Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԻՆ, կապիտալիստական տնտեսության մեջ արտադրության ծախքերի և միջին շահույթի միագումար, ապրանքի արժեքի փոխակերպված ձեր։ Պարզ ապրանքային արտադրության պայմաններում, մասամբ նաև կապիտալիզմի զարգացման վաղ շրջանում արժեքի օրենքը գործել է անմիջականորեն՝ ապրանքները փոխանակվել են իրենց հասարակական արժեքով, քանի որ արտադրության ճյուղերը դեռևս բավականաչափ կապված չէին միմյանց հետ, և բացակայում էր կապիտալների ազատ հոսքը։ Արդյունաբերական կապիտալիզմի ժամանակ ապրանքները վաճառվում են ոչ թե հասարակական արժեքով, այլ Ա․ գ–ով, որի շուրջը տատանվում են շուկայական գները։ Կապիտալիստական արտադրության ճյուղերի անհամաչափ զարգացման հետևանքով առաջանում է կապիտալների օրգանական կազմի և շահույթի նորմաների տարբերություն, երբ ապրանքների գները շեղվում են արժեքից։ Միջճյուղային մրցակցության ընթացքում կապիտալը արտադրության մի ճյուղից հոսում է մյուսը և արդյունաբերության բոլոր ճյուղերում ստեղծված հավելյալ արժեքը միջին շահույթի ձևով բաշխվում է ըստ կապիտալների մեծության՝ անկախ նրանց օրգանական կազմից։ Ապրանքային արտադրության համար ընդհանուր արժեքի օրենքը ազատ միջճյուղային մրցակցության պայմաններում գործում է արտադրության գնի, իսկ մոնոպոլիաների տիրապետության ժամանակ՝ մոնոպոլ գնի միջոցով։ Այդ գները չեն հակասում արժեքի օրենքին, այլ նրա դրսևորման կոնկրետ արտահայտություններն են՝ փոխակերպված ձևերով։ վ․ Նեբկաբաբյան

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿ, նյութական բարիքների արտադրության պատմականորեն առաջացած ձև․ արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների որոշակի միասնություն։ Արտադրողական ուժերի զարգացման մակարդակով որոշվում է արտադրական հարաբերությունների բնույթը։ Արտադրողական ուժերը կազմում են Ա․ ե–ի բովանդակությունը, իսկ արտադրական հարաբերությունները՝ նրա հասարակական ձևը։ Արտադրական հարաբերությունների ամբողջությունը հասարակության բազիսն է, որի վրա խարսխվում են հասարակության վերնաշենքային ձևերը։ Պատմությանը հայտնի է հինգ Ա․ ե․՝ նախնադարյան–համայնական, ստրկատիրական, ֆեոդալական, կապիտալիստական և կոմունիստական։ Հասարակական այդ տնտեսաձևերի հաջորդափոխությունը կազմում է մարդկային հասարակության արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացման պատմության բովանդակությունը։ Ամեն մի արտադրաեղանակ արտադրության սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների յուրահատուկ միակցումն է, և «այն առանձնահատուկ կերպն ու եղանակը, որով իրականացնում է այս միակցումը, իրարից զանազանում է հասարակական կառուցվածքի տարբեր տնտեսական դարաշրջանները» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 2, 1936, էջ 14)։ Ա․ ե–ի երկու կողմերի՝ արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև անխուսափելի են հակասությունները, որոնք շահագործողական հասարակարգերում հակամարտ բնույթ ունեն, այդ հասարակարգերի հաջորդափոխությունը կատարվում է դասակարգային պայքարի, հեղափոխության միջոցով։ Կոմունիստական հասարակարգում արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև առաջանում են ոչ հակամարտ հակասություններ, որոնք վերացվում են արտադրական հարաբերությունները գիտակցաբար, պլանաչափորեն կաւոարելագործելու միջոցով։ Ս․ Զուբաբյահ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴ, ստեղծվում է ձեռնարկություններում և օգտագործվում նոր տեխնիկայի ներդրման, արտադրության մեքենայացման ու ավտոմատացման, տեխնոլոգիայի կատարելագործման, սարքավորումների մոդեռնացման, գիտահետազոտական և այլ աշխատանքներ կատարելու համար։ Այն գիտատեխնիկական առաջադիմության ներդըրման, ֆինանսավորման կարևորագույն աղբյուր , սոցիալիստական ձեռնարկության տնտ․ խթանման և նրա սեփական միջոցների հաշվին արտադրության ընդլայնման գործոն։ Ա․ զ․ ֆ․ գոյանում է ամորտիզացիոն ֆոնդից և շահույթից կատարվող հատկացումների, ինչպես նաև շարքից դուրս եկած ու ավելորդ սարքավորումների իրացումից ստացված միջոցների հաշվին և տնօրինվում ձեռնարկության կողմից։ Պլանավորման և տնտ․ խթանման նոր համակարգին անցած ձեռնարկությունների Ա․ զ․ ֆ–ի մեջ մտնում են հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար նախանշված ամորտիզացիոն մասհանումների 15–45%-ը, ընդորում, այդ ֆոնդի 60%-ից ավելին բաժին է ընկնում ամորտիզացիոն մասհանումներին։ Ա․ զ․ ֆ–ի՝ շահույթից կատարվող մասհանումների չափը որոշվում է սահմանված նորմատիվներով։ Ս․ Բադալյան ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԷՔՍՏԵՆՍԻՎԱՑՈՒՄ, արտադրության զարգացման ուղի, երբ արտադրանքն ավելանում է արտադրության ծավալի քանակական փոփոխությունների հիման վրա (քանակապես աճում են աշխատանքի միջոցները, աշխատողների թիվը, կառուցվում են նոր ձեռնարկություններ, արտադրամասեր, տեղամասեր)։ Ինդուստրիալ զարգացած երկըրներում արտադրության առաջընթացի հիմնական ուղին արտադրության ինտենսիվացումն է։

