Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդ), մանդե՝ մալինկե, բամբարա և ուրիշներ (8,7 մլն մարդ), գվինեական՝ կրու, ական, էվե, իորուբա և ուրիշներ (ավելի քան 38 մլն մարդ), կանուրի (3,2 մլն մարդ), նիլոտական՝ դինկա, նուեր, մասաի և ուրիշներ (մուո․ 10 մլն մարդ)։ էթնիկական և լեզվական բազմազանությունը այստեղ ավելի խորացրին գաղութատերերը, որոնք մասնատեցին պատմամշակութային և լեզվական գոտիները՝ իրարից բաժանելով ազգակից ժողովուրդներին։ Հասարակածային Աֆրիկայում բնակվում են բանտու լեզուներով խոսող ժողովուրդներ (83 մլն մարդ, Ա-ի ընդհանուր բնակչության մոտ 25%)՝ բանյառուանդա՝ 5,6 մլն մարդ (Ռուանդա և հարևան երկրները), բարունդի՝ 3,8 մլն մարդ (Բուրունդի և այլ վայրերում), մալավի՝ 4,8 մլն մարդ (Մալավի և այլ վայրերում), բակոնգո, բալուբա, մոնգո (Զաիր), կիկույու, բալուխյա (Քենիա և այլ վայրերում) և ուրիշներ։ ժողովուրդների միավորմանը նպաստում է մշակութային ավանդույթների և մանավանդ բանտու լեզուների ազգակցությունը։ Հարավային Աֆրիկայում ռասայական և սոցիալական ճնշման դեմ մղված պայքարը միավորում է Ա-ի ժողովուրդներին (բանտու՝ կոսա, զուլու և ուրիշներ)։ Մադագասկար կղզում ապրում են մալգաշները (6,5 մլն մարդ), որոնք պատկանում են մալայա–պոլինեզյան լեզվաընտանիքի ինդոնեզական խմբին։ Եվրոպական ծագմամբ բնակչությունը (անգլիացիներ, բուրեր, ֆրանսիացիներ և ուրիշներ) կազմում է Ա–ի բնակչության գրեթե 2,5%։ ՀԱՀ–ում, Քենիայում և Մավրիկիոս կղզում կան շատ եկվորներ Հնդկաստանից և Պակիստանից։

V․ Պատմական ակնարկ

Ա-ի պատմությունը անհամաչափ է ուսումնասիրված։ Եթե Հյուսիսային Ա-ի երկրների, հատկապես՝ Եգիպտոսի, պատմությունը հետազոտված է համեմատաբար լրիվ, ապա Սահարայից հարավ ապրող ժողովուրդների պատմությունից քիչ բան է հայտնի (նրանց գիր ու գրականություն չունենալու պատճառով)։ Արևադարձային Ա-ի երկրների պատմության ուսումնասիրությամբ XIX դ․ և XX դ․ 1-ին կեսին հիմնականում զբաղվել են գաղութակալ երկրների (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա) գիտնականները, որոնք այն վարկածն են զարգացրել, թե իբր Ա-ի ժողովուրդները սեփական պատմություն չեն ունեցել՝ ջանալով արդարացնել գաղութացումը։ Ազատագրական շարժման վերելքի և աֆրիկյան անկախ պետությունների ստեղծմանը զուգընթաց փոխվում է Ա-ի ժողովուրդների պատմության հարցերի նկատմամբ եղած վերաբերմունքը, որը և իր արտացոլումն է գտնում սոցիալիստական երկրների, ինչպես նաև արևմտաեվրոպական առաջադեմ աֆրիկագետների աշխատություններում։

