սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Բլուրում վախճանվել է Մահակ Պարթևը։ VI դ․ հիշվում են Աշտարակ, Տիրառիճ, Կըթնի գյուղերը։ VIII դ․ պատմիչ Ղևոնդը հիշատակում է նաև Հազր գյուղը, որտեղ 749–Գրիգոր 750-ին իշխան Գրիգոր Մամիկոնյանը կուրացրել է հայոց Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուն (նա հրաժարվել էր միանալ արաբների դեմ դուրս եկած հայ ապստամբներին)։ Անորոշ է նաև Բ-ի Ուխտյաց կամ Ուխտուց քաղաքավանի տեղը։ Բ-ի նշանավոր բնակավայրերից էր Կարաքիլիսե ավանը, որն ուներ 600 տուն։ Գտնվում էր Արածանիի աջ ափին, Տրապիգոնից Պարսկաստան տանող առևտրական ճանապարհի վրա։ Խոշոր հայաբնակ վայրերից էր Թոփրակ–կալեն (Հո– ղե բերդ) կամ նախկին Ալաշկերտ բերդաքաղաքը, որտեղ 1909-ին ապրում էր 500 ընտանիք (200-ը՝ հայ, մյուսները՝ քրդեր և թուրքեր)։ Զբաղվում էին արհեստներով, սանտրով և երկրագործությամբ։ Խոշոր գյուղերից էին Ամատը, Եխնի թեփեն, Ցոնջալուն, Մանկասարը, Զետկանը։Բ-ի 29 հայաբնակ գյուղերի և ավանների 1620 ընտանիքներ 1915–18-ին տեղահանվեցին։ Ռուս, բանակի և հայ կամավորների շնորհիվ նրանց մեծ մասը փրկվեց՝ բնակություն հաստատելով Արևելյան Հայաստանում։ Այժմ Բ-ի տարածքն ամբողջությամբ մտնում է Աղրի վիլայեթի մեջ և ընդգրկում է նաև նախկին պատմական Ծաղկոտն ու Կոգովիտ գավառները։ Վիլայեթի կենտրոնն է Կարաքյոսե ավանը։ Գրկ․ Ի ն ճ ի ճ յ ա ն Ղ․, Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ․, 1822, էջ 402 – 413։ Ալի շան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890, էջ 521–42։ Հա յ կ ու ն ի Ս․, Բագրևանդ ջրաբաշխ գավառ, մաս 1, [էջմիածին], 1894։ Երիցյան Ա․, Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ․, 1894։ Ա–դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912, էջ 207 – 16։ Մ․ ԴարբինյաՆ է․ Գ․ Բագրիցկի
ԲԱԳՐԻՑԿԻ (իսկական ազգանունը՝ Զ յ ու բ ի ն) էդուարդ Գեորգիևիչ [22․10 (3․ 11)․ 1895, Օդեսա – 16․ 2․ 1934, Մոսկվա], ռուս սովետական բանաստեղծ։ Հրատարակվել է 1915-ից։ Ակզբնական շրջանի գործերը մոդեռնիստական ազդեցությունների արգասիք էին։ Հետագա տարիներին գրված «Թռչնորսը», «Թիլ ուլենշպիգել», «Պանդոկ» և քնարական այլ բանաստեղծություններում ու պոեմներում կերտել է ազատախոհ մարդու ռոմանտիկական կերպարներ։ 1926-ին գրել է «Խոհ Օպանասի մասին» պոեմը (օպերային լիբրետոյի է վերածել 1932-ին)՝ Գ․ Բ․ Բ ա դ ա լ յ ա ն․ «Նվաճվածը», բրոնզ (1957) հեղափոխությանը դավաճանած գյուղացու ճակատագրի մասին։ 1928-ին լույս է ընծայել բանաստեղծությունների՝ «Հարավ–արևմուտք» ժողովածուն, որը, հե– ղինակի աշխարհայացքի որոշ հակասություններով հանդերձ, նոր խոսք էր ռուս, սովետական պոեզիայում։ Հետագա ժողովածուներում («Հաղթողները» և «Վերջին գիշերը», 1932) գովերգել է նոր աշխարհ կառուցողներին։ Բ-ու ստեղծագործությանը հատուկ են հեղափոխական– ռոմանտիկական պաթոսը, հուզականությունը, պոետական գունագեղությունը։ Զգալի ազդեցություն է ունեցել սովետա– կան պոեզիայի զարգացման վրա։ Երկ․ Стихотворения и поэмы, М․–Л․, 1964; Մորդվինի աստղը, Ե․, 1932։ Գրկ․ Любарева Е․ П․, Эдуард Багрицкий, Жизнь и творчество, М․, 1964; Рождественская И․ С․, Поэзия Эдуарда Багрицкого, Л․, 1967․
ԲԱԴԱԵՎ Ալեքսեյ Եգորովիչ (4․ 2․ 1883, գ․ Ցուրևո, Օրյոլի նահանգ–3․ 11․ 1951, Մոսկվա), սովետական կուսակցական և պետական գործիչ։ ԱՄԿԿ անդամ 1904-ից։ 1912-ին եղել է IV Պետական դումայի դեպուտատ, բոլշևիկյան ֆրակցիայի անդամ։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Կենտկոմի Ռուսական բյուրոյի և Պետերբուրգի կոմիտեի անդամ, մասնակցեք կուսակցական խորհըրդակցություններին Պորոնինոյում (1913) և Կրակովում (1914), աշխատակցել է «Պրավդա»-ին։ Պետական դումայի ս–դ․ ֆրակցիայի գործով 1914-ին ձերբակալվել և աքսորվել է։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո բոլշևիկների կողմից ընտրվել է Պետրոգրադի քաղաքային դումայի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կատարել է սովետական և կուսակցական ղեկավար աշխատանք։
