հարայի և հս․ ծովափնյա մասի ֆլորան պատկանում է Հոլարկտիկական մարզին։ Տարածքի ավելի քան 39%-ը գրավում են անապատները, մոտ 37%-ը՝ սավաննաները, 16%-ը՝ անտառները։ Գվինեական ծոցի երկարությամբ և Կոնգոյի իջվածքում աճում են խիտ, բազմահարկ, հասարակածային խոնավ անտառներ, որոնք հս․ և հվ․ ծայրամասերում փոխարինվում են խառը (տերևաթափ-մշտադալար) և տերևաթափ անտառներով՝ առաջացնելով անցողիկ նեղ շերտ դեպի սավաննաները։ Տարբերում են բարձրախոտ, տիպիկ (չոր) և անապատացած սավաննաներ։ Բարձրախոտ սավաննաները (800–1200 մմ տարեկան տեղումներով, 3–4 ամիս չոր սեզոնով) ունեն բարձր հացազգիների (փղի խոտ, մինչե 5 մ) խիտ ծածկ, պուրակների նոսր անտառների հսկայական զանգվածներ, որոնք չոր եղանակներին տերևաթափ են լինում։ Տիպիկ սավաննաները (500-800 մմ տարեկան տեղումներով, չոր սեզոնը 6 ամիս) ունեն հացազգիների համատարած ծածկ, ինչպես նաև հովհարաձև արմավենիների, ակացիաների, բաոբաբների, հալվեի առանձին ծառեր և պուրակներ։ Հասարակածային խոնավ անտառների զանգվածից դեպի գետահովիտները տարածվում են սրանային անտառները։ Անապատացած սավաննաները (300-500 մմ տեղումներով, 8-10 ամիս չոր սեզոնով) բնութագրվում են ցածրահասակ ծառերի լայն տարածումով։ Այս սավաննաները հիմնականում հերկվում են կամ օգտագործվում որպես արոտավայր։ Անապատները հս․ կեսում գրավում են մեծ տարածություն, այստեղ է Սահաբա անապատը, որին բնորոշ են չորասեր կիսաթփուտները և թփուտները։ Հվ-արմ-ում՝ Կալահարի անապատին բնորոշ են սուկուլենտները՝ սառնենի, հալվե, իշկաթնուկ, Նամիբ անապատին՝ վելվիչիա սուկուլենտը։ Օազիսներում ամենատարածված բույսը փյունիկյան արմավենին է։ 4վ․ և հս․ մերձարևադարձային ծայրամասերի համար տիպիկ են մշտադալար թփուտները, անտառները (փշատերև և լայնատերև), որոնք պահպանվել են լեռների լանջերին։ Հարուստ ու բազմազան են բուսական ռեսուրսները։ Կենտրոնական Ա-ի մշտադալար անտառներում աճում է արժեքավոր փայտանյութ ունեցող մոտ 40 ծառատեսակ։ Յուղատու արմավենու պտուղներից ստանում են բարձրորակ յուղ, կոլա ծառի սերմերից՝ կոֆեին ևն։ Աֆրիկյան սորգոն, կորեկը, ձմերուկը, տզկանեփը, քնջութը մշակում են շատ երկրներում։
Կենդանական աշխարհը բազմազան է և հարուստ։
