Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վերացնել անարդարությունը երկրի երեսից», հաստատել նոր, արդարացի՝ «բա– րիների սրբազան թագավորություն», որտեղ բոլոր մարդիկ լինեն հավասար, ապահովել անձի և գույքի անձեռնմխելիությունը։ Առաջին՝ Մազանդարանի ապստամբության ժամանակ (1848-ի սեպտեմբեր – 1849-ի մայիս) բարիները գրավեցին շեյխ Թաբարսի սրբավայրը և գույքի հավասարության սկզբունքով ստեղծեցին իրենց համայնքը։ Նրանց աջակցում էին արհեստավորները և գյուղացիները։ Չնայած ապստամբները քանիցս ետ մղեցին շահի զորքերի հարձակումները, բայց ի վերջո ստիպված եղան հանձնվել։ Երկրորդ՝ Զենջանի ապստամբությունը (1850-ի հունիս–դեկտեմբեր), ավելի կազմակերպված էր և համառ բնույթ կրեց։ Մասնակցում էին նաե կանայք։ Ապստամբությունը դաժանորեն ճնշվեց։ Երրորդ ապստամբությունը (1850-ի հունիս) Նեյրիզում (Հարավային Իրան) ճնշվեց մի քանի օրում, սակայն լեռները քաշված բարիները շարունակեցին դիմադրությունը։ Այս երեք տարանջատ ապստամբությունների անհաջողությունից հետո բարիների շարժումը կորցրեց իր զանգվածային բնույթը, և նրանց պարագլուխները դիմեցին տեռորի։ 1852-ի օգոստոսին Նաս-էդ–դին շահի դեմ կատարված անհաջող մահափորձից հետո մահապատժի ենթարկվեցին շատ բարիներ։ Իր հետագա զարգացման ընթացքում բաբիզմը, կորցնելով ազգային– հակաիմպերիալիստական բնույթը, վերափոխվեց բեհայիզմի, որը կողմնակից էր պայքարի խաղաղ մեթոդների U արտահայտում էր կոմպրադորական բուրժուազիայի շահերը։ Գրկ․ Հակոբյան


Բոնետիկ, անագի կամ կապարի հակաշըփական համաձուլվածք։ Հիմնականում օգ–տագործվում է առանցքակալների պատրաստման համար։ P-ի որոշ տեսակներ պարունակում են ծարիր, պղինձ, նիկել, կալցիում, նատրիում ևն։ Մտացել է Ի․ Pui- բիտը (ԱՄՆ) 1839-ին։ P-ի բարձր հակաշփական հատկությունները պայմանավոր– ված են նրա հատուկ անհամասեռ կառուցվածքով, իսկ վերջինս էլ՝ համաձուլվածքի փափուկ հիմքում կարծր մասնիկների առկայությամբ։ Աչքի է ընկնում հալման ցածր ջերմաստիճանով (300–440°), լավ մշակելիությամբ։ Անագային Р․ կապարայինի համեմատությամբ ունի ավելի բարձր կոռոզիակայունություն, ջերմահաղորդա– կանություն, ինչպես նաև գծային ընդարձակման ավելի փոքր գործակից։ Տես նաև Հակաշփական նյութեր։


Բաբկեն Ա Ոթմսեցի (ծն․ թ․ անհտ - 516), Հայոց կաթողիկոս 490-ից։ Ծնվել է Այրարատ նահանգի Վանանդ գավառի Ոթմուս գյուղում։ Աշակերտել է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսին։ Պայքարել է քաղկեդոնականության և նես– տորականության դեմ։ Հրավիրել և գյխավորել է Դվինի 506-ի ժողովը (տես Դվինի ժողովներ), որն ընդունել է նրա առաջին նամակը կամ թուղթը՝ ընդդեմ նեստորա– կանության։ Պարսկաստանի ասորի քրիստոնյաներն ընդունել են ժողովի որոշումները և Р․ Ո–ուց պաշտպանություն խնդրել ընդդեմ 484-ին Պարսից եկեղեցուց ճանաչված նեստորականության։ Մուո 508-ին գրել է երկրորդ թուղթը՝ ուղղված նեստորականության՝ և մասամբ քաղկեդոնականության դեմ։ Իր գործունեությամբ Р․ П․ մեկընդմիշտ խզել է Հայոց եկեղեցու կապերը քաղկեդոնական եկեղեցու հետ։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Տ և ր–Մ ինասյան Ե․ Դ․, Պատմաբանասիրական հետազոտություններ, Ե․, 1971։


Բաբկենց (Մնացականյան) Գաբրիել Դոլուխանի [1860, Դավալու (այժմ՝ ՀՄՄՀ ք․ Արարատ) – 24․11․ 1917, Երևան], հայ գյուղագիր, հրապարակախոս։ Մովորել է Երևանի պրոգիմնազիայում, ավարտել Թիֆլիսի ռեալական դպրոցը, ապա Օդեսայի համալսարանը։ Ուսանողական տարիներին տարվել է նարոդնիկական գաղափարներով։ Մամուլում հանդես է եկել Բաբկենց և Գաբրիել–Մաճկալ ստորագրություններով։ Հրատարակած պատմվածքներում՝ «Ար– ձագանք»-ում և «Մուրճ»-ում, պաշտպանել է իրավազուրկ գյուղացու դատը («Մի պատկեր հայկական կյանքից», 1883, «Անանուն վեպ», 1884, «Դեղը կանգնիգերան կկոտրի», 1894)։ Հայ գյուղացիության տառապանքն արտացոլող ռեալիստական գործերից է «Նորեկ» (1896) վեպը։ Հրապարակախոսության ասպարեզում P-ին մտահոգող հարցը ջրասակավությունն էր ու հողի պակասը։ Որպես հարցի լուծում առաջարկել է գյուղացիներին զինել գյուղատնտ․ գիտելիքներով («Դյուղատնտեսական վարժարանները և նոցա կարևորությունը Անդրկովկասի համար», 1884)։ Երկ․ Նորեկ, Ե․, 1961։ Ա․ Բեժանյան

