արտահայտած մտքերը։ Գերմանիայում, XVIդ․ սկզբին Ա․ Դյուրերը հավաստեց բնության և գեղանկարչության մեջ գեղեցիկի բազմազան դրսևորումները, մշակեց հեռանկարի մասին ուսմունքը։ Ֆլորենտացի Ջ․ Վազարին XIV-XVI դդ․ արվեստագետների կյանքը նկարագրելիս (այդ ժամանակաշրջանը նա անվանեց Վերածնունդ) ընդհուպ մոտեցավ Ա-յանը որպես պատմական գիտության։ XVII դ․ վերջին բանավեճ ծավալվեց կլասիցիզմի շուրջ։ Կերպարվեստի տերմինների առաջին բառարանը կազմեց Ֆ․ Բալդինուչչին (Իտալիա)։ XVIII դ․ Լուսավորության դարաշրջանում Ա․ իր բոլոր երեք բնագավառներով հետզհետե սկսեց դառնալ ինքնուրույն գիտություն։ Դ․ Դիդրոն (Ֆրանսիա, XVIII դ․) նպաստեց արվեստի սոցիալական ակտիվության, գաղափարայնության ու ռեալիզմի համար պայքարի ծրագրի, ինչպես նաև քննադատական էտյուդի ժանրի ձևավորմանը։ Գերմանիայում որպես ռեալիզմի տեսաբան հանդես եկավ Դ․ է․ Լեսսինգը, որը ներմուծեց «կերպարվեստ» տերմինը և քննեց նրա յուրահատկությունը։ Արվեստի պատմության, որպես գիտության, նախահայրը եղավ Ի․ Ի․ Վինկելմանը։XVIII դ․ Ռուսաստանում թարգմանվեցին Վիտրուվիուսի և այլոց տրակտատները, Պ․ Մ․ Երոպկինը, Դ․ Ա․ Դոլիցինը, Վ․ Ի․ Բաժենովը և ուրիշներ ստեղծեցին արվեստին նվիրված գործեր։ XIX դ․ ավարտվեց Ա–յան՝ որպես բոլոր դարաշրջանների և երկրների արվեստի խնդիրների լայն շրջանակը սիստեմատիկորեն ընդգրկող, իր մեթոդոլոգիան ունեցող գիտության կազմավորումը։ Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության գաղափարների ներգործությունը, Ի․ Կանտի, Ֆ․ Ի․ Շելլինգի, Ա․ Վ․ ու Ֆ․ Շլեգել եղբայրների և հատկապես Դ․ Ի․ Հեգելի կոնցեպցիաների ազդեցությունը հնարավորություն ընձեռեցին պատկերացում ստեղծելու աշխարհայեցողաբար ամբողջական, թեկուզև իդեալիստական հիմքով, արվեստի մասին։ Արվեստի տեսությունը, պատմությունը և քննադատությունը հասան պրոֆեսիոնալ մակարդակի, աննախադեպ չափերով մասնակցեցին հասարակական գաղափարների և ուղղությունների պայքարին Ստենդալը (Ֆրանսիա) և Զ․ Կոնստեբլը (Մեծ Բրիտանիա) հավաստեցին արվեստի կենսունակությունն ու ազատությունը։ Ֆրանս, սալոնների ակադեմիական քարացած քննադատությանը զուգընթաց, 1820–40-ական թթ․ հրապարակ ելավ է․ Դելակրուայի, Դ․ Պլանշի, Հայնեի, Շ․ Բոդլերի ազատ ռոմանտիկական քննադատությունը։ Կ․ Ֆ․ Ռումորի (Գերմանիա) հետազոտությունները սկզբնավորեցին արվեստի գիտական ուսումնասիրությունը ոճական վերլուծությամբ։ XIX դ․ սկզբից Ռուսաստանում սկսեցին հետաքրքրվել ազգային արվեստի պատմությամբ։ Ա․ Ս․ Պուշկինը, Ն․ Վ․ Դոգոլը, Ն․ Ի․ Նադեժդինը հաստատեցին արվեստի փիլիսոփայական նշանակությունը, կենսականությունն ու ժողովրդայնությունը։ Վ․ Դ․ Բելինսկին, Ն․ Դ․ Չերնիշևսկին, Ա․ Ի․ Դերցենը, Ն․ Ա․ Դոբրոլյուբովը, Ն․ Պ․ Օգարյովը, հաղթահարելով