XIX դ․ վերջին քառորդում, կապիտալիզմից իմպերիալիզմին անցման շրջանում, Ա․ դարձավ գաղութացման կարեվոր օբյեկտներից մեկը (տես Գաղութատիրություն․)։ Եթե 1876-ին գաղութացվել էր Ա–ի տերիտորիայի 1/10-ը, ապա 1900-ին արդեն՝ 9/10-ը։ XIX դ․ վերջին Անգլիան ձեռնամուխ եղավ Ա–ի տընտեսապես առավել արժեքավոր մարզերի գրավմանը, որը սկսվեց Եգիպտոսի նվաճումով 1882-ին։ Անգլիան զավթողական պատերազմներ էր մղում նաև Արևմտյան Ա–ում։ 1894-ին Բուգանդան դարձավ անգլ․ պրոտեկտորատ։ Ավելի ուշ Բուգանդան և մի քանի այլ փոքր պետություններ մտան անգլ․ Ուգանդա պրոտեկտորատի մեջ։ Սեսիլ Ռոդսի հիմնած «Բրիտանական հարավաֆրիկյան ընկերության» օգնությամբ անգլիացիները XIX դ․ 90-ական թթ․ զավթեցին Նյասա լճից արևմուտք ընկած տերիտորիաները (հյուսիսային և հարավային Ռոդեզիա, Նյասալենդ)։ 1899–1902-ի անգլո–բուրական պատերազմի հետևանքով Անգլիան զավթեց բուրական Տրանսվաալ և Օրանժի հանրապետությունները, որոնք 1910-ին միավորվելով Կապի գաղութների և Նատալի հետ, կազմեցին Բրիտ․ կայսրության մեջ մըտնող Հարավ–Աֆրիկյան Միությունը։ Այնուհետև Ա–ի բաժանմանը մասնակցեցին Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ա–ում իրավականորեն անկախ էին մնացել միայն երկու պետություն՝ Եթովպիան և Լիբերիան։ Մնացած Երկրները մտնում էին եվրոպական պետությունների գաղութային տիրապետությունների մեջ։ Բրիտանական կայսրության մեջ էին մտնում՝ Հարավ–Աֆրիկյան Միությունը, հյուսիսային և հարավային Ռոդեզիան, Նյասալենդը, Բրիտանական Արևելյան Աֆրիկան, Ուգանդան, Զանզիբար և Փեմբա կղզիները, Սվազիլենդը, Բասութոլենդը, Բեչուանալենդը, Նիգերիան, Ոսկե Ափը, Սիեռա Լեոնեն, Գամբիան, Բրիտանական Սոմալին, փաստորեն նաև Անգլո–Եգիպտական Սուդանը։ Գերմանիան տիրում էր՝ Գերմանական Արևելյան Ա–ին, Գերմանական Հարավ–Արևմտյան Ա–ին, Տոգոյին ու Կամերունին։ Ֆրանսիային էին պատկանում՝ Ալժիրը, Մարոկկոն, Թունիսը, Մադագասկարը, Ֆրանս․ Սոմալին և ընդարձակ տիրույթներ: Արևմտյան ու հասարակածային Ա–ում (ժամանակակից Մավրիտանիան, Սենեգալը, Գվինեան, Մալին, Փղոսկրի Ափը, Գահոմեան, Վերին Վոլտան, Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունը, Չադը, Նիգերը, Կոնգոյի ժողովրդական հանրապետությունը, Գաբոնը)։ Իտալիային էին անցել Լիբիան, Իտալական Սոմալին, էրիտրեան, Պորտուգալիային՝ Անգոլան, Մոզամբիկը, Պորտուգալական Գվինեան, Բելգիային՝ Բելգիական Կոնգոն (տես Զաիր), Իսպանիային՝ Իսպանական Մարոկկոն, Ռիո դե Օրոն, Ռիո Մունին, Իսպանական Գվինեան։ Ա–ի գաղութները աստիճանաբար սկսեցին վերածվել մետրոպոլիտների ագրարային–հումքային կցորդի։ Գաղութային ժողովուրդները դարձան իմպերիալիստական մոնոպոլիաների շահագործման առարկա։ Ա–ին տիրող գաղութակալ տերությունների հակասությունները եղան առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկը։ Պատերազմից հետո Ա–ի քաղ․ քարտեզը էական փոփոխություններ կրեց, երբեմնի գերմ․ գաղութները Ազգերի լիգան հանձնեց Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի և Հարավ–Աֆրիկյան Միության կառավարմանը՝ որպես ենթամանդատային տերիտորիաներ։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը ցնցեց իմպերիալիզմի գաղութային սիստեմը և պայքարի հանեց Ասիայի ու Ա–ի գաղութային ժողովուրդներին։ Ա․ մայր ցամաքում գաղութային ճգնաժամի առաջին նշանը եղավ ազգային քաղ․ կուսակցությունների և կազմակերպությունների ստեղծումը։ Դրանք, որպես կանոն, գլխավորում էին ազգային բուրժուազիայի և մտավորականության ներկայացուցիչները։ 1920-ական թթ․ սկզբներին և 30-ական թթ․ մայր ցամաքի առավել զարգացած երկրներում (Ալժիր, Թունիս, Մարոկկո, Հարավ–Աֆրիկյան Միություն ևն) կազմակերպվեցին կոմունիստական կուսակցություններ։ Հակաիմպերիալիստական շարժումն իր ամենատարբեր ձևերով ընդգրկեց ամբողջ Ա․։ Հակասությունները գաղութների և մետրոպոլիտների միջև խիստ սրվեցին համաշխարհային տնտ․ ճգնաժամի հետևանքով, երբ իմպերիալիստական մոնոպոլիստները էլ ավելի ուժեղացրին գաղութային ժողովուրդների շահագործումը։ Ի պատասխան դրան գաղութներում բռնկվեցին հուզումներ (Կոնգո, Վերին Վոլտա, Դահոմեա, Ոսկե Ափ ևն)։ 1930-ական թթ․ Ա․ առաջինը ենթարկվեց ֆաշիստական ագրեսիայի, երբ Իտալիան հարձակվեց Եթովպիայի վրա։ Ա–ի երկրները (Եգիպտոս, Լիբիա, Թունիս, Եթովպիա, Սոմալի, Սուդան, Քենիա ևն) այս կամ այն կերպ ընդգրկվեցին 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Ա–ի անգլ․ և ֆրանս․ գաղութներում զենքի կոչվեց մոտ 30 մլն մարդ։ 1942-ի հոկտեմբերին անգլո–ամերիկյան զորքերը ափ ելան Ալժիրում և Մարոկկոյում։ Հյուսիսային Ա–ում իտալո–գերմ․ զորքերի ջախջախմանը (1943) զգալիորեն նպաստեցին սովետական բանակի հաջող ռազմ, գործողությունները սովետգերմ․ ռազմաճակատում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը հանգեցրեց կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի հետագա խորացմանը և իմպերիալիզմի գաղութային սիստեմի քայքայմանը։ Անկախության պայքարը Ա–ի տարբեր երկըրներում տարբեր ձևեր էր ընդունում (ցույցեր, գործադուլներ, զինված ապստամբություն, պարտիզանական կռիվներ ևն)։ 1952-ի հուլիսի 23-ին Եգիպտոսում կատարվեց պետ․ հեղաշրջում, որը սկիզբ դրեց հակաիմպերիալիստական, հակաֆեոդալական հեղափոխությանը։ Եգիպտոսի դեմ եռյակ ագրեսիայի (տես Անգլոֆրանս իսրայելական ագրեսիա Եգիպտոսի դեմ 1956) ձախողումը էլ ավելի ամրապնդեց հակաիմպերիալիստական ուժերի դիրքերը Ա–ում։ 1962-ին հաջողությամբ ավարտվեց Ալժիրի ժողովրդի 7 տարի տևած հերոսական պայքարը հանուն ազատության և անկախության։ Իմպերիալիզմի գաղութային սիստեմի քայքայումը հատկապես