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՈՒՄ, հասարակական արտադրության զարգացման ուղի, երբ արտադրության ծավալն աճում է տեխնիկական մակարդակի բարձրացման, արտադրության ու աշխատանքի կազմակերպման կատարելագործման շնորհիվ։ Օրգանապես կապված է գիտատեխնիկական առաջադիմության հետ։ Ա․ ի–ման շնորհիվ աճում է աշխատանքի արտադրողականությունը, իջնում արտադրանքի ինքնարժեքը, բարձրանում ֆոնդահատույցը ևն՝ ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում։ Կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը ենթադրում է արտադրության առավել ինտենսիվ զարգացում, որը ՍՍՀՄ–ում զարգացած սոցիալիստական հասարակության էկոնոմիկայի ստեղծման արդի փուլի կարևորագույն որակական առանձնահատ կությունն է։

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԵՐ, արտադրանքի վրա կենդանի և առարկայացած աշխատանքի ծախսումների միագումար, որը չափվում է աշխատաժամանակով։ Ապրանքային արտադրության պայմաններում Ա․ ծ․ արտահայտվում են արժեքային ձևով։ Կապիտալիստական արտադրաեղանակում դրանք լինում են հասարակական և կապիտալիստական։ Արտադրության կապիտալիստական ծախքերը չափվում են կապիտալի ծախսումներով՝ հաստատուն և փոփոխուն կապիտալի գումարով (c + v)։ Արտադրության հասարակական ծախքերը չափվում Են ամբողջ աշխատանքի (կենդանի և առարկայացած) ծախսումների գումարով (c + v+m)։ Արտադրության կապիտալիստական ծախքերը արտադրության իրական ծախքերից փոքր են հավելյալ արժեքի (ա) չափով, որ ստեղծվում է անվճար հավելյալ աշխատանքով և յուրացնում կապիտալիստը։ Ա․ ծ․ քողարկում են կապիտալիստական շահագործումը։ Սոցիալիստական հասարակարգում ապրանքի արժեքը որոշվում է հասարակական ծախքերով։ Դրանցից անհրաժեշտ է տարբերեւ այն ծախքերը, որ անմիջաբար կատարում են ձեռնարկությունները կամ ճյուղերը։ Այդ ծախքերն ընդգըրկում են հիմնական արտադրական ֆոնդերի (արտադրական կառույցներ, շենքեր, սարքավորումներ, մեքենաներ ևն), հումքի, նյութերի, վառելիքի, էներգիայի ծախսումները և ձեռնարկության բանվոր–ծառայողների աշխատավարձը։ Սոցիալիստական ձեռնարկություններում Ա․ ծ․ ընդունում են արտադրանքի ինքնարժեքի ձև։ Ապրանքի արժեքն ու ինքնարժեքն արտահայտում են սոցիալիստական հասարակության արտադրության ծախքերի երկու ձևերը։ Հաշվարկվում են ինչպես աշխատանքային ամբողջական, այնպես էւ ձեռնարկության դրամական ծախսերը, որոնց տարբերությունը հասարակության զուտ եկամուտն է (տես Զուտ եկամուտ)։ Ա․ ծ–ի իջեցումը սոցիալիստական արտադրության օրինաչափությունն է․ իջնում է արտադրանքի ինքնարժեքը և բարձրանում ձեռնարկությունների եկամտաբերությունը։ Տեխնիկական առաջընթացի հետ միասին փոխվում է Ա․ ծ–ի կառուցվածքը, առարկայացած աշխատանքի բաժինը աստիճանաբար մեծանում է, իսկ կենդանի աշխատանքինը՝ փոքրանում։ Աշխատանքի արտադրողականության բարձրացումն արտահայտվում է միավոր արտադրանքի հաշվով Ա․ ծ–ի կրճատումով։

Հ․ Գրիգորյան, Վ․ Ներկարարյան

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼ, որոշակի ժամանակամիջոցում (տարի, կիսամյակ, եռամսյակ, ամիս) ձեռնարկության, արտադրամասի կամ արտադրական այլ միավորման արտադրած արտադրանքի քանակ։ Ընդգրկում է թողարկված պատրաստի արտադրանքը և կիսաֆաբրիկատները, կապիտալ շինարարության ոլորտում կատարվող արտադրական ծառայությունները և անավարտ արտադրություն