Ա․ մայր ցամաքում (Արևելյան Ա․, Տանզանիա, Քենիա ևն) XX դ․ 50-60-ական թթ․ կատարած հնագիտական ու հնամարդաբանական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ մարդակերպ էակները այնտեղ ապրել են 2 մլն տարի առաջ։ Այդ հայտնագործությունները շատ մասնագետների հիմք են տվել եզրակացնելու, որ Ա․ մարդկության բնօրրանն է։ Վաղ պալեոլիթի (հին քարի դար) գործիքներ են հայտնաբերվել Ա-ի շատ շրջաններում։ Ավելի ուշ, կլիմայի փոփոխության և Սահարա անապատի գոյացման հետևանքով, տարբերություն է առաջացել Հյուսիսային Ա-ի երկրների և մայր ցամաքի մնացած մասի միջև։ Հյուսիսային Ա-ում հայտնաբերվել են քարի դարի զարգացման բոլոր փուլերի մշակութային շերտերը։

Ա-ի հնագույն պատմության հիանալի աղբյուր են մ․ թ. ա․ VIII-VI հազարամյակներին վերաբերող ժայռապատկերները (Սահարա, Եթովպիա, Ռոդեզիա ևն), որոնք պատկերում են դրվագներ որսորդ ու անասնապահ ցեղերի կյանքից։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակում Նեղոս գետի հովտում աստիճանաբար ձևավորվել է հին եգիպտական պետությունը, որի մշակութային հիմքը աֆրիկյան էր։ Սակայն հետագա զարգացման ընթացքում Հին Եգիպտոսի մշակույթը աստիճանաբար հեռացել է Ա-ի մնացած մասի մշակույթից, և նրա պատմությունը ավելի շատ սկսել է առնչվել Առաջավոր Ասիայի ու Միջերկրականի ավազանի պատմությանը (տես Եգիպտոս Հին)։ Եգիպտոսից արևմուտք բնակվում էին հին լիբիական ցեղերը, որոնք արդեն մ․ թ․ ա․ XIII-XII դդ․, որպես ցեղային միավորումներ, մասնակցում էին «ծովի ժողովուրդների» արշավանքներին՝ ընդդեմ Եգիպտոսի։ Մ․ թ․ ա․ XII դ․ սկսած Հյուսիսային Ա-ի ափերին երևացին փյունիկեցիները (տես Փյունիկիս։)։ Նրանց հիմնած գաղութներից մեկը՝ Կարթագենը, դարձավ հզոր պետություն։ Մ․ թ․ ա․ VII դ․ Հյուսիսային Ա-ի ծովամերձ շրջաններում հիմնվեցին հուն, գաղութներ (Կիրենա, Նավկրատիս ևն)։ Մ․ թ․ ա․ III դ․ ձևավորվեցին Նումիդիա և Մավրիտանիա պետությունները։ Կարթագենի ավերումից հետո (մ․ թ․ ա․ 146) Հռոմը իր տիրույթներին միացրեց Հյուսիսային Ա․։ Մ․ թ․ V դ․ Հյուսիսային Ա․ խուժեցին վանդալները, ապա այն նվաճեց Բյուզանդիան։ Հին եգիպտական պետությունից հարավ՝ Նեղոսի հովտում ու Նուբիայի սահմաններում մ․ թ․ ա․ III հազարամյակում բնակվում էին նեհսիները, որոնք հավանաբար եթովպական ցեղեր էին։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում ժամանակակից Սուդանի տերիտորիայում հիմնվեց Կուշ պետությունը, որի թագավորները մ․ թ․ ա․ VIII դ․ նվաճեցին Եգիպտոսը և հիմնեցին XXV եթովպական դինաստիա։ VII-VIII դդ․ Եգիպտոսն ու ամբողջ Հյուսիսային Ա․ մտան արաբ, խալիֆայության կազմի մեջ (տես Աբբաս-Առեարական թաղամաս Դուալայում (Կամերան) յաններ և Օմայանների խալֆայություն)։ VIII դ․ խալիֆայությունից անջատվեցին Մարոկկոն, որտեղ թագավորեց Իդրիսյաննեիրի արաբ, դինաստիան, և Թունիսը, որտեղ Բաղդադի խալիֆաների փոխկառավարիչ Աղլաբյանները հիմնեցին իրենց սեփական դինաստիան։ X դ․ նրանց փոխարինեցին Ֆաթիմյանները, որոնք նվաճեցին նաև Եգիպտոսը (969)։ XI դ․ կեսերին Մաղրիբի արմ․ մասը նվաճեցին քոչվոր–բերբերները և ժամանակակից Մարոկկոյի տերիտորիայում ու Ալժիրի արմ․ մասում հիմնեցին Ալմորավյանների պետությունը։ Եգիպտոսում Ֆաթիմյանների անկումից հետո իշխանությունը գավթեցին Այուբյանները, իսկ XIII դ․ այնտեղ հաստատվեց մամլուքների պետությունը։ XVI ղ․ սկգբներին Օսմանյան կայսրությունը նվաճեց Եգիպտոսը, ավելի ուշ՝ Լիբիան, Ալժիրը, Թունիսը։ Առաջին ստույգ տեղեկությունները Սուդանի և նրան հարող երկրների մասին, սկսած VII դ․ թողել են արաբ ճանապարհորդները։ Արաբներն այստեղ աշխույժ ապրանքափոխանակություն էին կատարում տեղական ցեղերի հետ, որը նպաստում էր առևտրական կենտրոնների զարգացմանը Հին Մուգանում։ Մ․ թ․ I դ․ Արևմտյան Մուգանում կազմավորվեց միջնադարյան Ա-ի առավել հայտնի պետություններից մեկը՝ Աուկերը (IV դարից Գանա), որն ընդգրկում էր Մենեգալից մինչև Նիգեր գետի միջին հոսանքն ընկած ոսկեբեր հողերը։ Գանա պետության քայքայումից հետո նրա տերիտորիայի հվ․ մասում կազմավորվեց Մալի պետությունը։ XV-XVI դդ․ Նիգեր գետի միջին հոսանքին հարող բոլոր շրջանները միավորվեցին Մոնգայի պետության մեջ։ Ավելի ուշ Սուդանում երևան եկան բամբարա ժողովրդի (Սեգու-Սիկորո ևն), ֆուլբե ժողովրդի (Ֆուտա-Տորո, Մասինա, Մոկուոո ևն) պետական միավորումները։