ուժեղացավ 1960-ին («Աֆրիկայի տարի»), երբ Ա–ի քարտեզի վրա հայտնվեցին 17 անկախ պետություններ․ Կոնգոն (ն․ բելգ․ գաղութ), Սենեգալը, Կոնգոն (ն․ ֆրանս․ գաղութ), Մալին, Դահոմեան, Նիգերը, Վերին Վոլտան, Փղոսկրի Ափը, Չադը, Գաբոնը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Մավրիտանիան, Սոմալիի Հանրապետությունը, Նիգերիան, Կամերունը, Տոգոն, Մալագաս ական Հանրապետությունը։ 1961-ին քաղ․ անկախություն ձեռք բերեցին Սիեռա Լեոնեն, Տանգանիկան (1964-ից Տանզանիա)։ 1962-ին ստեղծվեցին անկախ պետություններ Ոուանդան, Բուրունդին, Ուգանդան։ Ապա անկախություն նվաճեցին Քենիան (1963), Գամբիտն (1965), Բոտսվանան (1966), Լեսոտոն (1966), Սվազիլենդը (1968), Հասարակածային Գվինեան (1968, ն․ Իսպանական Գվինեան), Գվինեա–Բիսաուն (1975)։ Հարավային Ռոդեզիայում իշխանությունը անօրինական կերպով իր ձեռքում է պահում սպիտակամորթ ռասիստների փոքրամասնությունը, որը անգլ․ իմպերիալիստների թողտվությամբ 1965-ին այդ գաղութը հըռչակեց «անկախ», իսկ 1970-ին՝ «Ռոդեզիայի Հանրապետություն»։ Մինչև 1973-ը անկախություն ձեռք բերեցին Ա–ի գրեթե բոլոր երկրները։ Փոքրաթիվ գաղութներ են մնացել միայն Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի տիրապետության տակ։ Պորտուգ․ գաղութարարների դեմ պայքար մղեցին Անգոլայի (1961-ից), Գվինեա Բիսաուի (1962-ից), Մոզամբիկի (1964-ից) ժողովուրդները։ Պորտուգալիայի 1974-ի ապրիլի հակաֆաշիստական հեղաշրջումից հետո ստեղծված ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Գվինեա Բիսաուի (1974, սեպտեմբեր), Մոզամբիկի (1975, հունիս), Կանաչ հրվանդանի, Սան Տոմե և Պրինսիպի կղզիների (1975, հունիս), Անգոլայի (1975, նոյեմբեր) անկախությունը։ Ա–ի հարավում գաղութատիրության հենարան է մնում դեռևս Հարավ–Աֆրիկյան Հանրապետության ռասիստական վարչակարգը, որին աջակցում են ԱՄՆ–ի, Անգլիայի, ԳՖՀ–ի և կապիտալիստական մյուս երկրների իմպե– րիալիստական շրջանները։ Քաղ․ անկախություն ձեռք բերելով հանդերձ՝ Ա–ի երբեմնի գաղութային երկրները շարունակում են պայքարը իմպերիալիզմի դեմ, որը փորձում է այդ ժողովուրդներին պարտագրել գաղութականության նոր ձևեր (տես Նեոգաղութականություն), երբ տնտ․ ստրկացումը իրականացվում է «օգնության», փոխառությունների, առևտրական կապերի զարգացման և այլ պատրվակով։ Ա–ի երիտասարդ պետությունների քաղ․ և տնտ․ անկախության ամրապնդման գործում մեծ օգնություն են ցույց տալիս սոցիալիստական երկրները։ Սովետական Միության նախաձեռնությամբ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշըրջանը 1960-ի դեկտ․ 14-ին ընդունեց գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու վերաբերյալ դեկլարացիան։ Մինչև 1975-ը ՍՍՀՄ–ը դի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/180
Արտաքին տեսք