Նկարում` Գ․ Բաբյոֆ


Բաբբյոֆ (Babeuf) Գրակքոս (իսկական անունը՝ Ֆրանս ուա Նոել, 23․11․ 1760, Մեն–Քանտեն – 27․5․1797, Փարիզ), ֆրանսիական հեղափոխական, ուտո– պիստկոմունիստ, «հանուն հավասարության» շարժման ղեկավարը Դիրեկտորիայի ժամանակ։ Ռուսոյի և Մաբղիի (ավելի ուշ՝ Մորելլիի) գաղափարների ազդեցության տակ P․ դարձել է «կատարյալ հավասարության» հասարակարգի համոզված կողմնակից։ 1790-ին, անուղղակի հարկերից հրաժարվելու շարժում կազմակերպելու համար, կալանավորվել է Փարիզի բանտում, որտեղից ազատվել է ժ․ Մարատի աջակցությամբ։ Հետագայում առաջ է քաշել ագրարային մի համարձակ ծրագիր, որը նախատեսում էր առանց հետգնման ամբողջովին վերացնել ֆեոդալական իրավունքը, ոչնչացնել խոշոր հողային սեփականությունը և բաժանել համայնքների հողերը։ 1791-ին հանդես է եկել հանրապետություն հաստատելու օգտին։ 1793-ին աշխատել է Փարիզի կոմունայի պարենավորման վարչությունում։ Ամբողջ հեղափոխության ընթացքում պաշտպանել է չքավորների շահերը։ 1793-ին P․ կեղծ մեղադրանքով բանտարկվել է։ Տերմիդորի 9-ից հետո իր «ժուռնալ դը լա լիբերտե դը լա պրես» թերթում, որը շուտով վերանվանվեց «Տրիբյուն դյու փյոփլ» , քննադակել է տերմիդորյան Կոնվենտի քաղաքականությունը և 1795-ի փետրվարին նորից ձերբակալվել։ 1795-ի հոկտ․ 18-ին դուրս գալով բանտից՝ Ֆ․ Բուոնարոտիի, Օ․ Դար– տեի, Շ․ ժերմենի և ուրիշների հետ կազմակերպել և ղեկավարել է «հանուն հավասարության» կոմունիստական շարժումը։ 1796-ի գարնանը գլխավորել է «Դաղտնի ապստամբական դիրեկտորիան», սակայն դավաճանության հետևանքով նրա բոլոր ղեկավարները ձերբակալվել են։ P․ մահապատժի է ենթարկվել։ P․ գիտական կոմունիզմի նախակարապետներից է։ Հեղափոխության փորձը P-ին համոզեց, որ անհնար է անհապաղ իրականացնել «զուտ դեմոկրատիա» և հին հասարակարգից կոմունիստականին անցնելու շրջանում անհրաժեշտ է հաս– տատել ժամանակավոր հեղափոխական դիկտատուրա։tP-ի հայացքների թույլ կողմը«կոպիտ հավասարականությունն» էր։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ում ընդհանուր առմամբ բարձր են գնահատել P-ի դերը և նրա երկերը բնութագրել որպես պրոլետարիատի պահանջներն արտահայտող գրականություն։


Բաբշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Դատվան գավառում, Բիթլիսից հյուսիս։ 1909-ին ուներ 325 հայ բն․ (35 տուն)։ Զբաղվում էին հիմնականում բրուտագործությամբ, մասամբ նաև հողագործությամբ, անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Հարություն) և վարժարան։ Գյուղի արլ․ կողմում կար Լուսապտուղ Ս․ Սահակ անունով մատուռ։ Բ․ եղել է առևտրական կենտրոն, ունեցել քարաշեն իջևանատուն։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։


Բաբոչկին Բորիս Անդրեևիչ [5 (18)․1․ 1904, Մարատով– 17․7․1975, Մոսկվա], ռուս սովետական դերասան և ռեժիսոր։ ՄԱՀՄ ժող․ արտիստ (1963)։ ԱՄԿԿ ան– դամ 1948-ից։ 1920-ական թթ․ աշխատել է Լենինգրադի և Մոսկվայի թատրոննե– րում։ Լավագույն դերակատարումներից են՝ Չացկի (Դրիբոյեդովի «Խելքից պա– տուհաս»), Օգնև (Կոռնեյչուկի «Ռազմա– ճակատ»)։ 1927-ից նկարահանվել է կի– նոյում։tP-ին համաշխարհային ճանաչում է բերել ժող․ հերոս Չապաևի կերպարի մարմնավորումը նույնանուն կինոնկա–