Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատմական աղբյուրներում երբեմն կոչվելէ քաղաք, ավան, գյուղաքաղաք։ Ըստ Թովմա Արծրունու, Արտաշես Ա մ․ թ․ ա․ II դ․ հիմնադրել է Ա․ որպես ամառանոց–քաղաք իր կնոջ՝ Աաթենիկի համար։X–XI դդ․ Ա․ մտել է Վասպուրականի թագավորության մեջ։ Ա–ի շրջակայքում մինչև այժմ էլ պահպանվել են ավերակ շենքերի, եկեղեցիների, պարիսպների հետքեր։ Ա–ում էին Ա․ Շմավոն, Թուխ Մանուկ,Ս․ Հակոբ ուխտատեղիները։ 1877–78-ին,ռուս–թուրքական պատերազմի ժամանակԱ․ ուներ մոտ 400 տուն հայ բնակիչ, սակայն հետագայում, թուրք, ջարդարարների հալածանքների պատճառով, հայերի թիվը նվազել է։ Ա–ի հվ․ մասով է անցնում Շամիրամի ջրանցքը։ Հռչակված է եղելԱ–ի քաղցրահամ խնձորը, որն արտածվում էր Վան և այլ քաղաքներ։ XX դ․սկզբին Ա–ում կար եկեղեցի (Ս․ Աստվածածին) և դպրոց։ 1870-ից Ա–ում գործելէ Արշակունյաց բարեգործական ընկերությունը, որի նպատակն էր նյութապես աջակցել երեխաների կրթական գործին։Ա–ի հայերը մասնակցել են 1915-ի Վանի ինքնապաշտպանական կռիվներին և նահանջող ռուս, զորքերի հետ գաղթել ուբնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ Գրկ․ Թովմա Արծրունի, Պաամութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887, էջ 53-54։ Միրախորյան Մ․, Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, մաս 2, ԿՊ, 1885, էջ 229 –40։ Ա–դո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։

ԱՐՏԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, է ք ս n գ ա մ ի ա (<հուն․ ё|со – դուրս և ամուսնություն), նախնադարյան հասարակությանը բնորոշ սովորույթ, որով արգել–

վում էր նույն ազգակցական խմբի մարդկանց ամուսնությունը։ Հայաստանում, սովորույթի իրավունքի ուժով, ամուսնությունը արգելվում էր մինչև ազգակցության 7-րդ աստիճանը (պորտը)։ Այս սովորույթը օրենքի ուժ է ստացել միջնադարյան հայ կանոնագրքերում և դատաստանագրքերում։

է․ Կարապետյան

ԱՐՏԱՆԻՇ, գյուղ Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Սևանի լեռնաշղթայի հարավային լանջին, շրջկենտրոնից 13 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Ունիմիջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան,կապի բաժանմունք, բուժկայան։ Գյուղի տարածքում պահպանվել են հին ամրոցի,եկեղեցու և գերեզմանատների ավերակներ։ Արաանիշ Արաանիշի թերակղզին և հրվանդանը Սևանա լճում

ԱՐՏԱՆԻՇԻ ԹԵՐԱԿՂԶԻ, Սևանա լճի հյուսիս–արևելյան ափին։ Սևանի լեռնաշըղթայից բաժանված է ալյուվիալ հարթությամբ։ Մակերեսը 25 կմ2 է, ամենամեծ բարձրությունը՝ 2461 մ։ Նեոգենի ծալքավոր լեռնազանգվածի մնացորդ է՝ կազմված սենոնի և էոցենի կրաքարերից։Կենտրոնական մասը բարձր է, եզրերը վերջանում են լճի մերկացած հատակի նեղ շերտով։ Լանջերին կան լճային դարավանդների հետքեր, դարափուլային տեղամասեր և ճառագայթաձև ձորակներ։Կլիման չափավոր–ցուրտ լեռնային է,լանդշաֆտը՝ լեռնատափաստանային։

Խ․ Նազարյան

ԱՐՏԱՆԻՇԻ ԽՈՐՇ, Սևանա լճի արևելյան ափին, լճից անջատվում է Արտանիշի թերակղզով։ Երկարությունը մոտ 3 կմ է,լայնությունը՝ 2 կմ, միջին խորությունը՝25 մ։ Հս․ և հվ–արմ․ ափերը զառիթափ են,ժայռոտ, հս–արմ–ը՝ մեղմաթեք։ Ջրի տարեկան միջին ջերմաստիճանը 9,1°Cէ,օգոստոսին՝ 18,4°С, հունվարին՝ 1,2°С։Սառչում է հազվադեպ, տարեկան տեղումները՝ 400 մմ։ Ա․ խ․ է թափվում Արտունջ գետակը։

