Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(Գ․ Զոհրապ, Տ․ Կամսարական, Լ․ Բաշալյան, Մ․ Կյուրճյան և ուրիշներ)։ խուսափելով թուրք, կառավարության հետապնդումներից՝ 1896-ին անցել է արտասահման, եղել Լոնդոնում, Կահիրեում։ 1895-ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, սակայն, հուսախաբ լինելով, 1901-ին հեռացել է։ 1898–1901-ին խմբագրել է «Նոր կյանք» հանդեսը։ 1902-ին հրատարակել է «Հայ հանդես»-ը (Վենետիկ), 1905-ից խմբագրել «Շիրակ»-ը (Կահիրե)։ Պատմվածքներում պատկերել է սոցիալական անհավասարությունից բխող ողբերգական տեսարաններ, ցույց տվել ազնիվ անհատների կործանումը հետամնաց ու ապականված բարքերի պատճառով («Երագի մը գինը», 1884, «Կատակ մը», 1884, «Դատապարտյալը», 1885, «Ապուշը», 1886 են)։ «Կարմիր ժամուց» (1909) վիպակում արտացոլել է XIX դ․ Ա․ Արփիարյան 80–90-ական թթ․ իրադարձությունները Արևմտյան Հայաստանում։ Ա–ի աշխարհայացքի վրա ազդեցություն է թողել ռուս, առաջին հեղափոխությունը։ Հեղափոխության գաղափարներով են տոգորված Ա–ի «ոսկի ապարանջան» (1906), «Մինչև ե՞րբ» (1907) պատմվածքները։ Սպանվել է Կահիրեում, տեռորիստի ձեռքով։ Երկ․ Ընտիր երկ․, Ե․, 1951։ Կյանքի պատկերներ, ԿՊ, 1885։ Պատմվածքներ և վիպակներ, Փարիզ, 1931։ Պատմություն ԺԹ դարու^ուրքիո հայոց գրականության, Կահիրե, 19ՀՅ։ Գրկ․ Հակոբյան Ս․, Արփիար Ար– Փիարյան, Վնն․, 1922։ Ստեփանյան Գ․, Արփիար Արփիարյան, Ե․, 1955։ Ա․ Օհանյան


ԱՐՔԱԹԻ, գյուղ Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթում, էրզրումից 16–17 կմ հեռավորության վրա։ 1915-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ա․ տեղական ճանապարհով կապված էր Էրզրում քաղաքի հետ։ Ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ, անանաս, Brome- liaceae ընտանիքի Ananas ցեղի խոտա– նման արևադարձային բույս։ Տերևները՝ ժապավենաթրաձև, մինչև 80 սմ երկարությամբ, ծաղիկները հավաքված են ամուր, հասկաձև ծաղկաբույլի մեջ։ Հասունացման ժամանակ ծաղկաբույլի առանցքը, բազմաթիվ պտղապատյաններն ու ծաղկատերևները ներաճում և դառնում են խոշոր, հյութալի, անուշաբույր պտղաբույլ՝ 2– 5 Կգ քաշով։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված ձևով (մուրաբա, պահածո)։ Տերևներից ստանում են տեխնիկական թանկարժեք մանրաթել։ Puiq- Արքայախնձոր մանում է կտրոններով։ Պտղաբերում է տնկումից 1–3 տարի հետո։ Հայտնի է մի քանի տեսակ։ Հայրենիքը Բրազիլիայի արևադարձային անտառներն են։ Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակվում է ջերմոցներում։ Ա․ Մարգարյա


ԱՐՔԱՅԱԿԱՂՆԻ ՎԱՆՔ (Արքակաղին վանք), Կիլիկիայի հայկական պետության եպիսկոպոսանիստ վանքերից մեկը։ Դտնվում էր Մսիս (Մամեստիա) քաղաքից հվարլ․, Նուր լեռան Պոզ Աղաճի կոչված անտառում։ Անունը ստացել է կաղնիներով շրջապատված լինելու համար։ Կոչվել է նաև Խճկտոր (այսինքն՝ Հաճկատար Հաճոյակատար)․ այդպիսի մակդիր տրվում էր Տիրամորը, ենթադրվում է, որ եկեղեցին նվիրված էր Ս․ Աստվածածնին։ Կառուցման ժամանակն անհայտ է։ Հիշատակվում է XII դ․ կեսից։ 1206–08-ին եղել է կաթողիկոսանիստ։ Ա․ վ․ հայտնի էր որպես գրչության, երաժըշտության ուսուցման կենտրոն։ Մեծապես վնասվել է 1269-ի երկրաշարժից, հետագայում մասամբ նորոգվել։ Պահպանվել են ավերակները։ Մ․ ճնահիրճյան


ԱՐՔԱՅԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ, Պարսից Աքե– մենյան թագավոր Դարեհ I-ի նախաձեռնությամբ կառուցված տարանցիկ մայրուղի Առաջավոր Ասիայում։ Անցել է Ելամի, Մարաստանի, Հայաստանի, Կիլիկիայի, Կապադովկիայի, Փռյուգիայի և Լիդիայի վրայով։ Ելամի Շոշ քաղաքից մինչև Լիդիայի Սարդես քաղաքն ունեցել է 456 փարսախ (շուրջ 2500 կմ) երկարություն։ Ա․ ճ–ի յուրաքանչյուր 25–30 կմ վրա տեղավորվել են պետ․ գործակալնե– րի, առևտրականների անվտանգ երթեվեկությունն ապահովող կայաններ։ Ըստ Հերոդոտոսի, Հայաստանի հվարմ․ սահմանից՝ Եփրատ գետից, մինչև Մարաստանի Մատիենե մարզը (Փոքր Զավ գետի վերին հոսանքի շրջան) կամ Հայաստանի հվարլ․ սահմանը Ա․ ճ․ ունեցել է մոտ 310 կմ երկարություն և 15 կայան։ Գրկ․ Геродот, История в девяти кни– гах, Л․, 1972, էջ 252–53; Манандян Я․ А․, О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен, Е․, 1954․ Լ․ Պետրոսյան


ԱՐՔԱՅԱՋՈՒՐ, ազոտական թթվի և աղաթթվի խառնուրդը։ Ա․ անվանումը տվել են ալքիմիկոսները Quiin․aqua regia), քանի որ նրա մեջ լուծվում է «մետաղների արքան»՝ ոսկին։ Սովորաբար օգտագործվող խիտ ազոտական թթվի և աղաթթվի ծավային հարաբերությունը Ա–ում 1։3,6 է։ Կարելի է նաև թթուներից մեկը կամ մյուսը վերցնել ավելցուկով (հաճախ վերցնում են 1։3 հարաբերությունը)։ Ա․ անգույն, քլորի հոտով, արագ դեղնող հեղուկ է։ Խիստ օքսիդիչ է։ Ա–ում լուծվում են բոլոր մետաղները (բակառությամբ ռութենիումի, ռադիումի, օսմիումի և իրիդիումի)։ Ա–ի հատկությունները պայմանավորված են հետևյալով, ազոտական թթուն օքսիդացնում է աղաթթուն, առաջացնելով նիտրոզիլ քլորիդ՝ NOC1 և ատոմական քլոր, որոնց ներգործության շնորհիվ մետաղները օքսիդանում են և լուծվում։ Ա․ պատրաստում են օգտագործելուց անմիջապես առաջ։ Օգտագործվում է վերլուծական քիմիայում, ոսկերչության և ատամնաբուժության մեջ՝ ոսկին, պլատինը և թթուներում չլուծվող մյուս մետաղները լուծելու համար։


ԱՐՔԱՅԻԿՆԵՐ (Regulidae), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է Ա–ի 6 տեսակ, որից ՀԱՍՀ–ում հանդիպում է միայն մեկը՝ դեղնագլուխը։ Մարմնի երկարությունը մինչև 10 սմ է, քաշը՝ 5–6 գ։ Փետուրները՝ մոխրագույն, կանաչավուն։ Արուների կատարը նարընջագույն է, էգերինը՝ դեղին։ Ապրում են փշատերև անտառներում։ Նստակյաց կամ քոչվոր կյանք են վարում։ Ա․ դնում են 5–10 ձու։ Սնվում են որդերով, միջատներով, նրանց թրթուրներով ու ձվերով, մեծ օգուտ են տալիս անտառային տնտեսությանը։ Ա․ տարածված են Հս․ կիսագնդի Դեղնագլուխ արքայիկ անտառներում։ ՀՍՍՀ–ում Ա․ չեն բնադըրվում, հանդիպում են ձմռան ամիսներին*․ Մ․ Աղաւէյան


ԱՐՔԱՅՈՒՆ, մոնղոլների՝ քրիստոնյաներին տված անվանումը։ Հանդիպում է չին․, պարսկ․, արաբ․, հայկ․ և վրաց․ աղբյուրներում՝ իբրև անձնանուն կամ դավանական պատկանելություն ցույց տվող վերադիր։ Ենթադրում են, որ «Ա․» բառը ծագել է՝ ա․ Քրիստոս անվան մոնղ․ «էրքե» ձևափոխությունից, բ․ արքոն (իշխան, պետ) հունարեն բառից՝ հոգևոր պետ իմաստով, գ․ հայերեն արքա կամ արքայուն բառից, որ իմաստով համազոր է ասոր․ «մըլքըյը»-ին (արքայականք)։ Վերջին ստուգաբանության հեղինակը ակադ․ Ն․ Մառն է, որը Ա–ի գործածությու– նը կապել է Հայաստանից (սկսած VII դ․) Միջին Ասիա ու Չինաստան հեռացած քաղկեդոնական հայերի հետ։ Գրկ․ МаррН․ Я․, Аркаун, монголь– ское название христиан, в связи с вопросом об армянах-халкедонитах, «Византийский временник», 1906, т․ 12, в․ 1–4; D е v ё- ria М․, Notes depigraphie mongole-chi- noise, «Journal Asiatique», 1896, t․ 8․ Պ․ Մուրադյան


ԱՐՔԱՇԵՆ, Ա ր խ ա շ ա ն, գետ Հայկական ՍՍՀ–ում, Ամբերդի ձախ վտակը (Քասաղի համակարգ)։ Երկարությունը 13 կմ է։ Մկիգբ է առնում Արագածի գա–