Հյուսիսային Ա․ (ներառյալ Սահարան) մտնում է Տոլարկտիկական մարզի, մնացած մասը՝ Եթովպական մարզի մեջ։ Բացառություն է կազմում Մադագասկարը (Մադագասկարյան կենդանաաշխարհագրական ենթամարզ)։ Հյուսիսային Ա–ին բնորոշ են բորենին, անպոչ կապիկը, նապաստակը, արոսը, այծքաղը, վիթը, աղվեսը, ջայլամը։ Եթովպական մարզին բնորոշ տեսակներից են նեղքիթ կապիկները, մագլցող թռչունները, փիղը, գետաձին։ Սավաննաներում ապրում են այծքաղ, զեբր, ընձառյուծ, ռնգեղջյուր, գետաձի, գոմեշ, փիղ, առյուծ, հեպարդ, լուսան, բորենի։ Շատ տարածված է ցեցե ճանճը։ Գետերում ապրում են կոկորդիլոսներ։ Մադագասկարի կենդանական աշխարհը շատ հին է և էնդեմիկ (խոզանակավոր ոզնի, կիսակապիկ-լեմուր, վազող թըռչուններ)։ Ա–ի կենդանական աշխարհը խիստ աղքատացել է, այն անձեռնմխելի է մնացել միայն արգելավայրերում։
III․ Աշխարհագրական հայտնագործությունների և ուսումնասիրությունների պատմությունը:
Ա-ի ուսումնասիրությունը սկսվել է դեռևս վաղ անցյալից։ Հյուսիսային Ա-ի ափերը եգիպտացիներին հայտնի էին մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակից։ Մ․ թ․ I դարում ինդոնեզացիները ծանոթացան Ա-ի արլ․ ափերին, հայտնագործեցին Մադագասկարը և գաղութացրին այն։ Հյուսիսային Ա․ նվաճելուց հետո (VII դ․) արաբները բազմիցս կտրեցին անցան Սահարան և Լիբիական անապատը, հայտնագործեցին Սենեգալ և Նիգեր գետերի որոշ հատվածներ, Չադ լիճը և Սպիտակ Նեղոսի ձախ վտակները։
Եվրոպացիները Ա-ի հետ ծանոթացան դեպի Հնդկաստան ծովային ուղի որոնելիս։ 1441-ին Ն․ Տրիշտանը հայտնագործեց Կապ Բլան հրվանդանը, որտեղից ստրուկներ տեղափոխեցին Եվրոպա, այդ ժամանակից ի վեր սկսվեց ստրկավաճառության շրջանը։ 1487-ին Բ․ Դիաշը առաջինը հասավ Բարեհուսո հրվանդանը, իսկ 1497-98-ին Վասկո դա Դաման հայտնագործեց Հնդկաստան տանող ծովային ուղին։ XVI – XVII դդ․ պորտուգալացիները Ա-ի ծայրամասերում բազմաթիվ հայտնագործություններ կատարեցին։ XVIIIդ․ նրանք թափանցեցին արևադարձային Ա-ի խորքը։ Անգլիան և Ֆրանսիան գաղութային էքսպանսիան ընդարձակելու նպատակով նույնպես սկսեցին ուսումնասիրել ներքին Ա․։ XIX դ․ առաջին կեսին Ա․ ուսումնասիրել են ֆրանսիացի ճանապարհորդներ Ժ․ Մոլիեն և Ֆ․ Քայոն, ռուս Ե․ Կովալևսկին (Կապույտ Նեղոսի ավազան), ֆրանսիացիներ Ա․ Լենան դե Բելֆոնը, Դ’Առնոն, Սաբատիեն և գերմանացի Ֆ․ Վերնեն (Սպիտակ Նեղոսի ավազան)։ Գերմանացիներ Ի․ Կրապֆը և Ի․ Ռեբմանը հայտնագործեցին Կիլիմանջարո և Քենիա լեռները (1848–49)։ Անգլիացիներ Ռ․ Բյորտոնը և Զ․ Սպիկը 1857-59-ին հասան Տանգանիկա լիճ, Սպիկը 1858-ին հայտնագործեց Վիկտորիա լիճը, իսկ Ս․ Բեյքերը՝ 1864-ին Մոբուտու Սեսե Սեկո լիճը։ XIX դ․ 2-րդ կեսին հյուսիսային Ա․, Սահարան և Սուդանը