իդեալիստական մեթոդոլոգիան, ռուս, արվեստին տվեցին խորապես հիմնավորված ռեալիստական ծրագիր։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը, բացահայտելով իրականության գեղարվեստական ընկալման բնույթը՝ արվեստի կապը հասարակության սոցիալ–տնտեսական կառուցվածքի և դասակարգերի պայքարի հետ, Ա․ զինեցին գիտական աշխարհայացքով, պաշտպանելով ռեալիստական արվեստը՝ հիմնավորեցին նրա պատմական առաջադիմականությունը, տվեցին արվեստի վերլուծման և մեկնաբանման կոնկրետ օրինակներ (անտիկ շրջան, Վերածնունդ, կլասիցիզմ ևն)։ XIX դ․2-րդ կեսի և XX դ․ սկզբի մարքսիստական գրականությունը (Դ․ Վ․ Պլեխանով, Պ․ Լաֆարգ, Ֆ․ Մերինգ, Կ․ Լիբկնեխտ, Ռ․ Լյուքսեմբուրգ, Կ․ Ցետկին) արվեստի ծագմանն ու զարգացմանը տվեց մատերիալիստական բացատրություն, ընդգծեց նրա ակտիվ դերը հասարակական պայքարում։

XIX դ․ վերջին, հայ ազգային–ազատագրական շարժումները նպաստեցին հայագիտության, նաև հայ արվեստի պատմության լուսաբանմանը։ Դրա գաղափարական ուղղվածության գործում կարևոր դեր խաղացին Մ․ Նալբանդյանի հեղափոխական–դեմոկրատական հայացքները։ Զարթոնք ապրեցին ազգագրությունը, հնագիտությունը։ Ուսումնասիրության նյութ դարձան հայ արվեստի հուշարձանները։ Այդ առումով հատկապես արժեքավոր են Ղ․ Ալիշանի պատմա-աշխարհագրական և տեղագրական երկասիրությունները։ Անիում Ն. Մառի ձեռնարկած պեղումներն ու ուսումնասիրությունները կարևոր երևույթ եղան հայ արվեստի գիտական հետազոտման գործում։ Հայ ճարտարապետության պատմության և տեսության լուսաբանման ուղղությամբ եռանդուն գործունեություն ծավալեց Հայաստանի ճարտարապետական գիտության հիմնադիր Թ․ Թորամանյանը։ Հայ Ա․ զարգացրին Հ․ Օրբելին, Գ․ Հովսեփյանը, Դ․ Լոնյանը, Ե․ Լալայանը և ուրիշներ։ Հայ արվեստի պրոպագանդման գործում կարևոր դեր կատարեցին Դ․ Բաշինջաղյանի, Վ․ Սուրենյանցի, Հ․ Թումանյանի, Ա․ Շիրվանզադեի, Ա․ Չոպանյանի հոդվածներն ու ելույթները։ Հայ ճարտարապետության ու արվեստի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև XIX–XX դդ․ օտարազգի գիտնականներ Ֆ․ Դյուբուա դե Մոնպերեն, Շ.Տեքսիեն, Մ․ Բրոսսեն, Օ․ Շուազին, Վ․ Աոասովը, Ա․ Մուրավյովը, Դ․ Դրիմը,Կ․ Շնաազեն, Վ․ Բախմանը, իյ․ Լինչը, Դ․ Ռի– վոյրան, Շ․ Դիհլը, Ա․ Դրաբարը, Ցոլ․ Բալտորուշայտիսը, Ի․Ստրժիգովսկին և ուրիշներ։ Վ․ Ի․ Լենինի ուսմունքը յուրաքանչյուր ազգային մշակույթում երկու մշակույթի գոյության, արվեստի՝ որպես սոցիալական իրականության արտացոլման, արվեստի կուսակցականության, բուրժուական մշակույթի քայքայման պատճառների մասին հիմք հանդիսացավ նախահեղափոխական տարիների մարքսիստական քննադատության (Վ․ Վ․ Վորովսկի, Մ․ Ս․ Օլմինսկի, Ա․ Վ․ Լունաչարսկի, Ս․ Սպանդարյան, Ս․ Շահումյան) և սովետական Ա-յան զարգացման համար։ Կոմունիստական կու–