ԲԱԴԱԼՅԱՆ Գրիգոր Բաբայի (ծն․ 28․9․ 1922, Դոնի Ռոստով), հայ սովետական քանդակագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ 1952-ին ավարտել է Երևանի Գեղարվեստական ինստ–ը։ Լավագույն գործերից են՝ Անանիա Շիրակացու արձանը (1962, բազալտ, դրված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի ճակատամասում), «Ակսել Բակունց» (1963, բազալտ, Գորիս) հուշարձանը, «Դավիթ Բեկ» հուշարձանի՝ «Ապստամբության նախապատրաստումը» և «Զանգեզուրի ազատագրումը» հարթաքանդակները (1967, տուֆ, Ղափան)։
ԲԱԴԱԼՅԱՆ Գուրգեն Հովհաննեսի (ծն․ 5․ 3․ 1923, Երևան), հայ սովետական բժիշկ, թերապևտ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1964), պրոֆեսոր (1965)։ ՍՄԿԿ անդամ 1961-ից։ Ավարտել է Երևանի բժշկական ինստ–ը (1947)։ ՀԱԱՀ առողջապահության մինիստրության գլխավոր թերապևտն է (1964-ից)։ Գիտական աշխատանքները վերաբերում են արյան շրջանառության անբավարարության դեպքում սրտային նոր գլիկոզիդների ազդեցությանը և բրոնխային անցանելիությանը՝ արյան շրջանառության խանգարման ժամանակ։
ԲԱԴԱԼՅԱՆ Լևոն Հովհաննեսի (ծն․ 26․ 6․ 1929, Երևան), հայ սովետական բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1964), պրոֆեսոր (1965)։ ԱՄԿԿ անդամ 1958-ից։ Ավարտել է Երևանի բժշկական ինստ–ը (1953)։ 1963-ից ղեկավարում է Մոսկվայի II բժշկական ինստ–ի մանկաբուժական ֆակուլտետի նյարդային հիվանդությունների ամբիոնը և բժշկական գենետիկայի լաբորատորիան։ Բ․ 1964-ից Մոսկվայի գլխավոր նյարդախտաբանն է, համառուսաստանյան բժշկական գենետիկայի և ժառանգական հիվանդությունների պրոբլեմային հանձնաժողովի նախագահը (1967-ից), ԱԱՀՄ նյարդախտաբանների և հոգեբույժների ընկերության փոխ–նախագահը (1971-ից)։ Գիտական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են կլինիկական գենետիկայի և նյարդային համակարգի ժառանգական հիվանդություններին։ Գրկ․ Наследственные болезни у детей, М․, 1971 (совместно с другими); Справочник по клинической генетике, М․, 1971 (совместно с другими); Лекции по клинической генетике, М․, 1974․
ԲԱԴԱԼՅԱՆ Հայկ Վաղարշակի [ծն․ 22․ 1․ 1915, Նոր Գյուղ (այժմ ՀԱԱՀ Աբովյանի շրջանում)], հայ սովետական մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1956), պրոֆեսոր (1960)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1941)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ֆունկցիաներն ընդհանրացված ֆակտորիալ շարքերով վերլուծելու, ասիմպտոտական շարքերի հանրագումարելիության, ասիմպտոտական շարքերով որոշվող, քվազի–անալիտիկ դասի ֆունկցիաների վերականգնման խնդիրներին։
ԲԱԴԱԼՅԱՆ Հովհաննես Համբարձումի [15․ 12․ 1924, գ․ Շավարին (Իրան)], հայ սովետական երգիչ (տենոր)։ ՀԱԱՀ ժող․ արտիստ (1961)։ 1946–49-ին սովորել է Երևանի Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտական ուսումնարանում։ Բ-ի երգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական, գուսանական և էստրադային երգեր, ինչպես և հայ երաժշտության դասականների (Մ․ Եկմալյան, Կոմիտաս, Ռ․ Մելիքյան) և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ ։ԲԱԴԱԼՏԱՆ Ամբատ Աղալոյի [11․ 12․ 1907, Բռնակոթ (այժմ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)], հայ սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1963), պրոֆեսոր (1964), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1967)։