ուսումնասիրեցին գերմանացիներ Գ․ Բարտը, Գ․ Նախտիգալը, Օ․ Լենցը, Գ․ Ռոլֆսը և ուրիշներ։ Կենտրոնական Ա․ 1849-73-ին ուսումնասիրել է անգլիացի Դ․ Լիվինգսթոնը։ Նա հայտնագործեց Նգամի լիճը, Զամբեզիի վերին հոսանքը, Լուալաբա գետը, կտրեց անցավ Ա․ արմ–ից արլ․։ 1874-ին Կենտրոնական Ա-ում ստեղծվեց միացյալ անգլո–ամեր․ արշավախումբ, որը Գ․ Ստենլիի ղեկավարությամբ 1875-77-ին ուսումնասիրեց Վիկտորիա և Տանգանիկա լճերը, հայտնագործեց Ռուվենզորի լեռնազանգվածը, Իդի Ամին Դադա լիճը, Նեղոսի վերին հոսանը։
IV․ Բնակչությունը
Ա-ի բնակչության էթնիկական կազմը բարդ է։ ժողովուրդների մեծ մասը դեռևս չի կազմավորվել որպես ազգ։ Տակագաղութային պայքարի ընթացքում շատ երկրներում հիմք դրվեց միասնական պետականության։ Լեզվով և մշակույթով մոտիկ բնակչության խմբերի հիման վրա ակտիվորեն ձևավորվում են ազգություններ և ազգեր։ Ա-ի հս․ և մասամբ հս-արլ․ երկրներում ապրում են կրոնով (իսլամ) և մշակույթով իրար մոտ արաբները և բերբերները, ինչպես նաև այլ ժողովուրդներ, որոնք խոսում են սեմաքամյան ընտանիքի ազգակից լեզուներով (ընդհանուր թիվը ավելի քան 120 մլն մարդ՝ մայր ցամաքի բնակչության 37,4%-ը)։ Այդ լեզվաընտանիքը միավորում է Ա-ի սեմական (83,7 մլն մարդ), քուշյան (12,7 մլն մարդ), բերբեր (մոտ 5,8 մլն մարդ) և հաուսա (18 մլն մարդ) խմբերը։ Տարածված է արաբերենը։ ԵԱՏ–ում, Լիբիայում, Թունիսում, Ալժիրում, Մարոկկոյում ձևավորվեցին արաբ, ազգեր՝ եգիպտացիներ, լիբիացիներ և թունիսցիներ, ալժիրցիներ և մարոկկոյացիներ (թեև վերջին երկուսի ազգային-քաղ․ միասնությունը դեռևս չի համընկնում էթնիկականի հետ)։ Այստեղ պահպանվել են բերբերների խմբեր (ռիֆերը, տամազիգտները և շլյոխները Մարոկկոյում կազմում են ամբողջ բնակչության 30%-ը)։ Եթովպիայում կազմավորվում է եթովպական ազգը, որի կորիզը ամհարներն են (մոտ 12 մլն մարդ)։ Սոմալիի հանրապետությունը բնակեցված է գրեթե միայն սոմալներով։ Արլ․, Կենտրոնական և Արմ․ Սուդանի երկրները հիմնականում բնակեցված են նեգրոիդ ժողովուրդներով․ նրանց լեզուները խմբավորվում են հատուկ լեզվաընտանիքների ու խմբերի մեջ․ հաուսա՝ բուն հաուսա, բուր, մանդարա և ուրիշներ (ավելի քան 18 մլն մարդ), արլ․ բանտոիդ՝ տիվ, բամիլեկե և ուրիշներ (5,6 մլն մարդ), զուր կամ կենտրոնական բանտոիդ՝ մոսի, գրուսի, սենուֆո և ուրիշներ (մոտ 9,4 մլն մարդ), ատլանտյան կամ արմ․ բանտոիդ՝ ֆուլբե, վոլոֆ, սերեր և ուրիշներ (15,6 մլն մարդ), սոնգայի (ավելի քան 1 մլն