Եվրոպական տերությունների կողմից Ա-ի պետությունների ստրկացումը, որը սկսվեց Եվրոպայում կապիտալիստական արտադրաեղանակի կազմավորման պայմաններում, հանդիսացավ աֆրիկյան ժողովուրդների զարգացումն արգելակող գլխավոր պատճառը։ Առաջինը Պորտուգալիան ձեռնամուխ եղավ ստրկավաճառությանը (XV դ․)։ Ապա «սևամորթների որսով» (Կ․ Մարքս) սկսեցին զբաղվել (XVI դ․ կեսերից) Անգլիան, Հոլանդիան, Ֆրանսիան, Դանիան, ավելի ուշ ԱՄՆ։ Որոշ հաշվարկներով (ըստ Ու․ Դյուբուայի), ստրկավաճառությունը Ա-ից խլեց մոտ 100 մլն մարդ, անկման հասցրեց Արևմտյան Ա-ի պետությունները, նրանց տնտեսությունն ու մշակույթը։ XIX դ․ Ա-ի արաբ, երկրները դարձան եվրոպական էքսպանսիայի ասպարեզ։ 1798–1801-ին Եգիպտոսը ենթարկվեց Նապոլեոնի զորքերի արշավանքին։ 1830-ին ֆրանսիացիները մտան Ալժիր, իսկ XIX դ․ կեսերին, ալժիրյան ցեղերի համառ դիմադրությունը ճնշելուց հետո (տես Աբդ-Կադիբ), նվաճեցին երկիրը։ Նույն ժամանակամիջոցում Թեոդոր11 կայսրը (1855-68) միավորեց առանձին իշխանությունների բաժանված Եթովպիան