Ֆ․ Գևորգյան

ԱՐՏԱՆԻՇԻ ՀՐՎԱՆԴԱՆ, համանուն թերակղզու արևմտյան ծայրին, Սևանա լճի հյուսիս–արևելյան ափին։ Ծածկված է լճային նստվածքներով։ Սևանա լճի մաազատված մասերում կան մինչև 5 մբարձրության առափնյա թմբեր։

ԱՐՏԱՆՈՒՋ, քաղաք Մեծ Հայքի Գուգարք նահանգի Կղարջք գավառում, ճորոխ գետի Արտանուջ վտակի ափին։ Ագաթանգեղոսի արաբ, խմբագրություններից մեկում հիշվում է Ա–ի բդեշխությունը, որը ենթարկվել է Հայոց Տրդատ Գ թագավորին։ VII դ․ Ա․ գրավել են արաբները։ Հայաստանում արաբ, խալիֆայության դեմ 774–775-ի ապստամբության պարտությունից հետո Վասակ Բագրատունին փախավ Կղարջք գավառը, նրա թոռ Աշոտ Բագրատունին 820-ական թթ․ սկզբին հիմնեց հայկ․ իշխանություն։ Ըստ «Քարթլիս ցխովրեբա»-ի («Վրաց պատմություն»),Աշոտ Բագրատունին վերաշինեց Ա․, կանգնեցրեց ամրոց «և նրա պարիսպների առջև ու նրանց կից հիմ դրեց քաղաքի»։ IX–X դդ․ Ա․ ընդարձակվեց և սկսեց որոշակի դեր խաղալ հարևան երկրների հետ կատարվող սանտրում։ Առևտրական ճանապարհներով կապված լինելով Իբերիայի,Աբխազիայի, ինչպես նաև Տրապիզոնի,Բյուզանդիայի և այլ երկրների հետ՝ Ա․դարձել է առևտրական կենտրոն, վաճառաշահ ու փարթամ քաղաք։ Բյուգանդական կայսր–մատենագիր Կոստանդին Ծիրանածինը (905–959) գրում է․ «Արտանուջ ամրոցը շատ անառիկ է․ նա մեծ քաղաքների նման ունի նաև մեծ արվարձան։Տրապիզոնի, Իբերիայի, Աբազգիայի [Աբխազիայի], Հայաստանի բոլոր շրջաններից և Ասորիքից այստեղ են գալիս առևտրականներ» (Կոստանդին Ծիրանածին,1970, էջ 19)։ Այնուհետև նա գրում է, որ Ա․ առևտրից հսկայական մաքսեր է ստանում, իսկ քաղաքադաշտը («Արզինը»)ընդարձակ է ու բարեբեր, այն Իբերիայի,Աբխազիայի և Մեսխեթի (Սամցխե գավառի) բանալին է։ X դ․ Անիից դուրս եկող միջազգային քարավանային ճանապարհներից մեկը անցնում էր Անի–Կարս–Արտանուջ ուղեգծով դեպի Սև ծովի ափամերձ վայրերը։ XI դ․ վերջից մինչև մոնղոլական նվաճումները (1230-ական թթ․)Ա․ պահպանում էր զարգացած քաղաքի իր դիմագիծը։ Մոնղոլական տիրապետության շրջանում Ա․ եղել է վրաց Բագրատունիների թագավորության, իսկ 1266-ից՝Մամցխե–Սաաթաբագո իշխանության մեջ։1555-ից, երբ օսմանյան Թուրքիան նվաճել է Սամցխե–Սաաթաբագոն, Ա․ մտել է Չըլդըրի (Ախալցխայի) փաշայության մեջ,դարձել սանջակի կենտրոն։XX դ․ սկզբին Ա․ ուներ մոտ 1000 բնակիչ, 960-ը (250 տուն)՝ հայեր (կաթոլիկներ), մնացածը՝ թուրքեր։ Վերջիններս Ա․ են գաղթել Ախալցխայից, 1828–29-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ։ Քաղաքում կար եկեղեցի (Ս․ Ստեփանոս),կառուցված 1836-ին, և վարժարան։ Ա․հոգևոր թեմի կենտրոն էր։ Բնակիչների հիմնական զբաղմունքն էր հողագործությունը, անասնապահությունը, առևտուրը,արհեստագործությունը (դերձակություն,ներկարարություն, կոշկակարություն,դարբնություն ևն)։ Ա–ում արդյունահանվում էր ընտիր գինի, մորթիներ, բուրդ ևն։ Մորթիներն արտահանվում էին մինչև Փարիզ և Մարսել։ Քաղաքում զարգացած էր ասեղնագործությունը, կերպասագործությունը, մետաքսագործությունը։Ա–ում և շրջակայքում կան շատ հնություններ։ Պահպանվել է Ա–ի բերդը՝ բարձր ժայռի գագաթին։ Մինչև 1918-ը բերդի մեջ պահպանվել էին ջրամբարի և քա–ղաքացիական շենքերի ավերակներ։